Վերջապես, վհատ կարկամածությունը հաղթահարելով, ճամփորդները ցրվեցին փոշոտ սենյակում՝ հույս ունենալով գտնել որևէ հետք, որը կբացատրեր Բալինի ու նրա խիզախ ջոկատի ճակատագիրը: Պատուհանի տակ, միջանցքի դիմաց, նրանք մի դուռ էլ տեսան: Այժմ, ցերեկային լույսին վարժվելով, նկատեցին, որ իրենց ոտքերի տակ շարունակ ճռճռացող այդ փխրուն բեկորները սպանված ռազմիկների ոսկորներն են, ջարդված սաղավարտներ, ճեղքված վահաններ ու արջնած շեղբերով ծուռ թրեր՝ լեռնային օրքերի սիրած զենքը:
Պատերի մեջ եղած խարաններում փակերը կոտրված կաղնե սնդուկներ կային, որոնք գոտևորված էին ժանգոտված երկաթե բարակ շերտերով: Դրանցից մեկի մոտ, կոտրված կափարիչի տակ Գանդալֆը Գենդալֆը մի պատռված գիրք տեսավ: Գրքի ստորին ծայրը վառված էր, այն ծակոտված էր թրերով կամ նետերով և ծածկված գորշ բծերով՝ արյունով: Գանդալֆը Գենդալֆը խնամքով բարձրացրեց գիրքը և զգուշությամբ դրեց Բալինի գերեզմանին: Ֆրոդոն և Ջիմլին մոտեցան հրաշագործին ու նայում էին, թե ինչպես է նա թերթում զանազան գրերով՝ էլֆերեն դեյլերեն և մորիերեն լեզվով խիտ գրված էջերը: Էջերը կոշտ էին ու փշրվող՝ ոսկրի բարակ, նուրբ շերտի նման:
— Որքան ես հասկանում եմ,— ասաց ԳանդալֆըԳենդալֆը,— սա Բալինի արշավանքի տարեգրությունն է: Այն սկսված է երեսուն տարի առաջ, Բալինի ջոկատի Սևագետք մտնելու օրից: Տեսնու՞մ եք, այստեղ գրված է 1/3: Իմ կարծիքով, դա նշանակում է առաջին տարի, էջ երեք: Գրքի առաջին երկու էջը չկա: Եվ ահա թե ինչ հաջողվեց ինձ ընթերցել.
''Մենք ոչնչացրինք օրքերի պահակներին դարպասի մոտ և պահ...'' շարունակությունը կարդալ հնարավոր չէ, էջը արյունոտված է, բայց այստեղ ամեն ինչ պարզ է. ''Պահականոցում... Սակայն պահակները հասցրին տագնապ բարձրացնել, և բազմաթիվ օրքերի մենք...'' երևի ''սպանեցինք... Հայելու լճի ճակատամարտում Ֆլոյնը թշնամիների մի ամբողջ ջոկատ կոտորեց, բայց ինքն էլ մահացու վիրավորվեց թշնամու նետով...'' Երկու տող չկարողացա կարդալ: Շարունակության մեջ ասվում է. ''Օրքերին դուրս վռնդեցինք հյուսիսային թևի քսանմեկերորդ սրահից: Այստեղ...'' չի հասկացվում, բայց հիշվում է ''հանքահոր'' բառը: Եվ վերջապես... ''Բալինն իր խորհրդականների հետ տեղավորվեց Տարեգրության սրահում...''
— Շարունակության մեջ մի քանի էջ արյունոտված են, ես հասկացա միայն ''ոսկի, Դուրինի տապարը և սաղավարտ'' բառերը: Հետո... ''Բալինն իրեն հայտարարեց Մորիական կայսրության կայսր:'' Այստեղ վերջանում է առաջին գրառումը և երեք աստղից հետո այլ ձեռագրով գրված է. ''Մենք գտանք իսկական արծաթ...'' Նորից ոչինչ չի հասկացվում, բացի նախավերջին տողից... ''Օյնը ուղևորվեց երրորդ խորքային հարկաշարքի զինապահեստ...'' Նորից արյան կաթիլ... ''արևմուտք...'' և նիզակով խոցած անցքից հետո՝ ''դեպի էլֆական դարպասը:''
Գանդալֆը Գենդալֆը լուռ թերթում էր տարեգրությունը:
— Մի քանի էջ խիստ վնասված են, այս լույսի տակ դրանք չեն կարդացվի,— երկար լռությունից հետո ասաց նա ճամփորդներին,— բայց երևում է, որ սրանք հապճեպ են գրվել և ամենայն հավանականությամբ տարբեր տարեգիրների կողմից: Հետո մի քանի էջ պոկված է և նշված է V թվանշանը, արշավի սկզբից հինգերորդ տարին: V/1, V2, V/3, V/4... Ոչ, ոչինչ չեմ կարողանում հասկանալ: Իսկ այստե՞ղ... Ահա, սա արդեն ընթեռնելի ձեռագիր է, բայց գրառումը, չգիտես ինչու, էլֆերեն է:
Ջիմլին կիպ մոտեցավ շիրմաքարին և Գանդալֆի Գենդալֆի թևի տակից նայեց տարեգրությանը:
— Սա Օրիի ձեռագիրն է,— հայտարարեց նա,— որքան գիտեմ, կարևոր հաղորդումները էլֆերեն գրելու սովորություն ուներ:
— Վախենում եմ, այդ կարևոր հաղորդումը շատ ու շատ ողբալի կլինի,— ասաց Գանդալֆը Գենդալֆը տարեգրությունը զննելով: — Առաջին հստակ բառն այստեղ՝ ''ողբ'': Հետո նորից դժվար է, հետո՝ ... ''րեկ'': Ըստ երևույթին՝ երեկ: Այո, այդպես էլ կա, լսեցեք... ''Երեկ, նոյեմբերի 10-ին, զոհվեց Մորիայի թագավոր Բալինը: Նա իջել էր Հայելու լճի մոտ և նրան նետահարեց ժայռերի մեջ թաքնված օրքը: Թագավորական ջոկատի ռազմիկները ոչնչացրին օրքին, սակայն թշնամիների հսկայական ջոկատը...'' Էջի վերջը պատռված է, իսկ հաջորդ էջն սկսվում է. ... ''Արևելքից Արծաթաջուր գետով''... Այստեղ նորից չորացած արյան կաթիլ է և հետո՝ ... ''հասցրին դարպասը փակել''... հետո պատռված է երևի նետից, բացված, և մի քանի բառ՝ ... ''Դարպասը կպաշտպանեինք, եթե ոչ''... Իսկ ավելի ներքև էջը ածխացած է, այնպես որ մնացել է միայն մի բառ ''հրեշավոր'': Ափսոս էր Բալինը, նա խիզախ մարտիկ էր և ժամանակի ընթացքում մեծ թագավոր կդառնար: Ընդամենը հինգ տարի տևեց նրա թագավորելը: Այստեղ, ինչպես տեսնում եք, տարեգրությունն ընդհատվում է, իսկ պոկված էջերը փնտրելու ժամանակ չկա, և մենք, երևի, երբեք չենք իմանա, թե ինչ պատահեց Բալինի ջոկատին:
— Այո, սա շատ մռայլ տարեգրություն է,— գիրքը թերթելով, եզրակացրեց հրաշագործը: — Ջոկատի ռազմիկներն անկասկած նույնպես զոհվել են տանջալի մահով... Լսեցեք... ''Մենք նահանջելու տեղ չունենք, տեղ չկա... Նրանք գրավել են կամուրջն ու պահականոցը: Լոնին, Ֆրարն ու Նալին ընկան...'' Այստեղ վեց թե յոթ էջ արյունից սոսնձվել են իրար, իսկ այնուհետև խոսքը գնում է Արևմտյան դարպասի մասին: ''Բարապան գետը հեղեղել է հովիտը: Ջուրը բարձրացել է ընդհուպ մինչև դարպասը: Ընդերքի պահակը Օինին քաշեց ջուրը: Նահանջելու տեղ չունենք: Տեղ չկա''... Եվ վերջ, էջի ներքևի ծայրը պոկված է: — Հրաշագործը մտածկոտ գլուխն իջեցրեց: — Ահա, ահա ևս մեկ էջ,— դեպի խորանը քայլելով խոսեց նա և հատակից բարձրացրեց ճմրթված թերթիկը,— այն մինչև կեսն էր գրված: Երևում է սրանով էլ հենց ավարտվել է տարեգիրքը: Լսեք... ''Մենք նահանջելու տեղ չունենք, տեղ չկա... Նրանք ընդերքից մահն են կոչել... Ինչ-որ տեղ խորքերում այնպիսի դղրդյուն է, որ մեկ էլ տեսար գետինն էլ փուլ եկավ: Նրանք մոտենում են''... Սրանք տարեգրության վերջին էջերն են... Այո, կուզենայի հասկանալ, ինչ մասին է խոսում վերջին տարեգիրը: — Հրաշագործը նորից մտքերի մեջ ընկավ և լռեց:
— Մենք նահանջելու տեղ չունենք,— քրթմնջաց Ջիմլին:
Եվ հանկարծ Պահապանների գիտակցությանը հստակորեն հասավ, որ իրենք մտել են դամբարան: Բոլորը, նույնիսկ ԳանդալֆըԳենդալֆը, շփոթվեցին:
— Նրանք երկու ճակատով են մարտնչել,— լարված լռությունը խախտեց ԳանդալֆըԳենդալֆը,— պաշտպանել են և՛ Արևելյան, և՛ Արևմտյան Դարպասները: Դե, Մորիայում էլ նրանց թշնամին էր հսկում... Շատ բան կտայի իմանալու համար, թե ինչ թշնամի էր դա: Հերոսական, բայց խենթ փորձն անհաջող անցավ: Բալինը և նրա ջոկատը նահատակվել են... Իսկ մենք հիմա պետք է այստեղից հեռանանք: Ջիմլի, վերցրու Բալինի տարեգրությունը, այն հարկավոր է հանձնել Դաինին, չնայած դա շատ կվշտացնի նրան: Խաղաղ քուն քեզ, խիզախ Բալին, Մորիան ապաստանել է քեզ հավիտյանս... Գնացինք, մեզ դժվար ճանապարհ է սպասվում:
— Իսկ հիմա ու՞ր,— հարցրեց Բորոմիրը:
— Սկզբում դեպի հետ,— պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը: Բայց մենք ժամանակն իզուր չենք կորցրել: Այս դամբարանը նախկինում տարեգրության շքասրահն էր, և այժմ ես գիտեմ, թե մենք որտեղ ենք գտնվում. հյուսիսային թևի յոթերորդ հարկաշարքում: Իսկ դարպասն առաջին հարկաշարքում է գտնվում, հարավային թևում: Հիմա մենք կվերադառնանք գմբեթավոր դահլիճ՝ թզուկների մոտ այն կոչվում է քսանմեկերորդ շքասրահ, արևելյան միջանցքով կիջնենք ներքև և թեքվելով հարավ, դուրս կգանք դարպասի մոտ: Ճանապարհ ընկանք... — Գանդալֆն Գենդալֆն առաջ անցավ...
... Եվ հենց այդ պահին Մորիայի խորքերից նրանց հասավ մի ճարճատուն որոտ՝ ռ՜-ռ՜-ռ՜-ռ՜-ո՜-գ, և նրանք ոտքերի տակ զգացին քարե հատակի դողը: Ճամփորդներն առանց պայմանավորվելու նետվեցին դեպի դուռը: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ դղրդացող որոտի ալիքը նորից գլորվեց Մորիայի քարանձավներում և հետո նորից, ու կրկին նորից՝ ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ո-ռ-ո-գ, կարծես լայնարձակ Մորիայի ընդերքը ինչ-որ մեկը դարձրել էր մի հսկայական թմբուկ: Եվ ասես ի պատասխան դղրդոցին՝ ոչ հեռվում փչեց եղջերափողը, և Պահապանները լսեցին ծանր դոփյուն:
— Աշխատեք արևելյան դու՛ռը կողպել,— թուրը մերկացնելով ճչաց Արագորնը: — Հարկավոր է դուրս գալ գմբեթավոր սրահ... Բորոմիրի հետ մենք կգնանք առջևից:
— Մի՛ շտապեք,— Արագորնին կասեցրեց ԳանդալֆըԳենդալֆը: — Առայժմ մեզ հարկավոր չէ կռիվ սկսել: Եկեք արևելյան դռնով նահանջենք:
Նորից զիլ հնչեց փողը: Միաձույլ դոփյունն արագ մոտենում էր: Բոլոր Պահապանները սրերը հանեցին: Գլամդրինգը երկնագույն լույս էր արձակում: Ծիածանագույն առկայծում էր փոքրիկ Խայթը: Բորոմիրը ծածկեց արևմտյան դուռը:
— Սպասիր,— Գանդալֆը Գենդալֆը մոտեցավ Բորոմիրին, դուռը կիսաբաց արեց ու բարձր գոռաց. — Ո՞վ է խանգարում Բալինի, Մորիական կայսրության տիրակալի հանգիստը...
Ի պատասխան հնչեցին կտրուկ հրամաններ և բարձր քրքիջ:
— Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո-գ,— թնդում էր խորքից:
Գանդալֆը Գենդալֆը քիչ կռացավ, դռնից դուրս նայեց, և մի ակնթարթ նրա գավազանը կուրացուցիչ բռնկվեց: Մինչև օրքերը կհասցնեին ուշքի գալ, հրաշագործն արդեն փակեց դուռը, և ոչ մի նետ նրան չդիպավ:
— Այնտեղ ոչ միայն օրքեր են,— ասաց նա ճամփորդներին: — Նրանց հետ են նաև Մորդորի սև օրքերը, որոնք առավել վտանգավոր են: Եվ մի վիթխարի քարանձավային թրոլ, իսկ գուցե և մի քանի, ես չզանազանեցի: Գմբեթավոր դահլիճի մեր ճանապարհը փակ է:
Իսկ դուռն արդեն նորից էր ցնցվում հարվածներից: Եթե այն փայտից լիներ, ապա վաղուց տաշեղների վերածված կլիներ՝ հարձակվողները հարվածում էին մահակներով կամ մուրճերով: Հանկարծ նորից բացվեց: Օդը սղոցեցին նետերի սուլոցները, սակայն դուռը լրիվ չէր բացված, և նետերը, հյուսիսային պատին խփվելով, հազիվ լսելի շրշյունով թափվում էին գետնին: Շատ մոտիկ հնչեց եղջերափողը, և սկսեցին սենյակ խցկվել օրքերը: Ճեղքը նեղ էր, սեպը պահում էր դուռը, և թշնամիները մեկ-մեկ էին անցնում ներս:
Պահապանները չհասցրին թշնամիներին հաշվել՝ մարտը թեժ էր ու կատաղի, սակայն կարճատև: Օրքերը, որոնց համար այդպիսի դիմադրությունն անսպասելի էր, իրար խանգարելով, դոփում էին տեղում: Լեգոլասը երկու օրք նետահարեց: Բալինի գերեզմանի վրա թռած օրքի ոտքերը կտրեց վրա հասած Ջիմլին, երեք օրք Բորոմիրն սպանեց, երկուսին՝ Արագորնը, մեկին՝ ԳանդալֆըԳենդալֆը: Օրքերը հետ-հետ գնացին դեպի դուռն ու ծվծվան ոռնոցներով փախան միջանցք:
Թշնամիները վիրավորել էին միայն ՍամինՍեմին, այն էլ, բարեբախտաբար, թեթև: Նա կարողացել էր ժամանակին հետ թռչել, և օրքի սուրը քերծել էր նրա ուսը, բայց դրանից հետո ՍամըՍեմը, հարձակվելով նրա վրա, խորունկ խոցել էր դամբարանից վերցրած սրով: Սամի Սեմի շագանակագույն, նեղացած աչքերում մոլեգնում էր կռվատենչ կրակը: Ա՜յ թե կզարմանային նրա ծնողները, եթե հիմա տեսնեին իրենց որդուն:
— Իսկ այժմ նահանջում ենք,— կարգադրեց ԳանդալֆըԳենդալֆը,— քանի դեռ նրանք թրոլին նորից չեն բերել:
Սակայն Պահապանները չհասցրին նահանջել. սենյակ խցկվեց թշնամիների առաջնորդ, Արագորնից քիչ ցածրահասակ մի հսկա օրք, թուխ, լայն ու տափակ դեմքով, ածուխի պես վառվող մանր աչքերով, կճատ քթով ու նեղ ճակատով: Նրա սև օղազրահից շապիկը հասնում էր մինչև ոտնամանների ճիտքերը, գլխին՝ արջնած ու արծաթով դրվագված սաղավարտ: Նա ձախ ձեռքում վահան ուներ, իսկ աջ ձեռքում՝ երկար ու ծանր նիզակ: Մյուս օրքերը հավաքվել էին դռան մոտ, բայց չէին շտապում սենյակ մտնել:
Առաջնորդ օրքը նետվեց դեպի Ֆրոդոն և, Արագորնի սրից վահանով պատսպարվելով, ճարպկորեն անցնելով Բորոմիրի սրի տակից, ահռելի ուժով նետեց նիզակը, որ տարաբախտ Ֆրոդոյին մեխի պատին: Ւհարկե հոբիթը հասցրեց շրջվել ու նիզակը մտավ ոչ թե նրա կուծքը, այլ միթրիլե օղազրահի վրայով սահելով, մտավ կողի մեջ: Սամը Սեմը մի հարվածով կտրեց թշնամու նիզակը, և Ֆրոդոն անշնչացած սահեց պատով ցած, իսկ օրքն արդեն հափռել էր սև յաթաղանը և ուզում էր դրանով սպանել անպաշտպան Ֆրոդոյին, բայց այդ վայրկյանին ծանր Անդրիլը փայլատակելով իջավ թշնամու սաղավարտին, և նա ջախջախված գլխով ընկավ: Սաղավարտը նրան չփրկեց Վերածնված Կայծակից: Բորոմիրն ու Արագորնը մղվեցին դեպի դուռը, բայց մնացած օրքերը հապտապ նահանջեցին:
— Ռ՜-ռ՜-ռ՜-ռ՜-ռ-ո,— ծանր հևաց Մորիան:
— Արա՛գ,— տիրական հրամայեց ԳանդալֆըԳենդալֆը: — Բոլորը դեպի սանդուղքը, այլապես ուշ կլինի:
Արագորնը գրկեց Ֆրոդոյին, սենյակից դուրս հրեց Մերիին ու Փինին և արագորեն անցավ կիսաբաց դռնով: Նրա հետևից դուրս եկան մնացած Պահապանները: Վերջինը սանդուղք դուրս եկավ Լեգոլասը՝ իր հետևից քարշ տալով համառող Ջիմլիին. թզուկը, ասես վտանգը մոռացած, ոչ մի կերպ չէր ուզում գերեզմանից հեռանալ: Բորոմիրը որքան ուժ ուներ դուռը քաշեց, և այն դանդաղ, ճռռալով ծածկվեց, սակայն կողպելու համար ոչինչ չկար:
— Ուրեմն դու կենդանի՞ ես,— զարմացավ նա:
— Մեռածները չեն խոսում,— փնթփնթաց ԳանդալֆըԳենդալֆը: — Բայց մենք հիմա հրաշքների վրա զարմանալու ժամանակ չունենք: Իջեք և սպասեք ինձ ներքևում, իսկ ես շուտով կհայտնվեմ՝ գնացեք: Դարպասը մոտավորապես երկու լիգ հարավ է: Տեսեք հա՜, առաջին հարկաշարքից ներքև չիջնեք:
— Ես էլ կմնամ,— ասաց Արագորնը:
— Իջիր,— տիրական հրամայեց ԳանդալֆըԳենդալֆը: — Այստեղ սրով ոչինչ չես անի:
Սանդուղքների մոտ պատուհան-հորեր չկային, և նրանք իջնում էին լիակատար մթության մեջ: Ֆրոդոն մեքենայորեն հաշվում էր աստիճանները՝ դրանք ութսունհինգն էին: Հետո աստիճանները վերջացան: Ճամփորդները գլուխները բարձրացրեցին վերև, բայց միայն գավազանի կրակը տեսան: Հավանաբար թշնամիները դեռ ուշքի չէին եկել, և հրաշագործն առաջվա պես կանգնած էր դռան մոտ: Ֆրոդոն դժվարությամբ շնչեց՝ խորը շնչել չէր կարողանում: Նա թուլացած հենվեց Սամի Սեմի վրա, որը գրկեց տիրոջ ուսերը: Հանկարծակի լսվեց Գանդալֆի Գենդալֆի ձայնը, բայց Պահապանները խոսքերը զանազանել չկարողացան՝ թնդուն արձագանքը դրանք աղավաղում էր: Խուլ թնդաց ստորգետնյա որոտը, և ճամփորդների ոտքերի տակ հատակը երերաց: Հանկարծ հրաշագործի գավազանը կուրացուցիչ բռնկվեց, մի վայրկյանով ջնջեց մութը և հանգավ: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ՝ հաղթականորեն որոտաց մութը, իսկ հետո ահարկու թնդունը ճայթեց ուղիղ նրանց գլխավերևում: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, Ռ-ռ-ռ-ռ-ո-գ և լռեց: Սանդուղքով թավագլոր ցած նետվեց ԳանդալֆըԳենդալֆը:
— Գնացի՛նք,— ոտքի կանգնելով գոռաց նա: — Սարսափազդու հակառակորդ դեմս ելավ, հազիվ դիմացա: Շտապեք, արագ: Սկզբում ստիպված կլինենք անլույս գնալ, ես ուժ չունեմ, որ գավազանը վառեմ: Ջիմլին ինձ հետ կգա, առջևից: Մեզնից ոչ մի քայլ հետ չմնաք: Առա՛ջ..
Գանդալֆի Գենդալֆի բացատրություններից ոչինչ չհասկանալով, իսկ նրան հարցուփորձ անել ոչ ոք չէր համարձակվում, Պահապանները հնազանդորեն հետևեցին նրան: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո՜-գ՝ թնդում էր հեռվում. դղրդյունն այժմ խլացած էր թվում, սակայն լսվում էր ոչ թե ներքևից, այլ ասես գլորվում էր փախստականների հետևից: Հետապնդման ուրիշ ոչ մի նշան չկար՝ շտապող ոտնաձայն, բարձր ոռնոց կամ հատու հրամաններ ճամփորդները չէին լսում: Գանդալֆը Գենդալֆը քայլում էր ոչ մի կողմ չթեքվելով, թեպետ նրանց հանդիպում էին հատող սրահներ. միջանցքը, որով հիմա նրանք գնում էին, տանում էր դեպի հարկավոր՝ Արևելյան Դարպասի կողմը: Երբեմն նրանց հանդիպում էին գիրթ սանդուղքներ, և հրաշագործը, ներքև չգլորվելու նպատակով, մոգական գավազանով թփթփացնում էր հատակին՝ սովորաբար այդպես կույրերն են քայլում, իսկ գավազանը նա դեռևս վառել չէր կարողանում: Մեկ ժամում նրանք հաղթահարեցին մեկ լիգից ավելի և մի քանի անգամ իջան սանդուղքներով. շուրջը անծայր ու անծագ մթություն էր, բայց ամեն մի քայլն անելուց հետո նրանց մեջ ամրանում էր հավատը, որ իրենց հաջողվեց խուսափել հետապնդումից: Յոթերորդ, ամենաերկար սանդուղքից հետո, Գանդալֆը Գենդալֆը հոգնած կանգ առավ ու ասաց.
— Ըստ իս, մենք իջել ենք առաջին հարկաշարք: Եթե շարունակենք միջանցքով առաջ շարժվել, այն մեզ կտանի հարավային թև: Ժամանակն է դեպի ձախ, արևելք թեքվելու: Հուսով եմ, որ դարպասն արդեն հեռու չէ: Ես շատ եմ հոգնել: Ինձ հարկավոր է հանգստանալ: Այլապես մինչև դարպաս չեմ հասնի: — Ջիմլին ուսը դեմ տվեց նրան և վերջինս ծանրորեն նստեց աստիճանին:
— Դու նրա՞ն էիր պահում, որ որոտում էր,— հարցրեց Ջիմլին: — Որ ընդերքի՞ց էր ելել:
— Չգիտեմ,— մտածկոտ պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը: — Ես առաջին անգամ էի այդպիսի հակառակորդի հանդիպում և ուրիշ ելք չունեի, քան դուռը չքանդվող նզովքով փակելը: Ես շատ չքանդվող նզովքներ գիտեմ, բայց դրանք գործի դնելու համար ժամանակ է հարկավոր, և դուռը դրանից չի ամրանում, բացել այն չի կարելի, իսկ կոտրել՝ կարելի է: Ես պատրաստվում էի օրքերի և թրոլների դիմավորել: Դռան հետևում լսվում էին դրանց ձայները, բայց թե ինչի մասին էին խոսում՝ չէի հասկանում. դրանց լեզուն շատ դժվար է հասկանալ: Իմիջայլոց, մի բառ հասկացա՝ նրանք ամբողջ ժամանակ կրկնում էին այդ՝ գխաշ կամ թարգմանաբար՝ կրակ: Իսկ հետո օգնության եկավ մի դաշնակից, որից իրենք իսկ խուճապահար վախենում են: Թե նա ով է կամ ինչ է իրենից ներկայացնում, ես չկարողացա հասկանալ, իսկ գլխավորը, չգիտեի՝ հնարավո՞ր է արդյոք հաղթել նրան մենամարտում: Չքանդվող նզովքը նա չեզոքացրեց. չնայած իմ կորովի դիմադրությանը, դուռ սկսեց քիչ-քիչ բացվել: Այն ժամանակ, վերջին ուժերս հավաքելով, ես ասացի արգելիչ հմայախոսքս: Բայց դուռն ընդդիմադիր ուժերի ճնշման տակ կտոր-կտոր եղավ, իսկ չէ՞ որ այն քարից էր: Ես ոչինչ զանազանել չկարողացա, քանի որ սրահում քուլա-քուլա ծուխ էր՝ շիկացած ու մութ, ինչպես քուրայի ծուխը: Ես, բարեբախտաբար, շպրտվեցի ցած, իսկ սենյակի պատերը դղրդոցով փուլ եկան: Մորիական կայսրության թագավոր Բալինի շիրմաքարի վրա դամբանաբլուր բարձրացավ: Հուսով եմ, որ իմ հակառակորդը մնաց փլատակների տակ... Չնայած համոզված չեմ: Այսպես, թե այնպես մենք ժամանակ շահեցինք. փլվածքը մեզ անջրպետեց հետապնդողներից: Այ թե քայքայեց ինձ այդ մենամարտը... Իսկ որ ճնշտն ասենք, դատարկ բան էր, արդեն լավ եմ զգում... Ուրեմն, ի՞նչ էր պատահել Ֆրոդոյին: Խոստովանում եմ, ականջներիս չէի հավատում, որ լսում էի նրա բարալիկ ձայնը: Ինձ էլ թվում էր, թե Արագորնը տանում էր խիզախ, բայց արդեմ մեռած հոբիթին...
— Ես կենդանի եմ, և, իմ կարծիքով, անվնաս: Իմ կրծքին երևի հսկայական կապտուկ կա... Դե դա ոչինչ, շուտով կանցնի:
— Բարեբախտաբար չկարողացավ խոցել,— խոսեց Ֆրոդոն՝ կուրծքը շփելով: — Թեպետ, ինձ թվաց, որ մուրճի ու զնդանի արանքում եմ գտնվում,— ավելացրեց նա: Այլևս հոբիթը ոչինչ չասաց: Իսկապես դժվար էր շնչում:
— Դու հաճախ ես ինձ Բիլբոյին հիշեցնում,— Ֆրոդոյին նայելով, նկատեց ԳանդալֆըԳենդալֆը: — Նա ևս մշտապես զարմացնում էր իր ուղեկիցներին:
Խորհելով Արագորնի ու Գանդալֆի Գենդալֆի ասածների շուրջը, Ֆրոդոն այդպես էլ չկարողացավ որոշել, նրանք ամեն ի՞նչ էին ասում, ինչ մտածում էին:
Ճամփորդները միջանցքով գնում էին դեպի հարավ: Հանկարծ Ջիմլին տագնապով հարցրեց.
— Գխաշ,— ակամա քրթմնջաց հրաշագործը: — Հետաքրքիր է, նրանք ի՞նչ նկատի ունեին... Բայց մենք ուրիշ գնալու տեղ չունենք, հարկավոր է քայլել... — Նա առանց կանգ առնելու քայլեց առաջ:
Ջիմլին իրավացի էր: Երեսուն քայլ հետո միջանցքը կտրուկ թեքություն ընդունեց, և ճամփորդները մի ցածրիկ կամար տեսան, որը ներսից լուսավորված էր կրակի շողերով: Միջանցքը լուսավորվեց ու շոգելու աստիճան տաքացավ: Գանդալֆը Գենդալֆը կանգ առնելու նշան արեց, մտավ կամարից ներս և մի վայրկյան քարացավ՝ նրան լուսավորեցին վարդագույն ճաճանչները:
— Մեզ ճեխ ընդունելություն են պատրաստել,— ջոկատի մոտ վերադառնալով, ասաց նա,— բայց ես այժմ գիտեմ, թե որտեղ ենք գտնվում: Կամարից այն կողմ Բարապանի սրահն է, որի միջով ձգվում է Արևելյան և Արևմտյան դարպասները միացնող գլխավոր ուղին: Կամարից անցնելով՝ կթեքվենք ձախ: Բարապանի սրահը մեզ դուրս կբերի կամրջի մոտ, կհատենք Մորիական խանդակը, կբարձրանանք սանդուղքով և դուրս կգանք Սևագետք... Մինչև դարպաս մնացել է մի կես լիգ, ոչ ավելի: Իսկ հիմա նայեցեք, թե ինչու է մեր բախտը բերել:
Ճամփորդները նայեցին Բարապանի սրահի ներսը: Այն ավելի ընդարձակ էր ու բարձր, քան քսանմեկերորդը: Այդ երկարուկ դահլիճի կենտրոնում երկու շարքով վեր էին ձգվում հզոր ծառերի նմանվող քարե սյուներ: Ծառերի ճյուղերը պահում էին մթնշաղի մեջ կորած առաստաղը: Աջ կողմում, կամարից ոչ հեռու, դահլիճը հատում էր մի լայն ճեղք, որի մեջ մոլեգին վետվետում էր կրակը և ծառասյուների սև բներին դողդողում էին արնակարմիր ցոլքերը: Երբեմն կրակի օձագալար լեզուները կատաղությամբ փաթաթվում էին սյուներին: Ճեղքի վրա ծխի ամպ էր կուտակված:
— Եթե գնաինք գլխավոր ուղիով, ապա մեզ կկոտորեին այդ ճեղքի մոտ,— գլուխն օրորելով, ասաց ԳանդալֆըԳենդալֆը: — Հույս ունենանք, որ բախտներս բերել է, և այս ճեղքը մեր հետապնդողներին հետ կպահի: Սակայն միևնույնն է, ժամանակ կորցնել չի կարելի:
Գանդալֆը Գենդալֆը դեռ խոսքը չէր վերջացրել, երբ ճամփորդները լսեցին թնդյուն, սպառնացող ճիչեր ու փողի ձայն: Որոտից ցնցվեցին քարե սյուներն ու անզոր մարեցին կրակի լեզուները:
— Իմ հետևի՛ց,— տիրական հրամայեց ԳանդալֆըԳենդալֆը: — Եթե այսօր արևոտ օր է, օրքերը քարանձավներից դուրս գալ չեն համարձակվի: Վերջին մի ճիգ, և մենք փրկված ենք:
Գանդալֆը Գենդալֆը հապշտապ դուրս եկավ կամարի տակից և վազեց Բարապանի սրահով դեպի արևելք: Դահլիճն ավելի երկար էր, քան կարծում էին Պահապանները, բայց հատակը հարթ էր և վազելը բոլորովին էլ դժվար չէր, եթե չլիներ նրանց հոգնածությունը: Ճեղքի մյուս կողմից սուր ոռնոցներ լսվեցին, օրքերը նկատել էին փախչող ճամփորդներին: Ֆրոդոյի գլխավերևում սուլեց նետը: Բորոմիրը հետ նայեց ու ծիծաղեց:
— Դրանց տես, կատաղե՜լ են,— գոռաց նա: — Ուրիշների համար թակարդ լարելը լա՞վ է:
— Վաղ ես ուրախանում,— նրա խոսքը կտրեց հրաշագործը,— առջևում վտանգավոր ու նեղ կամուրջն է:
Շուտով նրանց առջև բացվեց սև անդունդն ու նեղ, առանց բազրիքների կամրջի կամարը՝ մոտ հիսուն-վաթսուն քայլ երկարությամբ: Թզուկներն այդքան նեղ էին կառուցել, որ Մորիան պաշտպանեն թշնամիներից, եթե նրանք ջարդեն արտաքին դարպասը: Այդտեղով միայն իծաշարուկ կարելի էր գնալ: Վազելով կամրջի մոտ, Գանդալֆը Գենդալֆը կանգ առավ. նրան շրջապատեցին հևացող Պահապանները:
— Ջիմլին՝ առաջինը,— հրամայեց հրաշագործը: — Նրանից հետո՝ հոբիթները, Լեգոլասն ու մարդիկ:
— Ահա թե որն է Դուրինի Մեծ Չարքը,— շշնջաց նա, և տապարը ձեռքից գցելով, երկու ձեռքով երեսը ծածկեց:
— Բալրոգն է,— խռպոտ մրմնջաց ԳանդալֆըԳենդալֆը: — Այժմ հասկանալի է: — Նա հենվեց գավազանին: — Առանց այդ էլ ես մահու չափ հոգնած եմ:
Բալրոգը սրընթաց մոտենում էր Պահապաններին: Թրոլները ճեղքը ծածկեցին սալերով, և օրքերը շարժվեցին Բալրոգի հետևից: Բորոմիրը հուժկու փչեց փողը, և Գոնդորի կանչը, արձագանքելով ուժեղացած, կանգնեցրեց հարձակվող օրքերի հորդաները, նույնիսկ Բալրոգը մի պահ հապաղեց: Բայց արձագանքի անդրադարձները շուտով խլացան, և թշնամիները նորից առաջ շարժվեցին:
— Փախե՛ք, արա՛գ,— հրամայեց ԳանդալֆըԳենդալֆը: — Սանդուղքով բարձրացեք և գնացեք Հայելու լիճ: Այս թշնամին ձեր ուժի բանը չէ: Նույնիսկ ես էլ չեմ կարողանա նրան կանգնեցնել, եթե մարտի մեջ մտնեն օրքերն ու թրոլները: Ես պետք է կամրջի վրա դիմավորեմ նրան: Ճամփորդներն իրար հետևից անցան կամրջով ու կանգնեցին սանդուղքի մոտ՝ անկարող լինելով լքել ԳանդալֆինԳենդալֆին: Իսկ Բորոմիրն ու Արագորնը քարացել էին խանդակի մոտ:
Բալրոգի սև կերպարանքը պարուրած կրակի ցոլքերով մութ ամպը դանդաղ մոտենում էր նեղ կամրջին: Կամրջի մեջտեղում գավազանին հենված, հոգնածությունից կորացած՝ կանգնած էր ԳանդալֆըԳենդալֆը: Բալրոգը նույնպես մի պահ քարացավ, նրա գզուզ թիկնոցը թանձրացավ ու տարածվեց, ինչպես երկու թև, բազմաթիվ պոչերով կրակե խարազանը շուրջը կարմրագույն կայծեր ցրելով վզզաց. բոցավառ, բայց մուգ կրակի շեղբը կեռ թրի ձև ընդունեց: Սակայն Գանդալֆը Գենդալֆը տեղից չշարժվեց:
— Հեռացի՛ր,— ցածր ասաց նա: Օրքերը լուռ էին: Բարապանի սրահը սուզվել էր ամպրոպին նախորդող չարագույժ լռության մեջ: — Ես հավիտենական արևի սպասավորն եմ,— առաջվա պես ծանր շարունակեց ԳանդալֆըԳենդալֆը,— և Անոր պայծառ տոհմի տիրակալը: Բոսոր մութը քեզ չի օգնի: Ընդերքի հուրը գետնի վրա անզոր է: Դու կամուրջը չես անցնի: Հեռացի՛ր:
Բալրոգը Գանդալֆին Գենդալֆին ոչինչ չպատասխանեց: Նրա թևերի կրակի ցոլքերը հանգան, բայց յաթաղանը լցվեց բոսոր սևությամբ և խարազանի պոչերը աղոտ լուսավորվեցին: Նա այլեց առաջ և թևերը, հանկարծակի վիթխարի չափերով աճելով՝ խավարով վարագուրվեցին: Սակայն Բալրոգն իսկապես անզոր էր իր սև թևերով պարուրել Գանդալֆի Գենդալֆի արծաթամոխրավուն կերպարանքը:
Այդ ժամանակ նա իջեցրեց թուլացած թևերը և բարձրացրեց բոսորասև յաթաղանը:
Բալրոգը լուռ մղվեց առաջ: Շառաչեց ու խլացուցիչ շրմփաց խարազանը:
— Նա մենակ չի դիմանա,— գոռաց Արագորնը և նեղ կամրջով վազեց հրաշագործի մոտ: — Էլենդի՜լ,— բարձր գոռաց նա: — Ես քեզ հետ եմ, ԳանդալֆԳենդալֆ, մենք նրան կխորտակե՛նք...
— Գոնդո՜ր,— ահարկու մռնչաց Բորոմիրը և կամրջով սլացավ Արագորնի հետևից:
Իսկ Գանդալֆը Գենդալֆը բարձրացրեց մոգական գավազանը և, երբ այն փայլատակեց, ինչպես մի փոքրիկ արև, կտրուկ իջեցրեց ցած, ասես գիծ քաշելով ու ջնջելով կամուրջը Բալրոգի առջև: Բռնկվեց արծաթավուն կրակի խուրց: Մոգական գավազանը մեջտեղից կիսվեց, իսկ կամուրջը Բալրոգի հետ միասին փլվեց անդունդը: Խռպոտ ոռնոցով ներքև ընկնելով, Բալրոգը գլխավերևում թափահարեց խարազանը, և խարազանը երկու տակ փաթաթվեց հրաշագործին: Գանդալֆը Գենդալֆը ձեռքերով կախվեց կամրջից, սակայն չկարողացավ կառչած մնալ և ճչալով «Փախե-ե՜ք», անհետացավ մորիական խորխորատի երախում: Քանդված կամրջի բեկորը, որը նման էր երախից դուրս ցցված լեզվի, թեթև ցնցվում էր առաջացող մթության մեջ:
Լռին մթությունը թավշյա էր դարձել: Սարսափահար ճամփորդներն անխոս կանգնած էին: Առաջինն ուշքի եկան Արագորնն ու Բորոմիրը: Հազիվ էին նրանք հետ եկել սանդուղքի մոտ, երբ կամրջի մնացորդները փլվեցին անդունդը: Մեռյալ լռությունը խախտեց Արագորնը:
Չլուսավորված գիրթ սանդուղքի վրա սայթաքելով, ճամփորդները Արագորնի հետևից քարշ էին գալիս դեպի վեր, իսկ Բորոմիրը եզրափակում էր փախստականների երթը:
Սանդուղքը նրանց դուրս բերեց մի թնդուն միջանցք. Արագորնը, առանց հապաղելու, շարժվեց առաջ: Ֆրոդոյի կողքից հեծկլտալով քայլում էր ՍամըՍեմը, դե Ֆրոդոն ինքն էլ անձայն լալիս էր: Խուլ, աստիճանաբար մարող որոտը հազիվ զգալի ցնցում էր հատակը. ռ-ռ՜-ռ-ռ-ո՜գ, ռ-ռ՜-ռ-ո՜-ո-գ, ռ-ռ՜-ո՜-գ, ռ-ո՜-գ...
Առջևում երևաց լուսավորված դահլիճը: Պահապաններն ակամա արագացրին քայլերը: Դահլիճը լուսավորվում էր երկար ու նեղ, հրակնատի նման չորս լուսամուտներով: Միջանցքի դիմաց, որտեղից իրենք դուրս եկան, ճամփորդները քարե դուռ նկատեցին: Բացելով այն, նրան տեսան դարպասը՝ բարձր, կուրացուցիչ փայլող կամարը: