Զելյոնայա։
Դեպուտատ։Պատգամավոր։
Քահանա։
Լարիսան կանգնած է պիկետում։ Անցնում է Դեպուտատ։Պատգամավորը։
Լարիսա։ Բարև ձեզ։
Դեպուտատ։ Պատգամավոր։ Հա։ (Շարունակում է ճանապարհը։)
Լարիսա (գնալով նրա հետ)։ Ես ձեզ ճանաչեցի։
Դեպուտատ։ Պատգամավոր։ Ինձ բոլորն էլ ճանաչում են։ Ես հանրությանը հայտնի մարդ եմ։ Դումայի անդամ եմ, հեռուստացույցով ելույթ եմ ունենում։
Լարիսա։ Դուք հենց այն մարդն եք, որն ինձ պետք է։
Դեպուտատ։ Պատգամավոր։ Ի՞նչ է նշանակում՝ ես ձեզ պետք եմ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ով եք դուք և ով եմ ես։
Լարիսա։ Իհարկե, պատկերացնում եմ։ Ես հասարակ ռուս կին եմ, ուշադրության անարժան գորշ մուկ, գրասենյակային պլանկտոն, ցանցային կռծող, իսկ դուք խոշոր պետական գործիչ, ժողովրդի ընտրյալ, ինչպես լսել եմ, խոշոր գիտական նվաճումներ ունեք։
Դեպուտատ Պատգամավոր (ավելի փափուկ)։ Այո, գիտությունների թեկնածու եմ, շուտով դոկտոր կդառնամ։ Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։
Լարիսա։ Գուցե լսել եք, ձերբակալել են ամուսնուս։
Դեպուտատ։ Պատգամավոր։ Ամուսնո՞ւդ են ձերբակալել։ Եվ ի՞նչ։
Լարիսա։ Բանն էլ հենց այն է, որ ոչ մի պատճառ չկար։
Դեպուտատ։ Պատգամավոր։ Բոլորն էլ այդպես են ասում՝ առանց պատճառի։ Բայց նա, երևի թե ինչ֊որ բան արե՞լ է։
Լարիսա։ Նա ոչ մի բան էլ չի արել։ Ուղղակի թատրոն է գնացել։
Դեպուտատ։ Պատգամավոր։ Ի՞նչ է նշանակում ուղղակի թատրոն գնացել։ Ինչո՞ւ է գնացել։ Ո՞ւմ պատվերով։ Պետդեպի՞։
Լարիսա։ Ինչ֊ի՞նչ։
Դեպուտատ։ Պատգամավոր։ Ի՞նչը ինչ֊ինչ։ Մեզ մոտ առանց Պետդեպի հավանության, ոչ մի բան չի արվում։ Ամերիկան օկուպացրել է ողջ երկիրը։ Կառավարությունում նստած են ամերիկայի դրածոները։ Միայն Մոսկավայում ինը հարյուր հազար լավ նախապատրաստված ամերիկյան զինվորներ կան։ Այսօր նրանք իրենց պահում են սովորական քաղաքացիների նման։ Աշխատում են, մետրոյից օգտվում, կինո, թատրոն, թանգարան գնում, և հնարավոր չէ նրանց տարբերել պարկեշտ քաղաքացիներից։ Բայց վաղը ազդանշան կլինի Վաշինգթոնից, և նրանք, մեկ մարդու պես փողոց դուրս կգան, արդեն ամերիկյան զինվորական հագուստով և զենքով, և մեզ այլ բան չի մնա անել, քան հանձնվել։ Չնայած, մենք բոլորս էլ արդեն հանձնվել ենք։ Բոլոր պրոցեսները մեզ մոտ ուղղորդում են ամերիկացիները։ Նրանք ենք ցուցմունք տալիս, թե ով ինչ դեր խաղա։ Ինչ են ասելու դատավորները, ինչ՝ գործակալները, ինչպես պետք է արձագանքեն հանդիսականները, այսպես և այնպես։ (Ցույց է տալիս դահլիճը։) Սրանք բոլորը ամերիկյան գործակալներ են։ Նրանք նայում ու արձագանքում են Պետդեպի ցուցմունքով։ Երբ պետք է լռում են, երբ պետք է ծիծաղել՝ ծիծաղում են, պետք է՝ ծափահարում են։ Եվ այդ ամենը անում են մեծ գումարներ ստանալով։
Լարիսա։ Ինչ սարսափելի բաներ եք պատմում։ Ուրեմն Լյոնյան, ոչ մի շանս չունի։ Եվ դուք նրան չե՞ք օգնի։
Դեպուտատ։ Պատգամավոր։ Ինչո՞ւ ոչ։ Հիմա գործերս կավարտեմ, կվերջացնեմ դիսսերտացիաս թեկնածուական ատենախոսությունս և դեպուտատական պատգամավորական հարցում կանեմ։ Ամերիկյան Պետդեպ։ (Գնում է։)
Բեմում է է Հեռուստահաղորդավարը։