Լարիսա։ Տեր հայր, սիրելիս, այդ օրգազմը, դա դեռ ե՞րբ կլինի, իսկ հիմա հանուն ինչի՞ են մեր այս չարչարանքները։ Խնդրեք աստծուն, մեզ համար, նա ողորմած է, նա կլսի։
Քահանա(խստորեն)։ Նա կլսի։ Նա ողորմած է։ Նրա ողորմածությունը հատուկ է և տարբեր ձևեր է ընդունում։ Ուրախություն է մեզ ուղարկում՝ ողորմածություն է։ Ուղարկում է տանջանքներ՝ ողորմածություն է։ Աստվածը ուժ է, սխալ է նրան պատկերացնել, պոկեմոնչիկի տեսքով, որի մոտ, հենց այնպես, դատարկ տեղը, կարելի է խղճահարություն առաջացնել։
Լարիսա։ Իսկ ի՞նչ անեմ ես։
Քահանա։ Աղոթիր և ուրախացիր։ Տանջանքները բարձրացնում և մոտեցնում են մարդուն Աստծուն։ Եթե ամուսնուդ դատել են, տունդ այրվել է, հիվանդություն է հայտնաբերվել՝ աղոթիր և ուրախացիր։ (Գնում է։)
==Տերսարան տասներկուերորդ==