— Այո, խնդրեմ,— փնթփնթաց Ֆրոդոն ընկճված ձայնով և մտածեց՝ տեսնես ինչքան պետք է կարևոր բաների մասին խոսի քնելուց առաջ: Մի՞թե բոլորն այստեղ իր դեմ են: — նույնիսկ Լավր Նարկիսի կլորիկ, բարեհոգի դեմքը նրան չարագուշակ թվաց:
====Գլուխ տասը․ տասը. Պանդուխտը====
[[Պատկեր:Strider.jpg|300px|thumb|right]]
— Չեմ հասկանում, թե ինչու է իմ ազգանունն այստեղ հետաքրքրում ինչ-որ մեկի,— զայրացած պատասխանեց Ֆրոդոն: — Եվ արդեն բոլորովին չեմ հասկանում, թե ձե՛զ ինչու է հետաքրքրում: հավանաբար պարոն Պանդուխտը անտեղի չէ դարանամտում և թաքուն լսում, բայց ես խորհուրդ կտայի նրան հանելուկներով չխոսել:
— Խոսքի դիմաց խոսք,— ծիծաղեց Պանդուխտը: — Սակայն հանելուկներ չկան. ես սպասում եմ Ֆրոդո Բեգինս անունով մի հոբիթի: Նա ինձ պետք է և շատ շտապ: Ես գիտեմ, որ նա դուրս է եկել Հոբիթստանից՝ թաքցնելով գաղտնիքը, որը շատ կարևոր է իմ և իմ բարեկամների համար... Սպասե՛ք, մի՛ շտապեք,— գոչեց նա, երբ Ֆրոդոն տեղից վեր թռավ, իսկ Սեմը մարտահրավեր հայացքով չափեց նրան: — Ես ձեր գաղտնիքը ձեզանից վատ չեմ պահի: Իսկ պահել՝ հարկավոր է... — Նա կռացավ ու կիսաձայն ավելացրեց. — Զգոն եղեք, հետևեցեք ամեն մի ստվերի: — Սև Հեծյալներն արդեն եղել են Բրիում: Մեկը, ասում են, երեկ եկել է ՄամռոտովԿանաչով, իսկ երեկոյան կողմ և երկրորդը: Մեկը՝ հարավից, մեկը՝ հյուսիսից:
Լռություն տիրեց: Վերջապես Ֆրոդոն ասաց Փիփինին ու Սեմին.
— Նա այդ ու՞մ պետք է մատնի, և ի՞նչ գործ ունի այստեղ իմ, ինչպես դու ես ասում, արարքը,— հարցրեց Ֆրոդոն՝ առաջվա պես իբր չնկատելով Պանդուխտի ակնարկները:
— Ձեզ՝ և լավ գնով,— պատասխանեց Պանդուխտը: — Այսօրվա երեկոյի մասին պատմությունը շատ թանկ արժե: կեղծ անունով հիմա ոչ ոքի չես խաբի. ամեն ինչ պարզից էլ պարզ է: Դեռ լույսը չբացված ձեզ կճանաչեն: Բացատրությունները բավարա՞ր են: Ինձ ուղեկցող վերցրեք կամ մի վերցրեք, ձեր գործն է: Բայց նկատի ունեցեք, ես Հոբիթստանի և Մշուշապատ լեռնաշղթայի Լեռնաշղթայի միջև ընկած հողերը հինգ մատիս պես գիտեմ՝ երկար տարիների դեգերումների ընթացքում չափչփել եմ դրանք լայնքով ու երկայնքով: Ես ավելի մեծ եմ, քան ձեզ թվում է, և իմ փորձը ճանապարհին ձեզ պետք կգա: Քո այսօրվա արարքից հետո Ուղի դուրս գալ ձեզ չի կարելի, Հեծյալներն օր ու գիշեր կհսկեն այն: Բրիից դուք գուցեև դուրս գաք, կանցնեք ցերեկով մի ժամ, երկու, իսկ հետ ի՞նչ: Կհասնեն ձեր հետևից ճանապարհից հեռու, որտեղ ոչ ոք չկա, որ գոնե օգնություն կանչեք: Դուք գիտե՞ք ինչ կլինի ձեզ հետ, եթե նրանք հասնեն ձեզ: Զգուշացեք...
Պանդուխտի ձայնը փոխվեց: Հոբիթները զարմանքով տեսան, որ նրա խաղաղ դեմքը մթնեց, իսկ ձեռքերով նա պինդ սեղմում էր բազկաթոռի արմնակալները: Սենյակում լռություն տիրեց, նույնիսկ կրակը բուխարիկում կարծես հանգավ: Պանդուխտը նայում էր չտեսնող աչքերով, ասես հիշում էր ինչ-որ վաղեմի եղելություն կամ ականջ էր դնում գիշերվա ձայներին:
— Նամակ, ի՜նձ Գենդալֆի՜ց,— բացականչեց Ֆրոդոն:
— Ուրեմն ձեր իսկական ազգանունը Պարկի՞նս Բեգի՞նս է,— հարցրեց պանդոկպանը:
— Ինքներդ գիտեք,— ասաց Ֆրոդոն: — Այդ նամակը տվեք ինձ և բացատրեք խնդրեմ, ինչու՞ ժամանակին չեք ուղարկել: Դրա համար էլ երևի եկել եք... Սակայն շատ դանդաղ եք տեղից շարժվել...
— Այսի՞նքն,— զգուշացավ Ֆրոդոն:
— Դե այդ սևերին նկատի ունեմ,— բացատրեց պանդոկպանը՝ ձայնը ցածրացնելով: — Ախր նրանք Բեգինսին էին հարցնում, և հոբիթ լինեմ, թե բարի նպատակով էին հարցնում: Երկուշաբթի ժամանեցին՝ շները վնգստում էին ու ոռնում, սագերը ղռվռում էին ու կռնչում: Մի սարսափելի՜ բան, ազնիվ խոսք: Երկուսը դռնից ներս խցկվեցին ու ֆսֆսացնում են՝ Բեգինս պահանջում... Նոբի մազերը բիզ-բիզ էին կանգնել: Դե դրանց մի կերպ ճամփու դրի. իբր շարունակեք ճամփան, էնտեղ էլ կգտնեք ձեր Բեգինսին էլ, ու էլ ինչ կուզեք: Իսկ նրանք գնալը գնացին, բայց, ասում են, մինչև Արչետ Արչեթ ձեզ են ամեն տեղ հարցրել: Եվ էդ հետքագետն էլ, ինչ էր անունը, դե էդ Պանդուխտը՝ նա էլ էր ամբողջ ժամանակ ձեզանից հարցնում և ուղղակի իրեն կոտորում էր այստեղ գալու համար. չէր համբերում, որ ընթրեիք ու հանգստանայիք:
— Ճիշտ ես ասում, ինձ կոտորում էի,— հանկարծ խոսեց Պանդուխտը մթությունից դուրս գալով: — Եվ իզուր դու, Լավր, ինձ չէիր թողնում՝ քո հոգսերն ավելի քիչ կլինեին...
— Հիմա իմ գիտությամբ է այստեղ,— հայտարարեց Ֆրոդոն: — Նա եկել է իր օգնությունն առաջարկելու:
— Դե, ինչպես ասում են, դուք գիտեք,— ուսերը թեթվեց թոթվեց պարոն Նարկիսը՝ կասկածանքով Պանդուխտին չափելով: — Միայն թե ես ձեր տեղը լինեի, հետքագետների հետ, գիտեք, գործ չէի բռնի:
— Իսկ ու՞մ հետ կհրամայես նրան գործ բռնել,— ատամների արանքից շպրտեց Պանդուխտը: — Ճարպակալած միկիտանի հե՞տ, որն իր անունն է հազիվ հիշում, չնայած ամբողջ որը ձայն են տալիս ու հիշեցնում: Հո չե՞ն կարող հավիտյանս փակվել քո «Պոնիում»: Տուն վերադառնալ էլ չեն կարող: Նրանց հարկավոր է ձիերով կամ ոտքով գնալ առաջ, շա՜տ հեռու: Կամ գուցե ինքդ նրանց հետ կգնաս՝ կպաշտպանես Սև Հեծյալներից...
</poem>''
''Դարձյալ, հուսով եմ, Լավրը նամակը նամակն ուղարկելը չի ուշացնի: Նա կարգին մարդ է, բայց հիշողությունը ծակ մաղի նման է: Որ մոռանա՝ մեծ կտորն ականջն եմ թողնելու:''
''Հաջողություն:''
— Կարծու՞մ ես: Դուք ինձ հիմա էլ մինչև վերջ չեք վստահում, կարծում ես, կհավատայի՞ք,— առարկեց Պանդուխտը: — Իսկ նամակի մասին ես չգիտեի: Ստիպված պետք է լինեիք հավատալ ասածիս՝ այլապես ոչնչով օգնել չէի կարողանա: Բացի դրանից, ես չէի պատրատվում առաջին իսկ պահից բացվել ձեզ: Նախ և առաջ ես ուզում էի համոզվել, որ դու իսկապես Ֆրոդոն ես, այլ ոչ թե ինչ-որ մեկի լարած թակարդը: Թշնամին հաճախ է իմ դեմ այդպիսի թակարդներ լարում: Ես պարզեցի, ինչ պետք էր և որոշեցի, որ քո բոլոր հարցերին կպատասխանեմ, սակայն հույս ունեի,— ասաց նա տարօրինակ ժպիտով,— որ դուք ինձ կվստահեք և առանց հատուկ բացատրությունների: Անօթևան թափառականը երբեմն ուղղակի հոգնում է թշնամանքից ու անվստահությունից և բարեկամի կարիք է զգում: Սակայն, այո, իմ տեսքն էլ բարյացակամություն չի տրամադրում:
— Դա այդպես է,— նամակի ընթեցումն ավարտելով թեթևացած ծիծաղեց Փիփինը: — Բայց մեզ մոտ, Հոբիթստանում ասում են՝ փետուրն արծվի է, ներսը՝ ագռավի: Իսկ դու ի՜նչ տեսք պիտի ունենաիրունենայիր, եթե մեկ-երկու շաբաթ դարան մտած ես եղել:
— Դարան մտնելը դատարկ բան է,— ասաց Պանդուխտը: — Հետքագետի տեսք ունենալու համար պետք է ոչ թե մեկ, այլ շատ տարիներ Խլուտում թափառես: Դուք այդպիսի փորձություններ չեք տեսել... և լավ է, որ չեք տեսել:
Նա հեռացավ, և Ֆրոդոն արագորեն Մերիին պատմեց այն ամենը, ինչ եղել էր այդ երեկո: Երբ Պանդուխտն ու Նոբը վերադարձան, Մերին խորհում էր Գենդալֆի նամակի շուրջը:
— Ուրեմն այսպես, պարոնայք հյուրեր,— ասաց Նոբը: — Ես էնտեղ խառնշտեցի ձեր անկողիննները և ամեն մեկի մեջ մի երկարուկ բարձ դրեցի, ձեր թույլտվությամնբ: Բրդե ծածկոցն էլ ծալծլեցի, ձեր գլխին շատ նման ստացվեց, պարոն ՊարԲե... Զառիթափցի,— քթի տակ ժպտալով ավելացրեց նա:
— Մթության մեջ սկզբում չեն տարբերի,— ծիծաղեց Փիփինը,— իսկ երբ հասկանան...