Լարիսա։ Կարծում եք, որ մենք բոլորս վախկո՞տ ենք։
Նախագահ։ Կամ անտարբեր, ինչն ավելի վատ է։ Չէ՞որ Չէ՞ որ քանի դեռ ձեր ամուսնուն չէին դատել, դուք պիկետների չէիք գնում, որովհետև դա ձեզ չէր վերաբերվում։ Իհարկե, տեսնում էիք հեռուստացույցով, ռադիոյով, ինտերնետում էիք կարդում, որ ինչ֊որ մեկին ինչ֊որ տեղ այնպես չեն դատել, ինչ֊որ մեկին ծեծել են ոստիկանությունում, ինչ֊որ մեկի մի ոմն տեղը շամպայնի շիշ կամ բահի փայտ են խոթել, և միգուցե ձեր հոգում ինչ֊որ բան շարժվում էր։ Բայց րոպե անց ամեն ինչ մոռանում էիք։ Որովհետև ունեք ձեր կյանքը, ձեր գործերը։ Պետք էր երեխաներին դպրոց և մանկապարտեզ ուղարկել, ամուսնուն աշխատանքից դիմավորել, տունը հավաքել, շորերը փոխել, համով բան պատրաստել, իսկ եթե մի ինչ֊որ տեղ որևէ մեկը ինչ֊որ մեկին բռնաբարում է, այդ ձեզ չեն բռնաբարում։ Իսկ եթե որևէ մեկը ինչ֊որ մեկին սպանում է, այդ ձեզ չեն սպանում։ Իսկ եթե ինչ֊որ տեղ որևէ մեկը ինչ֊որ մեկին․․․
Լարիսա։ Այո, դուք ճիշտ եք, այդպես է որ կա։ Բայց ես ես հասարակ կին եմ, ես շատ բան չգիտեի և չէի հասկանում։ Իսկ դուք այդպիսի բարձր պաշտոն եք զբաղեցնում․․․
Նախագահ։ Բայց ես այն նույն հասարակության անդամն եմ, ինչպես և դուք։ Անտարբեր և վախեցած։ Ուրիշներին վախեցնում եմ և ինքս էլ վախենում։
Լարիսա։ Իսկ ձեր խղճից չե՞ք վախենում։ Տեսնում եմ, դուք վատ տեսք ունեք։ Գուցե, ուղղակի վատ եք քնել, իսկ միգուցե, սարսափելի երազներ եք տեսել։
Նախագահ։ Այո, իսկապես վատ եմ քնել։ Սարսափելի թե ոչ, բայց այո, ամեն տեսակ զզվելի բաներ եմ տեսել։
Մեշալկին։ Հերո՞ս։ Ուզում եմ։ Շատ եմ ուզում հերոս լինել։ (Երկար պաուզա։) Բայց վախենում եմ։
==Տեսարան տասներորդ==