:
<br>
: Ինչպես տեսնում եք, նա գլխիվայր իջնում է սանդուղքով իր բարեկամ Բրիստոֆեր Քրիստոֆեր Ռոբինի հետևից, սեփական ծոծրակով հաշվելով աստիճանները․ թը՛խկ֊թը՛խկ֊թը՛խկ։ Սանդուղքից իջնելու ուրիշ ձև նա առայժմ չգիտե։ Երբեմն նրան, իհարկե, թվում է, որ ինքը կգտներ ուրիշ ձև, եթե միայն կարողանար գոնե մեկ րոպե վերջ տալ թխկթխկացնելուն և ինչպես պետքն է կենտրոնանար։ Բայց ավաղ՝ հենց կենտրոնանալու համար է, որ նա ժամանակ չունի։
: Բայց ինչ որ է, նա արդեն իջել է և կարող է ծանոթանալ ձեզ հետ։
: ― Վինի֊Թուխ։ Շատ հաճելի է։