Changes

Գարնան տասնյոթ ակնթարթ

Ավելացվել է 14 697 բայտ, 06:06, 1 Հուլիսի 2016
/* 15.2.1945 (Ժամը 20-ն անց 20 րոպե) */
== 15.2.1945 (Ժամը 20-ն անց 20 րոպե) ==
«'''Ֆյուրերի մոտ կայացած խորհրդակցության սղագրությունը'''
 
Ներկա էին Քեյթելը, Յոդլը, դեսպանորդ Խավելը արտաքին գործերի մինիստրությունից, ռայխսլայտեր Բորմանը, ՍՍ-ի օբերգրուպպենֆյուրեր Ֆյոգելյայնը, ՍՍ-ի ռայխսֆյուրերի ռազմակայանի դեսպանորդ, արդյունաբերության ռայխսմինիստր Շպեերը, ինչպես և ադմիրալ Ֆոսսը, երրորդ կարգի կապիտան Լյուդդե-Նոյրաթը, ադմիրալ ֆոն Պուտկամերը, համհարզներ, սղագրուհիներ։
 
''Բորման․'' — Այղ ո՞վ է անընդհատ քայլում այդտեղ։ Խանգարում է։ Եվ խնդրում եմ, պարոնայք զինվորականներ, մի քիչ ավելի ցածրաձայն։
 
''Պուտկամեր․'' ― Ես խնդրեցի գնդապետ ֆոն Բելովին ինձ տեղեկություն տալ Իտալիայում «Լյուֆտվաֆֆե»֊ի վիճակի մասին։
 
''Բորման․'' — Ես գնդապետի մասին չասացի։ Խոսում են բոլորը, և դա ստեղծում է հոգնեցնող, մշտական աղմուկ։
 
''Հիտլեր․'' — Ինձ դա չի խանգարում։ Պարոն գեներալ, քարտեզի վրա չեն անցկացված այսօրվա դրությամբ փոփոխությունները Կուրլյանդիայում։
 
''Յոդլ․'' — Իմ ֆյուրեր, դուք ուշադրություն չեք դարձրել, ահա այս առավոտյան ճշտումները։
 
''Հիտլեր․'' — Քարտեզի վրա շատ մանր շրիֆտ է։ Շնորհակալություն, հիմա տեսա։
 
''Քեյթել․'' — Գեներալ Գուդերիանը նորից պնդում է, որպեսզի մեր դիվիզիաները դուրս բերենք Կուրլյանդիայից։
 
''Հիտլեր․'' — Դա ոչ խելացի պլան է։ Հիմա գեներալ Ռենդուլիչի զորքերը, որոնք մնացել են ռուսների խորը թիկունքում, Լենինգրադից չորսհարյուր կիլոմետրի վրա, իրենց կողմն են քաշում քառասունից յոթանասուն ռուսական դիվիզիա։ Եթե այնտեղից, հանենք մեր զորքերը, Բեռլինի տակ ուժերի փոխհարաբերությունն իսկույն կփոխվի, ամենևին էլ ոչ մեր օգտին, ինչպես դա թվում է Գուդերիանին։ Եթե մենք զորքերը հանենք Կուրլյանդիայիյց, ապա Բեռլինի տակ գերմանական յուրաքանչյուր դիվիզիային ծայրահեղ դեպքում ռուսական երեք դիվիզիա կընկնի։
 
''Բորման․'' ― Հարկավոր է զգաստ քաղաքագետ լինել, պարոն ֆելդմարշալ․․․
 
''Քեյթել․'' — Ես զինվորական եմ, ոչ թե քաղաքագետ։
 
''Բորման․'' — Համընդհանուր պատերազմի դարում դրանք անքակտելի հասկացություններ են։
 
''Հիտլեր․'' — Ներկայումս Կուրլյանդիայում կանգնած մեր զորքերը էվակուացնելու համար, Լիրավյան օպերացիայի փորձը նկատի առնելով, ծայրահեղ դեպքում կպահանջվի կես տարի։ Դա ծիծաղելի է։ Մեզ ժամեր, այո՛, հենց ժամեր են մնացել հաղթանակի հասնելու համար։ Յուրաքանչյուր ոք, ով կարող է տեսնել, վերլուծել, հետևություն անել, պարտավոր է պատասխանել սոսկ մի հարցի՝ հնարավո՞ր է մոտալուտ հաղթանակը։ Ըստ որում, ես չեմ խնդրում, որպեսզի պատասխանն իր կատեգորիկ բնույթով կույր լինի։ Ինձ կույր հավատ պետք չէ, ես գիտակցված հավատ եմ փնտրում։ Աշխարհը դեռ երբեք իր հակասականությամբ նման պարադոքսային միություն չի իմացել, ինչպիսին դաշնակիցների կոալիցիան է։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանի, Անգլիայի և Ամերիկայի նպատակները տրամագծորեն հակասական են, մեր նպատակը պարզ է բոլորիս։ Այն ժամանակ, երբ նրանք շարժվում են, առաջնորդվելով իրենց գաղափարախոսական ձգտումների տարբերությամբ, մենք շարժվում ենք միակ ձգտմամբ, դրան է ենթակա մեր կյանքը։ Այն ժամանակ, երբ նրանց միջև հակասություններն աճում են ու դեռ պիտի աճեն, մեր միասնությունն այժմ, քան երբևիցե, ձեռք է բերել այն միակուռ տեսքը, որին ձգտել եմ այս ծանր ու մեծ կամպանիայի երկար տարիների ընթացքում։ Դիվանագիտական կամ այլևայլ ճանապարհներով նպաստել մեր թշնամիների դաշինքի խախտմանը՝ ուտոպիա է։ Լավագույն դեպքում է ուտոպիա, եթե խուճապի դրսևորումը և ամենայն հեռանկարի կորուստը չլիներ։ Սոսկ ռազմական հարվածներ հասցնելով նրանց, սոսկ մեր ոգու անընկճելիությունը և մեր հզորության անսպառությունը ցուցադրելով մենք կարագացնենք վախճանն այդ դաշինքի, որը քարուքանդ կլինի մեր հաղթական զենքի դղրդյունի ներքո։ Արևմտյան դեմոկրատիաների վրա ոչինչ այնպես չի ազդում, ինչպես ուժի ցուցադրումը։ Ոչինչ այնպես չի սթափեցնում Ստալինին, ինչպես Արևմուտքի շփոթվածությունը մի կողմից և մեր հարվածները՝ մյուս կողմից։ Նկատի ունեցեք, հիմա Ստալինը պատերազմ է մղում ոչ Բրյանսկի անտառներում, ոչ էլ Ուկրաինայի դաշտերում։ Նա իր զորքերը պահում է Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի տերիտորիաներում։ Ռուսները, մտնելով «ոչ հայրենիքի» հետ ուղղակի շփման մեջ, արդեն թուլացած են և որոշակի չափով բարոյալքված։ Բայց ես ոչ ռուսների և ոչ էլ ամերիկացիների վրա եմ այժմ առավելագույն ուշադրություն դարձնում։ Իմ հայացքն ուղղում եմ գերմանացիների կողմը։ Միայն մեր ազգը կարող է և պարտավոր է հաղթանակ տանել։ Ներկայումս ամբողջ երկիրը ռազմական ճամբար է դարձել։ Ամբողջ երկիրը՝ ես նկատի ունեմ Գերմանիան, Ավստրիան, Նորվեգիան, Հունգարիայի և Իտալիայի մի մասը, Չեխիայի և Բոհեմիայի պրոտեկտորատի նշանակալի մասը, Դանիան և Հոլանդիայի մի մասը։ Դա եվրոպական քաղաքակրթության սիրտն է։ Դա հզորության կենտրոնացում է՝ նյութական և հոգևոր։ Մեր ձեռքն է ընկել հաղթանակի նութը։ Մեզնից՝ զինվորականներիցս է կախված հիմա, թե որչափ արագ կօգտագործենք այդ նյութը, հանուն մեր հաղթանակի։ Հավատպցեք ինձ՝ մեր բանակների առաջին իսկ կործանիչ հարվածներից հետո դաշնակիցների կոալիցիան կքայքայվի։ Նրանցից յուրաքանչյուրի եսապաշտական շահերը կգերազանցեն խնդրի ստրատեգիական տեսունակությունը։ Հանուն մեր հաղթանակի ժամի մոտեցման ես առաջարկում եմ հետևյալը, ՍՍ-ի վեցերորդ տանկային բանակը սկսում է հակահարձակում Բուդապեշտի տակ, այդպիսով ապահովելով նացիոնալ֊սոցիալիզմի հարավային բաստիոնի հուսալիությունը Ավստրիայում և Հունգարիայոլմ մի կողմից, և ռուսներին թևից շրջանցելու նախապատրաստությունը մյուս կողմից։ Հաշվի առեք, որ հենց այնտեղ, հարավում, Նադկանիժեում մենք յոթանասունհազար տոննա նավթ ունենք։ Նավթը պատերազմի երակներում բաբախող արյունն է։ Ավելի շուտ ես կգնամ Բեռլինը հանձնելուն, քան այդ նավթը կորցնելուն, որն ինձ երաշխավորում է Ավստրիայի անմատչելիությունը, նրա ընդհանրությունը Կեսսելրինգի իտալական միլիոնանոց խմբավորման հետ։ Այնուհետև, «Վիսլա» բանակի խումբը, հավաքելով ռեզերվները, կանցկացնի վճռական հակահարձակում ռուսների թևերում, դրա համար օգտաղործելով Պոմերանյան պլացդարմը։ ՍՍ-ի ռայխսֆյուրերի զորքերը, ճեղքելով ռուսների պաշտպանությունը, դուրս են գալիս նրանց թիկունքը և նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնում։ Շտետինյան խմբավորման աջակցությամբ նրանք կտրում են ռուսների ճակատը։ Ռեզերվներ հասցնելու հարցը Ստալինի համար հարցերի հարցն է։ Տարածությունները նրա դեմ են։ Տարածություններն, ընդհակառակը, մեր կողմն են։ Բեոլինը շրջափակող պաշտպանական յոթ գծերը, որոնք քաղաքը գործնականորեն անմատչելի են դարձնում, թույլ կտան մեզ խախտել ռազմական արվեստի կանոնները և արևմուտք տեղափոխել զորքի նշանակալի խմբեր հարավից և հյուսիսից։ Մենք ժամանակ կունենանք, Ստալինից երկու-երեք ամիս կպահանջվի ռեզերվների վերախմբավորման համար, իսկ մեզ համար բանակների տեղափոխումը հինգ օրվա գործ է։ Գերմանիայի տարածությունները հնարավորություն են տալիս այդ անել, մարտահրավեր նետելով ստրատեգիայի ավանդույթներին։
 
''Յոդլ․'' — Համենալն դեպս, ցանկալի կլիներ այդ հարցը կապակցել ստրատեգիայի ավանդույթներին․․․
 
''Հիտլեր․'' — Խոսքը մանրամասների մասին չէ, այլ ամբողջի։ Վերջիվերջո, մանրամասները միշտ էլ կարող են լուծվել շտաբներում նեղ մասնագետների ուժերով։ Զինվորականներն ունեն ավելի քան չորս միլիոն մարդ կազմակերպված դիմադրության զորեղ բռունցք։ Խնդիրն այն է, որպեսզի դիմադրության այդ զորեղ բռունցքը կազմակերպել, դարձնել հաղթանակի խորտակիչ հարված։ Ներկայումս մենք կանգնած ենք 1938 թվականի օգոստոսի սահմաններին։ Մենք միաձույլ ենք։ Մե՛նք՝ գերմանացի ազգս։ Մեր ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավել սպառազենք է արտադրում, քան 1939 թվականին։ Մեր բանակը երկու անգամ ավել է, քան այն թվականին։ Սարսափելի է մեր ատելությունը, իսկ հաղթանակի կամքը՝ անչափելի։ Այսպես, ես հարցնում եմ ձեզ․ մի՞թե մենք խաղաղություն չենք նվաճի պատերազմի ճանապարհով։ Մի՞թե ռազմական հաջողությունը քաղաքական հաջողություն չի ծնի։
 
''Քեյթել․'' ― Ինչպես ասաց ռայխսլայտեր Բորմանը՝ զինվորականն այժմ միաժամանակ քաղաքագետ է։
 
''Բորման․'' — Իսկ համաձայն չե՞ք։
 
''Քեյթել․'' ― Համաձայն եմ։
 
''Հիտլեր․'' ― Ես խնդրում եմ, պարոն ֆելդմարշալ, վաղն ինձ համար կոնկրետ առաջարկություններ նախապատրաստել։
 
''Քեյթել․'' — Այո՛, իմ ֆյուրեր։ Մենք կպատրաստենք՝ ընդհանուր նախանշումներ, և եթե հավանություն տաք, կսկսենք բոլոր մանրամասների մշակումը»։
 
 
Երբ խորհրդակցությունն ավարտվեց և բոլոր հրավիրվածները ցրվեցին, Բորմանն իր մոտ կանչեց երկու սղագրուհու։
 
— Խնդրեմ, շտապ վերծանեք այն, ինչ հիմա կթելադրեմ, և ռազմակայանի անունից ուղարկեք վերմախտի բոլոր բարձրագույն սպաներին․․․
 
Փետրվարիդ 15-ի իր պատմական ճառում մեր ֆյուրերը լուսաբանելով ռազմաճակատներում գոյություն ունեցող վիճակը, մասնավորապես ասաց․ «Աշխարհը դեռ երբեք իր հակասականությամբ նման պարադոքսային միություն չի իմացել, ինչպիսին դաշնակիցների կոալիցիան է»։ Շարունակեք․․․
 
 
== «Նրանք ո՞ւմ տեղն են ինձ դրել այնտեղ» ==
Վստահելի
1318
edits