: Եվ բոլորն էլ չափազանց ուրախ են։
:==ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ==
:::::Որտեղ Քրիստոֆեր Ռոբինը «Արշավախում» է կազմակերպում դեպի Հյուսիսային Բեւեռ
: Վինի֊Թուխը ծուլորեն քարշ էր գալիս Անտառում, պատրաստվելով այցելել իր բարեկամ Քրիստոֆեր Ռոբինին, իմանալու, արդյոք նա չի մոռացել, որ աշխարհում արջեր գոյություն ունեն։ Առավոտյան նախաճաշի ժամանակ (իսկ նախաճաշը շատ համեստ էր՝ մեղրահացի վրա քսված մի քիչ մարմելադ), Թուխի գլխում հանկարծ մի նոր երգ (Աղմուկիկ) հնչեց։ Երգն այսպես էր սկսվում․ «Ինչ լավ է արջ լինելը, ուռա՛»։