==Տեսարան վեցերորդ==
Հանդիսատես (դիմում է դահլիճին): Պարոնայք, ես չեմ հասկանում, թե ինչ է այստեղ կատարվում։ Բռնում են սլավոնական արտաքինով մեր ուղղաափառ մարդուն, և առանց պատճառի դատ սարքում։ Բերում են մի ինչ֊որ վախեցած աշխատակցի, նրա զառանցանքը հիմք համարում, որպես մեղադրանքի ապացույց։ Մեր առջև է՝ իսկական անօրինականություն, իսկ մենք նստած ենք, նայում ենք, ծափահարում՝ սա ի՞նչ բան է։ Մի՞թե չեք հասկանում, որ եթե շարունակենք լռել, այն ինչ տեղի ունեցավ Պոդոպլեկինի Պոդոպլեկովի հետ, կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրիս հետ։ Ուրեմն, այդ բանը թույլ չտանք։ Ամեն մեկը բոլորի համար․․․ (Չի հասցնում ավարտել։)Գոռալով « և «և բոլորը մեկի համար» բեմ են վազում երկու աղջիկ (եթե հնարավոր է երեք, բայց ավելի լավ է չորս, մերկ մինչև գոտկատեղ, («Ֆեմեն «Ֆեմեն» խմբի պարոդիա)։ Նրանց կրծքին և մեջքին գրված է․ «Ազատություն Պոդոպլեկովին»։ Թռչկոտում են բեմի վրա, ծռմռվում, ճղճղում․ «Ազատություն Պոդոպլեկովին, ազատություն Պոդոպլեկովին, ազատություն Պոդոպլեկովին»։
Բոլորը շփոթված են։
(Աղջիկները վազում են Նախագահի մոտ, երկու կողմից գրկում նրան, սեղմում, ներկած շրթունքներով համբուրում։ Նրանցից մեկը՝ բարձրաձայն)․ Սիրելիս, մի եղիր սրիկա, բաց թող Պոդոպլեկովին։
Նախագահ։ Խուլիգաններ, ես ձեզ կնստեցնեմ։ Ամեն մեկիդ երկու կամ երեք տարի կտամ։ Էյ, ո՞վ կա այստեղ։ Գորելկին։Գորե՛լկին։
Կուլիսներից մեկի ետևից դուրս է թռչում Գորելկինը։
Գորելկին։ Ես։
Նախագահ։ Յուրչենկո։Յո՛ւրչենկո։
Մի ուրիշ կուլիսի ետևից բեմ է վազում Յուրչենկոն։
Ես։Յուրչենկո։ Ե՛ս։
Նախագահ։ Հեռացրեք այստեղից այս պո․․․
Պոդոպլեկովը (վանդակից)։ Ապրե՛ք, աղջիկներ։ (Ծափահարում է։)
Բեմ է վազում փարաջայով փարանջայով Քահանան, ձեռքին մեծ խաչ։
Քահանա (բարձրագոչ)։ Սրբապիղծներ։ (Աղջիկները հեռանում են Նախագահից, Գորելկինը, Յուրչենկոն, Մեղադրողը և նախագահը՝ աղջիկներից, և բոլորը անշարժանում են:) Անաստվածներ, չքվեք։
Նախագահ (փնչացնելով)։ Ո՜ւֆ։ (Մաքրում է անձեռոցիկներով շրթներկը և գցում հատակին։) Չեն թողնում աշխատել, ի՞նչ անես։ Այսպիսին է մեր երկիրը։ Այսպիսին է ժողովուրդը։ Այսպիսին է հարգանքը դատարանի հանդեպ։ Հայտարարում եմ սկսված կողմերի ելույթները։ Խոսքը տրվում է պետական մեղադրողին։
==Տեսարան յոթերորդ==