հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
A — Օրը մթնել էր, այնքան խորասուզված էինք խորհրդածում անմահության մասին, որ լուսամփոփն անգամ չէինք վառել: Մեկս մյուսի դեմքը չէր տեսնում: Խանդավառությունից էլ համոզիչ անտարբերությամբ ու քաղցրությամբ Մասեդոնիո Ֆերնանդեսը կրկնում էր, որ հոգին անմահ է: Պնդում էր, որ մարմնի մահը կատարյալ ոչնչություն է և որ մեռնելը մարդկային դիպվածներից ամենաաննշանը պետք է լինի: Ես խաղում էի Սասեդոնիոյի դանակով բացում ու փակում էի: Մի ակորդեոն անվերջանալիորեն մատուցում էր Լա-Կումպարսիդւսն այլափոխված այդ ոչնչությունը, որ շատերին է դուր գալիս, քանզի խաբել են նրանց, ասելով թե հին է: Ես անարգել վիճելու համար Մասեդոնիոյին առաջարկեցի, որ երկուսս էլ ինքնասպան լինենք:
Z — (Հեգնանքով) Սակայն, կարծեմ ի վերջո չվճռեցինք:
A — (Արդեն ամբողջապես միստիցիզմի մեջ) Անկեղծ ասած չեմ հիշում մենք այդ գիշեր ինքնասպան եղանք, թե ոչ: