— Չէ՛,— ասում ա էտ կնեգյը,— թա տու ինձ հարգում ըս մարթիս կոխկավը մին փոս կտրե, ինձ թաղե, նոր քյինա̈։
===Օրթնված կնեգյը===
Ընո̇ւ̇մ ա չընո̇ւ̇մ մին թաքավըեր ա ընո̇ւ̇մ։ Հունց ա տա̈ռնում, մին օր էտ թաքավըերը շատ փիս կզնըվում ա ո̇ւ̇րա̈ն տղեն յրա̈։ Օզում ա, վար նրան ըսպանել տա։ Էտ պա̈նը կլխու վա ընգյնո̇ւ̇մ թաքավըերեն կնեգյը։ Մին օր նա տղեն ծեն ա տամ կոշտը, ասըմ․
— Բալա, քու հա̈ր օզում ա քեզ ըսպանել տա, եք մին քսակ վըեսկե եր կալ, էս փիս հողան տո̇ւ̇ս եք, քյինա̈ կլո̈ըտ պահե․ ըիբը կսըկանաս, վար թաքավըերը կլո̈խը վըեր ա տիրա̈լ, էն վախտը կրկյա̈ս։
Դե խեղճ տղան հինչ ա̈՞նե։ Քշերը եր ա կենում, մին քսակ վըեսկե յոր օնում, քյինա̈մ։ Քյինա̈մ ա, քյինա̈մ, շատն ան խրեգյը ինքյն ա գյո̇ւ̇դո̇ւ̇մ, մենգյել աստված։ Էնքան քյինա̈մ ա, վար ո̇ւ̇րա̈ն հորը թաքավըրութո̇ւ̇նան տո̇ւ̇ս ա կյամ։
Ուրերեն մին օրը տո̇ւ̇ս ա կյամ մին ղարիբ շեն։ Օրը լհա̈ մթնելավ ա ընո̇ւ̇մ։ Թաքավըերեն տղան, վար անըմը գյո̇ւ̇դո̇ւ̇մ չընք, լհա̈ մին անըմ ասենք։ Մա̈րդրո̇ւ̇սը մուտանում ա մին տան։ Եշում ա, տըեսնում մին պառավ կնեգյ կըռանը վըետ կացած։
— Բի՛բի, ինձ ղոնաղ չը՞ք անել ո̇ւ̇րո̇ւ̇գյո̇ւ̇նըս,— հըրցնում ա Մա̈րդրո̇ւ̇սը։
— Ղոնաղը ըստուծենն ա, բա՛լա, ըստուծեն էլ մատաղ, ղունաղեն էլ,— ասըմ ա պառավ կնեգյը, ղունաղեն տանում տոն։
Էկ կնգանը ճար֊մադար մին ախճիգյը ա ընո̇ւ̇մ, էն էլ էնքան սո̇ւ̇րո̇ւ̇ն ա ընո̇ւ̇մ, վար կարալ չըմ ասեմ, լհա̈ օտիսհուչ, խմեսհուչ, եր կենաս նրա իրեսեն թըմա̈շա̈ անես։ Մա̈րդրո̇ւ̇սը լհա̈ վար էտ ըխճըկանը տըեսնում չի՜, հըյըլմայիլ տառնում, օզում ա թա խելքը կուրցնե։
Տղան էլ ըխճըկանն ա տուր կյամ։ Մարը տա դա̈ստի գյո̇ւ̇դո̇ւ̇մ ա։ Էտ պառավ կնեգյը շատ ա հըրցըփորց անում Մա̈րդրո̇ւ̇սին անա, թա հո՞ւ վա ինքյը, հինչ օնե, հինչ չօնե։ Վար տրա կենսագրությունը լրիվ գյո̇ւ̇դո̇ւ̇մ ա, ասում ա․
— Բա՛լա, տու մըեր խոխան ըս, մըեր տանը կաց, տա̈ռ մըզանամինը։
Մարդրո̇ւ̇սը մնամ ա տահանց տանը։ Մին քանի օրանը ետն էտ կնեգյը մըեռնում ա, Մա̈րդրո̇ւ̇սն էլ փսակվում ա էտ կնգյանը ըխճկանը՝ Շըրմաղեն նհետ։ Մա̈րդրո̇ւ̇սն ո̇ւ̇րա̈նց տանան եր կալած վըեսկան պիրո̇ւ̇մ ա պալատնե շինում, վար մեչին ապրեն։ Մին օր Մա̈րդրո̇ւ̇սին կնեգյը ետ ա տա̈ռնում, մարթին ասում․
— Ա՛ մարթ, ախր վըեսկեն շատ ըս քըռըփուչ անում, ըստո̇ւ̇ր֊ընդո̇ւ̇ր նհետ շատ ըս օտում, պա վար պրծնե, հունց ա՞ ըննա̈կան մեր ճարը։ Լա̈վ չի ընի՞լ, վար քյինա̈ս մին գործ անիս, փող ըշխադիս, վար ետնան կարանք ապրինքը, մըեր խոխեքյը պահինքյ։
— Շարմա՛ղ,— պատասխանում ա Մա̈րդրո̇ւ̇սը,— տու շատ դո̇ւ̇զ ըս ասում, պա էս շենումըս ես վըեչ մին պարիկամ չօնիմ, վար քեզ թողիմ նրա քշտին, քեզ մինակ հունց թո՞ղիմ ըստեղ, թա ես քյինա̈մ ըմ փեշակ սըվերիմ, կամ փող ըշխադիմ։
— Տո̇ւ̇ ինձա̈նա̈ լափ արխային կաց, ըստուծեն անավ ո̇ւ̇րթըմն ըմ օտում, վար ես մեղաց հացու տար ընիլ չըմ, իմը տո̇ւ̇ վըս, քըզանա կման ես վըեչ մինին ճընա̈նչիլ չըմ։ Վար ես ըտհենց մին պա̈ն անիմ, հունցու տո̇ւ̇ վըս մըտածում, թող աստված ինքյը իմ պատիճըս տա։
Մա̈րդրո̇ւ̇սը կնգյանը թողում ա տանը, ինքը քյինա̈մ, վար փեշակ սըվերե, փող ըշխատե, պիրի տոնը պահե։ Թա հինչ ա պըտահում Մա̈րդրո̇ւ̇սին նհետ, տա մեզ հայտնի չի։ Մհենգյ խաբար տանք Շըրմաղեն անա։
Լհա̈ Մա̈րդրո̇ւ̇սին քյինա̈ցած ո̇ւ̇րո̇ւ̇գյո̇ւ̇նն ա ընո̇ւ̇մ։ Շարմաղը եշո̇ւ̇մ ա, տըեսնում մին ջա̈հիլ տղա ո̇ւ̇րանց մղակումը վըետ կացած։
— Ա՛ քուր, ղարիբ մարթ ըմ,— ասում ա էտ տղատ,— ինձ ղոնաղ կանե՞ս ո̇ւ̇րո̇ւ̇գյո̇ւ̇նըս։
— Ղոնաղը ըստուծենն ա,— պատասխանում ա Շարմաղը,— քեզ էլ մատաղ, ըստուծեն էլ, եք։
Շարմաղը ղունաղեն տանում ա տոն, լա̈վ հարգում, պահում, վըեններն էլ լվանում, փափուկ տըեղ վըեր քցո̇ւ̇մ, վար քոն ընի։ Ինքյն էլ ա քյինա̈մ քոն ընո̇ւ̇մ։
Քշերեն կեսը ընցած ա ընո̇ւ̇մ, բո̇ւ̇րդան եշո̇ւ̇մ ա, տըեսնում ղոնաղը եր կացած, բդա̈ ո̇ւ̇րա̈ն տըեղը կյամ ա։
— Վար էտ մեթկն ըլա̈լ ա,— կզնված ասում ա Շարմաղը,— խե՞ յըս եկալ իմ տոնըս։ Համոթ ա, համոթ ա, էլ տհենց պա̈ն չանես։
Ղոնաղը քոռ ու փեշման քյինա̈մ ա նի մննում տըեղը, քշրհանան էլ ներողո̇ւ̇թյո̇ւ̇ն խնթրում, անց կենում քյինա̈մ։
Էքյսը ո̇ւ̇րո̇ւ̇գյո̇ւ̇նն էլ էլհա մին պառավ մարթ ա կյամ տահանց մղակը․
— Ա՛ վերթի, ինձ ղոնաղ չը՞ս անել,— հըրցնում ա էտ պառավ մարթը։
— Վա՛, պապե ջան, խե չը՞մ ղոնաղ անել,— ուրախընալավ ասում ա Շարմաղը,— ղոնաղը ըստուծենն ա, ղոնաղեն էլ մատաղ, ըստուծենն էլ, եք։ Իմ հոր թայ մարթ ըս, եք։ Ղոնաղը քյինա̈մ ա տոն։
Հաց ուտելանը ետը, վար Շարմաղը պիրո̇ւ̇մ ա թա վըենները լվանա, ղոնաղն ասում ա, վար ո̇ւ̇րա̈ն վըենները պտո̇ւ̇մ ա հացեն տաշտումը լվանա։ Շարմաղը քյինա̈մ ա հացեն տաշտը պիրո̇ւ̇մ, ճո̇ւ̇րը նի ածում, էտ մարթին վըենները լվանում, փափուկ տըեղը վըեր քցո̇ւ̇մ, ղունաղեն տնո̇ւ̇մ մա̈չին, վար լա̈վ քոն ինի։