{{Վերնագիր
|վերնագիր = Խորհրդավոր կղզին
|հեղինակ = [[Ժյուլ Վեռն]]
}}
[[Կատեգորիա:Արկածային գրադարան]]
[[Կատեգորիա:Ֆրանսիական գրականություն]]
[[Կատեգորիա:Մանկական]]
[[Կատեգորիա:Արկածային]]
= ԱՌԱՋԻՆ ՄԱՍ =
== I․ Նավաբեկյալները ==
1865 թվականի մրրիկը։ Աղաղակներ օդի մեջ։ Օդապարիկը: Պատռված թաղանթը։ Չորս կողմը ծով։ Հինգ ուղևորներ: Ի՞նչ է կատարվում մակույկի մեջ: Հորիզոնում երևացող ցամաքը: Վախճանը:
— Բարձրանու՞մ ենք, թե՞ ոչ:
— Ոչ, իջնում ենք:
— Դեր ավելի վատ, մի՛ստր Սմիթ, վա՜յր ենք ընկնում:
— Վար նետեք բալաստը:
— Խճի վերջին պարկն էլ դատարկեցի:
— Իսկ օդապարիկը բարձրացա՞վ:
— Ո՛չ:
— Կարծես լսում եմ ալիքների շառաչը:
— Ծովից հազիվ հինգ հարյուր ոտնաչափ բարձր լինենք:
Մի հրամայող ձայն կարգադրեգ․
— Ինչ որ ծանր բան կա, բոլորը դուրս նետեցեք: Տե՜ր աստված, փրկիր մեզ…
Ասյ խոս