<br>
<i>1934</i>
* * *
Երբ կինը ինչ֊որ տեղ մենակ է գնում, ամուսինը վազվզում է սենյակով մեկ,
ու տեղը չի գտնում։
Ամուսնու եղունգները ահավոր երկարում են, գլուխը ցնցվում է, ու երեսը
մանր սեւ֊սեւ կետերով է ծածկվում։
Հարեւանները մխիթարում են լքված ամուսնուն, ու կերակրում նրան խոզի կերով։
Բայց լքված ամուսինու ախորժաակը փակ է, ու նա միայն դատարկ թեյ է խմում։
Այդ ժամանակ, նրա կինը լողում է լճում, ու պատահաբար ոտքը փխում է
ստորջրյա կոճղին։ Կոճղի տակից դուրս է լողում գայլաձուկը, ու կծում
կնոջ ոտնաթաթը։ Կինը ճչալով դուրս է թռնում ջրից, ու վազում դեպի տուն։
Կնոջն ընդառաջ վազում է տանտիրուհու աղջիկը։ Կինը աղջկան ցույց է տալիս
վնասված ոտքը, ու խնդրում վիրակապել։
Երեկոյան կինը ամուսնուն նամակ է գրում, ու մանրամասն նկարագրում
իր չարարկածը։
Ամուսինը կարդում է նամակը, ու այն աստիճանի է հուզվում, որ ձեռքից
գցում է բաժակը, որը ընկնելով փշուր֊փշուր է լինում։
Ամուսինը հավաքում է բաժակի կտորտանքը, ու վնասում է ձեռքը։
Վիրակապելով վնասված մատը, ամուսինը նստում է ու կնոջը նամակ գրում։
Հետո դուրս է գալիս փողոց, որ գցի նամակը փոստարկղ։
Փողոցվում ամուսինը գտնում է ծխախոտի տուփ՝ մեջը 30.000 ռուբլի։
Ամուսինը արտահերթ հետ է կանչում կնոջը, ու նրանք
ապրում են երջանիկ։