Changes

Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից

Ավելացվել է 10 928 բայտ, 09:36, 23 Դեկտեմբերի 2015
Հաց ուտելանը ետը, վար Շարմաղը պիրո̇ւ̇մ ա թա վըենները լվանա, ղոնաղն ասում ա, վար ո̇ւ̇րա̈ն վըենները պտո̇ւ̇մ ա հացեն տաշտումը լվանա։ Շարմաղը քյինա̈մ ա հացեն տաշտը պիրո̇ւ̇մ, ճո̇ւ̇րը նի ածում, էտ մարթին վըենները լվանում, փափուկ տըեղը վըեր քցո̇ւ̇մ, ղունաղեն տնո̇ւ̇մ մա̈չին, վար լա̈վ քոն ինի։
 
— Վըններես լվացած ճո̇ւ̇րը,— ասում ա պառավ ղոնաղը,— տար ածե տանը չորս բուրջերը։
 
Շարմաղը տանում ա ճո̇ւ̇րն ածում տանը չորս պուճուխնեն, տաշար տնո̇ւ̇մ, ո̇ւ̇րա̈ն տըեղը, կյամ քոն ընո̇ւ̇մ։ Ղոնաղն էլ ա քոն ինո̇ւ̇մ։
 
Վար քշերան նհետ խիլլա̈ անց ա կենում, Շարմաղը եշում ա տըեսնում, վար ո̇ւ̇րա̈ն մին նա̈փա̈ս նի եկավ։ Բո̇ւ̇րդա̈ն ո̇ւ̇րա̈ն փիս թվալան նհետ լոք ա տամ տըեղը նստում, քընըքոն ասում․
 
— Վա՜, ա՛պեր, պա տո̇ւ̇ իմ հոր թայ մարթ ըս, էտ հի՞նչ ընցավ մըթկավըտ։
 
Բո̇ւ̇րդան եշում ա, տըեսնում վըեչ մին պա̈ն կահուչ։ Եր ա կենում ղունաղեն տըեղեն եշում, տըեսնում մարթ չկա։ Դե ո̇ւ̇րո̇ւ̇գյո̇ւ̇նն էլ քոն ընիլիս տո̈ռնը մեչ ղոլան քըլլալ ա։ Հունց վար քըլլալ ա, ընհենց էլ հա̈լա̈ էն ա քըլլած։ Դե, վերչը, հինչո̇ւ̇ կա, կա, Շարմաղը քյինա̈մ ա նի մննում տըեղը, վար քոն ինի։ Բո̇ւ̇րդա̈ն եշում ա, տըեսնում տըեղեն մաչին մի քանի վըեսկե վըեր ընգյա̈ծ։ Էտ կնեգյըտ ըսկըսում ա վըեսկավը տանը հետե տեսա֊տենա̈ ինքյ օնելը։
 
Հըրվաներն ըսկսում ըն նախաանձվելը, թա սա էս վըրդե՞ղա յա էսքան հըրուստանում։ Մին քանի հիմար մարթիքյ եր ըն կենում Մարրո̇ւ̇սին յրա̈ փըսպարում, վար հա̈լ֊հա̈քյա̈ր կնեգյըտ շատ վըեսկե յա ըշխադալ, էլ հինչ ը՞ս անում աշխադանքը, եք, կնեգյըտ օրեկան էրկու ջահիլ տղա յա փոխ տամ։ Մա̈րդրո̇ւ̇սը վար ետ խոսկն ըսկանըմ ա, խրեգյ ա մնամ, թա կյըժվի։ Մին հըվատըմ չի, մհենգյ էլ, վար բո̇ւ̇րդա̈ն կնգյանը կոշտը, օզում ա, թա լհա̈ կյա̈ ըսպանե, սըերտը հուվուցնե։
 
Մա̈րդրո̇ւ̇սը հընգյո̇ւ̇րունցան մինին սուվուրցնում ա, վար քյինա̈ ո̇ւ̇րա̈ն կնգյանը ըսպանե, շորերն էլ հա̈լա̈ ըռնոտ անե, յոր օնե պիրի ո̇ւ̇րա̈ն նշանց տա։ Տրա հընգերը եր ա կենում, կյամ Մա̈րդրո̇ւ̇սանց տոն։ Տա Շըրմաղեն ասում ա, վար իփրեւ թա ո̇ւ̇րա̈ն մարթը կյամ ա, եկալ ա ո̇ւ̇րա̈ն յոր օնե, քյինա̈ Մա̈րդրո̇ւ̇սեն առաչը։ Շարմաղը եր ա կենում էտ տղետ նհետ քյինա̈մ։ Վար շատ քյինա̈մ ըն, Շարմաղը հըրցնում ա, թա պա հոր ա՞ Մա̈րդրո̇ւ̇սը։ Էտ ընիծվածն էլ ասըմ ա, վար մխրե քյինա̈նք, էն ա ըննա̈կան ըռըչեներես։ Էտ ընիծվածը հունց ա պըտահըմ, Շըրմաղեն միյամիդն ա քըցո̇ւ̇մ պրծնում, բո̇ւ̇րդա̈ն ղա̈մա̈ն տո̇ւ̇ս օնում, թխում վըզա̈ն կտրում։ Վար Շարմաղը օշան տարած վըեր ա ըյինո̇ւ̇մ, Մա̈րդրո̇ւ̇սեն հընգերը Շըրմաեւղեն շորերը հանըմ ա, ըռնոտ անըմ, յոր օնըմ քյինա̈մ։
 
Տա թող տհենց քյինա̈, չարը տրա նհետ։ Մհենգյ ես ձեզ պըտմըլական ըմ Շըրմաղեն անա, տըեսնանք, թե հինչ ա պըտահում նրա նհետ։
 
Վար Շարմաղն օշը տարած ընդեղ վըեր չի ըյնո̇ւ̇՜մ, ծըծերեն թուշան ա ընըմ, թա լհա̈ ո̇ւ̇րա̈ն ծըծերան ախպո̇ւ̇ր ա տո̇ւ̇ս քցո̇ւ̇մ։ Մին խոջա մարթ ո̇ւ̇րա̈ն քյըրվանավը քյինա̈լիս ա ընո̇ւ̇մ։ Էնքան ծըրավում ա տա, վար պթռըշնեն չըքչըքոտում ա։ Էտ ճո̇ւ̇րը վար տըեսնում չի՜, խելքը կուրցրած քյինա̈մ ա, վար խմե։ Բո̇ւ̇րդա̈ն տըեսնում ա մի ախճիգյ ընդեղ յարալու ըրած, վըեր քցա̈ծ։ Մին կոլա էլ էտ ճիրա̈ն պարան ա ածում, պիրում տրա յրա̈ն ածում, լիվըցնում։ Խոջան մուտանում ա, եշում տըեսնում էտ ըխճըկանը քշտեն վըեսկե կա վըեր տա̈ռած։ Վերչը վըեսկեն էլ ա յոր օնում, էտ ըխճըկանն էլ տանում ո̇ւ̇րա̈նց տոն։
 
Վար Շարմաղը արթեն լա̈վ լիվանում ա, խոջան տրա յրա օզում ա, վար սաթաշմիշ ինի։ Էտ խուջեն տոնն էլ էն ա ընո̇ւ̇մ ծովեն ղրաղեն։ Վար արթեն խոջան կյամ ա Շըրմաղեն կոշկը, Շարմաղը մին պա̈ն մհանա քցա̈ծ տո̇ւ̇ս ա կյամ տոռնը, բուլկոնեն վըետ կենում, ծեռքերը բդա̈ երգինքյ մըեկնում, ասում․
 
— Այ աստված, տու գյիա̈, վար ես մեզաց հացու տար չըմ,— ասում ա պրծնում, ո̇ւ̇րա̈ն թող անում, քցո̇ւ̇մ ծովեն մեչը։ Էտ վախտ էլ թորչիքյը թորերը քցա̈ծ ծո̇ւ̇կուն ըն ընո̇ւ̇մ վըերս ընելիս։ Շարմաղը ընգյնո̇ւ̇մ ա թորը, ծո̇ւ̇կունփռնողնեն տո̇ւ̇ըն օնում, տըեսնում մին հո̇ւ̇րո̇ւ̇փա̈րի։ Վերչը, շատ ուրխանում ըն էտ ծո̇ւ̇կունչիքյը։
 
Շըրմաղեն յոր ըն օնում, տանում տոն։ Տըհանցա մինին մըեթկը էն ա ինո̇ւ̇մ, վար Շըրմաղեն օզի։ Շարմաղը վար տա գյո̇ւ̇դո̇ւ̇մ չի՜, եր ա կենում փախճում։ Ծմըկներեն մեչավը քյինա̈մ ա քյինա̈մ, էնքան վար մին մարթու պըտահում ա, տա յել ընո̇ւ̇մ ա աբեշիգյը։
 
Աբեշիգյն էլ ա օզում, տրան ծեռքը քցի, բայց Շարմաղը մին հափուռ վըեսկե յա տամ, մին սանդող շինիլ տամ, նի մննում մեչը, էտ սանդողը քցո̇ւ̇մ ըն ծովը։ Շատ ա մնամ ծովեն իրեսին, թա խրեգյ, վերչը մին օր էտ սանդողը ըյնո̇ւ̇մ ա մին ճըղացու արխ, քյինա̈մ ճըղացեն փոշտին տա̈մ ըյնո̇ւ̇մ։ Վար տա̈մ չի ըյնո՜ւմ, ճըղացեն ճո̇ւ̇րը կտրվում ա, ճըղացպանը տո̇ւ̇ս ա կյամ եշում, թա տըեսնա էտ՞հինչ ա պըտահալ։ Եշում ա, տըեսնում մին սանդող։ Շարմաղը սընդողան նհետ ծեն ա տամ․
 
— Ա՛յ մարթ, թա պարի մարթ ըս, ինձ տո̇ւ̇ս կալ, թա չար մարթ ըս, կուփի տո ինձ սընդողավը քցի ճըղացեն դոնգըզլըղեն տակը։
 
— Մին ախճիգյ օնեմ տանը,— ասում ա ճըղացպանը,— քըզանավ էլ էրկու աղճիգյ կըտա̈ռնաք։
 
Վերչը, ճըացպանը վըրդեղ վար կենում ա, էտ ըշխարքետ թաքավըերը մին արազ ա ընո̇ւ̇մ տըեսած, թե հունց մին կյա̈րի հասկ մին ցորեն հասկ ա կոլ տամ։ Թաքավըերն ո̇ւ̇րա̈ն երգյիրումը վըերքան իմաստուն մարթ ա ընո̇ւ̇մ, հուվաքում ա պիրում թա տըեսնա կարում ըն ո̇ւ̇րա̈ն տըեսած ըրազեն մըետկը ճարեն։
 
Շարմաղն ըսկանում ա, թաքավըերեն ըրազեն մհար մին օր նա ետ ա տա̈ռնում ճըղացպան հորն ասում, վար քյինա̈ թաքավըերեն կոշտը, ասե ո̇ւ̇րա̈ն մին քաչալ տղա օնի, էտ ըրազետ մըետկը գյո̇ւ̇դո̇ւ̇մ ա, մենակ շոր չօնե, վար կյա̈։
 
Ճըղացպանը քյինա̈մ ա թաքավըերեն կոշտը․
 
— Թաքավըերն ապրած կենա,— ասում ա ճըղացպանը,— ես մին քաչալ տղա օնիմ, նա քու տըեսած ըրազեն մըետքը գյո̇ւ̇դո̇ւ̇մ ա, մենակ ընա յա խընգարում, վար շոր չօնե կյենա̈, կյա̈ կոշտըտ։
 
Թաքավերեը ճըղցպանեն մին ծեռք շոր ա տամ, տանըմ ա ըտեղ Շըրմաղեն կյեց տամ, վըխճարու ղառին կլո̈խն ա քաշում, տա̈ռնոմ քաչալ տղա։
 
Վար Շարմաղը տղու շորեր կյեցած քյինա̈մ ա թաքավըերեն կոշտը, ասում ա․
 
— Թաքավըերն ապրած կենա, թաքավորությունըտ մին տարավ ինձ ըս տըլական, ինքյն էլ աշխարքըս սով ա ըյնըլա̈կան, ըմբըրնետ պընդըցրու, վար ժողովըրթը կտորվենհուչ։
 
Թաքավըերն ո̇ւ̇րա̈ն թաքավորությունը տամ ա Շըրմաղեն։ Շարմաղը ղեկավարում ա աշխարքը։ Ուրերեն մին օրը աշխարքը սով ա ըյնո̇ւ̇մ։ Վըեչ մին տըեղ հաց չի ճարվում, բացի թաքավըերեն ըմբարան։ Շըրմաղեն մարթ Մա̈րդրո̇ւ̇սը, էն խոջան, ծովան ծո̇ւ̇կուն փռնողնեն, լոխ կյամ ըն, վար թաքավըերեն անա մին հափուռ ցորեն յոր օնեն, տանեն ապրեն։
 
Շարմաղը տըհանց լոխեն ճնա̈նչո̇ւ̇մ ա։ Տահանց հըվաքում ա մին օրիթ օթաղ, լոխեն անա մին֊մին հըրցնում, պատմել տա ո̇ւ̇րա̈նց կենսագրությունը։ Վերչումն էլ Մա̈րդրո̇ւ̇սն ա ո̇ւ̇րա̈ն կյանքը պատմում։ Ըստեղ Շարմաղը տահանց վըեչ մին փիսոթուն անում չի, ցորեն ա տամ, շոր ա տամ, ասում ա․
 
— Քյինա̈ցեքյ ծըզետե ըպրեցեքյ։ Իսկ մարթին էլ ինքյը յոր ա օնում, մարթը թաքավըեր ա տա̈ռնում, ինքյն էլ՝ թաքուհի։ Ըսկսում ըն քախծր ու երչանիկ ապրելը։
 
Ըստուծանա իրեք խնձո̈ր վըեր ըյնի, մինն ըսողեն, մինը՝ լսողեն, մինն էլ կըրթո̇ղեն։
Վստահելի
593
edits