Changes

Նավապետ Ստորմֆիլդի ճանապարհորդությունը դեպի երկինք

Ավելացվել է 4 բայտ, 08:39, 5 Հոկտեմբերի 2016
/* 1 */
Եվ ահա երեսուն տարի մեռած մնալուց հետո ես սկսեցի մի փոքր անհանգստանալ։
Երևակայիր, ես այդ ամբողջ ժամանակ սլանում էի տարածության մեջ ինչպես գիսավոր աստղը։ Որպես գիսավոր աստղ։ Չէ, չէ, Պիտերս, ես նրանցից շատերին իմ ետևը թողի։ Պարզ է, որ գիսավոր աստղերից ոչ մեկը չէր կարող լինել, հասկանո՞ւմ ես, իմ մշտական ուղեկիցը, որովհետև նրանք ճանապարհորդում են երկարավուն շրջագծով, որ նման է ողապարանի ողինօղապարանի ուղին, իսկ ես բաց էի թողնված ինչպես նետելու մի տեգ ուղիղ դեպի ապագա կյանքը։ Բայց երբեմն պատահում էր, որ գիսավոր աստղերից որևէ մեկը մի ժամով, կամ մոտավորապես այդքան, ճանապարհին ինձ հետ էր լինում, և այդ ժամանակ մենք մի փոքր դիպչում էինք իրար։ Ասենք այդ բանը սովորաբար կատարվում էր բավական միակողմանի, որովհետև ես նրանց մոտով լողում էի այնպես, կարծես նրանք հանգիստ կանգնած էին իրենց տեղում։ Սովորական գիսաստղը թռչում է ոչ ավելի քան երկու հարյուր հազար մղոն<ref>Ծովային մղոնը հավասար է մոտավորապես երկու կիլոմետրի։</ref> մի րոպեում։ Եվ, պարզ է իհարկե, երբ ես առաջ անցա մի ինչ֊որ գիսաստղից, որ նման էր օրինակ, Ենկեյի և Հալլեյի գիսաստղերին, այդ տևեց, հասկանո՞ւմ ես, հազիվ մի ակնթարթ՝ փայլեց ու անհետացավ։ Դու այդ բանը չէիր անվանի նույնիսկ արագության մրցություն։ Գիսաստղը նմանում էր ապրանքատար գնացքի, իսկ ես՝ հեռագրի դեպեշի։ Բայց երբ ես դուրս թռա մեր համակարգության սահմաններից, ես երբեմն հասնում էի որևէ գիսաստղի, որը մի քիչ նման էր ինձ իր արագությամբ։ Մեզ մոտ այդպիսի գիսաստղեր չկան ― մերոնք ետ են մնում։ Մի գիշեր ես լողում էի ազատ, շատ լավ կարգի գցած ու լրիվ սարքավորումով, և քամին համընթաց էր ինձ ― կարծում եմ, որ ես կտրում էի մոտ մեկ միլիոն մղոն մի րոպեում, գուցե և ավելի, բայց ոչ պակաս ― երբ նկատեցի իմ աջ կողմից մի հսկա գիսաստղ։ Նրա պոչում երևացող կրակներից ես գլխի ընկա, որ նա սլանում է մոտավոր ճշտությամբ դեպի հյուսիս֊արևելք։ Դե այդ այնքան մոտիկ էր իմ ուղղությանը, որ ես որոշեցի օգտվել հանգամանքից։ Ես թեքվեցի մի փոքր աջ, ուղղեցի ղեկը ու գնացի դեպի նա։ Եթե դու լսեիր, թե ինչպես էի ես շվշվացնում, և եթե տեսնեիր այդ էլեկտրական թռի՜չքը։
Մեկ և կես րոպե չանցած՝ ես հասա էլեկտրական փայլին, որը տարածվում էր անհամար մղոններ և լուսավորում էր ամբողջ տարածությունը՝ ինչպես օրը կեսօրին։ Գիսաստղը, երբ ես առաջին անգամ տեսա, հեռվից փայլփլում էր կապույտ առկայծումով, որպես հանգչող ջահ, բայց նա ավելի ու ավելի էր մեծանում, քանի ես մոտենում էի նրան։ Ես սլանում էի այնպիսի արագությամբ, որ երբ կտրեցի անցա մինչև հարյուր հիսուն միլիոն մղոն, քիչ մնաց կուլ գնայի նրա պոչի շլացուցիչ լույսի մեջ և ոչինչ չէի կարողանում նշմարել այդ փայլից։ Կա՛ց, մտածում եմ, չպետք է մտնել նրա ներսը։ Ես մանյովր արի դեպի կողք և նետվեցի առաջ։ Շուտով ես հավասարվեցի նրա պոչին։ Գիտե՞ս՝ այդ ինչի էր նման։ Այդ միևնույն էր, թե մլակը մոտեցավ ամերիկյան մայր֊ցամաքին։ Ամբողջ ուժով սլանում էի ես գիսաստղի մոտով։ Կամաց֊կամաց ես լողացի նրա կողքովը՝ մի փոքր ավելի քան հարյուր հիսուն միլիոն մղոն, և այդտեղ նրա ձևից իմացա, որ դեռ նույնիսկ նրա գոտուն չեմ հասել։ Բաս, Պիտե՛րս, այստեղ մենք ոչինչ չգիտենք գիսաստղի մասին։ Եթե դու ուզում ես տեսնել, թե ինչ ձևի են լինում իսկական գիսաստղերը, դու պիտի դուրս թռչես մեր արևի սիստեմից ― այնտեղ, որտեղ նրանց համար լայնարձակ է, հասկանո՞ւմ ես։ Ես տեսա այնտեղ, բարեկամս, գիսաստղեր, որոնք չէին կարող նույնիսկ տեղավորվել ամենանշանավոր գիսաստղերի ուղեծրի<ref>Ուղեծիր ― երկնային մարմնի շրջանաձև ուղին տարածության մեջ։</ref> մեջ՝ պոչը դուրս կմնար։
Այստեղ ես հասկացա, Պիտերս, որ գործ ունեմ բավական լուրջ ախոյանի հետ։ Մի տաս վայրկյանից հետո գիսաստղի վրա ոլորապտույտ բարձրացավ շիկակարմիր առագաստների շողշողուն ամպը։ Նրանք ծառանում էին դեպի երկինք, տեսողության սահմաններից դուրս գալով ― թվում էր, թե ամբողջ տարածությունը լցվեց նրանցով։ Գորշ ծուխը դուրս էր նետվում հնոցներից ― օ՜, ոչ ոք չէր կարող նկարագրել, թե ինչպես էր նա քուլա֊քուլա կուտակվում դեպի երկինքը, և ոչ ոք չէր կարող նկարագրել այդ հոտը։ Եվ ոչ ոք ռիսկ չէր անի խոսքերով արտահայտելու, թե ինչպես դղրդաց այդ հրեշավոր նավը։ Եվ դրա հետ միասին հազարավոր սուլոցներ ծղրտացին միանգամից, և անձնակազմը, որ հավասար է հարյուր հազար աշխարհների բնակչությանը, սկսեց նզովքներ տեղալ։ Դե՛ ես երբեք չէի լսել այսպիսի մի բան։ Մենք երկուսով մռնչում էինք ու որոտում կողք֊կողքի, գործադրելով մեր ամբողջ ուժը, որովհետև ես դեռ չէի հանդիպել մի այնպիսի գիսաստղի, որը կարողանար ինձ ետ թողնել, և ինձ պարտավոր էի համարում դրան էլ հաղթելու։ Ես ենթադրում էի, որ արդեն բավականին հռչակ ունեի տիեզերական տարածության մեջ, և ես հույս ունեի որ իմ անունը չեմ կոտրի։ Ես նկատում էի, որ այժմ գիսաստղից այնքան էլ առաջ չէի ընկնում, բայց և այնպես նրանից առաջ ընկա։
Հսկայական հուզմունք բարձրացավ գիսաստղի տախտակամածների վրա։ Հարյուր բիլիոն ուղևորներ դուրս թափվեցին ներքևից վերև, հավաքվեցին նավեզրի մոտ և գրազ էին գալիս, թե ով ումից կանցնի։ Իհարկե նրանք թեքեցին գիսաստղը մի կողքի վրա և դանդաղեցրին նրա վազքը։ Բայց դե նավապետի օգնականը հիմար չէր։ Նա մոտ վազեց այդ ամբոխին՝ ռուպորը բռնած, և վորոտաց․որոտաց․
― Դեպի կենտրո՛ն, դեպի կենտրոն, է՛յ, դուք․․․ ― Այդտեղ նավապետ Ստորմֆիլդը չէր կարողանում հիշել մի բառ․ ― կամ թե չէ՝ ձեր բոլորի ուղեղները ցրիվ կտամ մինչև վերջին ապուշինը։
Ես թռա գորգիկի վրա, և՛ շունչս պահեցի, և՛ աչքերս խփեցի, և՛ ցանկացա լինել իմ բաժնի ստուգման գրասենյակում։ Մի ակնթարթ հետո ինձ ծանոթ ձայնը կանչեց բանիմաց եղանակով․
― Տավիղ և աղոթագիրք, երկու թևեր և փայլ, չափսը N13, սանֆրանցիսկցի նավապետ Իլայ Ստորֆիլդի համար։ Տալ նրան մաքուր կարանտինյին կարանտինային վկայական և ներս թողնել։
Ես բաց արի աչքերս։ Անկասկած դա Պայ֊Յուտ ցեղի հնդիկներից էր, որին ես ճանաչում էի Ամերիկայում։ Շատ երևելի մի տղա էր։ Ես նրա թաղմանը ներկա էի․ թաղումն էլ այն էր, որ նրան այրեցին, իսկ մյուս հնդիկները նրա մոխիրը քսում էին երեսներին և ճղճղում վայրի կատուների նման։ Նա չափազանց ուրախ էր ինձ տեսնելու համար, և դու ինքդ էլ պիտի իմանաս, որ ես էլ շատ ուրախ էի։ Վերջապես ես երկինք ընկա՝ իմ իսկական տեղը։ Շուրջս, ինչքան հնարավոր էր տեսնել, ամենուրեք գրագիրներ էին վխտում։ Նրանք վազվզում էին, դես ու դեն ընկնում, ― զարդարելով հազարավոր ամերիկացիների, մեքսիկացիների, անգլիացիների, արաբների և ամեն տեսակի մարդկանց իրենց նոր զգեստավորումով։ Եվ երբ նրանք ինձ տվին իմ նոր հանդերձանքը, իսկ ես գլխիս հագցրի լուսապսակը և նայեցի հայելու մեջ, ես պատրաստ էի ուրախությունից թռիչք գործել տան վրայով, այնքա՜ն ես բախտավոր էի։
Մի անգամ ես հարցրի նրան․
― Քանի՞ տարեկան եք մոտվորապեսմոտավորապես, Սենդի։
― Յոթանասուներկու։
― Այո, ես փորձեցի մեկ անգամ հանքերի նպարեղենի խանութում աշխատանքի նստել։ Բայց չդիմացա։ Ձանձրալի է՝ ոչ շարժում կա, ոչ փոթորիկ, ոչ կյանք կա շրջապատում։ Ոչ մեռած ես, ոչ կենդանի։ Ճիշտն ասած՝ երկուսը մեկտեղ։ Իսկ ես ուզում էի կամ մեկը, կամ մյուսը։ Շատ շուտով ես փակեցի խանութը և ուղևորվեցի դեպի ծով։
― Ճիշտ է, խանութպանին դա սազում է, իսկ ձեզ՝ ոչ։ Գիտե՞ք ինչ, դուք սովոր չեք դրան։ Ես թողել եմ երիտասարդ լինելու սովորությունը և երիտասարդացման մեջ ոչ մի հետաքրքրություն չգտա։ Ես դարձա ուժեղ ու գեղեցիկ, և գանգուր մազեր բուսեցին, և թևեր նույնպես, աշխույժ թևեր, թիթեռնիկի թևերի պես։ Ես թրև էի գալիս երեկույթներին, զբոսնում էի ջահել տղերքի հետ, աշխատում էի զվարճանալ և զանազան անմտություններ դուրս տալ աղջիկիների աղջիկների հետ, բայց բան դուրս չեկավ։ Չկարողացա հարմարվել և սաստիկ ձանձրացա։ Ես ուզում էի մի քիչ շուտ պառկել և շուտ վեր կենալ, ուզում էի որևէ բան անել։ Իսկ աշխատանքից հետո ուզում էի հանգիստ նստել, ծխել և մտածել, այս ու այն կողմ չվազվզել թեթևսոլիկ այծիկների հետ։ Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչե՜ր կրեցի ես երիտասարդ եղածս ժամանակ։
― Իսկ երկա՞ր մնացիք երիտասարդ։
― Այդպես ուրեմն, ― հարցրի ես, ― դուք երևի ուզում եք ասել, որ ուզում եք մնալ ձեր յոթանասուներկու տարեկան հասակում։
― Չգիտեմ, և ես առանձնապես չեմ պնդում այդ։ Բայց ես միտք չունեմ այլևս վերադառնալու իմ քսանհինգ տարեկան հասակին։ Արդեն իմացա, հերիք է, լավ իմացա։ Իմ հայացքները լայնացել են այս վերջին քսանյոթ տարվա ընթացքում, ես հաճույքով սովորում եմ, միշտ սովորում եմ, բայց ես չեմ մեծանում։ Այսինքն մարմնապես, իսկ իմ բնավորությունը մեծանում է, ուժեղանում է, հասունանում և քանի գնում՝ բավարարված է զգոմ զգում իրեն։
― Իսկ եթե մարդը գալիս է այստեղ իննսուն տարեկան հասակում, մի՞թե նա չի ուզում երիտասարդանալ։
― Իհարկե ուզում է։ Նա իրեն դարձնոմ դարձնում է տասնչորս տարեկան, փորձում է մի քանի ժամ և զգում է, որ ինքը հիմար է։ Բարձրացնում է տարիքը մինչև քսանը։ Բայց դրանից էլ բան դուրս չի գալիս։ Փորձում է երեսունը, հիսունը, ութսունը և վերջապես՝ իննսունը, և այդտեղ է, որ իրեն ավելի լավ է զգում, այն նույն դրության մեջ, որը բոլորից ավելի սովորական է նրա համար։ Կամ, եթե նրա խելքն սկսել է պակասել երկրի վրա ութսուն տարեկան հասակից, ապա նա ընտրում է այդ տարիքը։ Նա կանգ է առնում այն դրության վրա, որտեղ նրա բանականությունը գտնվում էր իր ամենաբարձր կետի վրա, որովհետև այդտեղ նրա հաճույքն էլ ամենից շատ էր և նրա սովորություններն ամենից ավելի կայուն էին ու կարգավորված։
― Իսկ քսանհինգ տարեկան տղան հենց այդ տարիքում ել մնո՞ւմ է։
― Մանուկնե՞րն էլ այդպես։
― Մանուկներն էլ։ Ա՛խ, ինչ էշեր էինք մենք երկրի վրա այդ տեսակետից։ Մենք կարծում էինք, որ երկնքում հավիտյան երիտասարդ կմնանք։ Իսկ թե ի՛նչ ձևի երիտասարդ, այդ մասին չէինք մտածում, կամ ասենք, բոլորս էլ միատեսակ էինք մտածում։ Երբ ես յոթ տարեկան տղա էի, երևի մտածում էի, որ երկնքում կդառնամ տասներկու տարեկան։ Տասներկու տարեկան եղածս ժամանակ երազում էի, որ երկնքում տասնութ կամ քսան տարեկան լինեմ։ Քառասուն տարեկան ժամանակս ես արդեն սկսեցի նահանջել։ Հիշում եմ, ես հույս ունեի, որ մենք բոլորս երկնքում երեսուն տարեկան կլինենք։ Ոչ չափահաս և ոչ էլ երեխա եղած ժամանակ մարդս երբեք չի գիտակցում, որ իր ունեցած տարիքը հենց ամենալավն է։ Չէ, նա կարծում է ավելի լավ կլինի, եթե մի քանի տարով մեծ կամ փոքր լինի։ Հետո նա ենթադրում է, որ այդ տարիքը երանելի կլինի անխտիր բոլորի համար՝ երկնքում։ Եվ նա պատրաստվում է տեսնել բոլորին այդ՝ ընդմիշտ նույն տարիքում, և կարծում է, որ բոլորը հաճույքով են ընդունում այդ դրությունը։ Երևակայեցեք՝ ի՞նչ պատկեր։ Երկինքն ամբողջովին լիքն է յոթ տարեկան պստիկ֊ճստիկ երեխաներով, որոնք օղակապեր են գլորում, ավազի մեջ խաղում են։ Կամ ամենուրեք ման են գալիս անշնորհք, կասկածամիտ, քաղցրավուն տասնինն տարեկան պատանիներ, կամ քաջառողջ երեսնամյա տղերք, ողջամիտ, լի փառասիրությամբ, բայց ձեռքն ու ոտքը շխթայած շղթայած միայն այդ տարիքին իր շրջանակներով, ինչպես ստրուկները տաժանքի նավակի վրա։ Պատկերացրեք ձեզ տաղկտկալի տաղտկալի միապաղաղությունն այդ հասարակության, որը բաղկացած է նույն տարիքի մարդկանցից, միևնույն հայացքները, սովորությունները, ճաշակները և զգացմունքներն ունեցող մարդկանցից։ Երևակայեք, որքա՜ն լավ է այդ տեսակետից երկիրն իր բնավորությունների, դեմքերի և տարիքների բազմազանությամբ, իր անթիվ֊անհամար շահերի աշխույժ բախումներով, իր բազմազան հասարակության ամենահաճելի խառնաշփոթությամբ։
― Կացե՛ք, ― բացականչեցի ես։ ― Գիտե՞ք՝ ինչ է դուրս գալիս ձեր ասածից։
Ադմին, Վստահելի
1876
edits