Բայց Մելիք-Մեջլումը այն աստիճան հպարտ և անշահասեր երիտասարդ էր, որ շահից ուրիշ ոչինչ չպահանջեց, միայն Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո խնդրեց նրա օգնությունը Շուշի բերդը նույնպես կործանել, Իբրահիմ-խանին ոչնչացնել և ավելի հաստատություն տալ Ղարաբաղի մելիքների իշխանությանը։
Շահը հոժարվեցավ ուղղակի գնալ Ղարաբաղ, Շուշին գրավելու և Մելիք-Մեջլումի ցանկությունները կատարելու համար։ Բայց դժբախտաբար այդ միջոցներում Ղանդահարի և Հերաթի կողմերում խռովություններ ծագեցան, և նա ստիպվեցավ շտապել դեպի Պարսկաստան ապստամբությունները զսպելու համար<ref>'''...այդ միջոցներում Ղանդահարի և Հերաթի կողմերում խռովություններ ծագեցան, և ստիպվեցավ շտապել դեպի Պարսկաստան ապստամբությունները զսպելու համար։'''— Մակար Բարխուդարյանի «Գաղտնիք Ղարաբաղի» գրքի առիթով հրատարակած գրախոսականի մեջ Րաֆֆին խոստովանում է, որ Աղա-Մահմադ-խանի վերադարձը Պարսկաստան՝ Հերաթում և Ղանդահարում ծագած ապստամբությունը ճնշելու համար, եղել է թյուրիմացության արդյունք (տե՛ս Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հ. 10, Ե., 1959, էջ 426)։ Րաֆֆին այս գրախոսականի մեջ շտկում է «Խամսայի մելիքություննհրի» մեջ թույլ տված սխալը։սխալը։—'''Խմբ.'''</ref>։ Նա հանձնեց Ջավադ-խանին և Մելիք-Մեջլումին սպասել, խոստանալով, որ շուտով կվերադառնա։
Ջավադ-խանը Մեչիք-Մեջլումի հետ գնացին Գանձակ, իսկ շահը ուրիշ ճանապարհով դիմեց դեպի Պարսկաստան։