==Գլուխ XXXIIIXXXVIII==
Սըր Լանսելոտն ու ասպետները օգնության են հասնում
― Վատ անակնկալ չէր, հը՞։ Ես գիտեի, որ քեզ դուր կգար։ Ես վաղուց արդեն, գաղտնաբար, սովորեցնում էի տղաներին հեծանիվ քշել ու միշտ առիթի էի սպասում ցուցադրելու նրանց վարպետությունը։
==Գլուխ XXXIX==
Յանկիի մենամարտը ասպետների հետ
Նորից տանն էի, Քամելոտում։ Մեկ֊երկու օր անց, նախաճաշի սեղանին, իմ ափսեի կողքին դրված տեսա հենց նոր տպագրված ու դեռ խոնավ լրագիրը։ Աչքի անցկացրի ազդերի սյունակը, գիտենալով, որ այնտեղ ինձ անձնապես հետաքրքրող նյութի կհանդիպեի։ Այդպես էլ կար։
::::::Թագավորի հրամանով
:::Գիտցած եղեք, որ մեծ լորդ ու հռչակավոր ասպետ
::սըր Սագրամոր Ցանկալին շնորհ է անում ի գոհա֊
::ցումն հինավուրց վիրավորանքի մենամարտելու թա֊
::գավորի մինիստր Հենկ Մորգանի հետ, որի մակա֊
::նունն է Տնօրեն, և մենամարտը պիտի տեղի ունենա
::Քամելոտի մոտերքը, գալիք ամսվա տասնվեցերորդ
::օրվաա առավոտյան տասներորդ ժամին։ Մարտը պի֊
::տի լինի անխնա, քանզի հիշյալ վիրավորանքը եղել
::է մահացու և հաշտությունը ընդունելի չէ։