Changes

Գարգանտյուան և Պանտագրյուելը

Ավելացվել է 66 բայտ, 09:03, 19 Նոյեմբերի 2016
Մեծ Պանտագրյուելի մանկությունը
 
Այժմ պատմեմ ձեզ սքանչելի Պանտագրյուելի մանկության մասին։ Պանտագրյուելի մայրը՝ հսկա Բադեբեկը մեռնում է, հենց որ որդուն լույս աշխարհ է բերում։ Խեղճ Գարգանտյուան չէր իմանում ինչ անի, լաց լինի՞, թե ուրախանա։
Եվ այդ ասելիս Գարգանտյուան բառաչում էր կովի պես։ Մեկ էլ հանկարծ սկսում էր ծիծաղել, հիշելով Պանտագրյուելին։
Ախ, իմ որդի, ― ասում էր նա, ― իմ թռչնիկ, իմ փոքրիկ կատու։ Որքան շնորհակալ պիտի լինեմ ես բախտից, որ պարգևել է ինձ այդպիսի մի սիրունիկ, ուրախ ու սիրելի որդի։ Ա՜խ, ա՜խ, ա՜խ։ Բայց անձնատուր չլինենք վշտին, խմենք, որ վիշտը մոռանանք։ Բերեք շուտով ամենալավ գինին, մաքրեցեք բաժակները, սեղան պատրաստեցեք, շներին դուրս քշեցեք, բուխարին վառեք, դռները փակեցեք, կերակուրները լցրեք ամանների մեջ։ Մեկ էլ կանչեցեք աղքատներին և փող տվեք նրանց։ Իսկ ես վերարկուս կհանեմ և միայն բաճկոնով քեֆ կանեմ։ Դեհ, շուտ արեք, գինի հասցրեք։
Իսկ Պանտագրյուելն այդ ժամանակ օրորոցում պառկած սպասում էր, որ իրեն կաթ տան։ Ամեն առավոտ նա խմում էր 4600 կովերի կաթը։ Նա ծծմայր չուներ, իսկ կաթ հարկավոր էր անչափ, անսահման։ Մի անգամ աղախինները կաթն ուշացրին, և Պանտագրյուելը բարուրի շորերը դեն շպրտեց, մի կովի ոտքից բռնեց, քաշեց դեպի իրեն և այնպես կպավ նրա կրծքից, որ կովը սաստիկ բառաչեց, կարծեց թե գայլերն են իրեն հոշոտում։ Բառաչոցը լսելով վրա հասան մարդիկ և մի կերպ կովին ազատեցին Պանտագրյուելի ձեռքից։
Մոնպելիեում նա ուզեց մտնել բժշկական ֆակուլտետ, բայց տեսավ, որ բոլոր բժիշկներից դեղի հոտ է գալիս։ Այն ժամանակ նա որոշեց դատավոր դառնալ, իսկ դատավորներ այնտեղ միայն չորս հոգի կային, այն էլ նրանցից երեքը ոջլոտ էին, մեկը՝ ճաղատ։
Անժերեում էլ նրա գործը հաջող չգնաց։ Այնտեղ ժանտախտ էր սկսվել, և Պանտագրյուելը ստիպված էր իսկուն իսկույն մեկնել այդ քաղաքից։
Դրանից հետո Պանտագրյուելը երկար ժամանակ սովորում է Բուրժեում և այնուհետև գալիս է Փարիզ։ Փարիզում նա սովորում է մի քանի տարի և այնպիսի հաջողությամբ, որ նշանավոր գիտնականի անուն է հանում։
― Բարեկամ, խնդրում եմ կանգնեցեք, մի բան եմ ուզում ձեզ հարցնել։ Դուք չեք զղջա իմ հարցին պատասխանելու համար, որովհետև ես տեսնում եմ, որ դուք դժբախտ եք և ուզում եմ ձեզ օգնել։ Նախ և առաջ ասացեք ինձ, ո՞վ եք դուք, ո՞րտեղից եք, ո՞ւր եք գնում, ի՞նչ եք փնտրում և ինչպե՞ս է ձեր անունը։
― Յունկեր, գոթ հեր էյխ գլյուկ ունգ ունդ հելլ, ― պատասխանեց անծանոթը գերմաներեն։
― Բարեկամ, ― ասաց Պանտագրյուելը, ― ես այդ լեզուն չեմ հասկանում, խնդրում եմ, ուրիշ լեզվով խոսեցեք։
― Դուք բան հասկացա՞ք, ― հարցրեց Պանտագրյուելը իր ընկերներին։
― Երևի դա վայրերնիների վայրենիների լեզու է, ― ասաց Պանտագրյուելի դաստիարակ Էպիտեմոնը,<ref>Էպիտեմոն հունարեն նշանակում է «գիտակ», «իրազեկ»։</ref> սատանան էլ այդ լեզուն չի հասկանա։
― Քավոր ջան, ― ասաց Պանտագրյուելը անծանոթին, ― գուցե այս պատերը ձեզ հասկանան, բայց մենք ձեր ասածից ոչինչ չենք հասկանում։
― Պարոն այլակրոն, դուք միայն իզուր տեղը ժամանակ եք կորցնում։ Այդ շամփուրով ծակել չի կարելի։ Կուզեք ես ձեզ մի րոպեում սպանեմ, և այնպես, որ դուք նույնիսկ ոչ մի ցավ չզգաք։ Հավատացեք ինձ, որ ես շատերի կյանքին եմ այդպես վերջ տվել, և նրանք իրենց հիանալի են զգացել։
― Իմ բարեկամ, ― ասաց ինձ փաշան, ― խնդրում եմ, սպանեցեք ինձ, բայց որքան կարելի է շուտ։ Որպես պարգև դու կարող ես վերցնել իմ շքեղ վարտիքը։ Նրա մեջ հինգ հարյուր ոսկի կա կարած և մի քանի հրաշալի ադամադ։ադամանդ։
― Իսկ այժմ որտեղ են այդ ադամանդները, ― հարցրեց Էպիտեմոնը։
― Հավատացնում եմ ձեզ, ― ասաց Պանուրգը, ― ասածներիս մեջ մի ավելորդ կամ սուտ խոսք չկա։ Ես նրա ձեռքերը կապեցի, անցկացրի շամփուրի վրա և թողեցի, որ կրակի վրա խորովվի ապխտած ձկան պես։ Հետո վերցրի նրա քսակն ու պատից կախ արած փոքրիկ տեգը և սենյակից դուրս թռա։ Ա՜խ, եթե իմանայիք, ինչպես էր ցավում իմ խորոված ուսը։
Փողոցը լիքն էր մարկանցով։ մարդկանցով։ Բոլորը վազում էին դեպի հրդեհը՝ ձեռքներին բռնած ջրով լիքը տակառ, դույլ, կաթսա։ Երբ տեսան, որ ինձ կիսով չափ խորովել են, մեղքները եկա, և ամբողջ ջուրը թափեցին վրաս։ Այդ բանը շատ է ընդունված տաճիկների մեջ։ Ջուրն ինձ թարմացրեց։ Առհասարակ տաճիկ ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է։ Նրանք ինձ կերակրեցին և ոչ մի վատ բան չարեցին։ Միայն մի անպիտան տաճիկ իմ մարմնի միջից դուրս էր տալիս ճարպը, բայց ես այնպես խփեցի այդ սրիկայի ձեռքին, որ նա իսկույն չքացավ։
Մինչ տաճիկներն զբաղված էին ինձնով, հրդեհն անցավ հարևան տները։ Հրդեհը բռնել էր արդեն մի ամբողջ թաղ։ Երբ տաճիկները տեսան, որ բանը վատ է, յուրաքանչյուրը վազեց դեպի իր տունը, իսկ ես գնացի դեպի քաղաքի դարպասը։ Բայց հենց նոր էի դուրս եկել դաշտ, մեկ էլ տեսնեմ քաղաքից դուրս են թափվել հարյուր, ― բայց ոչ, ինչ եմ ասում, ― հազար երեք հարյուր տասնմեկ, եթե ոչ ավելի, մեծ թե փոքր շներ։ Երբ շներն իմ խորովված մարմնի հոտն առան, բոլորը միանգամից հարձակվեցին վրաս և, իհարկե, ինձ պատառ֊պատառ կանեին, եթե իմ ճարպկությունը չլիներ։ Այդ ժամանակ ես հիշեցի ճարպի մասին և սկսեցի ճարպը շպրտել շների ոհմակի ուղիղ մեջտեղը։ Շները հարձակվեցին ճարպի վրա և ինձ հանգիստ թողեցին, ես էլ, իհարկե, նրանց թողեցի։ Այդպես ահա ես ուրախ ու զվարթ ազատվեցի գերությունից։ Կեցցե՜ շամփուրով խորովածը։
― Պանուրգ, տեսնում եմ, որ դուք հիվանդ եք։ Գուցե գրպանի բարակացավո՞վ եք հիվանդ, այն ժամանակ ես կարող եմ առաջարկել ձեզ իմ ունեցած վեց և կես սուն, որոնք չեն իմանում որտեղ խցկվեն։
― Ի՜նչ բան է փողը, ― ասաց Պանուրգը, ― շուտով ինքան ինչքան ուզենամ, կունենամ։ Մի՞թե չգիտեք, որ ես կախարդական քար ունեմ, որ փողն այնպես է ձգում դեպի ինքը, ինչպես մագնիսը ձգում է երկաթը։ Դուք այն ասեք, չէ՞իք ցանկանա արդյոք ինդուլգենցիա գնել։
― Աստված վկա, ― պատասխանեցի ես, ― ամենևին միտք չունեմ մեղքերս քավելու։ Սակայն եթե ինդուլգենցիան մի դենիեից թանկ չէ, այն ժամանակ դեմ չեմ, գնանք։
Եվ ահա մի օր Պանտագրյուելը որոշեց ստուգել իր գիտելիքները։ Այդ նպատակով նա հրամայեց բոլոր փողոցների խաչմերուկներում կախել իր թեզերը գիտության ամենակնճռոտ հարցերի մասին։ Այդ եղանակով Պանտագրյուելը բանավեճի էր հրավիրում քաղաքի բոլոր գիտնականներին ու իմաստուններին։
Առաջին բանավեճը տեղի ունեցավ Դյու Ֆեր փողոցում։ Պանտագրյուելը դուրս եկավ բոլոր դեկանների,<ref>Դեկան կաթոլիկ եկեղեցում կոչվում էին այն անձինք, որոնք գլխավորում էին վանքի կամ մայր եկեղեցու վարչությունը։ Հետագայում դեկան անունը հատկացրին ֆակուլտետների ղեկավարին։</ref> մագիստրների<ref>Մագիստրոս լատիներեն նշանակում է «ուսուցիչ»։ Միջին դարերում հաստատված «մագիստրոսի» գիտկան գիտական աստիճանը պահպանվել է մինչև այսօր։</ref> ու ճարտասանների դեմ և բոլորին լեզվակոխ արեց։
Երկրորդ բանավեճը սարքեցին Սորբոնում աստվածաբանների դեմ։ Բանավեճը տևեց մի շաբաթ, և այդ բանավեճին ներկա էին լինում թագավորի պալատականները, բոլոր դիվանատների պետերը, խորհրդականները, քահանաները։ Եվ պետք է ասել, որ դրանց մեծամասնությունը վարպետ վիճաբանողներ և գրագետ մարդիկ էին։ Բայց, չնայած նրանց բծախնդրությանը, Պանտագրյուլը բոլորին լեզվակոխ արեց ու ապացուցեց, որ նրանք իր համեմատությամբ դմբոներ ու տխմար արարածներն են։
Դրան էլ Պանուրգը պատասխանեց նրանով, որ բերանը կիսաբաց արեց, ապա ձեռքով բերանին խփեց, որից առաջանում էր մի տեսակ խուլ ձայն։
― Հա, հասկանում եմ, իսկ սրան ինչ կասեք, ― ասաց Տոումաստը, և լեզուն կախ գցելով, սատկող այծի պես աչքերը պտտտեցրեց։պտատեցրեց։
Այն ժամանակ Պանուրգը երկու կողմից ցուցամատները բերանը կոխելով ձգեց մինչև ականջները։ Հետո բութ մատներով սեղմեց կոպերը և այլանդակորեն ծամածռված ռեխ ցույց տվեց Տոումաստին։
==ԳլուխVII==
Այն մասին, թե ինչպես Պանուրգը մտադրվում է ամուսնաալամուսնանալ
― Եթե այդպես է, այն ժամանակ, ի սեր աստծո, ամուսնացեք, ― պատասխանեց Պանտագրյուելը։
― Իսկ եթե իմ կինը անպիտան կին լինի՞։ Չէ՞որ Չէ՞ որ այն ժամանակ ամենադժբախտ մարդը կլինեմ աշխարում, ― ասաց Պանուրգը։
― Կնշանակի՝ չպետք է ամուսնանաք, ― ասաց Պանտագրյուելը։
― Որովհետև ձեր հարցերի մեջ այնքան «իսկ եթե և եթե որ» կա, որ ես անկարող եմ ձեզ որևէ դրական խորհուրդ տալ, ― ասաց Պանտագրյուելը։ ― Ամեն բան նրանից է կախված, թե ինչ տեսակ կին կլինի ձեր ընտրածը։ Եթե լավ կին լինի, ամուսնացեք, ամուսնությունը լավ բան է։
― Գուցե և այդպես է, ― ասաց Պանուրգը, ― սակայն պետք է խոստովանեմ, ես նույնիսկ չեմ լսում, ինչի՞ մասին եք խոսում։ Սոված փորը խուլ է լինում։ Կես ժամ հետո ճաշ կտրվի, քաղցից գլուխս շշմել է։ Գնանք ճաշելու, սուրբ հայր Ժան։ Առաջ բացի վարդապետներից ու կանոնիկոսներից շատ քիչ մարդ էր ճաշում։ Այն էլ պետք է ասենք, որ նրանք ուրիշ բան ու գործ չունեն, նրանց համար ամեն օր տոն էր։ Դա դու ինձնից լավ գիտես, սուրբ հայր Ժան։ Գնանք ուրեմն, սիրելի բարեկամ, ի սեր բոլոր սատանաների, գնանք։ Իմ ստամոքսը քաղցից շան պես հաչում է։ Նրա բերանը որևէ ապուր գցենք, որ հանգստանա։ Գիտեմ, դու ավլի ավելի սիրում ես թանձր, յուղալի ապուր մեջը «հողագործի» մի մեծ կտոր։
― Հասկանում եմ, ինչ ես ուզում ասել, ― պատասխանեց հայր սուրբ Ժանը, ― դու էլ ես սկսել վանքերում ընդունված լեզվով խոսել։ Վանքերում «հողագործ» են անվանում այն եզանը, որը մի ժամանակ վար է արել։ Այդպիսի մի «հողագործը» բավական է ամբողջ միաբանությանը հրաշալի շիլայով կերակրելու համար։ Պետք է ասեմ, որ մեր վանքերում բոլորս հետևում ենք հնուց մնացած մի սովորության՝ յուրաքանչյուր պատարագից առաջ մտնում ենք «մատուռը», այսինքն ավելի հասարակ լեզվով ասած՝ վանքի խոհանոցը։ Խոհանոցում խնդրում, աղաչում ենք խոհարարներին շտապ կրակ անել կաթսաների տակ և տավարի միսը եփել։ Դե գիտես էլի, որ յուրաքանչյուր վարդապետ գլխավորապես մի հոգս, մի ցանկություն ունի միայն՝ լավ ուտել։ Վարդապետը հենց դրա համար էլ ապրում է աշխարհում, որ ինչքան քեֆն ուզում է ուտի։ Դեհ, գնանք, Պանուրգ։
Պառավը որոշ ժամանակ լուռ մնաց։ Անատամ բերանով մի բան ծամելով, ընկավ մտածմունքի մեջ։ Հետո նստեց շուռ տված տաշտի վրա, ձեռքն առավ երեք հին իլիկ, պտտեցրեց, շոշափեց դրանց ծայրերը և ընտրեց ամենասուր ծայրը։ Այդ իլիկը նա սեղմեց ձեռքի մեջ, իսկ մյուս երկուսը գցեց հին սանդի մեջ։
Դրանից հետո նա առավ ճախարակը և ինն անգամ պտտեցրեց անիվը։ Հետո բաց թողեց ձեռքի անիվը և դիտեց, թե նա ինչպես է պտտվում։ Երբ անիվը կանգ առավ, կախարդուհին ոտից հանեց իր փայտե մաշիկը և քսակից երեք ոսկի։ Ոսկիները նա դրեց ընկույզի երեք կճեպի մեջ և այդ բոլորը գցեց մի կավե թաղարի մեջ։ Այդ բոլորը կատարելուց հետո շշից մի կում գինի խմեց, տեղից վեր թռավ, հեծավ ավելին ու երեք անագամ անգամ շրջան կատարեց օջախի շուրջը։ Այդ միջոցին նա օջախի մեջ գցեց դափնու մի փոքրիկ ճյուղ և շարունակ նայում էր, թե ինչպես է վառվում։
Վերջը կախարդուհին մի քանի անհասկանալի խոսքեր արտասանեց ու նայեց Պանուրգին։
Պանուրգը գնաց դեպի դուռը, բայց պառավը նրանից ավելի շուտ դուրս եկավ բակ՝ իլիկը ձեռքին։ Բակում մի հարյուրամյա թխկի կար։ Պառավը երեք անգամ թափահարեց ծառը, որից ութ տերև ընկավ գետին։ Տերևները հավաքեց, իլիկով մի քանի խոսքեր խզմզեց նրանց վրա և շպրտեց, որ քամին տանի։
Փնտրեցեք, եթե կարող եք, ― ասաց պառավը, ― գտեք, եթե կարող եք, այդ տերևների վրա գրված է ձեր բախտը։
Այդ ասելուց հետո կախարդուհին արագությամբ վազեց դեպի հյուղակը, բայց երբ շեմին հասավ, ետ դարձավ և Պանուրգին լեզու ցույց տվեց։
Հետևյալ օրը մեր բարեկամները գնացին Հեր֊Տրիպպայի մոտ։ Պանուրգը նվիրեց նրան մի գայլի մուշտակ, ոսկեզօծ սուր՝ թավշե պատյանով և հիսուն ոսկեդրամ։ Այնուհետև Պանուրգն առանց այլևայլուցյան այլևայլության խոսեց նրա հետ իր գործի մասին։
Նախ և առաջ Հեր֊Տրիպպան նայեց ուղիղ Պանուրգի երեսին և ասաց․
Այն մասին, թե ինչպես Փարիզի նշանավոր ծաղրածու Ժոանը վճռում է երկու կռվողների դատը
 
Ամենքին հայտնի է, որ Փարիզում Փոքր Շատլեի մոտ կան մի քանի կրպակներ, որտեղ կարելի է կուշտ ուտել։ Յուրաքանչյուր կրպակում կա մի կրակարան, որի վրա խոհարարները միս են տապակում կամ խորովում։ Ես էլ առիթ եմ ունեցել այնտեղ տապակած մսի համը տեսնել, և հավատացնում եմ ձեզ, որ այդպես համեղ տապակած միս ոչ մի տեղ չեք գտնի։
Գարգանտյուան նստած էր արքունիքի մեծ դահլիճում՝ ձեռքին երկու հաստ ծրար բռնած։ Մի ծրարում զանազան խնդրագրեր, որոնց նա պատասխանել էր արդեն, մյուսում այն խնդրագրերն էին, որոնց նա դեռ չէր պատասխանել։
Հենց որ Պանտագրյուելը հայնտեց հայտնեց իր մտադրությունը, Գարգանտյուան անմիջապես ծրարները հանձնեց Ույլրիխ Գայլեին, իսկ ինքը Պանտագրյուելին մի կողմ տարավ ու ասաց․
― Ես շատ գոհ եմ, սիրելի որդի, որ դու մտադիր ես այդպիսի մի ճամփորդություն կատարելու։ Քո հասակում դա շատ օգտակար գործ է։ Վերցրու հետդ Պանուրգին, Էպիտեմոնին, հայր Ժանին և ուրիշ ում կուզես։ Իմ ծովային զինարանից վերցրու հետդ որքան ցանկանում ես ղեկապետներ, նավաստիներ և թարգմանիչներ։ Դրամ վերցրու իմ գանձարանից և հենց որ նպաստավոր քամի լինի, ճանապարհվիր։
Պանտագրյուելը հրաժեշտ տվեց հորը և իր բարեկամների հետ գնաց Տալասսա<ref>Տալասսա հունարեն նշանակում է «ծով»։</ref> նավահանգիստը։ Նրանց հետ միասին նավահանգիստ եկավ նաև Պանուրգի բարեկամ Քսենոմանը, որ նշանավոր ճանապարհորդ էր, վաղուց սովորած ծովային ճամփորդության վտանգներին։
Երբ Պանտագրյուելը եկավ Տալասսա նավահանգիստը, ճամփորդության համար պատրաստել տվեց տասներկու նավ։ Նավաստիները, ղեկապետները, թարգմանիչները, արհեստավորները և զինվորականները արդեն պատրաստ էին նավ նստելու։ Բարձեցին նավերի վրա ուտեստի պաշար, հրետանի, ռազմամթերք, հանդերանքհանդերձանք, դրամ, կարճ ասած՝ ամեն բան, ինչ անհրաժեշտ էր ճամփորդության համար։
Երբ ամեն ինչ պատրաստ էր, ճամփորդները հավաքվեցին «Տալամեգա» նավը։ Այսպես էր կոչվում Պանտագրյուելի գլխավոր նավը։ «Տալամեգայի» նավախելում աչքի էր ընկնում մի մեծ ու հաստափոր շիշ, որի կեսը շինված էր արծաթից, կեսը՝ ոսկուց և զարդարված էր կարմրագույն էմալով։ Այդ շիշը նշան էր, որ ճամփորդները գնում են Կախարդական Շշի պատգամախոսի մոտ։
Երկրորդ նավի ետնամասում աչքի էր զարնում մի հին լապտեր, որ վարպետորեն շինված էր փայլարից։ Լապտերը ցույց էր տալիս, որ ճամփորդները պիտի մտնեն նաև Լապտերների Երկիր։
Երրորդ նավի վրա դրված էր ճենապակե գավաթ։ Չորրորդ նավի վրա՝ երկկանթանի ոսկե սափոր։ Հինգերորդ նավի վրա՝ հրաշալի շինվված շինված փայտե աման՝ զմրուխտներով զարդարված։ Վեցերորդ նավի վրա՝ չորս տեսակ մետաղներից շինված վարդապետական մի տափաշիշ գինու համար։ Յոթերորդի վրա՝ սև փայտից շինված և ոսկով զարդարած մի ձագար։ Ութերորդի վրա՝ սևաթույր ոսկուց շինված բաժակ։ Իններորդի վրա՝ ոսկե սկուտեղ։ Տասներորդի վրա մի բաժակ՝ պարսկական ոճով։ Տասնմեկերորդի վրա՝ ոսկե զամբյուղ, որով խաղող են կրում։ Տաներկուերորդի վրա՝ ոսկե փոքրիկ տակառ՝ զարդարված հնդկական խոշոր մարգարիտներով։
Այս մեծաշուք նավատորմը տեսնողը կժպտար ու կհասկանար, որ այդ նավով ճամփորդողներն անշուշտ ուտելու և խմելու մեծ վարպետներ պիտի լինեն։
Եվ ահա բոլորը հավաքվեցին «Տալամեգա» նավի վրա։ Այնտեղ տախտակամածի երկարությամբ շարված էին սեղաններ, որոնց վրա դրված էին գինի և ուտելիքներ։ Պանտագրյուելը բարի երթի ճառ ասեց, ճանապարհորդները կուշտ կերան ու խմեցին։ Հետևայլ Հետևյալ օրը լուսաբացին ամբողջ նավատորմը խարիսխները բարձրացրեց ու բարենպաստ քամու օգնությամբ ճանապարհ ընկավ դեպի արձակ ծովը։
― Ինչ խոսք, որ դու լավ պատժեցիր վաճառականին, ― ասաց հայր սուրբ Ժանը, ― բայց իմ կարծիքով մի բան միայն վատ եղավ, մեր փողերը զուր տեղը կորան։
― Թքել եմ փողի վրա, փողն ի՞նչ բան է, բայց փոխարենը ես մի լավ զվաճացազվարճացա, ― ասաց Պանուրգը։ ― Պետք է իմանաս, եղբայր Ժան, որ երբեք անպատիժ չեմ թողնում ինձ վիրավորողին, ես այդ տեսակ բարեհոգիներից չեմ։
― Այն ժամանակ մի օր էլ դու ինքդ կրակի մեջ կընկնես, ― պատասխանեց Ժանը, ― սատանաները շատ են սիրում քեզպեսներին, լավ հիշիր ասածս, բարեկամ։
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը գալիս Դատամոլների կղզին
 
Հետևյալ օրը մենք հասանք Դատամոլների կղզին։ Աներևակայելի կեղտոտ էր այդ կղզին։ Դատամոլները մեզ ուտելու և խմելու ոչ մի բան չտվին։ Գլուխները հազար անգամ խոնարհելով և անվերջանալի ծամածռություններով նրանք մեզ հայտնում էին, որ պատրաստ են դրամով մատուցել իրենց ծառայությունը։ Թարգմանիչներից մեկը Պանտագրյուելին ասաց, որ դատամոլները իրենց ծեծել տալով են հաց վաստակում։ Երբ երկար ժամանակ նրանցից մեկը ծեծ չի ուտում, քաղցից մեռնում է։
― Այ հիմա մենք դա փորձով կիմանանք, ― ասաց եղբայր Ժանը։
Այս խոսքերն ասելիս նա գրպանից հանեց ոսկիներով լի իր քսակը և ասաց բարձրարայն․բարձրաձայն․
― Է՜յ, ո՞վ է ցանկանում մի ոսկի դրամ աշխատել մի լավ քոթուկ ուտելու համար։
― Վա՜յ, վա՜յ, եղբայր Ժան, սիրելի բարեկամ, ես խեղդվում եմ, ջրի տակն եմ գնում, ― պատասխանում էր Պանուրգը։ ― Վայ ինձ, վերջս հասել է։ Սիրելի բարեկամներ, տեսեք, տեսեք կոշիկներիս մեջ արդեն ջուր է լցվել։ Ա՜խ, այս զարհումար ալիքը․․․ Ո՛չ, ո՛չ, ես ուզում էի ասել, այս աստծու պատիժ ալիքը մեր նավը ջրասույզ կանի։ Հայր սուրբ Ժան, հայր իմ, խոստովանեցրու ինձ։ Ահա ես ծունկ չոքած ասում եմ՝ հայր մեր, որ երկինս․․․
― Արի մեզ օգնի, շատ շան լակոտ, ― գոռաց Ժանը, ― քեզ եմ ասում, կգաս թե չէ, սատանի բաժին։
― Լավ է սատանայի անուն չտաք, ― լալագին ասում է Պանուրգը, առանց տեղից շարժվելու։ ― Վաղը որքան կուզես, բայց այսօր ոչ։ Վա՜յ, այս ի՞նչ է, նավի մեջ ջուր է լցվում։ Տեսեք, տեսեք, մենք ջրասույզ ենք լինում։ Խոստանում եմ ձեր վանքին մի զանգ նվիրել, թե ողջ֊առողջ ցամաք դուրս գամ։ Սիրելի բարեկամներ, ուզում եմ կտակս գրել։
― Տեր, դու փրկիր մեզ, մենք կործանվում ենք։
Վա՜յ, վա՜յ, ― կրկնում էր շարունակ Պանուրգը։
― Եթե ես քեզ պես աշխատեի, ― ասաց եղբայր Ժանը, ― վանքի այգին ամենևին գոյություն չէր ունենա։
― Այս ինչ եմ տեսնում, շարունակում է Պանուրգը, ― եղբայր Ժանը բոլորովին անգործ նստած է։ Այ, թե ով է դատարկապորտը։ Մինչդեռ ես քրտնաթոր ախատում եմ և օգնում այդ հրաշալի նավաստուն։ Ասացեք բարեկամ, այս նավի տախտակների հաստությունը որքա՞ն կլինի։
― Տախտակամածի հաստությունը երկու մատ է, ― պատասխանեց նավաստին։
― Տեր, ողորմա մեզ, կնշանակի մենք երկու մատ ենք հեռու եղել մահից։ Հա՜, հա՜, հա՜, երևի ձեր սիրտը ճաքել է մահից, սիրելիս։ Իսկ ես ոչ մի բանից չեմ վախենում։ Հենց դրա համար էլ ինձ Պանուրգ Անվախ են անվանում։ Արիացեք, պարոններ, արիացեք։ Խնդրեմ իջեցրեք սանդուղքը, որ ես ափ դուրս գամ։ Էլ, մակույկը մոտ բերեք, դարձյալ իմ օգնության կարիքն ունեք։ Ես եզան պես եմ աշխատել, բայց խնդրում եմ, չխնայեք ինձ։ Մարդս հենց նրա համար է ստեղծված, որ աշխատի։ Բոլոր դատարկապորտները սրիկաներ են։ Ուշք մի դարձրեք Ժան վարդապետի վրա, նա վախից քիչ է մնում մեռնի։
Չէ, բարեկամ, ― ասաց Ժանը, եթե կա մեկը, որ այսօր վախից քիչ էր մնում մեռնի, հենց դու ես, որ կաս։ Բայց պետք է ասեմ, որ բոլորովին զուր է քո վախը։ Քեզ վիճակված չի ջրում խեղդվել։ Քեզ անշուշտ կկախեն կամ կենդանի կայրեն։ Պարոններ, ձեզնից ով ուզում է անձրևի թիկնոց ունենալ, թող Պանուրգի կաշին մաշկի ու նրանով ծածկվի։ Երդվում եմ կարգովս, երբեք չեք թրջվի։ Բացի այդ, եթե ջուրն էլ ընկնեք, չեք խեղդվի։ Պանուգրի Պանուրգի կաշին ջրից չի վախենում։
― Լա՛վ, թողնենք այդ, ― ասաց Պանուրգը։ ― Այդպիսի փոթորկի ժամանակ մարդ ակամայից մի քիչ կշփոթվի, դա մեղք չի։ Մի ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել և ձեզ նախազգուշացնել։ Դուք երևի հիշում եք իմ խոստումը, որ եթե փոթորկից ողջ֊առողջ ազատվեմ, մի զանգ նվիրեմ ձեր վանքին։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ խոսքս ոչ թե մեծ զանգի մասին էր, որ կախում են զանգակատանը, այլ փոքրիկ զանգակի մասին, ավելի ճիշտ բոժոժի մասին՝ վանքի ձիու վզից կախելու համար։ Մի սիրուն ու փոքրիկ բոժոժ, որ կախված կլինի ձիու վզից և ման գալիս կզնզնգա։ Նախազգուշացնում եմ ձեզ, որ հետո ոչ մի թյուրիմացություն չպատահի։
Երբ Էպիտեմոնը արտագրում էր այդ արձանագրությունները որպես հիշատակ պահելու համար, ծերունի Մակրոբը հարցուփորձ էր անում Պանտագրյուելին, թե ինչպես է կարողացել նա այդպիսի փոթորկին իր նավերը բերել հասցնել նավահանգիստ։
― Ինքը բախտը մեզ օգնեց, ― ասաց Պանտրագրյուելը։ ― Մենք վաճառականներ չենք, որոնք շրջագայում են ծովերում փող վաստակելու համար։ Գո՞ւցե հենց դրա համար բախտը մեզ խնայեց։ Գուցե դուք ասեք մեզ, շարունակեց Պանտագրյուելը, ― այդ ի՞նչ էր պատահել ծովին, որտեղի՞ց են գալիս այդ փոթորիկները, հաճա՞խ են պատահում արդյոք այդպիսի փոթորիկներ այս կողմերում։
― Սիրելի բարեկամներ, ― պատասխանեց Մակրոբը, ― դուք գտնվում եք այժմ այն կղզիներից մեկում, որոնք հին ժամանակներում հայտնի էին իրենց հարստությամբ և հզորությամբ, իսկ այժմ, ինչպես տեսնում եք, աղքատացել են և անկման աստիճանի հասել։ Այդ մութ ու լայնատարած անտառում, որ դուք այստեղից տեսնում եք, ապրում են հին իմաստուններ և հերոսներ, որոնք այժմ կատարյալ զառամության են հասել։ Երբ նրանց մոտ ամեն ինչ կարգին է, ծովն էլ հանդարտ է լինում և ամենուրեք հրաշալի եղանակ է անում։ Բայց երբ նրանցից մեկը վախճանվում է, այն ժամանակ լսում ենք անտառից հուսակտուր աղաղակներ, լինում են երկրաշարժեր, հրդեհներ, հիվանդություններ, իսկ ծովում սկսվում է զարհուրելի փոթորիկ, որ դուք ձեր աչքով տեսաք։
― Որ այդպես է, ― ասաց Պանտագրյուելը, ― պատմեցեք մեզ ձեր իմացածը նրա մասին։
― Ուրախությամբ, ― ասաց Քսենոմանը։ ― Պետք է ասեմ, որ այդ թագավորը չափազանց շատ է ուտում սիսեռ, տառեխ և մանանեխ։ Անխնա ծեծում է փոքր երեխաներին։ Մշտապես հետը ման է ածում մի ամբողջ բեռ ինդուլգենցիա։ Առավոտից մինչև երեկո երեխայի պես թնգթնգում է։ Երբեք չի գնում հարսանիք։ Ճաշին ուտում է միայն բակլա, խխունջ և կանաչ սալաթ։ Այդ է պատճառը, որ նա կմախքից էլ վատթար տեսք ունի։ Մենք նրա մասին դեռ ուրիշ բաներ էլ կիմանանք, երբ կանցնենք Մռայլ կղզու մոտով, որտեղ ապրում են Մսե Երշիկները։ Պետք է իմանաք, որ Մսե Երշիկները Մեծ Պասի ոխերիմ թշնամիներն են։ Նրանք մշտապես պատերազմում են Մեծ Պասի հետ։ Եվ եթե նրանց օգնելիս չլիներ Ուրախ Բարիկենդանը, որ նրանց հովանավորողն է ու հարևանը, այն ժամաակ ժամանակ այդ սրիկա Պասը բոլոր երշիկներին կկոտորեր և ոչ մեկին կենդանի չէր թողնի։
― Տես թե ինչ անզգամ է եղել այդ Մեծ Պասը, ― բացականչեց Ժան վարդապետը։ ― Այն էլ ո՞ւմ դեմ պատերազմել, հրաշալի Մսե Երշիկների դեմ։ Վերադառնանք, բարեկամներ, և այդ զզվելի արարածի բուրդը գզենք։
Այժմ էլ Պանտագրյուելի շեշտակի նետած տեգը ծակեց Օձի երկու ծնոտն ու լեզուն։ Տեգը խրված մնաց ծնոտների մեջ, և Օձն այլևս անկարող եղավ բերանը բանալ, որպեսզի ջուր ցայտի։
Այնուհետև Պանտագրյուելը երկու տեգերի դիպուկ հարվածով հանեց հրեշի աչքերը։ Եվ բոլորը տեսան, թե ինչպես այդ երեք եղջյուրանի Օձը, կուրացած ու կիսակենդան, գալարվում էր ծովի մեջ։ Հրեշին վերջնականապես սպանելու համար Պանտագրյուելը դարձնալ դարձյալ հիսուն նետ արձակեց Օձի վրա, և բոլոր նետերը խրվեցին նրա մեջ։ Սատկող Օձը շուռ եկավ մեջքի վրա և, ինչպես մի հսկայական օձասար, լողաց հոսանքի ուղղությամբ։
Ինչո՞ւ եք ատամ կռճտացնում, դատարկապորտներ, երբ կարդում եք իմ այս ճշգրիտ պատմությունը։ Գուցե չե՞ք հավատում, որ ամեն ինչ պատահել է հենց այնպես, ինչպես ես պատմում եմ։ Այդ, իհարկե, ձեր գործն է։ Ուզում եք հավատացեք, չեք ուզում, գնացեք ինքներդ նայեցեք։ Այդ բոլորը կատարվել է Մռայլ կղզում։ Տեսնում եք, ես չեմ թաքցնում, թե որտեղ է կատարվել այդ բոլորը։ Իսկ որ Երշիկներն ապրում են այնտեղ, դրա մասին ոչ մի կասկած լինել չի կարող։
Լավ հիշեցեք, թե ինչ է ասված սուրբ գրքում։ Հիշո՞ւմ եք արդյոք, թե ինչպես է օձը գայթակղել Եվային, որ ուտի արգելված խնձորը։ Իսկ գիտե՞ք արյդոքարդյոք, որ այդ օձը նման է եղել Երշիկի։ Դեռ դա բավական չի, մի քանի հոգևոր ճեմարաններում մինչև օրս էլ սովորեցնում են, որ այդ օձը իսկական երշիկ է եղել և նրան անվանել են Շտիֆալ։
Կամ օրինակի համար ասենք, զվիցերացիք։ Նրանք այժմ կռվող ու համարձակ ժողովուրդ են։<ref>XVI դարում զվիցերական (շվեյցարական) հետևակ զորքը համարվում էր լավագույնը Եվրոպայում և ծառայում էր եվրոպական բանակներում որպես վարձու զորք։ Զվիցերացիներին վարձում էին նաև որպես արքունիքի պահապաններ (Հռոմի պապի պալատի պահակախումբը մինչև այսօր էլ կազմված է զվիցերացիներից)։ Սրանից է առաջացել ռուսերեն «շվեյցար» բառը, որ նշանակում է տան պահապան։</ref> Բայց ո՞վ գիտի, գուցե նրանք էլ են մի ժամանակ Երշիկներ եղել։ Երաշխավորել չեմ կարող։
― Այն, որ ինձ էլ այնպես է թվում, ― ասաց Ժան վարդապետը, որ մեր խոհարարները մեզանից ավելի լավ կանեն այդ Երշիկների դատաստանը։ Չէ՞ որ նրանք առաջ էլ զբաղվելիս են եղել այդպիսի գործով։ Աստված վկա, ես իմ հրամանատարության տակ եմ առնում մեր բոլոր խոհարարներին։
Վարվեցեք, ինչպես գիտեք, ― ասաց Պանտագրյուելը, ― ինձ դուր է գալիս ձեր միտքը։ Ես կմնամ այստեղ և կդիտեմ, թե ինչով կվերջանա ձեր խոհարարային ճակատամարտը։
Ժան վարդապետն անմիջապես գնաց դեպի շարժական խոհանոցները։
― Բարիկենդա՜ն, բարիկենդա՜ն, բարիկենդա՜ն։
 
― Ա՜խ, ― պատասխանում է կինը, ― այդ անիծվածն ինձ սպանեց։ Ախ, դու ստոր արարած, դահիճ, գազան, քո պատճառով է, որ ես մեռնում եմ։
Բայց ի՞նչ է արել նա քեզ, ― հարցրեց սատանան, ― ասա ինձ առանց վախենալու, ես նրան ցույց կտամ։
― Այ, տես թե ինչ, ― ասում է կինը։ ― Դուք պայման եք դրել միմյանց քորելու, և նա այսօր փորձի համար իր ճկույթով ինձ մի փոքր չանգռեց և տես, թե ինձ ինչ օրը գցեց, ամբողջ փորոտիքս դուրս է թափվել։
==Գլուխ XXX==
Այն մասին, թե ինչպես է Պապիմանների եպիսկոպոս Հոմենացը ցույց տալիս Պանտագրյուելին երկնքից վայր ընկած դեկրետալիաները<ref>Դեկրետալիաները պապի գրավոր պատասխաններն էին հավատացայլների հավատացյալների հարցումներին։ Դրանք եկեղեցական ժողովների որոշումների ուժ ունեին։</ref>
― Խոստովանելու դեմ ոչինչ չունենք, համաձայն ենք, ― ասաց Պանուրգը, ― բայց այժմ պասի հետ գլուխ չունենք։ Առանց այն էլ մենք ծովի վրա այնքան պաս ենք պահել, որ սարդերը մեր ատամները պատել են ոստայնով։ Լավ նայեք Ժան վարդապետին, տեսեք ինչ օրն է ընկել, ասես տասը օր ծոմ է պահել։
― Նա ճիշտ է ասում, ―ասաց ― ասաց Ժան վարդապետը, ― ես այնքան պաս եմ պահել, որ կուզս դուրս է եկել։
― Դեհ, մտնենք եկեղեցի, ― ասաց Հոմենացը, ― և ներողամիտ եղեք, որ ձեզ համար չենք երգելու պատարագի հրաշալի երգերը։ Կեսօրվա ժամն արդեն անցել է, իսկ սրբազան դեկրետալիաները թույլ չեն տալիս կեսօրից հետո պատարագ մատուցանել, ուզում եմ ասել լիակատար պատարագ՝ երգեցողությամբ, բայց կմատուցանեմ ձեզ համար կարճ, առանց երգեցողության պատարագ կամ այսպես կոչված չոր պատարագ։
― Պատի՜ժ և պատուհաս աստվածային, ― ասաց Հոմենացը։
― Կայուզակում, ― ասաց Գիմնաստը, ― պարոն դ'Էտիսակը մի նշանաբան շինեց։ Նրա ծառան պատառոտում էր հին դեկրետալիաները և մաքուր բղրերը եզրերը օգտագործում նշաններ պատրաստելու համար։ Եվ զարմանալի բան, ոչ մի նետաձիգ չի կարողանում խփել նշանին։ Բոլոր արձակված նետերն անցնում էին նշանի կողքից։ Սանսորնեն ավագը, որ հետևում էր արձակված նետերին պարզ տեսնում է, որ երբ նետերը պետք է խրվեին նշանի մեջ, մեկ սաժենի չափ ետ էին թռչում մի կողմ։
― Դա հրա՜շք է, ― բացականչեց Հոմենացը, ― իսկական հրաշք։ Հայր մատակարար, գինի տուր։ Խմում եմ բոլորիդ կենացը։ Տեսնում եմ բոլորդ էլ լավ քրիստոնյաներ եք։
― Սատանաների թակարդի մե՞ջ ենք ընկել, ինչ է, ― գոչեց Պանուրգը։ ― Չլինի՞ մեզ վրա ծիծաղում են, թե իսկապես դարանի մեջ ենք ընկել։ Ժան վարդապետ, որտե՞ղ ես, սիրելիս, կանգնիր կողքիս, շատ եմ խնդրում։ Որտե՞ղ է քո սուրը։ Փորձիր տես, հեշտությամբ դո՞ւրս է գալիս պատյանից, թե ոչ։ Սուրդ բոլորովին ժանգոտած է։ Մենք կորած ենք։ Լսո՞ւմ եք թնդանոթների ձայնը։ Փախչենք այստեղից։ Ես դա վախենալուց չեմ ասում։ Ես ոչ մի բանից չեմ վախենում, բացի վտանգից։ Փախչենք այստեղից, որքան կարելի է շուտ։ Ղեկապետ, ետ դարձրու նավը, փուչ կենդանի։ Միևնույն է, մենք նրանց դիմադրել չենք կարող։ Նրանք մեզանից տասն անգամ ավելի են։ Բացի այդ, նրանք այստեղ իրենց տանն են, իսկ մեզ այս վայրն անծանոթ է։ Նրանք մեզ կկոտորեն։ Փախչենք այստեղից։ Գոնե որքան կարելի է շուտ հեռանանք այստեղից։
― Ո՞վ է այստեղ փախուստի մասին խոսողը, ― ասաց Պանտագրյուելը։ Պետք է նախ իմանալ, թե սրանք ինչ մարդիկ են։ Կարող է հանկարծ պատահել, որ մեր մարդիկ լինեն։ Սակայն ես ոչինչ չեմ նկատում, թեպետ հարյուր մղոն հեռավորությամբ տեսնում եմ շուրջս։ Չլինի՞ դրանք սառած խոսքեր են։
― Ինչպե՞ս թե սառած խոսքեր, ― հարցրեց Էպիտեմոնը։
Այդ ժամանակ Ժան վարդապետը խոհանոցից վերադարձավ ու տեսավ, որ Պանտագրյուելը արթնացել է։
― Այս ինչ պատիժ է, ասաց Ժանը, ― մի հնար չկա՞ քամի բարձրացնելու, որ տեղներիցս շարժվենք։
― Ոչ, դու այն ասա, ― ասաց Պանուրգը, ― ի՞նչ անեմ, որ այս անիծված տաղտկությունից ազատվեմ։
― Եվ այն էլ ի՜նչ քամի բարձրացրինք մենք, ― ասաց Պանտագրյուելը։ Մի տեսեք, ինչպես են ուռել առագաստները։ Քանի մենք ինքներս մռայլ ու տաղտկալի տրամադրության մեջ էինք, միաժամանակ տաղտկություն էր տիրում բնության մեջ։ Բայց հենց որ մեր տրամադրությունը լավացավ, բնությունն էլ մեզ հետ ուրախացավ։ Բարձրացնենք ուրեմն մեր գավաթները և թող հեռու կորչի մեզանից տաղտկությունը։
 ==ԳլուխXXXVԳլուխ XXXV==
Այն մասին, թե ինչպես Պանուրգը նավի կատու Ռոդիլհարդուսին սատանայի տեղ է ընդունում
Երբ մեր պասը վերջացավ, ճգնավորը մեզ նամակ տվեց, ինչ֊որ մի Ալբիան Կամաշի անունով, որը Հնչյուն կղզու եկեղեցու պահապանն էր։ Դա մի շատ լավ ծերուկ էր, բոլորովին ճաղատ, մուգ կարմիր այտերով և մոխրագույն քթով։ Երբ նա կարդաց նամակում, որ մենք պաս ենք պահել այնքան, որքան պահանջվում է, մեզ շատ լավ ընդունեց, հիանալի հյուրասիրեց և ցույց տվեց մեզ կղզու տեսարժան վայրերը։
Բանից պարզվեց, որ Հնչյուն կղզում բացառապես թռչուններ էին ապրում։ Թռչունները մեծ էին, գեղեցիկ, չափազանց քաղաքավարի և շատ նման էին իմ հայրենակիցներին։ Նրանք ուտում, խմում և քնում էին ճիշտ այնպես, ինչպես մարդիկ։ Առաջին անգամ տեսնելիս կարելի էր կարծել, որ դրանք իսկապես մարդիկ են, բայց այդպես չէր։ Ծերունին մեզ ասաց, որ դրանք ոչ քահանա են, ոչ աշխարհական։ Նրանց փետուրները նույնպես տարօրինակ էին թվում մեզ՝ մի քանիսի փետուրներն սպիտակ էին, մյուսներինը՝ սև, ուրիշներինը՝ մոխրագույն կամ կարմիր։ Կային թռչուններ, որոնց կեսը սև էր, կեսը՝ սպիտակ, կամ կեսը՝ սպիտակ, կեսը՝ բաց կապույտ։ Նրանց արուերին արուներին անվանում էին կլերգ, մոնագ, պրետրագ, արբեգ, էվեգ, կարդենգ և վերջապես պապագ։ Էգերին անվանում էին կլերգես, մոնագես, պրետրագես, արբեգես, էվեգես, կարդենգես, պապագես։
Մեզ շատ էր զարմացնում այն, որ ամբողջ կղզում միայն մի պապագ էր ապրում։ Եկեղեցու պահապանն ասաց, որ այդպես է այստեղի սովորությունը։ Պարզվեց, որ այստեղի թռչունները կարող են փոխակերպվել մի տեսակից մի այլ տեսակի, օրինակ՝ կլերգները կարող են դառնալ պրետրագներ և մոնագներ։ Պրետրագները կարող են դառնալ էվեգներ՝ կարդենգներ։ Կարդենգներից ընտրում են պապագ։ Եվ ինչպես որ մեղուների փեթակում լինում է միայն մի մայր, իսկ աշխարհս լուսավորում է միայն մի արեգակ, այնպես էլ Հնչյուն կղզում կար միայն մի պապագ։<ref>Ռաբլեն խոսոում է այն եկեղեցական պառակտման մասին, որ եղավ 1380 թվականին, երբ միմյանց դեմ պայքարող երկու եկեղեցական կուսակցությունները միաժամանակ երկու պապ ընտրեցին՝ Ուրբանոս IV, որը գտնվում էր Հռոմում, և Կլիմենտ VII, որն ապրում էր Ֆրանսիայում՝ Ավինյոնում։</ref>
Ճիշտ է, 2660 ամիս սրանից առաջ կղզում հանկարծ հայտնվել են երկու պապագ։ Բայց դա եղել է մի կատարյալ աղետ։ Թռչունների մի մասը հարել է մի պապագին, մյուս մասը՝ մյուս պապագին։ Թռչուններից մի քանիսը հանկարծ պապանձվում են և այլևս չեն երգում։ Մյուսները թույլ չեն տալիս զանգերը խփել։ Պապագների կողմնակիցները հարձակվում էին միմյանց վրա, կռվում էին իրար հետ և մշտապես գժտություն էր տիրում նրանց միջև։ Երկյուղ կար, որ կղզին կարող է մնալ առանց բնակիչների։ Այս խառնակ ժամանակ օգնության են կանչում օտարերկրյա կասյրներիկայսրների, թագավորների, դուքսերի, կոմսերի, բարոնների։ Խաղարարները եկան և կատարեցին իրենց գործը, բայց խառնակչությունը վերջացավ միայն այն ժամանակ, երբ պապագներից մեկը մեռավ, և ամբողջ կղզում մնաց մի պապագ։
Մենք հարցրինք պահապանին, թե ի՞նչն է պատճառը, որ այդ թռչունները ամբողջ ժամանակ երգում են։ Պահապանն ասաց, որ երգել նրանց հրամայում են զանգերը, որոնք կախված են նրանց վանդակների վերևում։
Այն մասին, թե ինչպես ընկանք Զնդան կղզին, որտեղ ապրում էր Մռռան Կատու՝ աղվամազով ծածկված կատուների մեծավորը<ref>39֊րդ գլուխը մի երգիծանք է ուղղված ֆրանսիական դատավարության դեմ։ «Աղվամազով ծածկված կատուներ է անվանում Ռաբլեն պառլամենտների անդամներին։ Պառլամենտներ էին կոչվում (մինչև 1789 թվի ֆրանսիական Մեծ հեղափոխությունը) այն գերագույն դատարանները, որոնց քննությանը ենթակա էին կրոնի և կառավարության դեմ գործած հանցանքները։</ref>
 
Շուտով մոտեցանք Զնդան կղզուն։ Պանտագրյուելը չէր ուզում մտնել այդ կղզին, և լավ կաներ, որ չմտներ։ Այդտեղ մենք շատ անախորժությունների հանդիպեցինք։
― Սուտ ես ասում, շան ձագ, ― ինքն իրեն մրթմրթաց Ժան վարդապետը։
― Հենց այդպես, ― ասաց Մռռան Կատուն, ― այստեղ մենք մեր օրենքն ունենք, հենց այդպես։ Այստեղ պատասխանում են այն, ինչ որ իրենք էլ չգիտեն, հենց այդպես։ Այստեղ խոստովանում են այն, ինչ որ երբեք չեն գործել, այդպես։ Այստեղ դատողություններ են անում բաների մասին, որ երբեք չեն սովորել, հենց այդպես։ Հենց այդպես, հենց այդպես, այստեղ սագին ողջ֊ողջ փետրահան են անում, իսկ սագը ծպտուն հանել չի համարձակվում, հենց այդպես։ Իսկ դու, սրիկա, եթե դողէրոցք ունես, կուզես թեկուզ պսակվիր դողիդ հետ, բայց լեզուդ քեզ քաշիր, հենդ հենց այդպես։
― Այ դու դև, դևապետ, դևերի իշխան, ― գոչեց Ժան վարդապետը, ― ուրեմն դու ուզում ես ամուսնացնել վարդապետի՞ն, ինչպես տեսնում եմ, դու հերետիկոս ես։
Երկրորդ սրահում պահակախմբի պետը ցույց տվեց մեզ մի ջահել ու սիրունիկ տիկնոջ։ Ճիշտ է, նա առնվազը ութ հարյուր տարեկան կլիներ, բայց և այնպես նա այնքան գեղեցիկ էր, այնքան շքեղ հագնված, որ տեսնողը նրան շատ ջահել կին կհամարեր։
― Ահա մեր թագուհին, ― ասաց պետը։ ― Նա զբաղված է։ Ուշ դարձրեք, թե նա ինչ պիտի անի։ Ասում են, ձեր երկում կան այնպիսի թագավորներ, որոնք մի քանի հիվանդություններ բժշկում են միայն ձեռքի հպումով։<ref>Այն հավատը, թե հիվանդությունը կարելի է բուժել երաժշտությամբ, գոյություն է ունեցել հին ժամանակներից։ Օրինակ, ըստ Աստվածաշնչի, Դավիթը տավից տավիղ նվագելով բուժել է Սավուղ թագավորին։</ref> Իսկ մեր թագուհին առանց բացառության բժշկում է բոլոր հիվանդությունները։ Թե ինչպես, այդ դուք իսկույն կտեսնեք։
Պետը դեռ իր խոսքը չվերջացրած՝ թագուհին նստեց բարձր ու գեղեցիկ երգեհոնի առաջ և նշան արեց պալատական իշխաններին։ Այդ նշանի համաձայն իշխանները դահլիճ բերին բորոտների խումբը։ Թագուհին նրանց համար ինչ֊որ մի երգ նվագեց, և բորոտները միանգամից բժշկվեցին իրենց հիվանդությունից։ Հետո ներս բերին թունավորվածներին։ Թագուհին նրանց համար ուրիշ եղանակ նվագեց։ Նրանք էլ բոլորը բուժվեցին։ Նույն եղանակով թագուհին բուժեց կույրերին, խուլերին, համրերին և նույնիսկ խելագարներին։ Այս բոլորը մեզ այնպիսի հիացմունք պատճառեց, որ ընկանք գետնի վրա և ոչ մի խոսք չկարողացանք արտասանել։
Թագուհին մոտեցավ Պանտագրյուելին և ձեռքին բռնած կարմիր վարդերի փնջով կամացուկ խփեց նրան։ Մենք սթափվեցինք ու ոտքի կանգնեցինք։ Դրանից հետո թագուհին մեզ հետ խոսեց մետաքսե խոսքերով, որովհետև նրա յուրաքանչյուր խոսքը կարծես հյուսված լիներ մետաքսե ամենանուրբ թելերից։
Ազնվության այն շողշողումը, որ ամեն կողմից պատել է ձեզ, հարկադրում է ինձ կարծելու, որ դուք ազնիվ ու բարեմիտ մարդիկ եք։ Ուստի ես, այստեղ իշխողս, չեմ կարող ինձ զսպել, որ չասեմ ձեզ՝ «Բարով, բարով, հազար բարով եք եկել։եկել»։
― Ես գիտուն մարդ չեմ, ― ասաց ինձ Պանուրգը, ― եթե ցանկանում եք, դուք պատասխանեցեք։
Բայց ես չպատասխանեցի։ Չպատասխանեց և Պանտագրյուելը։ Մեր լեզուները կարծես կապ ընկան, երբ լսեցինք այդ սեթևեթ ճառը։
― Տեսնելով ձեր լռությունը, ― ասաց թագուհին, ― ես գալիս եմ այն եզրակացության, որ դուք հետևողներ եք լռակյաց իմաստունների ուսմունքին, որովհետև լռության մեջ դուք տեսնում եք մի ինչ֊որ աստվածային բան։<ref>«Լռության մեջ դուք տեսնում եք, մի ինչ֊որ աստվածային բան»։ Այս խոսքերն ասելիս Խելոքների թագուհին նկատի է ունեցել Պյութագորոս Պյութագորաս փիլիսոփայի հետևորդներին, որոնց կանոններից մեկը լռությունն էր։</ref> Համենայն դեպս, ես կամենում եմ հայտնել իմ շնորհակալությունը ձեզ՝ ձեր ցույց տված ուշադրության համար դեպի ինձ և իմ ժողովուրդը։
Ճառը վերջացնելուց հետո թագուհին ասաց իր պալատականներին․
Պանուրգ։ Ի՞նչ եք ուտում։
Ֆրեդոն։ Հաց։
Պանուրգ։ Ինչպիսի՞ հաց։
Պանուրգ։ Առանց խորովելո՞ւ։
Ֆրեդոն։ Առանց խորովլու։խորովելու։
Պանուրգ։ Իսկ ինչպե՞ս։
Բայց այդ միջոցին ուղեցույց Լապտերը հրամայեց մեզ լռել։
― Դուք այնտեղ այստեղ միանգամայն ապահով եք, ― ասաց նա, ― զուր չէ, որ ձեր ձեռքին մի֊մի կանաչ ոստ կա։<ref>Կանառ Կանաչ ճյուղերը խաղաղ դիտավորությունների նշան էին, այդ պատճառով երկու պատերազմող կողմերի միջև խաղաղության բանակցություններ վարողները միշտ գնում էին թշնամու բանակը՝ ձեռքներին կանաչ ոստեր նռնած։բռնած։</ref>
― Որ այդպես է, առաջ գնանք, ― ասաց Պանուրգը։ ― Առանց երկար ու բարակ մտածելու մտնենք այս դժոխքը։ Երկու մահ չկա, մեկից էլ փրկություն չկա։ Ճիշտն ասած, վաղուց է, ինչ երազում եմ կռվի մասին։ Խփիր, առաջ գնա, քաջությամբ ոչ ոքից պակաս չեմ։ Ճշմարիտ է, սիրտս մի քիչ թուլանում է, բայց դրա պատճառը երևի հեղձուկ օդն է, ոչ թե երկյուղը։ Խփիր, հարձակվիր, մի վախենա, ինձ Պանուրգ կասեն, քաջ Պանուրգ։
Ով դու շիշ,
Որ ծայրեծայր
Լի՛ քն Լի՛քն ես գաղտնիքով,
Ունկնդրում եմ
Մի ականջով
Այն մասին, թե ինչպես է Բակբյուկը մեկնաբանում կախարդական Շշի պատասխանը
 
Բակբյուկը բերեց Պանուրգին գլխավոր տաճարը և պահարանից հանեց մի մեծ արծաթե գիրք։ Բաց արեց գիրքը, գտավ նրա մեջ իրեն հարկավոր գլուխը և ասաց․
Վստահելի
1396
edits