[[Կատեգորիա:Պատմվածք]]
Նյու—Յորքում Նյու֊Յորքում դռան զանգը տալիս են հատկապես այն պահին, երբ դուք հարմար տեղավորվել եք բազմոցին՝ որոշելով վայելել վաղուց վաստակած հանգիստը։ Իսկական ուժեղ անհատականությունը, ինքնավստահ ու արի մարդը կասեր՝ «Գրողի ծոցը՝ բոլորն էլ․ իմ տունն իմ ամրոցն է։ Եթե հեռագիր է, կարող են դռան տակից խցկել»։ Բայց եթե Ձեր բնավորությամբ նման եք Էդելշտեյնին, ապա կմտածեք, որ, երևի, 12C մասնաշենքի շիկահեր կինը եկել է մի բանկա սելիտրա փոխ առնելու։ Կամ մի գիժ կինոռեժիսոր է հայտվել, որ ուզում է ֆիլմ նկարել Ձեր՝ Սանտա—Մոնիկայում գտնվող մորը գրած նամակների հիման վրա։ (Ինչո՞ւ՝ ոչ։ Չէ՞ որ ավելի վատ նյութի հիման վրա էլ են ֆիլմ անում)։ Բայց այս անգամ Էդելշտեյնը հաստատ որոշել էր զանգին չարձագանքել։ Փակ աչքերով պառկած բազմոցին՝ նա բարձր ասաց․
— Ես ոչ ոքի չեմ սպասում։