Changes

Կլոր աշխարհ

27 bytes removed, 06:13, 31 Դեկտեմբերի 2016
 
== Պատմություն==
Կլոր Աշխարհ
--Արշօ 06:10, 31 Դեկտեմբերի 2016 (AMT) Գնում ես փողոց, թեքւում ես ձախ, իջնում հարիւր մետր, խաչմերուկին հասնելով թեքւում ես աջ, մէծ նպարատնի բակում ես․Մօտենում ես մուտքի դռան, աւտոմաթ դռները բացւում են, մտնում ես ներս: Մի տհաճ գարշահոտ հոսանք զարկւում է երեսիդ: Մի պահ զզւանքից աղիկներդ գալարւում են ու փսխելու աստիճանի քեզ վատ ես զգում: Մորթւած, քերթուած կենդանիների ժանտահոտը մսաբաժնից օդում տարածուած, հենց այդ մուտքի դռնից է դուրս փախչում: Իսկ դու գրքերի համաձայն, Աստծուն հաճոյ լինելու համար դարեր շարունակ ողջակիզում էիր այդ չորքոտիներին որպէսզ մեղքերի թողութեան զոհ ու դեռևս շարունակում ես: Իսկ մարգարեներից ոմանք էլ ասացին թէ, Աստուծոյ հաճելի զոհը ոչ թէ մսացու գառներն են, այլ կոտրուած, խոնարհ սրտերը:
Յիշում ես թէ ինքդ որ տեղից եկար: Այն տեղից որ սաստիկ թանձրացած ամենօրեայ գարշահոտը քողի պէս տարածուած է ամբողջ քաղաքի վրայ, ամեն տեղ, շուկայում,փողոցներում, շէնքերում, տներում և հենց քո սեփական ննջարանում։ Նաև յիշում ես որ ականատես եղար ոչ թէ միայն սովորական չորքոտիների մորթւել քերթւելուն, այլ մարդկային զանգուածների արիւնարբու հոշոտւելուն, հենց քո ննջարանի լուսամուտի ներքոյ: Մի պահ հեգնանքով նայում ես ինքդ քեզ, թէ ինչպէս հիմայ նրբացել ու փխրւել ես: Միևնոյնն է, ամենևին դու այդ մսի բաժնից բան չունես գնելու: Թեքւում ես ձախ:
9
edits