[[Պատկեր:Flight to the Ford.jpg|300px|thumb|right]]
Երբ Ֆրոդոն ուշքի եկավ, Մատանին սեղմված ձեռքի մեջ էր: Նա պառկած էր պայծառ, բոցկլտացող խարույկի մոտ, իսկ վրան խոնարհված էին Սեմը, Փինը և Մերին:
— Ի՞նչ է պատահել... Ու՞ր է այն գունատ թագավորը,— հազիվհազ ուշքի գալով, ասաց նա:
Նրան պատասխանող չեղավ՝ երեքի շունչն էլ ուրախությունից կտրվում էր, նույնիսկ հարցն էլ չհասկացան: Վերջապես, Սեմի կցկտուր խոսքերից նա հասկացավ, որ ոչ ոք, բացի իրենից, ահարկու թագավորին չի տեսել: Սեմը պատմեց, որ տեսել է, թե ինչպես մոտեցան մռայլ ստվերները, և Ֆրոդով Ֆրոդոն չքացավ, իսկ իր՝ Սեմի ոտքերը գետնից կտրվեցին: Հետո կողքով սահեց սև ստվերը, ինքը կորցրեց հավասարակշռությունը և ընկավ գետնին: Ապա լսեց տիրոջ ձայնը՝ ոչ այն է հեռվից, ոչ այն է՝ գետնի տակից, իսկ բառերը տարօրինակ էին ու անհասկանալի: Այդքանը: Հետո բոլորով փնտրում էին ու գտան Ֆրոդոյին. նա անշունչ ընկած էր բերանքսիվայր, թուրը տակին: Պանդուխտն իրենց կարգադրեց Ֆրոդոյին պառկեցնել կրակի մոտ, իսկ ինքն անհետացավ, և արդեն ահագին ժամանակ է չկա:
Սեմն, ըստ երևույթին, նորից սկսել էր կասկածել Պանդուխտին, և, երբ նա հայտնվեց, Ֆրոդոյին պատսպարեց՝ թուրը պատյանից հանելով: Բայց Պանդուխտը հանգիստ ու հոգնած նրա կողքին ծնկի եկավ:
— Ոչ, Սեմ, ես Հեծյալ չեմ,— մեղմ ասաց նա,— և ոչ էլ նրանց կամակատարը: Ուղղակի ուզում էի իմանալ, թե ու՞ր են նրանք պահ մտել և ինչու՞: Նրանք պետք է, որ նորից հարձակվեին, այնինչ նահանջել են: Մոտակայքում նրանց հետքն էլ չկա:
Լսելով, թե ինչ է պատահել Ֆրոդոյին, Ֆրոդոյի պատմությունը՝ նա կարեկցանքով նայեց նրան, մտահոգ գլուխն օրորեց ու խոր հառաչեց: Հետո Մերիին ու Փինին կարգադրեց կաթսայիկներով ջուր եռացնել և վերքն անդադար լվանալ:
— Կրակն ավելացրեք, Ֆրոդոյին պետք է տաք պահել,— կարգադրեց նա և, խարույկից հեռանալով, Սեմին կանչեց: — Հիմա որոշ բաներ պարզ են,— շշուկով ասաց նա: — Ինչպես երևում է, հարձակվող թշնամին թշնամիները միայն հինգ հոգի է հինգն են եղել, երևում է, բոլորը չեն հավաքվել, և դիմադրության չէին սպասում: Վախենում եմ, որ հեռու չեն գնացել և վաղը գիշերվա կողմ նորից կերևան: Նրանք շտապելու բան չունեն: Նրանց հաշվումներով հաշվարկներով գործը համարյա արված է: Մատանին հեռու գնալ չի կարող: Այո, Սեմ, քո տերը մահվան շեմին է, և քանի գնա, այնքան նրա իշխանության տակ կլինի: Գուցե և այդպես է, բայց... դեռ կտեսնենք, թե ով ում...
Արցունքները խեղդեցին Սեմին:
— Մի հուսահատվիր,— ասաց Պանդուխտը,— և հույսդ ինձ վրա դիր: Ֆրոդոն ավելի դիմացկուն դուրս եկավ, քան ես կարծում էի. ճիշտ է, Գենդալֆն էլ էր հենց դա էր ակնարկում: Հրաշք է, որ նա չի սպանվել և, երևակայիր, ավելի երկար կդիմանա, քան նրանք են կարծում: Իսկ ես կաշխատեմ մի քիչ բուժել նրան: Տաք պահեք և լավ հսկեք, եթե որևէ բան կպատահի, ինչքան ուժներդ կպատի, գոռացեք ու չորս կողմը կրակ տվեք: Ես շուտով կգամ:
Այս խոսքերով նա սուզվեց մթության մեջ:
Ֆրոդոն քնում էր ու սուր ցավերից վեր թռչում: Աստիճանաբար թմրում էր ուսը, ձեռքը, ամբողջ կողքը: Բարեկամներն անդադրում լվանում էին վերքն ու աշխատում տաքացնել նրան: Վաղորդյան մոխրագույն լույսն արդեն ողողել էր ձորակը, երբ վերջապես Պանդուխտը վերադարձավ:
— Հապա մի նայե՜ք,— բացականչեց նա, նա՝ գետնից բարձրացնելով մինչ այդ չնկատված սև թիկնոցը, որի ներքևի մասում անցք էր առաջացելկար գոյացած: — Մեր Ֆրոդոյի հարվածն է... Թիկնոցը, ճիշտ է, պատռվել է, բայց, ցավոք, նա չի վիրավորվել՝ սովորական դաշույնով ուրվական թագավորին չես վնասի: Էլբերեթ անունը՝ ահա թե ինչն է ավելի շատ վախեցրել նրանց և ոչ թե դաշույնի հարվածը:
Պանդուխտը նորից կռացավ և բարձրացրեց երկար ու նեղ, դաշույնը: Շեղբը սառը փայլում էր: Ատամնավոր ծայրը կոտրված էր: Մինչ նրանք ուսումնասիրում էին, դաշույնն աչքի առաջ ցնդեց թափանցիկ ծխի պես, միայն կոթը մնաց:
— Ստիպված եղա շատ հեռու գնալ այս տերևների հետևից,— ասաց նա: — Քարքարոտ բլուրներում չի աճում. ես սրանք հոտով գտա Ուղուց հարավ ընկած թավուտում: Այս բույսը բուժիչ հատկություն ունի, այն Միջերկիր են բերել Արևմուտքի մարդիկ, և նրանց լեզվով կոչվում է Ացելաս: Հազվագյուտ բույս է. աճում է միայն այն վայրերում, որտեղ ապրել են այդ մարդիկ: Հյուսիսում քչերը գիտեն Ացելասի մասին, թերևս, մի քիչ հետքագետները: Զարմանալի բույս է, բայց եթե նույնիսկ օգնի, ապա ոչ երկար ժամանակով...
Նա տերևները խաշեց ու սուր, բուրավետ եփուկով լվաց Ֆրոդոյի ուսի վերքը: Ացելասի սուր բույրը թարմացրեց բոլորին. հոբիթների հոգին թեթևացավ, ծանր մտքերը ցրվեցին: Ֆրոդոյի ուսի ցավը մի քիչ մեղմացավ, թմրածությունն անցավ, բայց սառած, կախ ընկած թևն ասես փայտացել էր, կպել կողքից: Նա սկսեց հանդիմանել ինքն իրեն, որ թշնամու հրամանով հագավ Մատանին: «Հատուցեցի, լավ,— մտածում էր նա,— ամբողջ կյանքում հաշմանդամ կմնամ, հիմա ի՞նչ անեմ... Ախր շարժվելու ուժ չկա»:
Մինչդեռ քննարկվում էր հենց այդ հարցը՝ ի՞նչ անել հետո: Որոշվեց անհապաղ հեռանալ Թխպամածից:
— Հավանաբար վերջին մի քանի օրը թշնամիները հսկել են այս վայրը,— ասաց Պանդուխտը: — Եթե նույնիսկ Գենդալֆը եղել է այստեղ՝ նրան ստիպել են հեռանալ, և նա հեռացել է՝ թշնամու հարձակումը հետ մղելուց հետո: Ամեն դեպքում մի գիշեր ևս՝ ու մենք կորած ենք: Ուր էլ, որ գնանք, ավելի վտանգավոր, քան այստեղ , չի կարող լինել:
Երբ վերջնականապես լուսացավ, նրանք արագ նախաճաշեցին ու ճանապարհ ընկան: Ֆրոդոն գնալ չէր կարողանում, ստիպված եղան ուղեբեռը բաժանել չորս մասի և Ֆրոդոյին նստեցնել պոնիի վրա: Ի դեպ, վերջին մի քանի օրերին պոնին հասցրել էր զգալիորեն գիրանալ ու ուժեղանալ: Նա արդեն կապվել էր իր նոր տերերին, հատկապես՝ Սեմին: Հավանաբար Բիթ Կաղամախը նրա հետ չափազանց վատ էր վարվել, եթե նույնիսկ անցումը Մոծակների Ճահճուտով նրա համար հաճելի զբոսանք էր:
Թխպամածից շարժվեցին ուղիղ դեպի հարավ: Այդ նշանակում էր, որ ստիպված են հատել Ուղին՝ այլ կերպ անհնար էր բաց տարածությունից հեռանալ: Բացի այդ, խարույկի համար ցախ էր անհրաժեշտ. Պանդուխտը շարունակ կրկնում էր, որ Ֆրոդոյին ոչ մի դեպքում չի կարելի մրսել, հատկապես՝ գիշերը:
Ծածուկ ու զգուշավոր շրջանցեցին Թխպամածի հարավ-արևմտյան լանջը և հասան Ուղուն: Հեծյալներ չէին երևում, բայց, երբ նրանք վազելով հատում էին Ուղին, նրանց գլխավերևում իրար կանչեցին երկու մռայլ ձայն: Նրանք ցնցվեցին ու հապշտապ մտան խիտ թփուտը: Սկսվեցին խուլ վայրեր, արահետներ այլևս չկային. , շուրջը սևին էին տալիս խիտ թփուտներ ու թավուտներ, որոնց միջև բացվում էին լայնարձակ ամայի տարածություններ՝ տարածություններ. տաղտկալի, երկարատև ու դժվար երթ անճանապարհ վայրերով: Չոր, կոշտ խոտերը ծակծկում էին ոտքերը: Երեկոյան հոբիթները հազիվ էին ոտքի վրա կանգնում: Ֆրոդոն, որ գնում էր պոնիին հեծած, տխուր զննում էր ընկերներին. նույնիսկ Պանդուխտը հոգնած ու մռայլ էր երևում:
Ուսը լցվում էր սուր ցավերով, բայց Ֆրոդոն ատամները սեղմած դիմանում էր՝ տրտնջալ չէր կարելի: Մեկը մյուսի հետևից չորս ծանր օր անցան: Շուրջը գրեթե ոչինչ չէր փոխվել, միայն Թխպամածն էր աստիճանաբար մնում հետևում, իսկ հեռավոր բլուրները մոտենում էին: Ուղու մոտ չարագուշակ ճիչեր արձակելուց հետո թշնամիները չէին երևում, ասես չքացել էին: Գիշերները ճամփորդները զույգ-զույգ պահակություն էին անում՝ դողալով սպասելով, որ ուր որ է սև կետերը կճեղքեն լուսնի կաթնագույն մառախուղը: Բայց ոչ ոք չկար, միայն թոշնած խոտի չոր շրշյունն էր լսվում: Սակայն չարը թաքնված էր ինչ-որ տեղ մոտակայքում, նրանք զգում էին այդ: Հազիվ թե Հեծյալները հետքը կորցրած լինեին: Անկասկած դարան մտած սպասում են, նոր ծուղակ պատրաստում:
Հինգերորդ օրվա վերջում վերելք սկսվեց: Պանդուխտն ուղղություն վերցրեց հյուսիս-արևելք: Վեցերորդ օրը նրանք հաղթահարեցին թեք, երկար լանջը. , և հեռվում երևացին տեսան անտառապատ բլուրներ ու դրանք շրջանցող Ուղին: Աջ կողմում արևի տակ կայծկլտում էին գետի պողպատե ջրերը: Հեռվում, քարքարոտ հովտում, կիսով չափ մեգի մեջ թաքնված ևս մի գետակ գետ կար:
— Վախենում եմ, եմ՝ ստիպված ենք կարճ ժամանակով կրկին դուրս գալ Ուղի,— մտահոգ ասաց Պանդուխտը: — Սա Կատաղի Գետն է, էլֆերեն՝ ՄիթեյթելՄիթեյթիլ: Այն սկսվում է Էթենդալյան Էթենմուրյան բարձրավանդակից՝ թրոլների սիրելի վայրից, և հարավում թափվում է Դիվոտ գետը: Երկու գետերի միացումից առաջացած նոր գետը կոչվում է Մոխրաջուր. ծովը թափվելուց առաջ այն բավական լայնանում է: Կատաղի գետն անցնել հնարավոր է միայն Վերջին կամրջով, իսկ դա նշանակում է, որ ստիպված ենք դուրս գալ Ուղի:
— Իսկ այն հեռվինը ո՞ր գետն է,— հարցրեց Մերին:
— Դիվոտն է,— պատասխանեց Պանդուխտը: — Էլֆերն այդ գետը Բրուինեն են կոչում. այն հոսում է Ռիվենդելով: Կամուրջն անցնելուց հետո Ուղին վազում է դեպի Բրուինենյան ծանծաղուտ, բայց, ավելի լավ է ապագան չգուշակենք. առայժմ մեզ Միթեյթելն Միթեյթիլն էլ է բավական: Դեռ չեմ մտածել, թե ինչպես պետք է անցնենք Բրուինենը: Վերջին կամուրջն էլ որ ազատ լինի, համարեք, թե մեր բախտը բերել է:
Յոթերորդ օրն առավոտ վաղ ճամփորդները նորից վերադարձան Ուղի: Պանդուխտն ու Սեմը գնացին հետախուզության՝ ոչ մի շունչ. ճանապարհը դատարկ էր: Ձիերի հետքեր էլ չկային. երկու օր առաջ, ինչպես գուշակեց Պանդուխտը, այստեղ անձրև էր եկել, և հետքերն , իհարկե, ողողվել էին: Իսկ դրանից հետո ոչ ոք չէր անցել այստեղով:
Ճամփորդները քայլերն արագացրին և, վերջապես հեռվում, սարի տակ, երևաց Վերջին Կամուրջը: Բոլորը վախեցած սպասում էին կամրջի վրա տեսնել սև կերպարանքներին՝ բայց ոչ, կամուրջը կարծես թե ազատ էր: Պանդուխտը նրանց պատվիրեց թաքնվել թփերի մեջ, իսկ ինքն առաջ գնաց՝ ու շուտով էլ հետ եկավ:
Նա պարզեց ձեռքը. ափի մեջ բաց կանաչ քար կար:
— Ընկած էր կամրջի մեջտեղում, ցեխի մեջ,— բացատրեց նա: — Սա էլֆական բյուրեղ է: Միայն թե չգիտեմ՝ հատուկ հատու՞կ են այնտեղ թողել, թե թե՞ ինչ-որ մեկի մոտից է ընկել, բայց , միևնունն է, հուսադրում է: Այնպես որ եկեք չվախենանք ու անցնենք Կամուրջը: Իսկ հետո... Հետո կտեսնենք, բայց ճանապարհով չենք գնա. բյուրեղն ինչ էլ որ նշանակի, անվտանգություն չի խոստանում:
Կամուրջն անցան արագ ու բարեհաջող: Լռություն էր տիրում, միայն ջուրն էր խոխոջում երեք հսկայական կամարների տակ: Մի կես լիգ անցնելուց հետո Պանդուխտը թեքվեց ձախ՝ դեպի նեղ ձորահովիտը, և ու խորացավ բլուրների ստորոտի նոսր անտառում: Հոբիթները Հոբիթներն առաջ էին շարժվում մթնշաղոտ ծառերի արանքով և ուրախանում էին, որ տաղտկալի հարթավայրն ու սարսափելի Ուղին մնացին մնացել են հետևում. թեպետ այստեղ էլ տեղանքը վայրի էր, խուլ ու չարագույժ: Լեռների ելուստների վրա ու գագաթներին երևում էին հինավուրց պարիսպների ու աշտարակների ավերակներ՝ դրանք ասես ինչ-որ անհասկանալի սպառնալիք էին թաքցնում իրենց մեջ: Ֆրոդոն հիշեց Բիլբոյի գրքում եղած նկարագրություններն ահեղ աշտարակների մասին, որոնք գտնվում էին Ուղուց դեպի հյուսիս, Թրոլների անտառից ոչ հեռու, որտեղ Բիլբոն վերապրեց իր առաջին լուրջ արկածը: Չլինի՞ արդեն այդ մռայլ վայրերում են, Թրոլների երկրում...
— Ո՞վ է ապրում այստեղ,— հարցրեց նա: — Եվ ո՞վ է կառուցել այս աշտարակները: Սա ի՞նչ է, Թրոլյան սարահա՞րթն է:
— Լինում էի,— արձագանքեց Պանդուխտը: — Մի ժամանակ այնտեղ եմ ապրել ու ամեն անգամ առիթ ներկայանալիս՝ վերադառնում եմ: Սիրտս այնտեղ է մնացել, բայց, երևում է, ինձ բախտ չի վիճակված այնտեղ մնալ:
Լեռները գնալով ավելի սերտորեն էին շրջապատում նրանց: Ուղին առաց առանց շեղվելու գնում էր դեպի գետը, բայց այժմ ճամփորդներն այն տեսնել չէին կարող: Առջևում փռված էր լեռների մեջ մխրճված երկար, նեղ, մթին ու մռայլ կիրճը: Քարափներից կախվել էին ծուռումուռ դարավոր արմատներ, լանջերին սևին էին տալիս խոժոռ սոճիները:
Հոբիթներն աներևակայելի հոգնել էին: Նրանք առաջ էին ընթանում չափազանց դանդաղ՝ արահետներ այստեղ չկային, ստիպված շրջանցում էին ընկած ծառաբները ու թափված քարերը: Ներքևով էին գնում ոչ միայն Ֆրոդոյի պատճառով, . միևնույնն է, զառիթափի գլուխը բարձրանալը բավական դժվար կլիներ: Երկրորդ օրը եղանակը վերջնականապես փչացավ: Փչեց արևմտյան քամին, հեռավոր Ծովից խոնավությամբ հագեցած ամպեր եկան, և լեռների գլխին մանր անձրև տեղաց: Երեկոյան կողմ բոլորը մինչև վերջին թելը թրջվեցին: Գիշերատեղն էլ հաճելի չէր. խարույկ վառել այդպես էլ չկարողացան: Առավոտյան լեռներն ավելի բարձր ու զառիկող դարձան, իսկ կիրճը թեքվեց հյուսիս: Պանդուխտը մտահոգ տեսք ուներ. արդեն տաս օր էր անցել Թխպամածում այն գիշերից հետո, և սննդամթերքն արագորեն սպառվում էր: Իսկ անձրևն անդադար գալիս էր ու գալիս:
Գիշերեցին կախված ժայռի տակ, փոքրիկ անձավում կամ, ավելի ճիշտ, խոռոչում: Ֆրոդոն պառկած տանջվում էր: Խոնավ ցրտից ուսի վերքը նվվում էր, ինչպես երբևէ, և անդադար ցավն ու ցուրտը թույլ չէին տալիս քնել: Նա անվերջ կողքից կողք էր շրջվում ու վախեցած ականջ դնում գիշերվա ձայներին՝ խորշերում քամու սուլոցին, կաթացող ջրի ձայնին, հանկարծակի պոկված ժայռաբեկորի դղրդոցին, թափվող քարերի խշշոցին... Նրան հանկարծ թվաց, թե իրեն շրջապատում են սև ստվերները՝ ահա նրանք, հիմա կբռնեն իրեն, ու ամեն ինչի վերջը կգա: Բայց, կտրուկ նստելով, տեսավ միայն Պանդուխտի մեջքը, որն անքուն նստած հսկում էր ու ծխամորճ ծխում: Վերջապես Ֆրոդոն ընկղմվեց անհանգիստ քնի մեջ և տարօրինակ երազ տեսավ. իբր քայլում է խոտի վրայով իր սեփական այգում, Հոբիթստանում, բայց այգին ինչ-որ անորոշ է, մշուշոտ, անիրական, և միայն ցանկապատի վրա կռացած բարձրահասակ սև ստվերներն են պարզորոշ ու հստակ:
Երբ Ֆրոդոն արթնացավ, անձրևն արդեն դադարել էր: Երկինքն առաջվա պես շղարշված էր գորշ ծածկոցով, բայց բացվածքներից երևում էր գունատ դալուկ-կապույտ երկինքը: Քամին կրկին փոխվել էր: Այս առավոտ չշտապեցին ճանապարհ ընկնել: Սառը նախաճաշից հետո Պանդուխտը գնաց հետախուզելու՝ հոբիթներին պատվիրելով մնալ ժայռի տակ: Նա ուզում էր մագլցել վերև և ուշադիր տարածքը զննել:
Վերադարձավ չհուսադրող լուրերով:
— Շատ ենք դեպի հյուսիս գնացել,— ասաց նա: — Հարկավոր է հարավ թեքվել, թե չէ կհասնենք Էթթենդալ՝ Էթենմուր՝ Ռիվենդելից բավական հյուսիս: Այնտեղ բնակվում են թրոլները, և ես գրեթե ծանոթ չեմ այդ վայրերին: Կարելի է, իհարկե, Ռիվենդել հասնել և այնտեղից, բայց շատ ժամանակ կկորցնենք՝ տարածքն ինձ անծանոթ է, է՝ և սնունդը չի բավականացնի: Կարճ ասած, ճանապարհը մեկն է. հարկավոր է գնալ Բրուինենյան ծանծաղուտ:
Օրվա մնացած մասը մագլցում էին քարքարոտ լանջերով: Վերջապես աջ կողմում, երկու սարի արանքում, հարևան կիրճը տանող անցում գտնվեց: Կիրճը ձգվում էր հենց ճամփորդների ուզած ուղղությամբ: Երեկոյան, սակայն, ճանապարհը փակեց բարձր, մթին սարը՝ քարքարոտ, ջարդված ատամներով սղոցի պես գագաթով: Անհրաժեշտ էր արագ ընտրություն կատարել՝ կա՛մ գնալ հետ, կա՛մ բարձրանալ սարը:
Որոշեցին բարձրանալ, բայց ընթացքում պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Ֆրոդոն ստիպված էր իջնել պոնիի վրայից և շուտով ուժասպառ եղավ: Պոնիին մեծ դժվարությամբ էին բարձրացնում վերև, իսկ երբեմն իրենք էլ չէին կարողանում անցնել ժայռերի արանքով՝ առավել ևս, այդպիսի ծանր պարկերն ուսներին: Արդեն մթնել էր, երբ բոլորովին ուժասպառ, նրանք վերջապես հասան երկու գագաթների միջև ընկած նեղ անցումին: Միանգամից կտրուկ վայրեջք սկսվեց: Ֆրոդոն ամբողջ մարմնով դողալով ընկավ գետնին: Նրա ձախ ձեռքը ձեռքն անկյանք կախված էր մարմնի երկայնքով: Սուր ցավի ճիրանները սեղմում էին կուրծքն ու ուսը: Ծառերն ու քարերը աղոտ ստվերներ էին երևում աչքին:
— Այլևս գնալ չի կարելի գնալ,— ասաց Մերին Պանդուխտին: — Ֆրոդոն ոտքի վրա կանգնել չի կարողանում: Շատ եմ վախենում նրա համար: Ի՞նչ ես կարծում , Ազատքում կարո՞ղ են նրան բուժել, եթե մենք հասնենք այնտեղ:
— Կտեսնենք,— պատասխանեց Պանդուխտը: — Այստեղ ես ոչինչ ավելի անել չեմ կարող: Նրա վերքի պատճառով եմ ձեզ այսպես վազքով տանում: Բայց այսօր, դու ճիշտ ես, շարունակել չի կարելի:
— Իսկ ի՞նչ է կատարվում տիրոջ հետ,— ցածր հարցրեց Սեմը՝ աղաչական հայացքով Պանդուխտին նայելով: — Վերքը մի պստլիկ էր և արդեն կպել է, միայն սպիտակ սպի է մնացել ուսին:
— Ֆրոդոյին թշնամու զենքն է խոցել,— ասաց Պանդուխտը,— թունավոր, կործանիչ, կախարդված զենքը: Այդ սև հմայանքն իմ ուժերից վեր է: Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել քեզ: Դիմացիր, Սեմ:
Բարձունքում առանձնահատուկ ցուրտ գիշեր անցկացրին, թեև Խարույկ էին վառել ծեր սոճու ծուռումուռ արմատների տակ գտնվող մի ոչ մեծ փոսում. , որը, ըստ երևույթին, այդտեղ մի ժամանակ կավի հանք էր եղել: Հոբիթները միմյանց սեղմված կուչ էին եկել կրակի շուրջ. լեռնանցքում սառը քամի էր փչում, ներքևում ծառերը տնքում ու հառաչում էին: Ֆրոդոն կես քուն կես արթուն պառկած էր: Նրան թվում էր, թե իր գլխավերևում անհամար սև թևեր են սավառնում, հետապնդողները պտտվում են լեռների գլխին ու փնտրում իրեն՝ վերևից ուշադիր զննելով յուրաքանչյուր ձորակ, յուրաքանչյուր ճեղք...
Բացվեց ցուրտ, բայց պայծառ առավոտը: Օդը մաքրվել էր մշուշից, լվացված երկինքը լցվել էր թափանցիկ , դալուկ լույսով: Հոբիթները ձգվեցին, առույգացան և անհամբերությամբ սպասում էին արևածագին, որպեսզի տաքացնեն փայտացած ձեռքերն ու ոտքերը: Հենց վերջնականապես լուսացավ, Պանդուխտը Մերիի հետ գնաց հետախուզելու ճանապարհը անցումից դեպի արևելք: Երբ նրանք վերադարձան՝ այս անգամ արդեն ուրախալի լուրերով, արեգակն արդեն դուրս էր եկել և պայծառ փայլում էր: Պարզվեց, որ այս անգամ ուղղությունը քիչ, թե շատ , ճիշտ են ընտրել: Մնում է միայն իջնել ներքև, և լեռները կմնան ձախ կողմում: Պանդուխտը հեռվում նկատել էր Դիվոտի փայլը և այժմ գիտեր, որ թեև գետանցում տանող ճանապարհը չի երևում, այն գետից հեռու չէ:
— Ստիպված ենք մեկ անգամ էլ դուրս գալ Ուղի,— ասաց նա: — Լեռներով հնարավոր չէ անցնել, չորս կողմը փլվածքներ են: Հարկավոր է գնալ ներքև: Այլապես մենք մի շաբաթվա ընթացքում էլ չենք հասնի Գետանցումին, իսկ այդ շաբաթը չունենք:
Նախաճաշեցին և անմիջապես ճանապարհ ընկան: Իջնում էին դանդաղ ու զգուշորեն, բայց, հակառակ սպասումներին, առանց որևէ դժվարության. դժվարության՝ լանջն այս կողմում կտրուկ չէր: Շուտով Ֆրոդոն կրկին կարողացավ նստել թամբին: Բիթ Կաղամախի նախկին պոնին զարմանալի ճարպկությամբ էր հարթ ճանապարհ էր գտնում քարերի մեջ և գրեթե չէր ցնցում իր հեծյալին, ասես հոգ էր տանում նրա մասին: Ճամփորդներն աստիճանաբար կայտառացան: Նույնիսկ Ֆրոդոն իրեն լավ զգաց առավոտյան պայծառ արևի ջերմությունից, թեև ժամանակ առ ժամանակ աչքերը պատվում էին մշուժով, և նա տրորում էր ճակատն ու թափահարում էր գլուխը, որպեսզի ցրի այնաչքերը պատած մշուշը:
Փինը գնում էր մյուսներից քիչ առաջ ընկած: Հանկարծ նա շրջվեց ու կանչեց ընկերներին.
— Հե՛յ, այստեղ արահետ կա:
Հասան նրան և համոզվեցին, որ չի սխալվել. արահետը դուրս էր գալիս ներքևում տարածված անտառից, գալարվելով բարձրանում էր վեր վերև և կորչում դեպի գագաթ ճանապարհին: Տեղ-տեղ այն ամբողջապես ծածկված էր բուսականությամբ, իսկ որոշ տեղերում էլ խճողված էր քարերով ու ընկած ծառերով, բայց զգացվում էր, որ ժամանակին բանուկ է եղել: Արահետը գցել էր ծանրաքաշ ինչ-որ մեկը. անընդհատ հանդիպում էին կոտրված կամ արմատախիլ արված ծառեր և հսկայական ժայռաբեկորներ, որոնք պոկված էին և մի կողմ հրված, որպեսզի անցնողին չխանգարեն:
Որոշեցին, Որոշեցին՝ քանի դեռ շուրջը խաղաղ է, գնալ արահետով, քանի որ այդպես իջնելն անհամեմատ հեշտ էր: Բայց չափազանց զգույշ էին, հատկապես երբ արահետը մտավ ստվերաշատ եղևնուտ ու լայնացավ: Որոշ ժամանակ անց, եղևնուտից դուրս գալով, այն կտրուկ իջավ ներքև, շրջանցեց քարքարոտ ժայռն ու կորավ հետևում: Ժայռը շրջանցելով՝ ճամփորդները տեսան, որ արահետը մտնում է ցածր ապառաժի տակ, որտեղ ծառերի սաղարթի հետևում թաքնված մի բացատ էր երևում: Ապառաժե պատի մեջ դուռ կար՝ կիսաբաց և ընդամենը մեկ ժանգոտ ծխնուց կախված:
Մոտենալով՝ նրանք կանգ առան: Դռան հետևում քարայր էր կամ, հնարավոր է, ժայռի մեջ փորված ապաստարան, բայց ներսում մութ էր, և ոչինչ տեսնել զանազանել հնարավոր չէր: Պանդուխտը, Սեմն ու Մերին ամբողջ ուժով հրեցին. դուռը տեղի տվեց, և Մերին ու Պանդուխտը մտան ներս: Խորքը չգնացին. գետնին հոշոտված ոսկորների կույտեր էին թափված, իսկ անկյունում հսկայական սափոր էր դրված և , ու կողքին՝ մի քանի կոտրված կավե կուժկժեր:
— Ախր սա թրոլների որջ է,— հանկարծ կռահեց Փինը: — Շու՛տ արեք, դուրս եկեք քարայրից, արդեն պարզ է, թե ում արահետն է սա: Ինչքան շուտ էստեղից հեռանանք, էնքան լավ:
— Իմ Իսկ իմ կարծիքով, դրա կարիքը չկա,— ասաց Պանդուխտը՝ քարայրից դուրս գալով: — Սա իսկապես թրոլների որջ է, բայց վաղուց լքված է: Այնուամենայնիվ եկեք զգույշ լինենք, իսկ հետո կերևա:
Մուտքի մոտ արահետը չէր վերջանում. բացատի ծայրից այն կտրուկ իջնում էր ներքև ու սուզվում անտառի մեջ: Չցանկանալով ցույց տալ Պանուխտին, որ առաջվա պես վախենում է, Փինը վազեց առաջ ու միացավ Մերիին: Պանդուխտն ու Սեմը հետևեցին նրանց՝ քայլելով Ֆրոդոյին տանող պոնիի երկու կողքովկողմերով: Արահետն այժմ այնքան էր լայնացել, որ , ցանկության դեպքում , հոբիթները կարող էին նույնիսկ ձեռք ձեռքի տված գնալ:
Բայց դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ Փինը վազքով վերադարձավ, իսկ հետևից էլ Մերին՝ երկուսն էլ մահու չափ վախեցած:
— Դե ինչ, գնանք տեսնենք,— որոշեց Պանդուխտը՝ մի ծուռումուռ մահականման փայտ ընտրելով:
Ֆրոդոն ոչինչ չասաց: , իսկ Սեմն աչքերը չռեց:
Արևն արդեն բավական բարձրացել էր և գրեթե տերևազուրկ ճյուղերի արանքով լույսի վառ շերտեր էր սփռում բացատի մեջ: Փամփորդները գաղտագողի մոտեցան և բների հետևում շունչները պահած , քարացան: Ահա նրանք՝ թրոլները. երեք ահռելի հրեշներ: Մեկը կռացել էր, իսկ մյուս երկուսը նայում էին նրան:
Պանդուխտը հանգիստ առաջ գնաց, ասես ոչինչ էլ չէր եղել:
— Մտքովս էլ չէր անցնում, որ մենք այդ վայրերում ենք,— արդարացավ Փինը: Նա այդ պատմությունը հիանալի գիտեր. Բիլբոն ու Ֆրոդոն երբեք առիթը բաց չէին թողնում այն ևս մեկ անգամ պատմելու: Բայց Փինն այնքան էլ չէր հավատում այդ «հեքիաթին», և նույնիսկ հիմա, երբ թրոլներն աչքի առաջ էին, մեծ կասկածանքով էր զննում նրանց՝ սպասելով, որ ուր որ է ինչ-որ կախարդանքով կկենդանանան:
— Դուք ոչ միայն ընտանեկան պատմությունն եք մոռացել,— քմծիծաղեց Պանդուխտը,— այլև թրոլների վերաբերյալ ամեն ինչ: Օրը Օրը՝ կեսօր է, արևը պայծառ փայլում է, իսկ դուք գոռում եք, թե՝ թրոլները բացատում դարան են մտած մեզ են սպասում: Գոնե նկատե՞լ էիր էիք որ նրանցից մեկի ականջի հետևում թռչնի հին բույն կա: Պատկերացնում եմ եմ՝ կենդանի թրոլ այդպիսի զարդով, հա-հա, խոսք չկա:
Բոլորով հռհռացին: Ֆրոդոյի տրամադրությունը բարձրացավ: Բիլբոյի առաջին (այդքան հաջողությամբ ավարտված) արկածի մասին հիշողությունը ուժ տվեց նրան՝ և արևն էլ փառավորապես ջերմացնում էր, այնպես որ աչքերի առջևի մշուշը վերջապես մի քիչ ցրվեց: Նրանք դադար առան բացատում և ճաշեցին ամենամեծ թրոլի ոտքերի մոտ՝ տակ՝ ստվերում:
— Գուցե ինչ-որ մեկը երգի՞, քանի դեռ արևը երկնքում է,— առաջարկեց Մերին, երբ ճաշելը վերջացրին: — Թե չէ արդեն վաղուցվանից ո՛չ երգ չենք լսել, ո՛չ հեքիաթ:
— Թխպամածում այն գիշերից հետո չենք լսել,— հաստատեց Ֆրոդոն: Բոլորը շրջվեցին դեպի նա: — Մի անհանգստացեք,— շտապեց ավելացնել նա՝ տեսնելով իրեն նայող մտահոգ դեմքերը: — Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, բայց երգել դեռևս չեմ կարող: Գուցե Սեմն ինչ-որ բա՞ն փորձի հիշել:
— Սկսիր, Սեմ,— անմիջապես նրան միացավ Մերին: — Դե, գլուխդ աշխատեցրու, էնտեղ այնտեղ այնքան բան կա թաքնված, ժլատություն մի արա:
— Թաքնված, չէ՜ մի,— փնթփնթաց մրթմրթաց Սեմը: — Դե լավ, կփորձեմ մի բան գտնել... Երգ կլինի՞: Հիմարություն է, իհարկե, երգի նման էլ չէ, բայց որ խոսք գնաց՝ հիշեցի:
Նա վեր կացավ, աշակերտի պես ձեռքերը թաքցրեց մեջքի հետևում և սկսեց երգել մի հին մեղեդի.
<poem>
Թրոլը չարացած ժայռի գլխին նստել,Մի հին ոսկոր էր փնթփնթալով ծամում,.
Արդեն քանի՜ տարի նա միս չէր կերել,
Քանի որ տարածքն ամայացել էր:
Իսկ առանց մսի շատ տխուր էր:
Ու մի օր հանկարծ , չգիտես որտեղից,
Թրոլի մոտ եկավ Թոմը.
«Ի՞նչ ես կրծոտում այդպես ագահաբար:
ՎայՎա՜յ, քեռի Թիմի ոտքին է նման,
Որ գերեզմանում է պառկած հավիտյան:
Ա՛յ Ա՛խ դու չարագործ, ագա՛հի մեկը,
Որտեղի՞ց քեզ նրա ոտքը:»
Մեկ է, քո մեռած քեռուն
Այս ոսկորն էլ պետք չէ:
Դե Իսկ հիմա ասա, իմանալով այդքանը
Կմերժե՞ր խեղճ թրոլին ծեր հանգուցյալը»:
Անհրաժեշտ էր պատժել հիմար թրոլին:
Բայց թրոլը երկար էր ժայռերին նստել,Եվ նրա հետույքը քարից էր դարձել:Թոմը պատրաստ չէր դրան և ոտքը բռնած,Ցավին չդիմանալով չդիմանալով՝ ակամա գոռաց:Թրոլին այդ ամենը լավ զվարճացրեց.Ախր թոմի Թոմի հարվածից ոչինչ չցավեց:
Այդպես ամեն ինչ տխուր վերջացավ,
Թոմը կաղալով տուն վերադարձավ:
Այդ Եվ այդ օրվանից ոչինչ չի փոխվել,Թրոլը շարունակում է ոսկորներ կրծել,Իսկ նրա հետույքն այնպես է քարացել,
Որ ժայռերից էլ ամուր է դարձել:
</poem>
— Հարկավոր է նկատի ունենալ,— ծիծաղեց Մերին: — Ժամանակին գլխի ընկար, Պանդուխտ, պատկերացնու՞մ ես ինչ կլիներ, եթե մահակի փոխարեն բռունցքով խփեիր:
— Որտեղի՞ց ես գտար այդ երգը, Սեմ,— հարցրեց Փինը: — Երբեք առաջներում չեմ լսել:
Սեմն ինչ-որ անհասկանալի բան մրմնջացմրթմրթաց:
— Գլխի մեջ էր թաքցնում,— կռահեց Ֆրոդոն: — Երևի ինքն է հորինել: Առհասարակ վերջերս Սեմի մասին ամեն օր մի նոր բան եմ իմանում: Սկզբում դավադիր էր, հիմա էլ դարձել էլ զվարճախոս, այ քեզ բան: Էսպես որ գնա, մեկ էլ տեսար հրաշագործ էլ դարձավ՝ եթե ոչ ռազմիկ:
— Ոչինչ չի մնացել,— բարձրաձայն ասաց նա: — Բիլբոն մինչև վերջին արծաթը բաժանել է. իբր, վատ նշան է գողացված գանձերն ապագայի համար պահելը:
Ուղին ծածկվել էր երեկոյան երկար ստվերներով: Այն առաջվա պես դատարկ էր, ու շուրջը քար լռություն էր: Ճամփորներն Ճամփորդներն այլ ընտրություն չունեին. արագ իջան քարափից, դուրս եկան Ուղի և վազեցին, որքան ոտքներում ուժ ունեին: Պոնին աշխուժորեն առաջ էր վարգում, ասես հեծյալին չէր զգում: Ցածրացած արևը շուտով ծածկվեց բլուրների հետևում, և փչեց սառը քամին:
Նրանք արդեն ուզում էին տեղ որոնել գիշերելու համար, երբ հանկարծ հետևից լսվեց զզվելի ու վաղուց սպասվող սմբակների դոփյունը: Բոլորը միանգամից հետ նայեցին, բայց բայց՝ իզուր. ճանապարհը հենց նոր էր կտրուկ ոլորան արել: Արագ մագլցեցին հավամրգու և հապալասի թփերով ծածկված լանջը և թաքնվեցին ընկուզենու թավուտում: Ուղին երևում էր ներքևում՝ մթնշաղում պղտոր-մոխրագույն էր: Սմբակները դոփում էին ավելի ու ավելի մոտիկ: Անտեսանելի ձին սլանում էր ամբողջ թափով՝ սմբակներով թեթև հարվածելով գետնին: Քամու հետ զնգզնգոց տարածվեց, ասես ոլորանից այն կողմ ինչ-որ մեկը փոքրիկ զանգակներ էր թափահարում:
— Ինչ-որ նման չէ Սև Հեծյալներին,— ասաց Ֆրոդոն՝ ականջ դնելով:
Հոբիթները համաձայնեցին՝ նման չէ, բայց բազմօրյա հետապնդումից հետո ամեն մի ձայն վտանգավոր ու սպառնալից էր թվում: Սակայն Պանդուխտը կռացավ, ականջը հպեց գետնին ու պայծառացավ:
Մթնում էր, թփերը մեղմ խշշում էին: Բոժոժներն ավելի ու ավելի հնչեղ էին տարածվումզնգզնգում, սմբակների ձայնը մոտենում էր: Եվ հանկարծ ոլորանից սրընթաց դուրս թռավ մի սպիտակ ձի՝ շողշողալով մթնշաղում ինչպես ճերմակ մի թռչուն: Սանձը հուրհրում ու կայծկլտում էր թանկարժեք քարերովքարերից, որոնք ասես աստղեր լինեին: Հեծյալի թիկունքում ծածանվում էր թիկնոցը, գլխանոցը հետ էր ընկած, և քամին խաղում էր ոսկեգույն մազերի հետ:
Ֆրոդոյին թվաց, թե հեծյալը արծաթավուն լույս է ճառագում:
— Ողջույն քեզ, երկար սպասված հյուր,— դիմեց Ֆրոդոյին էլֆ ռազմիկը: — Ինձ ուղարկել են քեզ դիմավորելու, մենք քեզ համար անհանգստանում էինք: Քեզ սարսափելի վտանգ է սպառնում:
— Ուրեմն Գենդալֆը Գենդալֆն Ազատքու՞մ է,— ճչաց Ֆրոդոն:
— Երբ ես մեկնում էի, նա դեռ այնտեղ չէր,— պատասխանեց Գլորֆինդելը,— բայց ես մեկնել եմ ինը օր առաջ: Էլրոնդին վատ լուրեր էին հասել. իմ ազգականները ձեր կողմերով անցնելիս իմացել են և իսկույն մեզ տեղյակ պահել, որ Ինը Մատանեկիրները շրջում են արևմտյան հողերում, իսկ դուք վտանգավոր ճանապարհ եք դուրս եկել առանց ուղեկցողի՝ չսպասելով Գենդալֆին: Նույնիսկ մեզ մոտ՝ Ռիվենդելում, շատ քչերի ուժը կպատի դիմակայել Իննին երես առ երես: Բայց Էլրոնդը, այնուամենայնիվ, հավաքեց ու սուրհանդակներ ուղարկեց հյուսիս, արևմուտք ու հարավ՝ չէ՞ որ դուք հետապնդումից խուսափելով կարող էիք թավուտներում մոլորվել: Ես պետք է հսկեի Ուղին. յոթ օր առաջ հասա Միթեյթիլի կամրջին և ձեզ համար նշան թողեցի՝ մի բյուրեղ: Կամրջի հետևում թաքնվել էին Սաուրոնի երեք կամակատար: Ինձ տեսնելով՝ նրանք նահանջեցին և գնացին արևմուտք: Հետո ևս երկուսը հանդիպեցին՝ սրանք շրջվեցին հարավ: Այն ժամանակ ես սկսեցի որոնել ձեր հետքերը և գտա երկու օր առաջ, իսկ այսօր նշմարեցի, թե որտեղ եք իջել սարից: Սակայն բավական է, հիմա պատմությունների ժամանակը չէ: Քանի որ մենք հանդիպեցինք, հանդիպեցինք՝ ստիպված կլինեք ռիսկի դիմել և գնալ Ուղիով: Մեզ հետևում են հինգը: Եթե նրանք գտնեն ձեր հետքերը՝ քամուց արագ կսուրան: Թե ուր են մնացածները՝ չգիտեմ, պետք է որ ծանծաղուտը հսկելուց լինեն: Այդ մասին ավելի լավ է հիմա չմտածենք:
Մինչ Գլորֆինդելը խոսում էր, իրիկնային ստվերները թանձրացան, և Ֆրոդոյին մի անհաղթահարելի հոգնածություն պատեց: Դեռ մայրամուտից առաջ նրան թվում էր, թե արդեն երեկո է, իսկ հիմա ընկերների դեմքերը գրեթե չէին երևում: Ցավից ամբողջ մարմնով սարսռում էր: Օրորվելով՝ նա ընկավ Սեմի ուսին:
Պանդուխտը համառոտ պատմեց Թխպամածի գագաթին տեղի ունեցած գրոհի, մահաբեր դաշույնի մասին: Կոթը նա պահել էր, և հիմա հանեց ու մեկնեց էլֆին: Վերջինս զզվանքով այն վերցրեց ձեռքը, բայց ուշադիր զննեց:
— Այս կոթի վրա չարագործների լեզվով բառեր են գրված,— ասաց նա,— թեպետ դրանք դուք չեք տեսնում: Պահիր սա, Արագորն, Էլրոնդի մոտ պետք կգա: Միայն թե խորը թաքցրու և աշխատիր քիչ ձեռք տալչտալ: Ոչ, այսպիսի վերքը ես բուժել չեմ կարող: Գուցե ցավը կմեղմեմ... Բայց հանգստանալ մեզ ոչ մի կերպ չի կարելի:
Զգայուն մատներով նա շոշափեց Ֆրոդոյի ուսը և դեմքը խոժոռեց: Իսկ Ֆրոդոն հանկարծ զգաց, որ կաշկանդող սառնությունն ասես ճիրանները բաց թողեց, թևը մի քիչ տաքացավ ու ցավը կարծես հանգստացավ: Աչքերի առջևի վարագույրն անհետացավ: Ֆրոդոն նորից տեսավ ընկերներին, և դրանից ուժ ու հույս ստացավ:
— Իմ ձիով կգնաս,— ասաց Գլորֆինդելը: — Ասպանդակները հիմա կձգեմ, իսկ դու նստիր ու պինդ պահիր քեզ: Վախենալ պետք չէ. ես կզգուշացնեմկբարեխոսեմ, և իմ ձին քեզ ոչ մի դեպքում վայր չի գցի: Նրա վարգը թեթև է, իսկ վտանգի դեպքում այնպես կթռչի, որ նույնիսկ թշնամու նժույգները չեն կարողանա մրցակցել նրա հետ:
— Ոչ մի տեղ էլ չեմ գնա,— վճռական հայտարարեց Ֆրոդոն: — Ես, ուրեմն, թաքնվեմ էլֆերի մոտ ու ընկերներիս թողնեմ վտանգի մե՞ջ... Ոչ մի դեպքում:
Գլորֆինդելը կանգ առավ լուսադեմին: Փինը, Մերին ու Սեմը հազիվ էին ոտքի վրա կանգնում, նույնիսկ Պանդուխտն էր ինչ որ կուզիկացել: Ֆրոդոն կպել էր ձիու պարանոցին ու ծանր քուն մտել:
Երբ դադար հայտարարվեց, հոբիթներն Ուղուց իջան հավամրգու մացառուտը, ընկան գետնին ու տեղնուտեղը քնեցին: Սակայն, ինչպես խեղճերին թվաց, պահակության կանգնած Գլորֆինդելը իսկույն էլ արթնացրեց իրենց: Բայց Սակայն առավոտյան արևը արևն արդեն խփում էր ուղիղ աչքերի մեջ, իսկ գիշերային պղտոր մեգը ցրվել էրմեգից ոչինչ չէր մնացել:
— Հապա մի խմե՛ք,— ասաց Գլորֆինդելը՝ իր արծաթե տափաշշից նրանց գավաթների մեջ ինչ-որ հեղուկ լցնելով:
Նրանք մեկը մյուսի հետևից խմեցին՝ ջու՞ր էր, թե ջուր չէր, ոչ տաք էր, ոչ սառը, անհամ, բայց մարմնով մեկ ուժ էր հորդում և աշխուժություն ներարկում: Դրանից հետո կերած խնձորի չիրն ու հնացած հացը քաղցն ավելի հագեցրին:
Ճամփորդները հազիվ հինգ ժամ էին հանգստացել, ու կրկին գնում էին Ուղու անվերջանալի ժապավենով: Գլորֆինելը միայն երկու անգամ թույլ տվեց նրանց հանգստանալ: Փոխարենը՝ երեկոյան կողմ հաղթահարել էին համարյա քսան լիգ: Ճանապարհը թեքվում էր աջ ու իջնում ներքև, դեպի Բրուինենյան ծանծաղուտները: Թեև հետապնդում չկար, բայց Գլորֆինդելը հաճախ էր հետ նայում ու ավելի էր տագնապում: Երկու անգամ նա Պանդուխտի հետ խոսեց էլֆերեն:
Բայց ինչքան էլ ուղեկցորդներն անհանգստանային, երեկոյան պարզ դարձավ, որ հոբիթներն այլևս գնալ չեն կարող: Նրանք օրորվում էին ու սայթաքում՝ երազելով միայն հանգստի մասին: Ֆրոդոյի ուսի ցավը կրկնակի ուժգնացել ուժեղացել էր, իսկ աչքերը պատվել էին մոխրագույն մշուշով. նույնիսկ ցերեկային լույսի տակ աշխարհը նրան գորշ ու տեսիլային էր թվում:
Հաջորդ առավոտյան, լուսաբացից առաջ, հոբիթներն առաջ էին գնում քնատ ու հոգնած: Գետանցումը դեռ հեռու էր, բայց նրանք հաշտվել էին իրավիճակի հետ և, մի կերպ իրենց պահելով, որ չընկնեն, ինչ-որ հրաշքով հասնում էին ուղեկցորդների հետևից:
— Գնում ենք գլխավոր վտանգին ընդառաջ,— ասաց Գլորֆինդելը,— սիրտս զգում է, որ կրնկակոխ հետապնդում են մեզ, իսկ Գետանցման գետանցման մոտ դարան են մտել:
Լեռան ստորոտ էին իջնում խոտածածկ լանջերով, և հոբիթները քայլում էին փափուկ խոտի վրայով, որպեսզի ոտքերը հանգստանան: Երեկոյան երկու կողմից սոճուտ սկսվեց, իսկ քիչ հետո ճանապարհը մտավ զառիվայր, գրանիտե ուղղաձիգ պատերով կիրճը: Ճամփորդներն արագացրին քայլերը, և կիրճում տարածվեց անվերջանալի արձագանքը, ասես նրանց բազմաթիվ ոտքեր էին կրնկակոխ հետևում: Առջևում թեք վայրեջք էր, ապա Ուղին դուրս էր գալիս մի ոչ մեծ մարգագետին, որից այն կողմ սկսվում էր ծանծաղուտը: Գետի մյուս ափին Ուղին շագանակագույն զառիթափով բարձրանում էր վերև. ավելի հեռվում հսկա լեռներ էին:
Կիրճում արձագանքը դեռ չէր լռել, բայց այժմ դրան ինչ-որ աղմուկ էր ավելացել՝ ասես ուգին քամի մտած սկսված լիներ կիրճի հետևի սոճուտըսոճուտում: Գլորֆինդելը շրջվեց, ականջ դրեց ու սրընթաց նետվեց դեպի գետը:
— Արա՛գ,— ճչաց նա Ֆրոդոյին,— թշնամին այստեղ է:
— Առա՛ջ, վարգի՛ր, ասում եմ,— գոռաց Գլորֆինդելն ու էլֆերեն հրամայեց ձիուն. —''Նորո լի՛մ, նորո լի՛մ, Ասֆալո՛թ...'':
Ձին սուրաց: Այդ նույն պահին ներքև սլացան սև ձիերը: Սահմռկեցուցիչ ոռնոց լսվեց՝ այն նույն ոռնոցը, որ վերջերս հոբիթները լսել էին Հոբիթստանի Արևելյան արևելյան նահանգում: Պատասխան ոռնոցը չուշացավ, և ժայռերի ու ծառերի հետևից հայտնվեցին ևս չորս Հեծյալ. երկուսը սլացան դեպի Ֆրոդոն, իսկ մյուս երկուսը՝ դեպի գետանցում՝ փորձելով կտրել սպիտակ ձիու ճանապարհը: Թվում էր՝ նրանք սլանում են փոթորկի թևերով: Հեծյալների ուրվագծերը գնալով մեծանում էին ու սևանում՝ ծածկելով ողջ հորիզոնը:
Ֆրոդոն հետ նայեց՝ ընկերներն արդեն չէին երևում: Բայց Հեծյալները նույնպես հետ էին մնացել. սև ձիերը չէին կարողանում մրցել ճերմակ նժույգի հետ: Բայց հետո Հետո նա նայեց առաջ առաջ՝ և վերջին հույսն էլ կորցրեցվերջին հույսը. թշնամիներից շուտ գետանցումին հասնելն անհնար էր: Հիմա նա Հեծյալներին հստակ տեսնում էր: Գլխանոցներն ու սև թիկնոցներն անհետացել էին ինչ-որ տեղ. այժմ նրանց հագին մոխրագույն հանդերձներ էին: Ոսկրոտ ձեռքերում առկայծում էին մերկացված թրերը, սաղավարտների տակից պսպղում էին սառցե աչքերը, իսկ խուլ, գերեզմանային ձայները կանչում էին հոբիթին ու հրամայում էին կանգ առնել:
Սարսափը պատեց Ֆրոդոյին: Թրի մասին նա այլևս չէր մտածում: Ճչալ-կանչելն իմաստ չուներ՝ նա միայն փակեց աչքերը և սեղմվեց ձիու պարանոցին՝ ամուր կառչելով բաշից: Ականջներում սուլում էր քամին, զիլ զնգզնգում էին հեծելասարքից ամրացված բոժոժները: Հանկարծ գերեզմանային մահացու սառնություն փչեց, և Ֆրոդոյին ասես սառցե թրեր խոցեցին. էլֆական ձին ծառացավ ու սլացավ առաջ ուղիղ առաջապահ Հեծյալի քթի տակով:
Ջուրը ճողփաց, փրփրեց Ֆրոդոյի ոտքերի տակ, ապա նա ուժեղ հրումից վեր թռավ ու հետ ընկավ թամբի վրա՝ ձին դուրս թռավ ջրից և սկսեց բարձրանալ քարքարոտ զառիվայրի գլուխը : Ծանծաղուտը մնաց հետևում:
Բայց հետապնդումը չվերջացավ: Զառիվայրի գլխին էլֆական ձին կանգ առավ ու խրխնջաց: Ներքևում՝ մյուս ափին, ջրի մոտ սև շարքով կանգնած էին բոլոր Ինը Հեծյալները և նայում էին վերև: Ֆրոդոն վերջնականապես հուսահատվեց: Հիմա վայրկենապես գետը կանցնեն՝ ու ինքը չի փրկվի: Ո՞վ կպաշտպանի իրեն Ազատք տանող անծանոթ ճանապարհին: Սարսափելիորեն Եվ սարսափելիորեն հստակ հնչեց լռին հրամանը՝ տեղիցդ չշարժվես: Դիմադրելու ոչ մի ուժ չկար:
Առաջին Հեծյալը խթանեց ձիուն: Ձին մտավ ջուրը և վախեցած ծառացավ: Անհավատալի ճիգով Ֆրոդոն մեջքն ուղղեց ու թուրը բարձրացրեց:
Էլֆական ձին խռխռոցով ծառացավ: Առաջին Հեծյալն արդեն պատրաստվում էր դուրս գալ ափ:
Հանկարծ խլացուցիչ դղրդոց լսվեցդղրդոցը ցնցեց գետափնյա հովիտը: Հորդացող հորձանքը դղրդացող գլաքարեր էր բերում: Գետը Աչքերը պատած մշուշի միջով Ֆրոդոն աղոտ տեսավ, որ գետը բարձրացավ ու փոթորկվող ալիքները հեծելազորի պես ծառս եղան: Ֆրոդոյի եղան՝ նրա աչքին ճերմակ հեծյալներ, ճերմակ նժույգներ, շքեղ բաշեր երևացին: Ջրի զանգվածը փլվեց երեք Սևերի վրա ու տապալեց նրանց: Մնացած վեցը վեցն ընկրկեցին: Թեև գիտակցությունն արդեն լքում էր Ֆրոդոյին, բայց նա, ասես երազի մեջ, հասցրեց գետի մյուս ափից տարածվող ճիչեր լսել, և նրան թվաց, թե ափ դուրս եկած Սև Հեծյալների հետևում շողշողուն կերպարանք հայտնվեց, իսկ նրա հետևում՝ փոքրիկ կրակներ թափահարող անորոշ ուրվագծեր, որոնք թեթև առկայծում էին մոխրագույն մշուշում, որը կլանում էր ամբողջ աշխարհը: Սև նժույգները սարսափից խելակորույս նետվեցին մռնչացող հորձանքի մեջ: Ջուրը քշեց Հեծյալներին, և նրանց սահմռկեցուցիչ ոռնոցը խլացավ փոթորկվող ալիքների աղմուկի մեջ: Ֆրոդոն զգաց, որ այլևս չի կարող մնալ թամբի վրա: Գիտակցության վերջին փայլատակումով նա մտածեց, որ իրեն նույնպես վիճակված է իր թշնամիների պես զոհվել ալիքների գրկում: Եվ ընկավ անգիտակից:
=== ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ ===