Changes

Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով

Ավելացվել է 65 բայտ, 19:39, 24 Հունիսի 2016
Այս վերջինից ինձ մոտ կա մի նմուշ, և գլխի վրա գտնվող նշաններն այնպես չեն, ինչպես ֆրանսիական առանձին նկարագրածներն են։ Այս հանգամանքը ցույց է տալիս, թե որչափ պետք է բնագետն զգուշ լինի տեսակները nրոշելիu, որովհետև մինչև անգամ Կյուվյեն այս ճագարներից մեկի գանգին նայելիս կարծեց, որ դրանք հավանորեն տարբեր տեսակներ են։
 
[[Պատկեր:Beagle_pic_10.png|500px|frameless|thumb|center]]
Կղզու միակ տեղական չորքոտանին<ref>Ես հիմք ունեմ ենթադրելու, որ այստեղ գոյություն ունի նաև մի դաշտային մուկ։ Եվրոպական սովորական առնետը և մուկը գաղթականների բնակավայրերից թափառել են բավականին հեռու։ Կղզյակներից մեկում սովորական խոզը ևս վայրենացել է. այստեղ նա սև գույն ունի։ Այս խոզերը վերին աստիճանի կատաղի են և մեծ ժանինքներ ունեն։</ref> գայլանման մի աղվես է (Canis Antarcticus), որը տարածված է և՛ արևմտյան, և՛ արևելյան Ֆալկլանդիայում։ Կասկածից դուրս է, որ այս մի առանձնահատուկ տեսակ է և սահմանափակված է այս արշիպելագում, որովհետև բազմաթիվ փոկորսներ, գաուչոներ և հնդիկներ, որոնք այցելել են այս կղզիները, բոլորն էլ պնդում են, որ Հարավային Ամերիկայի և ոչ մի մասում այսպիսի կենդանի չի գտնվում։ Մոլինան ելնելով սովորությունների նմանություններից՝ կարծում էր, որ այս նույն իր „Culpeu”-ն<ref>„Culpeu” — այդ Canis Magellanicus-ն է, որը Մագելլանի նեղուցից մեզ մոտ է բերել կապիտան Կինգը։ Նա շատ տարածված է Չիլիում։</ref> է, բայց ես երկուսն էլ տեսել եմ, և նրանք բոլորովին տարբեր են։ Այս գայլերը Բայրոնի մի պատմության մեջ հայտնի են իրենց հանգիստ բնավորությամբ և հետաքրքրվելու սովորություններով, իսկ նավաստիները նրանց հետաքրքրությունը կատաղություն էին համարել և նրանցից խույս տալու համար փախել էին դեպի ջուրը։ Մինչև այսօր նրանց սովորությունները մնում են նույնը։ Նկատվել են դեպքեր, երբ սրանք մտել են վրանները և քնած նավաստու գլխի տակից քաշել տարել են մսի կտորներ։ Գաուչոները նույնպես երեկոյան հաճախ սպանում են նրանց՝ մի ձեռքում պահելով մի կտոր միս, իսկ մյուսում դանակ՝ պատրաստ հարվածելու նրանց։ Որքան ինձ հայտնի է՝ աշխարհի և ոչ մի այլ մասում չկա մի դեպք, որ այսքան փոքր և կտրված մի երկրամաս, հեռու բոլոր մայր ցամաքներից, ունենա իր այսքան մեծ և յուրահատուկ նախնական չորքոտանին։ Նրանց թիվն արագ նվազում է. նրանք արդեն քշվել, մաքրվել են այն կղզու կեսից, որն ընկնում է Սան Սալվադոր ծովածոցի և Բերկլի նեղուցի միջև գտնվող պարանոցի արևելքում։ Այս կղզիները կանոնավոր բնակվելուց մի քանի տարի հետո ամենայն հավանականությամբ այս աղվեսը կդասվի դոդոների շարքը, մի կենդանի, որն անհետացել է երկրի երեսից։
Վստահելի
1396
edits