Changes

Հրաժեշտ զենքին

Ավելացվել է 7389 բայտ, 09:01, 16 Մայիսի 2016
/* Գլուխ 7 */
— Լեյտենանտ, նայեցեք ինչ ուռուցք է,— բղավեց նա։— Բայց ինչ անենք։ Եկան, գտան ինձ։
Երբ առանձնատուն վերադարձա, ժամը հինգն էր. լոգանք ընդունեցի այնտեղ, որտեղ մեքենաներն են լվանում։ Հետո, տաբատն ու ներքնաշապիկը հագիս, բաց պատուհանի առջև նստած, զեկուցագիր էի կազմում։ Երկու օրից հարձակում էր սկսվելու, ու ես իմ մեքենաներով պետք է Պլավա գնայի։ Երկար ժամանակ էր անցել այն օրից, ինչ զեկուցագիր էի ուղարկել Միացյալ Նահանգներ և գիտեի, որ արդեն ժամանակն է գրելու, բայց այնքան էի հետաձգել, որ հիմա դա գրեթե անհնար էր։ Գրելու բան չկար։ Ուղարկեցի Zona di Guerra-յի<ref>Ռազմական գոտի (իտ.)։</ref> մի քանի բացիկներ, որտեղ ամեն ինչ ջնջեցի, բացի երկու բառից. «Ողջ-առողջ եմ»։ Այսպես ավելի շուտկհասնեն։ Այս բացիկներն Ամերիկայում շատ դուր կգան, որովհետեւ տարօրինակ են ու խորհրդավոր։ Պատերազմն այստեղ տարօրինակ էր ու խորհրդավոր, բայց ինձ թվում էր, թե այն ավելի մտածված էր ու դաժան, քան ավստրիացիների դեմ մղվող մյուս պատերազմները։ Ավստրիական բանակն ստեղծված էր Նապոլեոնին հաղթանակներ պարգեւելու համար։ Որեւէ Նապոլեոնի։ Կուզենայի, որ մենք էլ Նապոլեոն ունենայինք, բայց դրա փոխարեն ունեինք մի գեր եւ հաջողակ Il Generale Cadorna եւ Vittorio Emmanuele, բարակ, երկար վզով ու այծամորուքով փոքրիկ մի մարդ։ Աջափնյա բանակը ղեկավարում էր դուքս Աոստան։ Գուցե նա շատ էր գեղեցիկ մեծ զորավար լինելու համար, բայց իսկական տղամարդու տեսք ուներ։ Շատերը կուզենային, որ նա լիներ թագավորը։ Եվ նա նման էր թագավորի։ Նա թագավորի հորեղբայրն էր ու երրորդ բանակի հրամանատարը։ Մենք երկրորդ բանակում էինք։ Երրորդում անգլիական մի քանի մարտկոցներ կային։ Միլանում երկու անգլիացի հրետանավորների հանդիպեցի։ Շատ լավ տղաներ էին, ու մենք հիանալի երեկո անցկացրինք։ Նրանք խոշորակազմ էին ու ամաչկոտ, ամեն ինչ շփոթեցնում էր նրանց ու միաժամանակ դուր էր գալիս։ Երանի անգլիական բանակում ծառայեի։ Ամեն ինչ շատ ավելի պարզ կլիներ։ Բայց այդ դեպքում երեւի սպանվեի։ Իսկ սանիտարական ջոկատում՝ հազիվ թե։ Ոչ, նույնիսկ սանիտարական ջոկատում դա չի բացառված։ Պատահել է, որ անգլիական սանիտարական մեքենաների վարորդները եւս սպանվել են։ Գիտեի, որ չէի սպանվի։ Ո՛չ այս պատերազմում։ Այս պատերազմը ոչ մի կապ չուներ ինձ հետ։ Դա ինձ համար նույնքան վտանգավոր էր, որքան պատերազմը կինոնկարներում։ Բայց եւ այնպես աղոթում էի աստծուն, որ պատերազմը վերջանար։ Գուցե այս ամառ վերջանար։ Գուցե ավստրիացիներին ջարդեն։ Նրանց միշտ էլ ջարդել են նախորդ պատերազմներում։ Իսկ ինչո՞ւ ոչ այս պատերազմում։ Բոլորն էլ ասում էին, որ ֆրանսիացիները ուժասպառ են եղել։ Ռինալդին ասում էր, թե ֆրանսիացիները խռովություն են բարձրացրել, եւ զորքը գնում է դեպի Փարիզ։ Ես հարցրի, թե հետո ինչ պատահեց, ու նա պատասխանեց․ «Նրանց կանգնեցրին»։ Ես կուզենայի Ավստրիա գնալ առանց պատերազմի։ Կուզենայի գնալ Շվարցվալդ։ Կուզենայի Հարց գնալ։ Իմիջայլոց, որտե՞ղ են գտնվում Հարցի լեռները։ Կարպատներում հիմա կռիվ էր։ Չէի ուզենա այնտեղ գնալ, թեեւ լավ կլիներ։ Եթե պատերազմ չլիներ, կարող էի Իսպանիա գնալ։ Արեւը մայր էր մտնում, օրը զովանում էր։ Ընթրիքից հետո կայցելեմ Կետրին Բարկլիին։ Կուզենայի, որ հիմա ինձ մոտ լիներ։ Կուզենայի Միլանում լինել նրա հետ։ Ինչ լավ կլիներ Կովայում ճաշել, հետո, տոթ երեկոյան, քայլել Վիա Սանցոյի փողոցով, անցնել կամուրջը, թեքվել ջրանցքի երկայնքով ու Կետրին Բարկլիի հետ հյուրանոց գնալ։ Գուցե եւ գար։ Գուցե պատկերացներ, թե ես այն տղան եմ, որ սպանվեց Սոմում։ Եվ, ահա, մենք մտնում ենք գլխավոր դռնից, եւ դռնապանը հանում է գլխարկը, եւ ես մոտենում եմ հերթապահին, խնդրում բանալին, եւ նա սպասում է վերելակի մոտ, եւ հետո մենք մտնում ենք ներս, եւ վերելակը շատ դանդաղ է բարձրանում ու ամեն հարկում շրխկացնում դռները, եւ ահա մեր հարկը, եւ տղան բացում է դուռն ու մի կողմ քաշվում, եւ Կետրինը դուրս է գալիս, ես էլ եմ դուրս գալիս, եւ մենք քայլում ենք սրահով, եւ ես բանալին դնում եմ դռան անցքի մեջ, բայց անում ու ներս մտնում, եւ հետո վերցնում հեռախոսը ու խնդրում ուղարկել մեկ շիշ կապրի բիանկո՝ սառույցով լիքը արծաթե դույլի մեջ, եւ ինչքան մոտենում, այնքան ուժեղ է լսվում միջանցիկ սառույցի զնգոցը, եւ տղան ծեծում է դուռը, եւ ես ասում եմ նրան․ Թողեք դռան ետեւում։ Որովհետեւ մենք մերկ ենք, որովհետեւ շատ տոթ է եւ պատուհանը բաց է, եւ ծիծեռնակները թռչում են տանիքների վրայով, եւ երբ մթնում է, մոտենում ես պատուհանին ու տեսնում, թե ինչպես են պստլիկ չղջիկները տների տանիքների ու ծառերի գագաթների վրա այս ու այն կողմ գցում իրենց, եւ մենք խմում ենք կապրի բիանկոն, եւ դուռը փակ, եւ տոթ, եւ միայն սավան, եւ մի ամբողջ գիշեր, եւ մենք սիրում ենք իրար մի ամբողջ գիշեր Միլանի շոգ գիշերվա մեջ։ Ահա թե ինչպես պետք է լիներ ամեն ինչ։ Ես արագ կընթրեմ ու կգնամ Կետրին Բարկլիի մոտ։
&lt;&lt; պակասող երկու էջ &gt;&gt; վարություն Անվերջ խոսում էին սեղանի շուրջը, իսկ ես գինի էի խմում, որովհետեւ եղբայրներ չէինք լինի մենք այս գիշեր, եթե չխմեի մի քիչ։ Ես ու քահանան խոսում էինք արքեպիսկոպոս Այրլենդի մասին, որն, ըստ երեւույթին, ազնիվ մարդ էր, նրա անիրավ ճակատագրի ու կյանքում կրած անարդարությունների մասին, որոնց մեջ, որպես ամերիկացի, ես էլ իմ մասն ունեի, ու թեեւ երբեք չէի լսել նրա անունը, ձեւացնում էի, թե այդ ամենը վաղուց հայտնի էր ինձ։ Այդպիսի փայլուն բացատրություն լսելուց հետո անքաղաքավարություն կլիներ ոչինչ չիմանալ այդ գործի մասին, չնայած, ի վերջո, պատճառները, հավանաբար, թյուրիմացության արդյունք էին։ Նրա անունն ինձ գեղեցիկ թվաց, բնիկ միննեսթցի էր նա, և dա առավել հնչեղ էր դարձնում այդ անունը, միննեսթցի Այրլենդ, վիկոնսինցի Այրլենդ, միչիգանցի Այրլենդ։ Ոչ, բանն այդ չէ: Բանն այստեղ ավելի խորն է։ Այո, հայր սուրբ, ճիշտ է, հայր սուրբ։ Գուցե, հայր սուրբ։ Ոչ, հայր սուրբ։ Դուք ավելի լավ գիտեք, հայր սուրբ։ Քահանան լավն էր, բայց ձանձրալի։ Սպաները վատն էին, բայց ձանձրալի։ Թագավորը լավն էր, բայց ձանձրալի։ Գինին վատն էր, բայց ոչ ձանձրալի։ Գինին հանում էր ատամների էմալն nւ թողնում քիմքի վրա։
— Քահանային էլ բանտարկեցին,— պատմում էր Ռոկկան,— որովհետև երեք տոկոսանոց արժեթղթեր էին գտել նրա մոտ։ Դա, իհարկե, Ֆրանսիայում էր։ Այստեղ նրան երբեք չէին բանտարկի։ Նա պնդում էր, թե ոչինչ չգիտի հինգ տոկոսանոց արժեթղթերի մասին։ Բագյեում էր դա։ Հենց այնտեղ էլ թերթերից իմացա ամեն ինչ, գնացի բանտ ու տեսակցություն խնդրեցի քահանայի հետ։ Պարզ է, որ նա էր գողացել արժեթղթերը։
Դուրս եկա և հանկարծ ինձ մենակ ու դատարկ զգացի։ Շատ անլուրջ էի վերաբերվել մեր ժամադրությանը, հարբել էի ու գրեթե մոռացել, որ պետք է գնամ, բայց երբ պարզվեց, որ չեմ կարող նրան տեսնել, մենակ ու դատարկ զգացի ինձ։
 
== Գլուխ 8 ==