==Քաղաքական դաշտ I==
<b>Ղարաբաղից դեպի անկախություն</b>
Ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և Ղարաբաղում։ Ինչպե՞ս կարելի է ղեկավարների ու կուսակցությունների կողմից վիճարկվող տարբեր հավաստումների մեջ որոշել, թե որն է օգտակար Հայաստանի ու Ղարաբաղի համար։ Իրադրությունն ունի՞ արդյոք իր տրամաբանությունը։ Որևէ միջոց կա՞ զատորոշելու, թե ինչն է կարևոր ու ի՛նչն է երկրորդական այն այն ամենի մեջ, ինչ կարդում ենք թերթերում ու ինտերնետում, ինչ լսում ենք այն այցելուներից, որոնք վստահեցնում են, թե ծանոթ են «ներքին խոհանոցին»։
ԽԱՂԱՂ, ՍԱԿԱՅՆ ԱՆԱՎԱՐՏ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԱյնուամենայնիվ, կարեփ է ընդհանուր գծերով ներկայացնել ներկայիս Հայաստանի քաղաքական մշակույթի եւ պատմության ծավալումը։ Խորհրդային հանրապետությունից անցումը անկախության խաղաղ էր ու հանդարտ։ Սա մնում է կարեւոր ու պատշաճ գնահատման արժանի մի փաստ, որի համար երախտիքի տուրք պետք է մատուցվի Ղարաբաղ Կոմիտեին ու այդ ժամանակվա Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարներին։ Երկիրը խուսափեց ներքին ընդհարումներից կամ վատթար զարգացումներից։ Չնայած բռնությամբ վավախության հասնելու որոշ վարձերի, հադթեց կայունությունը։ Դրա համար երայՀափքի տուրք պետք է մատուցվի ժողովրդին, սակայն նաեւ Հայոց համազգային շարժմանը՝ Ղարաբաղ Կոմիտեի իրավահաջորդ կազմակերպությանը եւ Հայաստանի առաջին Նախագահին։ 32Վհուկների որս նույնպես չկատարվեց, վարձ չարվեց վրեժ լուծել անցյալի չարաշահումների համար կամ պատժել նախկին ղեկավարներին այն իրավիճակի համար, որ գոյություն ուներ, երբ ՀՀՇ֊ն 1990֊ին կոմունիստներից վերցրեց իշխանությունը։ ճիշտ հակառակը, նախկին այն ղեկավարները, որոնք կամեցան աջակցել նոր պետությանը, պաշտոններ ստացան նոր վարչակազմում, արդյունաբերության մեջ եւ գիտության ոլորտում։ Սակայն չկատարվեց նաեւ նախկին ռեժիմի քննադատությունը, չտրվեց տնտեսության, քաղաքական մշակույթի, բարոյականության եւ հասարակության մտածելակերպի վրա խորհրդային կարգերի թողած հետեւանքների գնահատականը։ Մտավորական դասակարգը զլացավ քննելու այն կեղծ արժեքները, որոնցով առաջ էին քաշվում մտավորականները, գրողներն ու արվեստագետներր, ինչպես նաեւ՝ ի– րենց ներկայացրած արժեքների ազդեցությունը հասարակության հոգեւոր ու մշակութային կացության վրա։ Արդյունաբերության ղեկավարները չքննադատեցին ֆինանսական սնանկությունը, կառավարման ձախողությունները, ենթակաոուցվածքերի քայքայվածությունը, հաստոցների բարոյական մաշվածությունը, որոնք դժվարացնելու էին տնտեսության վերականգնումը։ Բժիշկներր զլացան մերկացնել հնացած ու աղետալի առողջապահական համակարգն ու բուժական գործունեությունը՝ սկսած մանկածնությունից մինչեւ մտավոր հիվանդների բուժման ստսղինյան կարգերից մնացած մեթոդները։ Կրթական համակարգի պատասխանատուները զլացան քննադա– տել կրթական մի համակարգ, որը հնացած էր եւ գաղութարարական՝ իր մտածողությամբ, ստափնյան՝ իր մանկավարժությամբ եւ՝ միջուկից փտած։ Փոխարենը մի ժամանակ արտոնյալ վերնախավն այժմ վարձում էր իր դիրքերը փրկել՝ անցյափ եւ իր սեփական ձախողումները քողարկելով։ Նրանք ընդդիմանում էին փոփոխությունների բոլոր փորձերին եւ ձայնակցում «մտավորականների» ճարտասանությանը, որը պախարակում էր նոր վարչակազմին ու նրա ձեռնարկումները, կարծես թե դա մի լիովին նոր երկիր էր, եւ 1990֊ին ամեն բան սկսվել էր դատարկ տեղից։ Նրանք ցանկանում էին բոլորին համոզել, որ անկախությունն ու նոր վարչակազմն են պատասխանատու ամեն բանի՝ շրջափակումների ու բարտերային տնտեսության, աղքատության ու պոռնկության, կոռուպցիայի ու հանցագործության համար։ Այժմ Ռ․ Քոչարյւսնի վարչակազմում կոչեր են հնչում 1990֊1997 թթ․ վար–3 Պետականության մարտահրավերըչակազմի անդամներին դատական պատասխանատվության ենթարկելու մասին, սակայն երբեք նման կոչեր չհնչեցին նրանց կապակցությամբ, ովքեր ղեկավարել էին երկիրը 1921 ֊ից մինչեւ 1990֊ը եւ այն հասցրել քաղաքական, տնտեսական ու բարոյական սնանկության։ Նորմալ, առողջ հասարակություն դառնալու համար Հայաստանը կարիք ուներ արմատական վավաիտւթյունների ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլ նաեւ կրթական, իրավական, առողջապահական եւ սոցիալական ապահովության համակարգերում։ Հիմնար– կությունների, չինովնիկության, մասնագիտական խմբերի եւ արտոնյալ վերնախավի կողմից փոփոխության հանդեպ դիմակայությունը դարձավ նոր եւ արժանապատիվ հասարակություն ստեղծելու հարցում Հայաստանի անկարողության պատճառների կարեւոր մի մասր։ Քաղաքական կուսակցությունները համակիրներ ապահովելու համար փոփոխության հանդեպ դիմակայությունը վերածեցին քաղաքական օրակարգի, իսկ «ազգային գաղափարախոսությունը» հարմարավետ քող էր ապահովում հետադեմ քաղաքականության համար։ <ib>Խաղաղ, սակայն անավարտ հեղափոխություն</ib>
Այնուամենայնիվ, կարելի է ընդհանուր գծերով ներկայացնել ներկայիս Հայաստանի քաղաքական մշակույթի և պատմության ծավալումը։ Խորհրդային հանրապետությունից անցումը անկախության խաղաղ էր ու հանդարտ։ Սա մնում էր կարևոր և պատշաճ գնահատման արժանի մի փաստ, որի համար երախտիքի տուրք պետք է մատուցվի Ղարաբաղ Կոմիտեին ու այդ ժամանակվա Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարներին։ Երկիրը խուսափեց ներքին ընդհարումներից կամ վատթար զարգացումներից։ Չնայած բռնությամբ փոփոխությունների հասնելու որոշ փորձերի, հաղթեց կայունությունը։ Դրա համար երախտիքի տուրք պետք է մատուցվի ժողովրդին, սակայն նաև Հայոց համազգային շարժմանը՝ Ղարաբաղ Կոմիտեի իրավահաջորդ կազմակերպությանը և Հայաստանի առաջին Նախագահին։
<ib>Քաղաքականությունը և կուսակցությունները</ib>
Հայաստանի քաղաքացիները հիմնավոր, գրեթե բնազդային անվստահություն են տածում քաղաքական կուսակցությունների, բոլո՛ր կուսակցությունների հանդեպ։ Քաղաքացիների մեծամասնությունը որևէ կուսակցության չի պատկանում և չի առնչվում որևէ կուսակցության հետ։ Այդ անվստահությունն սկսվել է խորհրդային ժամանակաշրջանում Կումունիստական կուսակցության հետ ունեցած փորձառությունից։ Նոր կուսակցությունները ժողովրդին իրենց կարծիքը փոխելու առանձնապես շատ առիթ չտվեցին՝ մասամբ անիրատես ակնկալությունների պատճառով, մասամբ էլ նոր կուսակցությունների ու դրանց ղեկավարների վարքի ու բարքի հանդեպ քաղաքացիների տածած հակակրանքի հետևանքով։
Հայերը նաև ոչ֊միանաշնակ ոչ֊միանշանակ վերաբերմունք ունեն մամուլի և նորությունների այլ աղբյուրների նկատմամբ։ Բանավոր փոխանցված տեղեկությունը՝ բամբասանքը, որ անշուշտ նվազ արժանահավատ է, քան մամուլը, միջին քաղաքացու համար շատ ավելի վստահելի է։ Դրանով հանդերձ, հայերը մնում են նորությունների ու մեկնաբանությունների մոլի ընթերցողներ և ունկնդիրներ։ Նրանք հաճախ դրանց նկատմամբ քամահրական վերաբերմունք ունեն, սակայն ուզում են հավատալ։ Սիրում են բողոքել, սակայն նրանց բողոքը միշտ չէ, որ իրենց քվեի հիմքն է կազմում։
Թեկնածուների միջև նախապատվությունը արտացոլում է ոչ միայն հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումներին, այլ նաև նրանց վարքագծին տված նախապատվությունը, և միշտ չէ, որ կարող է նշանակել համակրանք նաև թեկնածուի կուսակցության նկատմամբ։ Ինչպես մի դիտորդ նշեց, հայերը նաև իմունիտետ ունեն քարոզչության հանդեպ։ Խորհրդային շրջանում խոսքի չարաշահումը նրանց մեջ անվստահություն է ներշնչել այն ղեկավարների հանդեպ, որոնք չափազանց շատ են խոսում, չափազանց շատ են պահանջում և չափազանց շատ խոստանում։
<ib>Խնդիրներ և օրակարգեր</ib>
Խնդիրների միջոցով կուսակցությունների վերլուծությունը հեշտացնում է Հայաստանի քաղաքականության ըմբռնումը։ Ի լրումն Ղարաբաղի հիմնախնդրի, որը հիմնականում դեռևս գտնվում էր իր նախառազմական փուլում, 1990 թվին ՀՀՇ֊ի առաջնորդած հաղթական ոչ֊կոմունիստ ընդդիմության առջև երեք մեծ խնդիր կար ծառացած․ Հայաստանը պե՞տք է դառնա անկախ պետություն, թե՞ մնա իբրև ԽՍՀՄ֊ի մաս։ Հայաստանը պե՞տք է ընտրի բազմակուսակցական ժողովրդավարություն, թե՞ մնա միակուսակցական վարչակարգ։ Հայաստանը պե՞տք է պահի կենտրոնի կողմից պլանավորվող սոցիալիստական տնտեսական համակարգը, թե՞ պետք է որդեգրի ազատ շուկայական տնտեսության քաղաքականություն։
<ib>Շրջակա միջավայր</ib>
Ոմանք կարող են մոռացած լինել, որ 1988 թ․ փետրվարի զանգվածային շարժմանը նախորդել էին 1987 թ․ աշնանը Երևանի փողոցներում կայացած ավելի փոքր ցույցեր՝ ընդվզելու Երևանում ու նրա շուրջ գործարանների արտադրած աղտոտիչների դեմ։ Ամենամեծը մոտ 5000 մարդու մասնակցությամբ ցույցն էր, որը հետագա չափանիշներով տպավորիչ չէր, սակայն իր ժամանակին բավական նշանակալի երևույթ էր։
<b>Լեռնային Ղարաբաղը եւ Դարաբաղյան Շարժումը</b>
Դարաբաղյան հակամարտությունը, որը բոցավառեց համաժողովրդական շարժման կրակը եւ եկավ խորհրդանշելու ժողովրդի ձգտումները, մեկ տասնամյակում ծավալվեց բազմաթիվ ուղղություններով։ Քաղաքական հակամարտությունը վերածվեց արյունահեղության։ Մեկ պետության՝ ԽՍՀՄ֊ի ներսում ծագած վարչական հարցը վերաճեց երկու անկախ պետությունների միջեւ պատերազմի՝ վերածվելով տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար լուրջ մտահոգության առարկայի։ Միաժամանակ փոխվեց հակամարտության կարեւորությունը ներքին քաղաքականության
39