Changes

Ոդիսական

Ավելացվել է 154 բայտ, 16:42, 9 Մարտի 2016
== Երգ առաջին։ Աստվածների ժողովը, Աթենասը քաջալերում է Տելեմաքոսին ==
<poemstyle='margin:0ex 5ex'{{տող|1}}Պատմի՛ր, մուսա, այն բազմափորձ քաջի մասին, որ սրբազան
Իլիոն քաղաքը կործանեց և թափառեց ապա երկար
Շատ քաղաքներ, տեսավ մարդկանց վարքն ու բարքը, փորձեց նրանց։
Երբ լափերին անմտաբար եզներն Արև-Հիպերիոնի.
Ուստի նրանց վերադարձը անբիծ Հելիոսը խափանեց։
{{տող|10}}Օ՛ն, դիցուհի՛դ, դստրիկ Զևսի, այդ ամենը պատմիր և ինձ։
Փրկված ծովից և մարտերից՝ իրենց տան մեջ էին արդեն
Բոլոր քաջերն։ Միայն նրան, որ կարոտ էր վերադարձի
Ուր սիրելի մարդկանց մեջ էլ զերծ չմնաց նա տանջանքից։
Այնժամ բոլոր աստվածները դարձան նրան խիստ կարեկից,
{{տող|20}}Բացի միայն Պոսիդոնից. Ոդիսեսի դեմ դիցակերպ
Սա, ոխակալ, մեծ քեն ուներ, մինչև նա ետ կդառնար տուն.
Բայց Պոսիդոնը հեռացել էր դեպ հեռավոր եթովպացիք,
Այնժամ նրանց իր խոսքն ուղղեց սատվածների և մարդկանց հայրն,
Իր հոգու մեջ վառ հիշելով Էգիսթոսին փառապսակ,
{{տող|30}}Որին սպանեց Ագամեմնոն քաջի որդի Օրեստեսը գերահռչակ։
Նրա մասին մտածելով Զևսը խոսեց և այս ասաց աստվածներին.
«Ավա՜ղ, մարդիկ մահկանացու աստվածներին ամբաստանում են անտեղի
Թեպետ գիտեր նա անխուսափ իր կորուստը, մինչ մեր կողմից դեպ նա այնժամ
Ուղարկված էր Արգոսասպանը սրատես՝ բարյացակամ բանբերն՝ Հերմես,
{{տող|40}}Որ չսպանի Ատրիդեսին և կնոջ հետ չամուսնանա,
Թե ոչ՝ հանուն Ատրիդեսի՝ Օրեստեսից դաժան պատիժ նա կստանա,
Երբ սա մի օր հասակ առնի և իր երկրի կարոտն զգա ու տուն դառնա։
Թող որ այդպես միշտ կործանվի չարագործը, ով այդպիսի գործ կատարի։
Սիրտս սակայն խորտակվում է Ոդիսևսի համար դժբախտ ու իմաստուն,
{{տող|50}}Որ տանջվում է վաղուց ի վեր, հեռու սիրած իր մարդկանցից,
Ծովապարփակ կղզու վրա, որը կենտրոնն է ծովերի,
Կղզու վրա անտառախիտ, ուր ապրում է ապարանքում իր դիցուհին՝
Նրան բերել գայթակղության, որ հայրենի իր Իթակեն նա մոռանա։
Մինչ Ոդիսևսն, որ կարոտ է տեսնել գոնե քուլա-քուլա վեր բարձրացող
{{տող|60}}Ծուխն հարազատ իր ափերի, մահ է ուզում միայն սրտանց։
Մի՞թե քո մեջ, Օլիմպացի, գեթ չի հուզվում սիրտդ սիրող, կամ Ոդիսևսն
Քեզ չի՞ տվել միթե հաճույք պերճ զոհերով նավերի մոտ արգիական,
Զոհ է բերել անծայրածիր երկնքի տեր սատվածներին։
Բայց Պոսիդոնն երկրասասան զայրագնաբար հալածում է նրան սաստիկ
{{տող|70}}Հանուն հզոր մեծ Կիկլոպի, որին նա ժանտ կուրացրել է մի ժամանակ,
Ի սեր հարգո, աստվածակերպ, Պոլիփեմի, որը բոլոր կիկլոպներից
Կորովագույնն է, հիրավի։ Նրան ծնեց հավերժահարսը՝ Թոոսան,
Ինչպե՞ս պիտի նա տուն դառնա։ Մինչ Պոսիդոնը իր զայրույթը կը թողնի.
Քանզի չէ՞ որ անկարող է նա միայնակ, դեմ-հանդիման,
{{տող|80}}Դուրս գալ, մարտել բոլոր անմահ աստվածների ցանկության դես»։
Նրան իսկույն պատասխանեց Աթենասը՝ աստվածուհին պայծառաչյա.
«Կրոնոսյան, ո՜վ դու մեր հայր, իշխանավորդ գերագույն.
Բազմահամբեր Ոդիսևսի դարձի մասին, թե պետք է նա վերադառնա։
Իսկ ես էլ արդ կը սլանամ դեպ Իթակե, որպեսզի անդ նրա որդուն
{{տող|90}}Ոգեշնչեմ խիզախությամբ և մեծապես քաջալերեմ,
Որ Ժողովի իսկույն կանչի նա արգիյանց երկայնամազ
Եվ դուրս վանի ապարանքից իր հայրական խոսնայրներին, որ անխտիր
</poem>
:::'''* * *'''