Changes

Տրիբունալ

122 bytes removed, 07:09, 30 Օգոստոսի 2016
/* Տեսարան չորրորդ */
Նախագահ։ Հարցաքննության համար կանչվում է վկա Պոդոպլեկովան։ Վկա, բարձրացեք այստեղ։
Լարիսա։ Էլ Է՛լ ինչ։ Ամուսնուս ձեռք եք առնում հերիք չէ, հիմա էլ ես եմ ձեզ պետք։
Նախագահ։ Վկա, դուք տեսաք, թե ինչ է լինում նրանց հետ, ով մերժում է կատարել տիրբունալի պահանջները։ Մի ստիպեք մեզ նորից ուժի դիմել։ Բարձրացե՛ք։
Լարիսա։ Լավ, ես հնազանդվում եմ։ (Բարձրանում է բեմ։)
Նախագահ։ Վկա, դատարանը նախազգուշացնում է ձեզ, որ տրված հարցերին դուք միայն պետք է միայն ճշմարիտ պատասխաններ տաք։ Ցուցմունքներ տալուց հրաժարվելով և կեղծ ցուցմունքներ տալու համար կդատապարտվեք քրեական կենթարկվեք պատասխանատվության։ Հասկանալի՞ է։
Լարիսա։ Այստեղ ի՞նչ անհասկանալի բան կա։
Լարիսա։ Ինչպես կարող եմ անծանոթ լինել, եթե ես նրա կինն եմ։
Նախագահ (մեղմ)։ Վկա, դուք չպետք է մեկնաբանեք հարցերը, այլ միայն պատասխանեք հնարավորինս հստակ և կարճ։ Քանի՞ տարի եք ծանոթ։
Լարիսա։ Տասնհինգ տարի։
Նախագահ։ Իսկ վաղո՞ւց Վաղո՞ւց եք ամուսնացած։
Լարիսա։ Նայած ինչպես հաշվել։ Սկզբում մենք երկու տարի ապրել ենք չգրանցված։
Լարիսա (զայրանալով)։ Ասում եմ ձեզ, չէ, որ ոչ թե անօրինական, այլ առանց գրանցվելու։
Նախագահ։ Մի կառչեք բառերից։ Առանց գրանցման ապրելը, հենց անօրինական արարք է։ Եվ ինչպե՞ս դա պատահեց ձեզ հետ։
Լարիսա։ Ի՞նչը։
Պաշտպան։ Ձերդ պատվություն, ինձ թվում է, վկան խոսում է բավականին հստակ։ Ինչպես բոլորը՝ նշանակում է, որ եղել են սիրահարված հայացքներ, հանդիպումներ լորենիների տակ, սոխակների երգեցողություն, սիրված պոետների բանաստեղծություններ, հառաչանքներ, հպումներ․․․
Լարիսա։ Ի՜նչ հիանալի եք դուք նկարագրում։
Պաշտպան։ Տեսնո՞ւմ եք, ուրեմն հենց այդպես էլ եղե՞լ է։
Լարիսա։ Այո, այո, համարյա թե այդպես։ Ճիշտն ասած, այդպիսի հայացքներ, լորենիներ, սոխակներ, բանաստեղծություններ, հառաչանքներ չեն եղել։ Իսկ հպումներ եղել են։ Մենք ծանոթացել ենք ընկերուհուս ծննդյան տոնին, կողք֊կողքի նստել, և նա սեղանի տակ իր ձեռքը դրեց ծնկիս․․․
Պաշտպան։ Եվ դուք, իհարկե, տեղն ու տեղը նրան հակահարված տվեցիք։
Լարիսա։ Այո, ես ուզում էի հակահարված տալ, իսկ հետո վախեցա։ Մտածում եմ, հակահարված կտաստամ, իսկ հետո միայն այդ հակահարվածով էլ կմնաս։կմնամ։
Մեղադրող։ Տրամաբանական է։
Մեղադրող։ Եվ դուք, հենց այդ երեկոյան համաձայնվեցի՞ք։
Լարիսա։ Այո, հենց նույն։ այդ։ Որովհետև հաջորդ երեկոյան նրա ընկերը պետք է վերադառնար գործուղումից։
Մեղադրող (արհամարհական տեսքով)։ Ես այլևս հարցեր չունեմ։
Լարիսա։ Հետո մենք երկու տարի միասին ապրեցինք, իսկ ես երբեք, և ոչ մի անգամ գրանցվելու մասին նույնիսկ չեմ ակնարկել։ Բայց երբ հղիացա, նա ինքը ազնվականորեն առաջարկություն արեց, և մենք ձեռք ձեռքի տված, ինչպես երեխաներ, ոտքով ԶՍԳՍ գնացինք։
Նախագահ։ Նշանակում է, դուք օրինական ամուսնությա՞մբ եք կապված։
Մեղադրող։ Գոնե պատմեք, թե ինչ է ձեզ հայտնի, ձեր, այսպես ասած, ամուսնու ծայրահեղական հայացքների մասին։
Լարիսա։ Ոչ մի այդպիսի Այդպիսի հայացքների մասին, ոչինչ չգիտեմ։
Մեղադրող։ Լավ։ Ե՞րբ ձեզ հայտնի դարձավ ձեր ամուսնու մտրադրությունը մտադրությունը թափանցել այստեղ։
Լարիսա։ Ահա նորից՝ թափանցել։ Մենք չենք թափանցել, մենք ուղղակի եկել ենք։ Մի անգամ Լյոնյան եկավ աշխատանքից․․․
Սանիտարները գլորելով բերում են մահճակալը, որի վրա պառկած է Գորելկինը։
Պոդոպլեկով։ Ձերդ պատվություն։ Գորելկինը պետք չէ։ Գորելկինի կարիքը չկա։ Կինս չի մտածել։ Նա, այսպես ասած, քաղաքականորեն խակ է և իրավաբանորեն անկիրթ։ Դա իմ մեղքն է։ Ես էի նստած Ինտերներում ինտերներում ամեն ինչ կարդում, բայց նրան ոչինչ չէի պատմում։ Իսկ ինքը ժամանակ չունի։ Աշխատանք, ճանապարհ, խցանումներ։ Իսկ հետո դեռ պետք է ուտելիք պատրաստել լվացք անել, փոքրիկ Իգորյոկի ետևից մանկապարտեզ գնալ, Սվետայի դասերը ստուգել։ Լարա, խնդրում եմ, մի դիմադրիր, անվանիր ինձ, նրանց ուզածի պես։ Ինձ համար միևնույն է հաճելի կլինի։ Ես սիրում եմ լսել քո ձայնը, ինչ էլ որ դու ասես։
Լարիսա։ Լյոնեչկա։
Լարիսա (սթափվելով)։ Իմ մեղադրյալ։ Մեղադրյալիկս։ (Լաց է լինում)։
Նախագահ (զգացված)։ Ահա Ահա՜ թե ինչ։ Ինչպիսի՜ սեր։ Ինչքան է նրան սիրում։ Ինչո՞ւ ինձ ոչ ոք այդքան չի սիրում։
Քարտուղար (հուզված)։ Ձերդ պատվություն, թույլ տվեք առարկել։ Ձեզ ժողովուրդն է սիրում։
Լարիսա։ Եվ ասում է, որ թատրոնի տոմսեր է ճարել։ Ես նրան միանգամից ասացի, որ երևի ինչ֊որ դատարկ բան է, բայց հետո մտածեցի, որ երբեմն պետք է մարդամեջ դուրս գալ, հանգստանալ տնային գործերից, խոհանոցից, լվացքից․․․
Մեղադրոց։ Մեղադրող։ Ուրեմն դուք նույնիսկ չե՞ք փորձել նրա միտքը փոխել նրան ետ կանգնեցնել այդ խելահեղ արարքից։քայլից։
Լարիսա։ Ոչ, չեմ փորձել։ Եթե իմանայի․․․
Մեղադրող (ծիծաղում է)։ Ահա նորից։ Եթե իմանայի։ Պետք էր իմանալ։ Չէ որ այս հանցագործությունը չէր կարող պատահաբար կատարվել, հանպատրաստի, չմտածված, պահի թելադրանքով։ Սրա պատճառը, իհարկե, վաղուց հասունացած և վերջնականապես հաստատված համոզմունքներն էին։ Դուք այսքան տարի ապրում էիք մեղադրյալի հետ։ Մի՞թե այդ ընթացքում նա ոչ մի անգամ ձեզ չի ասել, որ չի ընդունում մեր դատական համակարգը, չի արտահայտել իր գազանայինանմարդկային, ես կասեի, ատելությունը մեր ամեն ինչի հանդեպ։
Լարիսա։ Ինչե՞ր եք ասում։ Ինչո՞ւ նա պետք է ինքն իրեն մեղադրի։
Նախագահ։ Ինչո՞ւ հենց իրեն մեղադրի։ Պատահում է, որ մարդու հոգին սիրտը վառվում է, որովհետև աշխատակիցները նրանից առաջ են անցել, նրան զրկել են դրամային խրախուսանքից, աշխատավարձը ուշացրել են, ավտոբուսում ինչ֊որ մեկը տրորել է ոտքը, դե նա էլ չի կարողացել իրեն զսպել։ Մարդկանց մեջ դեռ ինչ֊որ կերպ համբերում է, իսկ տանը գալիս ու չի կարողանում զսպել իրեն։ Ատում եմ, ասում է, այս ժողովրդին, այս երկիրը․․․
Մեղադրող (շարունակում է նախագահի միտքը)։ Կվերցնեի, ասում է, հրացանը և բոլոր այդ նախագահներին, քարտուղարներին, մեղադրողներին․․․
Լարիսա։ Ի՜նչ եք ասում։ Ինչպես կարելի Անկարելի է։ Ախր իմ Լյոնյան, ոչ միայն քարտուղարներին ու մեղադրողներին, նա նույնիսկ իր կյանքում, ճանճ չի վիրավորել։
Մեղադրող։ Հա֊հա֊հա, մենք հիմա ճանճերից տեղեկանք կխնդրենք։
Մեղադրող։ Այո֊այո, դուք պետք է մեզ օգնեք և դրանով իսկ օգնեք ձեր, այսպես ասած, ամուսնուն։ Միգուցե, նա այնքան գաղտնապահ է, որ նույնիսկ կնոջից է թաքցրել իր հրեշային հայացքները։ Բայց ամուսնու և կնոջ միջև լինում են չէ՞, այնպիսի ինտիմ, հասկանում եք, պահեր, երբ նա չի զսպում իրեն և հստակ ցույց է տալիս իր կենդանական էությունը։
Լարիսա։ Հ֊ա՜, դուք դա՞ նկատի ունեք։ Դա ուրիշ բան է։ Իհարկե, ինտիմ հարաբերություններում, նա երբեմն գազազում է։կատաղի է լինում։
Մեղարդրող (արագ)։ Եվ այդ ժամանակ ի՞նչ է այն ժամանակ ասում ձեզ։
Լարիսա (հուզված)։ Նա ոչինչ չի ասում, նա մռնչում է։
Մեղադրող։ Եվ դրանով արտահայտում է իր կենդանական ատելությո՞ւնը։
Լարիսա։ Ախր ի՞նչ եք ասում։ Ինչո՞ւ հանկարծ ատելություն։ Նա այդպես է արտահայտում է իր կիրքը իմ հանդեպ։ Նա , գիտեք, այսպես ասած, անզուսպ է։ Ես ախր, երկու տեղ եմ աշխատում և ամբողջ օրը ոտքի վրա եմ, իսկ նա, եթե առաջինն է տուն եկել, չես հասցնում դուռը բացել, նետվում է ինչպես գազան․․․ Ես ասում եմ․ «Լյոնա, ախր այդ ի՞նչ ես անում»։
Նախագահ։ Ոչ թե Լյոնյա, այլ մեղադրյալ։
Լարիսա (հնազանդորեն)։ Ախր ինչ ես անում, ասում եմ, մեղադրյալ։
Նախագահ (նյարդային)։ Պետք չէ այդպես խոսել։ Այդպես մի խոսեք։ Դուք հուզում եք դատարանի անդամներին։ Դուք նրանց վրա ազդում եք։ Այսպիսի պայմաններում ուղղակի անհնարին է աշխատել։ Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ։
Քարտուղար։ Խնդրում եմ ոտքի կանգնել։ Դատարանը գնում է։
Լարիսա։ Լյոնյա, ես քեզ չեմ հասկանում, ինչո՞ւ դու չես հավատում մեր արդարադատությանը։ Չէ՞ որ մենք ունենք ինչ֊որ օրենքներ, և կան, ես հավատացած եմ, ազնիվ, անկաշառ դատավորներ։ Ինձ պատմել եմ, որ մի քաղաքում, չեմ հիշում որում, այնտեղ մի շատ բարի դատավոր կա, և պատկերացնո՞ւմ ես, նույնիսկ կաշառք, ասում են, չի վերցնում, հեռախոսին չի մոտենում և միշտ դատում է միայն օրենքով ու արդարացի։ Սա էլ․․․ չէ որ նրա մեջ էլ մարդկային ինչ֊որ բան կա։ Գլուխ կհանի, Լյոնյա, ճիշտ որոշում կընդունի, և ճշմարտությունը վաղ թե ուշ կհաղթանակի։ Իմ պապն էլ ժամանակին տուժեց, նրան գնդակահարեցին, իսկ հետո արդարացրին։ Հետմահու։ Մայրս պատմում էր, որ դա մեր ընտանիքում տոն էր։
Պոդոպլեկով։ Այդպիսի տոներ քեզ պետք չեն, Լարա։ Մի սպասիր ինձ, ամուսնացիր։ Դու դեռ երիտասարդ ես, գեղեցիկ, և լավ աշխատավարձ ունես։ Քեզ դեռ կհանդիպի Դեռ կհանդիպես մի որևիցե որևէ լավ մարդ։ մարդու։ Միգուցե նույնիսկ հարուստ։ Կսկսես լավ հագնվել, թանկագին մեքենայով ման գալ։ Միայն թե տես՝ նա քեզ թատրոններ քարշ չտա։
Լարիսա։ Հիմարություններ մի խոսիր, բացի քեզնից ինձ ոչ ոք պետք չէ, Լյոնեչկա, ես քեզ եմ սիրում, ես կպայքարեմ քեզ համար։ Ես կհասնեմ քո ազատմանը։քեզ ազատ կարձակեն։
Նախագահ (կանգ է առնում զուգարանի դռան առջև)։ Այդ ի՞նչ խոսակցություններ են այդտեղ։ Մի՞թե կարելի է թույլ տալ մեղադրյալի և վկայի շփումները։ Կանգնեցրե՛ք նրանց։ Կա՞ այստեղ որևէ մեկը։
Գորեկին։ Ոչ մի դեպքում։ Ես պայքարում եմ նրանց հետ կյանքիս համար։ Բայց երբ լսում եմ, որ ինչ֊որ մեկին պետք է կանգնեցնել․․․
Նախագահ։ Հեռացրեք խնդրում եմ, այստեղից մեղադրյալին, և վերադարձեք ռեանիմացիա։ Ձեր վիճակում կարևորն ինտենսիվ բուժումն է, խնամքը և հանգիստը։ (անհետանում է դռան ետևում)։
Գորելկին (բարձրաձայն)։ Ցրվե՛ք։ (Հրում է վանդակը բեմի խորքը)։
Պոդոպլեկով։ Լարա, մոռացի՛ր ինձ։ Երեխաներին չասես, որ ես կալանավորված եմ։
Լարիա։ Բայց երբ նրանք հարցնեն թե դու ուր որտեղ ես, ես ի՞նչ ասեմ նրանց։
Պոդոպլեկով (հեռվից)։ Ասա նրանց․․․ ասա, որ ես ընկել եմ ավտոբուսի տակ։
 
==Տեսարան հինգերորդ։==
Ադմին, Վստահելի
1876
edits