Changes

Կարամազով եղբայրներ։ Վերջաբան

1 byte removed, 10:16, 5 Նոյեմբերի 2016
=== I։ Միտյային փրկելու ծրագրեր ===
Դատից հինգ օր հետո, առավոտյան շատ կանուխ, դեռ ժամը իննին, Ալյոշան գնաց Կատերինա Իվանովնայի մոտ, երկուսի համար էլ շատ կարևոր մի գործի մասին վերջնական համաձայնության գալու և, բացի այդ, իրեն հանձնարարված մի բան հաղորդելու նրան։ Կատերինա Իվանովնան նստել ու նրա հետ խոսում էր հենց այն սենյակում, ուր մի ժամանակ ընդունել էր Գրուշենկային։ Իսկ կողքի սենյակում Իվան Ֆյոդորովիչն ուշագնաց պառկել էր տենդի մեջ։ Դատի այն տեսարանից անմիջապես հետո Կատերինա Իվանովնան հրամայել էր իր տունը տանել հիվանդ ու գիտակցությունը կորցրած Իվան Ֆյոդորովիչին, արհամարհելով հասարակության հետագա անխուսափելի բամբասանքներն ու պարսավանքը։ Իր հետ ապրող երկու ազգականուհիներից մեկը դատի տեսարանից հետո իսկույն մեկնել էր Մոսկվա, իսկ մյուսը մնացել էր։ Բայց եթե նույնիսկ երկուսն էլ գնային, Կատերինա Իվանովնան չէր փոխի իր որոշումը և կմնար խնամելու հիվանդին, գիշեր ու ցեբեկ ցերեկ նստելու նրա մոտ։ Նրան բուժում էին Վարվինսկին ու Հերցենշտուբեն. իսկ մոսկվացի բժիշկը ետ էր գնացել Մոսկվա, հրաժարվելով իր կարծիքը հայտնել հիվանդության հնարավոր վախճանի մասին։ Մյուս բժիշկները թեև քաջալերում էին Կատերինա Իվանովնային ու Ալյոշային, բայց երևում էր, որ դեռ չէին կարող հաստատ հույսեր տալ։ Ալյոշան օրը երկու անգամ այցելում էր իր հիվանդ եղբորը։ Բայց այս անգամ մի հատուկ, շատ կնճռոտ գործ ուներ և նախազգում էր, թե որքան դժվար է լինելու խոսք բանալ դրա մասին, և միաժամանակ շատ էր շտապում. մի ուրիշ տեղ մի ուրիշ անհետաձգելի գործ ուներ այդ առավոտ և պետք է աճապարեր։
Արդեն քառորդ ժամ է խոսում էին նրանք։ Կատերինա Իվանովնան գունատ էր, սաստիկ հոգնած և միաժամանակ չափազանց հուզագրգիռ վիճակում. նախազգում էր, թե ինչու, ի միջի այլոց, Ալյոշան հիմա եկել է իր մոտ։
— Ոչ, չգիտեմ,— ասաց Ալյոշան։
— Իհարկե, նա այն ժամանակ թաքցրեց ձեզնից, այ հենց այդ փախուստի ծրագիրն էր պատճառը։ Դրանից դեռ երեք օր առաջ հայտնել էր ինձ ամենագլխավորը, և ահա այդ օրից էլ սկսել էինք կռվել, ամբողջ երեք օր կռվեցինք։ Ինչո՞ւ կռվեցինք։ Երբ նա ինձ ասաց, թե Դմիտրի Ֆյոդորովիչը, եթե դատապարտեն, արտասահման է փախչելու այդ արարածի հետ, ես հանկարծ զայրացա. չեմ կարող ասել, թե ինչու, ինքս էլ չգիտեմ ինչու... Օ՜, իհարկե, այդ արարածի համար զայրացա, այսինքն այն բանի համար, որ նա՜ էլ Դմիտրիի հետ փախչում է արտասահման,— բացականչեց հանկարծ Կատերինա Իվանովնան, բարկությունից դողացող շրթունքներով։— Հենց որ Իվան Ֆյոդորովիչը տեսավ՝ ես այնպես զայրանում եմ այդ արարածի համար, իսկույն մտածեց, թե խանդում եմ նրան, ուրեմն դեռ սիրում եմ Դմիտրիին։ Ահա դրանից էլ սկսվեց մեր առաջին կռիվը։ Ես չուզեցի բացատրություն տալ, չէի կարող ներողություն խնդրել. ծանր էր ինձ համար, որ այսպիսի մարդը կարող է կասկածել, թե ես շարունակում եմ սիրել այդ... Եվ դա այն դեպքում, երբ ինքս ուղղակի ասել էի նրան, արդեն վաղուց էի ասել, որ Դմիտրիին չեմ սիրում, միայն ու միայն իրե՛ն եմ սիրում։ Պարզապես այդ արարածի՛ դեմ գազազելուց էր, որ զայրացա Իվան Ֆյոդորովիչի վրա։ Երեք օր հետո, ա՜յ հենց ձեր եկած իրիկունը, նա մի փակ ծրար բերեց ինձ, որպեսզի ես անմիջապես բանամ, եթե իրեն մի բան պատահի։ Օ՜, նախատեսում էր իր հիվանդությունը։ Հայտնեց ինձ, որ ծրարի մեջ փախուստի մանրամասնությունները կան, և եթե ինքը մեռնի կամ վտանգավոր կերպով հիվանդանա, ես մենակս փրկեմ Միտյային։ Եվ տեղն ու տեղը մի գումար թողեց ինձ, համարյա տասը հազար ռուբլի, այ հենց այն փողը, որ դատախազը հիշեց իր ճառում, չգիտես որտեղից իմացած լինելով, որ նա բանկտոմսերն ուղարկել էր մանրելու։ Ինձ սոսկալի շշմեցրեց այն, որ Իվան Ֆյոդորովիչը, դեռ ինձ խանդելով հանդերձ, դեռ համոզված լինելով, որ ես Միտյային եմ սիրում, այնուամենայնիվ չէր հրաժարվել իր եղբորը փրկելու մտքից և ի՛նձ էր, ի՜նձ էր վստահում այդ փրկության գործը։ Օ՜, դա զոհողություն էր։ Չէ՜, դուք ամբողջ լիությամբ չեք հասկանա այդպիսի ինքնազոհությունը, Ալեքսեյ Ֆյոդորովիչ։ Ես ուզում էի նրա ոտքերն ընկնել երկյուղածությամբ, բայց երբ հանկարծ մտածեցի, որ նա այդ բանը կընդունի միայն որպես իմ ուրախությունը Միտյայի փրկության համար (և նա անպայման պիտի մտածեր այդպես), հանկարծ այնքան ջղայնացա հենց միայն այդպիսի անարդար մի մտքի հնարավորությունից, այնքա՜ն ջղայնացա, որ նորից զայրույթս եկավ, և փոխանակ նրա ոտքերը համբուրելու, նորի՜ց տեսարան սարքեցի։ Օ՜, դժբախտ եմ ես։ Այսպես է իմ բնավորությունը, սոսկալի՜, դժբա՜խտ բնավորություն։ Օ՜, դեռ կտեսնենք, վերջ ի վերջո բանը այնտեղ կհասցնեմ, որ նա էլ Միտյայի նման կլքի ինձ և կգնա մի ուրիշի մոտ, որի հետ ավելի հեշտ է ապրելը, բայց այդ դեպքում... ո՜չ, այդ դեպքում արդեն չեմ դիմանա, կսպանե՛մ ինձ։ Իսկ երբ այն օրը դուք ներս մտաք և ես ձեզ կանչեցի, իսկ նրան էլ ստիպեցի, որ ետ դառնա, և երբ նա ձեզ հետ ներս մտավ ու հանկարծ ատող, արհամարհական մի հայացքով նայեց ինձ, ես այնպե՜ս զայրացա այդ հայացքից, որ հիշո՞ւմ եք՝ հանկարծ գռռալով գոռալով ասացի ձեզ, թե ''նա, միայն նա'' էր ինձ համոզողը, որ իր եղբայր Դմիտրին մարդասպան է։ Ես դիտմամբ զրպարտեցի, որ մի անգամ էլ խայթեմ նրան, իսկ նա երբեք, երբեք չի համոզել ինձ, որ եղբայրը մարդասպան է. ընդհակառակը, ե՛ս էի, ես էի համոզում նրան։ Օ՜, իմ կատաղությունն էր ամեն ինչի պատճառը, ամե՜ն ինչի։ Դատարանի այդ անիծյալ տեսարանն էլ իմ դրդումով եղավ, ի՜մ դրդումով։ Նա ուզեց ապացուցել ինձ, որ ինքը ազնիվ մարդ է և թեկուզ ես սիրում եմ իր եղբորը, բայց ինքը չի խանդի և վրեժ լուծելու համար չի կործանի նրան։ Եվ ահա ներկայացավ դատարան... Ե՜ս եմ ամեն ինչի պատճառը, ե՜ս եմ միայն մեղավոր։
Կատյան դեռ երբեք այսպիսի խոստովանություններ չէր արել Ալյոշային, և Ալյոշան զգաց, որ նա հիմա գտնվում է անտանելի տառապանքի այն աստիճանին, երբ ամենահպարտ սիրտն անգամ ցավատանջորեն խորտակում է իր հպարտությունը և ընկնում վշտից պարտված։ Օ՜, նրա այս ներկա տառապանքի մի ուրիշ ահավոր պատճառն էլ գիտեր Ալյոշան, թեև Կատյան դատից հետո թաքցրել էր այդ բանը նրանից, բայց Ալյոշայի համար, չգիտես ինչու, չափազանց ցավալի կլիներ, եթե Կատյան սիրտ աներ այնքա՜ն խոնարհվել, որ այդ պատճառի մասին էլ ի՛նքը սկսեր խոսել հիմա, այս րոպեիս։ Աղջիկը տառապում էր դատի ժամանակ իր արած «դավաճանության» համար, և Ալյոշան նախազգում էր, որ խիղճը նրան մղում է խոստովանելու իր հանցանքը, հենց Ալյոշայի առաջ խոստովանելու արցունքներով, ճիչերով, հիստերիկ ցնցումներով, հատակին ընկնելով։ Բայց Ալյոշան վախենում էր այդ բանից և ուզում էր խնայել տառապող աղջկան։ Դրանով ավելի էր դժվարանում այն հանձնարարությունը, որի համար եկել էր հիմա։ Նա նորից սկսեց խոսել Միտյայի մասին։
— Նա այնտեղ ինչ֊որ օրհնության մասին է խոսում, սկսեց նորից Կատյան,— այն խաչի մասին, որ պետք է կրի, խոսում է ինչ֊որ պարտականության մասին։ Հիշում եմ, Իվան Ֆյոդորովիչն այն ժամանակ շատ բաներ էր պատմում ինձ դրա շուրջը, և եթե իմանայիք, թե ինչպե՜ս էր խոսում,— հանկարծ անդիմադրելի մի զգացումով բացականչեց Կատյան,— եթե իմանայիք, թե նա ինչպե՜ս էր սիրում այդ թշվառականին, երբ նրա մասին պատմում էր ինձ, և հենց նույն րոպեին էլ ով գիտե ինչպե՜ս էր ատում նրան։ Իսկ ես, օ՜, ես գոռոզամիտ քմծիծաղո՜վ լսեցի նրա պատմածն ու արցունքները։ Օ՜, բիրտ արարած։ Ե՛ս եմ բիրտ արարածը, ե՜ս։ Ե՜ս եմ նրա հիվանդության պատճառը։ Իսկ մյուսը, դատապարտյալը... մի՞թե պատրաստ է նա տառապելու,— ջղայնորեն վերջացրեց Կատյան,— և կարո՞ղ է տառապել այդպիսի մարդը։ Նրա նմանները երբե՛ք չեն տառապում։
Արդեն ատելության ու նողկացող արհամարհանքի մի զգացում հնչեց այդ բառերի մեջ։ Այնինչ հենց ինքն էր, որ դավաճանել էր Միտյային։ «Իրեն այնքա՜ն մեղավոր է զգում նրա առաջ, որ գուցե այդ պատճառով էլ մեկ֊մեկ ատում է նրան»,— մտածեց Ալյոշան ինքնիրեն։ Հուսով էր, որ դա «մեկ-մեկ» է լինում միայն։ Կատյայի վերջին բառերի մեջ հրահրող մի շեշտ զգաց, թայց բայց չընդառաջեց»։
— Ես այսօր հենց կանչեքի ձեզ, որպեսզի ինձ խոստանաք, թե ինքներդ կհամոզեք նրան։ Կամ գուցե դո՞ւք էլ համարում եք, որ փախչելը անազնիվ բան կլիներ, անարի բան և կամ թե ի՞նչ... քրիստոնեական ոգուն հակառա՞կ,— ավելի ևս հրահրող շեշտով ավելացրեց Կատյան։
Նա շտապեց հիվանդանոց, ուր այժմ պառկած էր Միտյան։ Դատավճռի հաջորդ օրը նա հիվանդացել էր ջղային տենդով, և նրան ուղարկել էին քաղաքային հիվանդանոց՝ կալանավորների բաժանմունքը։ Բայց բժիշկ Վարվինսկին, Ալյոշայի և շատ ուրիշների խնդրանքով (Խոխլակովայի, Լիզայի և այլն), Միտյային տեղավորել էր ոչ թե կալանավորների մոտ, այլ առանձին, հենց այն խցիկում, ուր առաջ պառկել էր Սմերդյակովը։ Ճիշտ է, միջանցքի մյուս ծայրին պահակ զինվոր էր կանգնած, իսկ լուսամուտը վանդակապատ էր, Վարվինսկին կարող էր հանգիստ լինել իր զիջողության համար, որ այնքան էլ օրինական չէր. սակայն բարի ու կարեկցող երիտասարդ էր նա։ Հասկանում էր, թե Միտյայի պես մարդու համար որքա՜ն ծանր է հանկարծ միանգամից ընկնել մարդասպանների և ստահակների միջավայրը, և թե նախ պետք է վարժվել դրան։ Իսկ հարազատների և ծանոթների այցելությունը թույլատրվել էր թե՛ բժշկի, թե՛ վերակացուի և նույնիսկ ոստիկանապետի կողմից, անպաշտոն կերպով։ Բայց միայն Ալյոշան ու Գրուշենկան այցելեցին Միտյային այդ օրերին։ Ռակիտինն արդեն երկու անգամ ձգտել էր տեսնվել նրա հետ, բայց Միտյան համառորեն խնդրել էր Վարվինսկուն, որ ներս չթողնեն նրան։
Ալյոշան իր եղբորը գտավ անկողնին նստած, հիվանդանոցի զգեստով, մի քիչ ջերմություն ուներ, քացախաջրով թրջված սրբիչ էր փաթաթել գլխին։ Անորոշ մի հայացքով նայեց ներս մտած Ալյոշային, թայց բայց այդ հայացքի մեջ այնուամենայնիվ մի տեսակ վախ երևաց։
Հենց դատի օրից նա ընդհանրապես սոսկալի մտախոհ էր դարձել։ Երբեմն կես ժամ անընդհատ լուռ էր մնում, մոռանալով իր մոտ գտնվողին, կարծես ծանր ու տանջալի մի մտքով տարված։ Իսկ եթե թոթափում էր իր մտահոգությունը և սկսում խոսել, ապա միշտ էլ խոսում էր անակնկալորեն և անպայման ասում էր այնպիսի մի բան, որ այն չէր, ինչ ուզում էր ասել իրոք։ Երբեմն տառապանքով էր նայում եղբորը։ Գրուշենկայի մոտ կարծես ավելի թեթև էր զգում իրեն, քան Ալյոշայի։ Ճիշտ է, համարյա չէր էլ խոսում, երբ լինում էր Գրուշենկայի հետ, բայց հենց որ նա ներս էր մտնում, դեմքը լուսավորվում էր ուրախությամբ։
Ալյոշան մեղմ ժպտաց։
— Լսիր, եղբայր, մի անգամ ընդմիշտ,— ասաց նա,— ահա ասեմ քեզ, թե ինչ եմ մտածում այդ մասին։ Եվ դու գիտես, որ սուտ չեմ ասի քեզ։ Ուրեմն լսիր. դու պատրաստ չես, և քեզ համար չէ այսպիսի խաչը։ Ավելին՝ այսպիսի մարտիրոսական խաչը պե՛տք էլ չէ քեզ, երբ պատրաստ չես դրան։ Եթե սպանած լինեիր մեր հորը, պիտի ցավեի, որ մերժում ես քո խաչը։ Բայց դու անմեղ ես, և այսպիսի խաչը չափազանց շատ է քեզ համար։ Դու ուզում էիր տառապելով վերածնվել և ուրիշ մարդ դառնալ, ըստ իս, հիշի՛ր միայն, մշտապես հիշիր այդ ուրիշ մարդու մասին, ամբողջ կյանքում և ո՛ւր էլ փախչես՝ հիշի՛ր, և այդքանը բավական է քեզ։ Չարչարանաց մեծ խաչը մերժած լինելու գիտակցությունը կնպաստի, որ ավելի մեծ պարտականություն զգաս քո մեջ, և հետագա քո ամբողջ կյանքում այդ մշտական զգացումը ունենալով՝ գուցե ավելի ևս սատարես քո վերածնմանը, քան եթե ''այնտեղ'' գնայիր։ Որովհետև այնտեղ դու չես դիմանա և կտրտնջաս, և գուցե իսկապես կասես ի վերջո. «Հաշիվս փակեցի»։ Դատապաշտպանն այդ կետում ճիշտ ասաց։ Բոլորի համար չեն այդպիսի ծանր բեռները, ոմանց համար անկարելի են դրանք... Ահա իմ մտածածը, եթե այնքան անհրաժեշտ է քեզ։ Եթե քո փախուստի համար ստիպված լինեին պատասխան տալ ուրիշ մարդիկ՝ սպաներ, զինվորներ, այդ դեպքում ես «չէի թույլ տա», որ փախչես,— ժրպտաց ժպտաց Ալյոշան։— Բայց ասում են և վստահացնում (այդ հանգրվանապետն անձամբ ասել է Իվանին), որ եթե հմտորեն արվի, մեծ գլխացավանք չի լինի և կարող են հեշտ պրծնել։ Իհարկե, նույնիսկ այսպիսի դեպքում անազնիվ բան է կաշառելը, բայց դե այստեղ արդեն ոչ մի կերպ հանձն չեմ առնի դատել, որովհետև, ճիշտն ասած, եթե օրինակ Իվանն ու Կատյան ի՛նձ հանձնարարեին այս գործը անել քեզ համար, ես կգնայի ու կկաշառեի, գիտեմ. պետք է ամբողջ ճշմարտությունը ասեմ քեզ։ Դրա համար էլ ես չեմ կարող դատավոր լինել քո գլխին, վարվիր ինչպես ուզում ես։ Բայց իմացիր, որ ես քեզ երբեք չեմ դատապարտի։ Եվ տարօրինակ էլ է, ինչպե՞ս կարող էի ես քո դատավորը լինել այս հարցում։ Դե հիմա արդեն ամեն ինչ քննարկեցի կարծեմ։
— Բայց ե՛ս ինձ կդատապարտեմ,— բացականչեց Միտյան։— Պիտի փախչեմ, դա արդեն առանց քեզ էլ որոշված էր. կարո՞ղ է Միտյա Կարամազովը չփախչել։ Բայց դե կդատապարտեմ ինձ և հետո հավիտյանս հավիտենից կքավեմ իմ մեղքը։ Ճիզվիտներն են այս ձևով խոսում, չէ՞, ա՛յս ձևով։ Ա՛յ, ինչպես հիմա ես ու դու, հա՞։
— Դե հա,— մեղմ ժպտաց Ալյոշան։
— Սիրո՛ւմ եմ քեզ նրա համար, որ միշտ լրիվ ճշմարտությունն ես ասում և ոչի՜նչ չես թաքցնում,— բացականչեց Միտյան, ուրախ ծիծաղելով։— Ուրեմն ես իմ Ալյոշային ճիզվիտությա՜ն մեչ մեջ բռնեցի։ Պետք է ոտից գլուխ համբուրել քեզ դրա համար, հասկանո՞ւմ ես։ Դե հիմա լսի՛ր մնացածն էլ, իմ հոգու մյուս կեսն էլ բացեմ քեզ։ Ահա թե ինչ եմ մտածել ու որոշել. եթե փախչեմ էլ, նույնիսկ փողով ու անձնագրով, և նույնիսկ Ամերիկա էլ փախչեմ, համենայն դեպս ինձ սրտապնդում է այն միտքը, որ ոչ թե ուրախ կյանքի համար եմ փախչում, ոչ թե երջանկության համար, այլ, ճշմարի՜տ, մի ուրիշ աքսոր գնալու, գուցե նույնքան վատ, որքան այս մեկը։ Նո՛ւյնքան վատ, Ալեքսեյ, ճշմարիտ եմ ասում, նո՛ւյնքան վատ։ Ատում եմ արդեն այդ Ամերիկան, գրո՛ղը տանի դրան։ Ասենք՝ Գրուշան է ինձ հետ լինելու, բայց նայի՛ր նրան՝ ամերիկուհի՞ է նա։ Ռուս աղջիկ է, մինչև ուղն ու ծուծը ռուս աղջիկ, նա կկարոտի հարազատ մայր երկրին, և ես ամեն րոպե պիտի տեսնեմ, որ ի՜նձ համար է նա այդպես կարոտում, ի՜նձ համար է այդպիսի խաչ վերցրել իր վրա, բայց նա՞ ինչ մեղք ունի։ Իսկ ես ինքս կարո՞ղ եմ հանդուրժել այնտեղի ռամիկներին, թեև նրանք բոլո՜րն էլ գուցե ավելի լավ են, քան ես։ Ատո՛ւմ եմ այդ Ամերիկան հենց հիմիկվանից։ Ու թեկուզ նրանք բոլորն էլ, առանց բացառության, հոյակապ մեքենագետներ լինեն կամ չգիտեմ ինչ, գրո՛ղը տանի նրանց, իմ հարազատ մարդիկը չեն, օտար են իմ հոգուն։ Ռուսաստա՜նն եմ սիրում, Ալեքսեյ, ռուս աստծուն եմ սիրում, թեկուզ և սրիկա եմ ինքս։ Ես այնտեղ շնչահե՜ղձ կլինեմ,— բացականչեց նա հանկարծ, և աչքերը փայլատակե-ցին։ փայլատակեցին։ Ձայնը դողաց արցունքներից։
— Դե ուրեմն ահա թե ինչ եմ որոշել, Ալեքսեյ, լսի՛ր,— սկսեց նա նորից, զսպելով հուզմունքը։— Գրուշայի հետ կհասնենք այնտեղ, և անմիջապես կսկսենք հերկել, աշխատել հեռավոր մի անկյունում, առանձնության մեջ, վայրի արջերի հետ։ Այնտե՜ղ էլ իհարկե մի հեռավոր անկյուն կգտնվի։ Ասում են՝ դեռ կարմրամորթներ կան այնտեղ, հեռո՜ւ—հեռու անկյուններում, հորիզոնի ծայրին, դե այ ուրեմն կգնանք այդ կողմերը, վերջին մոհիկանների երկիրը։ Եվ անմիջապես կկպնենք քերականության, Գրուշան ու ես։ Աշխատանք ու քերականություն, և այդպես՝ մի երեք տարի։ Այդ երեք տարվա մեջ ուղղակի անգլիացու նման կսովորենք անգլերենը։ Եվ հենց որ սովորեցինք՝ պրծա՜վ Ամերիկան։ Վազում ենք այստեղ՝ Ռուսաստան, որպես ամերիկյան քաղաքացիներ։ Մի՛ վախենա, չենք երևա այս փոքրիկ քաղաքում։ Կթաքնվենք հեռու մի տեղ՝ հյուսիսում կամ հարավում։ Մինչ այդ ես փոխված կլինեմ, նա էլ. այնտեղ, Ամերիկայում, բժիշկը մի տեսակ գորտնուկ կսարքի երեսիս, հո իզուր չէ, որ մեքենագետներ են նրանք։ Իսկ եթե չեղավ, ուրեմն մի աչքս կհանեմ, մի կանգուն էլ մորուք կթողնեմ, սպիտակած մորուք (Ռուսաստանի կարոտի՜ց կսպիտակեմ)։ Գուցե թե չճանաչեն։ Իսկ եթե ճանաչեն, թո՛ղ աքսորեն, միևնույնն է, ուրեմն այդ է մեր բախտը։ Այստեղ էլ մի որևէ խուլ անկյունում հող կմշակենք, և ես իմ ամբողջ կյանքում ամերիկացի կձևանամ։ Բայց դե հարազատ երկրում կմեռնենք։ Ահա իմ ծրագիրը, և անխախտ է սա։ Հավանություն տալի՞ս ես։
— Ասաց, որ կգա, թայց չգիտեմ՝ այսօ՞ր կգա։ Նրա՛ համար էլ դժվար է, հասկանո՞ւմ ես,— Ալյոշան երկչոտ նայեց եղբորը։
— Է՜, իհարկե դժվար է, իհա՜րկե։ Ալյոշա, ես ուղղակի կխելագարվեմ այս բանից։ Գրուշան անընդհատ ինձ է նայում։ Հասկանում է։ Աստվա՛ծ իմ, տե՜ր իմ աստված, հանգստացրու ինձ. ի՞նչ է ուզածս։ Կատյայի՛ն եմ ուզում։ Ես շա՞տ գիտեմ, թե ինչ եմ ուզում։ Կարամազովյան անզուսպ ոգին է, պի՛ղծ ոգին։ Չէ , ես տառապանքի ընդունակ չեմ։ Սրիկա եմ, ու վե՛րջ։
— Ահա՛ նա,— բացականչեց Ալյոշան։
Ալյոշան կանգնել էր լուռ ու շփոթված, երբեք չէր սպասում այն, ինչ տեսնում էր հիմա։
— Անցա՜վ սերը, Միտյա,— սկսեց նորից Կատյան,— բայց մորմոքելու չափ թանկ է ինձ համար այն, ինչ անցավ։ Հավիտյա՛ն իմացիր այս բանը։ Բայց հիմա, մի րոպե, թող լինի այն, ինչ կարող էր լինել,— թոթովեց նա այլայլված ժպիտով, նորից բերկրանքով նայելով նրա աչքերի մեջ։— Դու հիմա ուրիշին ես սիրում, ես էլ ուրիշին եմ սիրում, բայց և այնպես՝ հավիտյա՜նս հավիտենից սիրելու եմ քեզ, դու էլ ի՛նձ ես սիրելու, գիտեի՞ր այս բանը, բանը։ Լսո՞ւմ ես, սիրի՛ր ինձ, քո ամբողջ կյանքում սիրի՜ր ինձ,- բացականչեց նա, ձայնի մեջ համարյա սպառնագին մի դողով։
— Պիտի սիրեմ և... գիտե՞ս Կատյա,— սկսեց նաև Միտյան, ամեն մի բառից հետո շունչ քաշելով,— գիտե՞ս... հինգ օր աոաջ, այն նույն իրիկունը, սիրում էի քեզ... երբ դու ընկար, և քեզ տարան... Ամրո՜ղջ կյանքումս։ Այդպե՛ս կլինի, հավիտյան այդպես կլինի...
=== III։ Իլյուշայի թաղումը։ Ճառ՝ մեծ քարի մոտ ===
Իսկապես, ուշացել էր նա։ Սպասում էին նրան և արդեն նույնիսկ որոշել էին առանց նրա ուղեկցության եկեղեցի տանել փոքրիկ, գեղեցիկ, ծաղկազարդ դագաղը։ Իլյուշկայի դագաղն էր դա, խե՜ղճ մանչուկի։ Նա մահացել էր Միտյայի դատավճռից երկու օր հետո։ Տան դարպասի մոտ տղաները գոռում-գոչումով դիմավորեցին Ալյոշային։ Բոլորն էլ անհամբեր սպասում էին նրան և ուրախացան, որ նա եկավ վերջապես։ Տասներկու հոգի էին հավաքվել, Իլյուշայի դասընկերները, բոլորն էլ եկել էին իրենց դպրոցական պայուսակներով՝ ուսից կախած։ «Հայրիկը լաց կլինի, հայրիկի հետ եղեք»,— պատվիրել էր նրանց Իաուշան Իլյուշան մեռնելու պահին, և տղաները իրենց միտքն էին պահել այդ բանը։ Նրանց պարագլուխը Կոլյա Կրասոտկինն էր։
— Որքա՜ն ուրախ եմ, որ եկաք, Կարամազով,— բացականչեց նա, ձեռքը մեկնելով Ալյոշային։— Սոսկալի է այստեղ։ Ճիշտն ասած, շատ ծանր է նայելը։ Սնեգիրյովը հարբած չէ, հաստատ գիտենք, որ այսօր ոչինչ չի խմել բայց կարծես հարբած լինի... Ես միշտ էլ ամուր մարդ եմ, բայց այս բանը սոսկալի է։ Կարամազով, եթե չեմ ուշացնի ձեզ, միայն մի հարց էլ ուզում էի տալ ձեր ներս մտնելուց առաջ։
— Ես էլ,— հանկարծ ու արդեն բոլորովին անսպասելի գոռաց խմբի միջից այն տղան, որ մի ժամանակ հայտարարել էր, թե ինքը գիտե ով է հիմնել Տրովադան. և, գոռալուց հետո, մինչև ականջները կարմրեց քաջվարդի նման, ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ։
Ալյոշան սենյակ մտավ։ Երկնագույն դագաղի մեջ, որ զարդարված էր սպիտակ փոթփոթիկներով, պառկել էր Իլյուշան՝ փոքրիկ ձեռքերը ծալված և աչուկները փակ։ Նիհարիկ դիմագծերը գրեթե բոլորովին չէին փոխվել, և տարօրինակ բան՝ դիակից համարյա հոտ չէր գալիս։ Դեմքի արտահայտությունը լուրջ էր և կարծես մտախոհ։ Հատկապես գեղեցիկ էին խաչաձև ծալված ձեռքերը՝ կարծես մարմարից քանդակված։ Ձեռքերի մեջ ծաղիկ էին դրել, և արդեն ամբողջ դագաղն էլ դրսից ու ներսից զարդարված էր ծաղիկներով, որ Լիզա Խոխլակովան էր ուղարկել առավոտյան մութուլույսին։ Բայց Կատերինա Իվանովնայից էլ ծաղիկներ էին բերել, և երբ Ալյոշան դուռը բացեց, փոխկապիտանն իր դողացող ձեռքերում մի փունջ բռնած՝ նորից ծաղիկներ էր շաղ տալիս իր սիրելի մանչուկի վրա։ Նա հազիվ նայեց ներս մտած Ալյոշային, և ոչ ոքի էլ չէր ուզում նայել, ոչ իսկ իր լացող, խելագար կնոջը՝ իր «մայրիկին», որ անընդհատ ճիգ էր անում վեր կենալու իր հիվանդ ոտքերի վրա և ավելի մոտիկից նայելու իր մեռած մանչուկին։ Իսկ Նինային երեխաները վերցրել էին իր աթոռի հետ և ուղղակի դագաղի մոտ էին բերել։ Նա գլուխը դագաղին սեղմած նստել էր ու երևի լուռ արտասվում էր նույնպես։ Սնեգիրյովի դեմքն աշխույժ մի արտահայտություն ուներ, բայց կարծես շփոթված ու միաժամանակ դաժանացած մի արտահայտություն։ Նրա շարժուձևերի, նրա բերանից թռչոզ թռչող բառերի մեջ խելացնոր մի բան կար։ «Հայրի՜կ, անուշի՜կ հայրիկս»,— բացականչում էր նա ամեն րոպե, նայելով Իլյուշային։ Դեռ Իլյուշայի կենդանության ժամանակ նա սովորություն ուներ փաղաքշորեն ասել նրան՝' «Հայրի՛կ, անուշի՜կ հայրիկս»։
— Հայրի՛կ, ինձ էլ ծաղիկ տուր, վերցրու նրա թաթիկից, ա՜յ էն սպիտակ ծաղիկը, ի՜նձ տուր,— խնդրեց խելագար «մայրիկը» հեկեկալով։ Գուցե նրան շատ էր դուր եկել Իլյուշայի ձեռքի փոքրիկ, սպիտակ վարդը, կամ էլ գուցե ուզում էր նրա ձեռքից մի ծաղիկ վերցնել ի հիշատակ, խեղճ կինը սկսեց այս ու այն կողմ շարժվել, ձեռքերը երկարելով ծաղկի համար։
— Վերջ տվեք, կապիտան, քաջ մարդը պարտավոր է տոկալ,— մրթմրթում էր Կոլյան։
— Ծաղիկնե՜րը կփչացնեք,— ասաց նաև Ալյոշան,— իսկ «մայրիկն» սպասում է դրանց, նստել լաց է լինում, ոբ Իլյուշկայի ծաղիկներից չտվեցիք իրեն։ Իլյոլշկայի Իլյուշկայի անկողինը դեռ այնտեղ է...
— Այո, այո, մայրիկի՜ն,— հանկարծ հիշեց նորից Սնեգիրյովը։— Անկողինը չվերցնե՜ն, չվերցնե՜ն,— ավելացրեց նա, կարծես վախենալով, որ իրոք կվերցնեն անկողինը, և վեր թռավ, նորից վազեց դեպի տուն։ Բայց արդեն հեռու չէր, և բոլորը միասին վազեցին հասան։
— Դե լավ, իսկ հիմա վերջացնենք ճառերը և գնանք նրա հոգեճաշին։ Մի՛ վրդովվեք, որ յուղաբլիթ ենք ուտելու։ Չէ՞ որ դա հնավանդ, հավիտենական սովորություն է, և լավ բան կա դրա մեջ,— ծիծաղեց Ալյոշան։— Դե գնա՛նք ուրեմն։ Ահա, ձեռքձեռքի ենք գնում հիմա։
— Եվ մի՜շտ այսպես, մեր ամբո՜ղջ կյանքում ձեռք—ձեռքի։ ձեռք-ձեռքի։ Ուռա՜ Կարամազովին,— նորից գոչեց Կոլյան խանդավառությամբ, և նորից բոլոր տղաները ձայնակցեցին։
Վստահելի
1396
edits