Պոդոպլեկովների բնակարանը։
Սվետան նստած է կոմպյուտերի համակարգչի առջև։ Ներս է մտնում Լարիսան։
Լարիսա։ Ինչո՞վ ես զբաղված։
Սվետա։ Պատրաստվում եմ դասերս սովորել։
Լարիսա։ Իսկ առայժմ քո «Ֆեյբո՞ւկն» «Ֆեյսբո՞ւքն» ես քրքրում։
Սվետա։ Ոչ, բլոգեր եմ կարդում, կոմմենտներքոմմենտներ, տվիտներ։թուիթներ։
Լարիսա։ Մեր գործի մասին գրո՞ւմ են։
Լարիսա։ Ի՞նչ են գրում։
Սվետա։ Տարբեր բաներ։ Գրում են, որ Պոդոպլեկովի գործը փոքրիկ հաղթական պատերազմի դեր է խաղում, այսինքն՝ նպաստում է բնակչության ավելի խոցելի շերտերի ուշադրության շեղմանը տնտեսական դրության վատթարացումից։ Իսկ մի շատ հայտնի բլոգեր գրում է, որ այդ գործը հարուցվել է միայն կոռուպցիոն նպատակով։ Որովհետև գործի վարման, նախնական փորձաքննության, փաստաբանական ծառայությունների, պահակների համար բյուդժետից բյուջեից դուրս գրված փողերը, տարվել են և անհետացել օֆշորում։
Լարիսա։ Այդպես էլ կարծում էի, որ գողության հետ է կապված։ Բայց չեմ հասկանում, մի՞թե գողություն անելու համար, պետք է անպայման որևէ մեկին նստեցնել։
Սվետա։ Իհարկե՝ անշուշտ նստեցնել։ Բայց ուրիշ պատճառ էլ կա։ Այստեղ մեկը՝ Ստարիկխոտտաբիչը, նիկը մեկ բառով, գրում է։ Ակնհայտորեն անմեղ մարդու դատավարությունը, ասում է, հանրությանը ուղղված ազդանշան է, որ ոչ մի մարդ, որքան էլ նա օրինապահ լինի չի կարող իրեն պաշտպանված զգալ։ Ո՛չ անմեղության կանխավարկածը, ո՛չ մեղքի բացակայությունը չեն կարող պաշտպանել և ոչ մի բանից։ Մեղադրողը, գրում է նա, հիմարություններ է ասում ոչ այն պատճառով, որ նա իսկապես հիմար է, այլ որովհետև դրանով նա ապացուցում է, որ ահա ես հիմարություններ կասեմ, իմ բոլոր ապացույցները զառանցանքի նման կլինեն, իսկ փաստբանըփաստաբանը, ընդհակառակը, գեղեցիկ և համոզիչ կխոսի, ալիբիդ անխոցելի կլինի, բայց դու միևնույն է կնստես։
Լարիսա։ Էլ ի՞նչ են գրում։
Սվետա։ Կան կոմմենտներքոմմենտներ, որ աղբամանի են նման։ Ինչ ուզում են գրում են։
Լարիսա։ Օրինակ։