Սեմը դողաց ու ծնկի եկավ։
― Վեր կաց, Սա՛մՍե՛մ, ― կարգադրեց Գենդալֆը։ ― Ես ավելի սարսափելի մի բան մտածեցի: Դու ոչինչ դուրս չես տա և սրանից հետո կիմանաս, թե ինչ է նշանակում թաքուն ականջ դնել։ Ֆորդոյի հետ կգնա՞ս։
― Ե՞ս։ Տիրոջս հե՞տ, ― բացականչեց Սեմը և վեր թռավ, ինչպես շունը, որին կանչում են զբոսնելու։ ― Ե՛վ էլֆերին կտեսնեմ, և՛ դեռ շատ ուրիշ բանե՞ր էլ․․․ Ուռռա՜...