Հրատարակչությունը տպել էր Ախմատովայի գիրքը։ Չէր ճարվում։ Աշխատակիցներին սահմանափակ թվով օրինակներ հասան։ Ոմանց ընդհանրապես անտեսեցին։ Այդ թվում՝ կնոջս։
Լենան գնաց հրատարակչության տնօրենի մոտ։ Արտահայտեց իր բողոքը։ Կոնդրաշկվն Կոնդրաշովն ի պատասխան, ձայնն իջեցնելով, ասաց․
— Քաղաքական բարդ ենթատեքստը չեք ընկալում։ Տպաքանակի մեծ մասն ուղարկվել է արտասահման։ Մենք պարտավոր ենք փակել բուրժուական քարոզչության բերանը։