Changes

Սիզիփոսի առասպելը

Ավելացվել է 167 բայտ, 21:03, 27 Մարտի 2013
Ես թողնում եմ Սիզիփոսին լեռան ստորոտում։ Ամեն մարդ ունի իր ժայռը։ Բայց Սիզիփոսը սովորեցնում է գերագույն հավատարմություն, որը ժխտում է աստվածներին ու ժայռեր է բարձրացնում։ Նրան նույնպես թվում է, թե ամեն ինչ լավ է։ Այս, առանց գերագույն տիրոջ մնացած տիեզերքը նրան չի թվում ո՛չ ամուլ, ո՛չ էլ ճղճիմ։ Քարի յուրաքանչյուր փշուրը, կեսգիշերային լեռան վրա փայլատակող յուրաքանչյուր հանքաբեկորը ինքնին աշխարհներ են ստեղծում։ Հենց միայն գագաթներ նվաճելու համար թափված ջանքերը բավական են, որ լցնեն մարդու սիրտը։ Սիզիփոսին պետք է պատկերացնել երջանիկ։
 
[[Կատեգորիա:Գրքեր]]
[[Կատեգորիա:1995]
[[Կատեգորիա:«Ապոլոն» հրատարակչություն]]
[[Կատեգորիա:Էսսե]]
Վստահելի
294
edits