Ֆրոդոն սարսափահար ընկավ գետնին ու, ինքն էլ չիմանալով, թե ինչու, հանկարծ գոռաց. «Ով, Էլբերեթ... Գիլթոնիել...» և դաշույնով հարվածեց մոտեցող թշնամու ոտքին: Կատաղի ոռնոցը սասանեց մթությունը, և սառցե մահաբեր շեղբը խրվեց Ֆրոդոյի ուսը: Գիտակցությունը կորցնելու պահին նա տեսավ, թե ինչպես մառախուղից դուրս նետվեց Պանդուխտը՝ երկու բոցավառ ճյուղ ձեռքերին: Վերջին ճիգերով Ֆրոդոն Մատանին պոկեց մատից, դաշույնը ձեռքից ընկավ, ու նա երեսի վրա փռվեց գետնին:
====Գլուխ տասներկու․ տասներկու. Փախուստ դեպի Գետանցում====
[[Պատկեր:Flight to the Ford.jpg|300px|thumb|right]]
Նա պարզեց ձեռքը. ափի մեջ բաց կանաչ քար կար:
— Ընկած էր կամրջի մեջտեղում, ցեխի մեջ,— բացատրեց նա: — Սա էլֆական բյուրեղ է: Միայն թե չգիտեմ՝ հատու՞կ են այնտեղ թողել, թե՞ ինչ-որ մեկի մոտից է ընկել, բայց, միևնունն միևնույնն է, հուսադրում է: Այնպես որ եկեք չվախենանք ու անցնենք Կամուրջը: Իսկ հետո... Հետո կտեսնենք, բայց ճանապարհով չենք գնա. բյուրեղն ինչ էլ որ նշանակի, անվտանգություն չի խոստանում:
Կամուրջն անցան արագ ու բարեհաջող: Լռություն էր տիրում, միայն ջուրն էր խոխոջում երեք հսկայական կամարների տակ: Մի կես լիգ անցնելուց հետո Պանդուխտը թեքվեց ձախ՝ դեպի նեղ ձորահովիտը և խորացավ բլուրների ստորոտի նոսր անտառում: Հոբիթներն առաջ էին շարժվում մթնշաղոտ ծառերի արանքով և ուրախանում էին, որ տաղտկալի հարթավայրն ու սարսափելի Ուղին մնացել են հետևում. թեպետ այստեղ էլ տեղանքը վայրի էր, խուլ ու չարագույժ: Լեռների ելուստների վրա ու գագաթներին երևում էին հինավուրց պարիսպների ու աշտարակների ավերակներ՝ դրանք ասես ինչ-որ անհասկանալի սպառնալիք էին թաքցնում իրենց մեջ: Ֆրոդոն հիշեց Բիլբոյի գրքում եղած նկարագրություններն ահեղ աշտարակների մասին, որոնք գտնվում էին Ուղուց դեպի հյուսիս, Թրոլների անտառից ոչ հեռու, որտեղ Բիլբոն վերապրեց իր առաջին լուրջ արկածը: Չլինի՞ արդեն այդ մռայլ վայրերում են, Թրոլների երկրում...
Լեռները գնալով ավելի սերտորեն էին շրջապատում նրանց: Ուղին առանց շեղվելու գնում էր դեպի գետը, բայց այժմ ճամփորդներն այն տեսնել չէին կարող: Առջևում փռված էր լեռների մեջ մխրճված երկար, նեղ, մթին ու մռայլ կիրճը: Քարափներից կախվել էին ծուռումուռ դարավոր արմատներ, լանջերին սևին էին տալիս խոժոռ սոճիները:
Հոբիթներն աներևակայելի հոգնել էին: Նրանք առաջ էին ընթանում չափազանց դանդաղ՝ արահետներ այստեղ չկային, ստիպված շրջանցում էին ընկած ծառաբները ծառաբներն ու թափված քարերը: Ներքևով էին գնում ոչ միայն Ֆրոդոյի պատճառով. միևնույնն է, զառիթափի գլուխը բարձրանալը բավական դժվար կլիներ: Երկրորդ օրը եղանակը վերջնականապես փչացավ: Փչեց արևմտյան քամին, հեռավոր Ծովից խոնավությամբ հագեցած ամպեր եկան, և լեռների գլխին մանր անձրև տեղաց: Երեկոյան կողմ բոլորը մինչև վերջին թելը թրջվեցին: Գիշերատեղն էլ հաճելի չէր. խարույկ վառել այդպես էլ չկարողացան: Առավոտյան լեռներն ավելի բարձր ու զառիկող դարձան, իսկ կիրճը թեքվեց հյուսիս: Պանդուխտը մտահոգ տեսք ուներ. արդեն տաս օր էր անցել Թխպամածում այն գիշերից հետո, և սննդամթերքն արագորեն սպառվում էր: Իսկ անձրևն անդադար գալիս էր ու գալիս:
Գիշերեցին կախված ժայռի տակ, փոքրիկ անձավում կամ , ավելի ճիշտ, խոռոչում: Ֆրոդոն պառկած տանջվում էր: Խոնավ ցրտից ուսի վերքը նվվում էր, ինչպես երբևէ, և անդադար ցավն ու ցուրտը թույլ չէին տալիս քնել: Նա անվերջ կողքից կողք էր շրջվում ու վախեցած ականջ դնում գիշերվա ձայներին՝ խորշերում քամու սուլոցին, կաթացող ջրի ձայնին, հանկարծակի պոկված ժայռաբեկորի դղրդոցին, թափվող քարերի խշշոցին... Նրան հանկարծ թվաց, թե իրեն շրջապատում են սև ստվերները՝ ահա նրանք, հիմա կբռնեն իրեն, ու ամեն ինչի վերջը կգա: Բայց, կտրուկ նստելով, տեսավ միայն Պանդուխտի մեջքը, որն անքուն նստած հսկում էր ու ծխամորճ ծխում: Վերջապես Ֆրոդոն ընկղմվեց անհանգիստ քնի մեջ և տարօրինակ երազ տեսավ. իբր քայլում է խոտի վրայով իր սեփական այգում, Հոբիթստանում, բայց այգին ինչ-որ անորոշ է, մշուշոտ, անիրական, և միայն ցանկապատի վրա կռացած բարձրահասակ սև ստվերներն են պարզորոշ ու հստակ:
Երբ Ֆրոդոն արթնացավ, անձրևն արդեն դադարել էր: Երկինքն առաջվա պես շղարշված էր գորշ ծածկոցով, բայց բացվածքներից երևում էր դալուկ-կապույտ երկինքը: Քամին կրկին փոխվել էր: Այս առավոտ չշտապեցին ճանապարհ ընկնել: Սառը նախաճաշից հետո Պանդուխտը գնաց հետախուզելու՝ հոբիթներին պատվիրելով մնալ ժայռի տակ: Նա ուզում էր մագլցել վերև և ուշադիր տարածքը զննել:
Բարձունքում առանձնահատուկ ցուրտ գիշեր անցկացրին, թեև Խարույկ էին վառել ծեր սոճու ծուռումուռ արմատների տակ գտնվող մի ոչ մեծ փոսում, որը, ըստ երևույթին, մի ժամանակ կավի հանք էր եղել: Հոբիթները միմյանց սեղմված կուչ էին եկել կրակի շուրջ. լեռնանցքում սառը քամի էր փչում, ներքևում ծառերը տնքում ու հառաչում էին: Ֆրոդոն կես քուն կես արթուն պառկած էր: Նրան թվում էր, թե իր գլխավերևում անհամար սև թևեր են սավառնում, հետապնդողները պտտվում են լեռների գլխին ու փնտրում իրեն՝ վերևից ուշադիր զննելով յուրաքանչյուր ձորակ, յուրաքանչյուր ճեղք...
Բացվեց ցուրտ, բայց պայծառ առավոտը: Օդը մաքրվել էր մշուշից, լվացված երկինքը լցվել էր թափանցիկ, դալուկ լույսով: Հոբիթները ձգվեցին, առույգացան և անհամբերությամբ սպասում էին արևածագին, որպեսզի տաքացնեն փայտացած ձեռքերն ու ոտքերը: Հենց վերջնականապես լուսացավ, Պանդուխտը Մերիի հետ գնաց հետախուզելու ճանապարհը անցումից դեպի արևելք: Երբ նրանք վերադարձան՝ այս անգամ արդեն ուրախալի լուրերով, արեգակն արդեն դուրս էր եկել և պայծառ փայլում էր: Պարզվեց, որ այս անգամ ուղղությունը քիչ, թե շատ, ճիշտ են ընտրել: Մնում է միայն իջնել ներքև, և լեռները կմնան ձախ կողմում: Պանդուխտը հեռվում նկատել էր Դիվոտի փայլը և այժմ գիտեր, որ թեև գետանցում Գետանցում տանող ճանապարհը չի երևում, այն գետից հեռու չէ:
— Ստիպված ենք մեկ անգամ էլ դուրս գալ Ուղի,— ասաց նա: — Լեռներով հնարավոր չէ անցնել, չորս կողմը փլվածքներ են: Հարկավոր է գնալ ներքև: Այլապես մենք մի շաբաթվա ընթացքում էլ չենք հասնի Գետանցումին, իսկ այդ շաբաթը չունենք:
Որոշեցին՝ քանի դեռ շուրջը խաղաղ է, գնալ արահետով, քանի որ այդպես իջնելն անհամեմատ հեշտ էր: Բայց չափազանց զգույշ էին, հատկապես երբ արահետը մտավ ստվերաշատ եղևնուտ ու լայնացավ: Որոշ ժամանակ անց, եղևնուտից դուրս գալով, այն կտրուկ իջավ ներքև, շրջանցեց քարքարոտ ժայռն ու կորավ հետևում: Ժայռը շրջանցելով՝ ճամփորդները տեսան, որ արահետը մտնում է ցածր ապառաժի տակ, որտեղ ծառերի սաղարթի հետևում թաքնված մի բացատ էր երևում: Ապառաժե պատի մեջ դուռ կար՝ կիսաբաց և ընդամենը մեկ ժանգոտ ծխնուց կախված:
Մոտենալով՝ նրանք կանգ առան: Դռան հետևում քարայր էր կամ, հնարավոր է, ժայռի մեջ փորված ապաստարան, բայց ներսում մութ էր, և ոչինչ զանազանել հնարավոր չէր: Պանդուխտը, Սեմն ու Մերին ամբողջ ուժով հրեցին. դուռը տեղի տվեց, և Մերին ու Պանդուխտը մտան ներս: Խորքը չգնացին. գետնին հոշոտված ոսկորների կույտեր էին թափված, իսկ անկյունում հսկայական սափոր էր դրված, ու կողքին՝ մի քանի կոտրված կավե կժեր:
— Ախր սա թրոլների որջ է,— հանկարծ կռահեց Փիփինը: — Շու՛տ արեք, դուրս եկեք քարայրից, արդեն պարզ է, թե ում արահետն է սա: Ինչքան շուտ էստեղից հեռանանք, էնքան այնքան լավ:
— Իսկ իմ կարծիքով, դրա կարիքը չկա,— ասաց Պանդուխտը՝ քարայրից դուրս գալով: — Սա իսկապես թրոլների որջ է, բայց վաղուց լքված է: Այնուամենայնիվ եկեք զգույշ լինենք, իսկ հետո կերևա:
Ֆրոդոն ոչինչ չասաց, իսկ Սեմն աչքերը չռեց:
Արևն արդեն բավական բարձրացել էր և գրեթե տերևազուրկ ճյուղերի արանքով լույսի վառ շերտեր էր սփռում բացատի մեջ: Փամփորդները Ճամփորդները գաղտագողի մոտեցան և , բների հետևում շունչները պահած, քարացան: Ահա նրանք՝ թրոլները. երեք ահռելի հրեշներ: Մեկը կռացել էր, իսկ մյուս երկուսը նայում էին նրան:
Պանդուխտը հանգիստ առաջ գնաց, ասես ոչինչ էլ չէր եղել:
Ցավին չդիմանալով՝ ակամա գոռաց:
Թրոլին այդ ամենը լավ զվարճացրեց.
Ախր Թոմի հարվածից ոչինչ հետույքը չցավեց:
Այդպես ամեն ինչ տխուր վերջացավ,
— Էդ էր պակաս,— ասաց Սեմը, — ոչ հրաշագործ եմ ուզում լինել, ոչ էլ՝ ռազմիկ: Շնորհակալություն:
Օրն արդեն դեպի երեկո էր թեքվում, երբ նրանք լքեցին բացատը և խորացան անտառի մեջ: Ըստ երևույթին գնում էին նույն ճանապարհով, որով տարիներ առաջ գնացել էին Գենդալֆը, Բիլբոն և թզուկները: Քայլեցին մի քանի մղոն՝ և հայտնվեցին քարափի գլխին: Ներքևում երևում էր Ուղին: Թողնելով Կատաղի գետն ու նրա նեղ հովիտը հեռու հետևում, այն վազում էր դեպի գետանցում՝ Գետանցում՝ գալարվելով մե՛րթ անտառի թավուտներում, մե՛րթ հավամրգու թփերով ծածկված լանջերի միջև: Ճանապարհին Պանդուխտը խոտերի մեջ թաքնված մի քար ցույց տվեց հոբիթներին: Վրան կիսաջնջված ռուներ կային թզուկների լեզվով և էլի ինչ-որ անհասկանալի նշաններ:
— Բարև ձեզ, խնդրեմ,— բացականչեց Մերին,— ախր սա այն քար-նշանն է, որը ցույց էր տալիս, թե որտեղ են թաքցված թրոլների գանձերը: Խոստովանիր, Ֆրոդո, Բիլբոն իր մասնաբաժինն ամբողջությա՞մբ է հանել, թե՞ հնարավոր է ինչ-որ բան մնացած լինի:
Հաջորդ առավոտյան, լուսաբացից առաջ, հոբիթներն առաջ էին գնում քնատ ու հոգնած: Գետանցումը դեռ հեռու էր, բայց նրանք հաշտվել էին իրավիճակի հետ և, մի կերպ իրենց պահելով, որ չընկնեն, ինչ-որ հրաշքով հասնում էին ուղեկցորդների հետևից:
— Գնում ենք գլխավոր վտանգին ընդառաջ,— ասաց Գլորֆինդելը,— սիրտս զգում է, որ կրնկակոխ հետապնդում են մեզ, իսկ գետանցման Գետանցման մոտ դարան են մտել:
Լեռան ստորոտ էին իջնում խոտածածկ լանջերով, և հոբիթները քայլում էին փափուկ խոտի վրայով, որպեսզի ոտքերը հանգստանան: Երեկոյան երկու կողմից սոճուտ սկսվեց, իսկ քիչ հետո ճանապարհը մտավ զառիվայր, ուղղաձիգ պատերով կիրճը: Ճամփորդներն արագացրին քայլերը, և կիրճում տարածվեց անվերջանալի արձագանքը, ասես նրանց բազմաթիվ ոտքեր էին կրնկակոխ հետևում: Առջևում թեք վայրեջք էր, ապա Ուղին դուրս էր գալիս մի ոչ մեծ մարգագետին, որից այն կողմ սկսվում էր ծանծաղուտը: Գետի մյուս ափին Ուղին շագանակագույն զառիթափով բարձրանում էր վերև. ավելի հեռվում հսկա լեռներ էին:
— Առա՛ջ, վարգի՛ր, ասում եմ,— գոռաց Գլորֆինդելն ու էլֆերեն հրամայեց ձիուն. —''Նորո լի՛մ, նորո լի՛մ, Ասֆալո՛թ...'':
Ձին սուրաց: Այդ նույն պահին ներքև սլացան սև ձիերը: Սահմռկեցուցիչ ոռնոց լսվեց՝ այն նույն ոռնոցը, որ վերջերս հոբիթները լսել էին Հոբիթստանի արևելյան Արևելյան նահանգում: Պատասխան ոռնոցը չուշացավ, և ժայռերի ու ծառերի հետևից հայտնվեցին ևս չորս Հեծյալ. երկուսը սլացան դեպի Ֆրոդոն, իսկ մյուս երկուսը՝ դեպի գետանցում՝ Գետանցում՝ փորձելով կտրել սպիտակ ձիու ճանապարհը: Թվում էր՝ նրանք սլանում են փոթորկի թևերով: Հեծյալների ուրվագծերը գնալով մեծանում էին ու սևանում՝ ծածկելով ողջ հորիզոնը:
Ֆրոդոն հետ նայեց՝ ընկերներն արդեն չէին երևում: Բայց Հեծյալները նույնպես հետ էին մնացել. սև ձիերը չէին կարողանում մրցել ճերմակ նժույգի հետ: Հետո նա նայեց առաջ՝ և կորցրեց վերջին հույսը. թշնամիներից շուտ գետանցումին Գետանցումին հասնելն անհնար էր: Հիմա նա Հեծյալներին հստակ տեսնում էր: Գլխանոցներն ու սև թիկնոցներն անհետացել էին ինչ-որ տեղ. այժմ նրանց հագին մոխրագույն հանդերձներ էին: Ոսկրոտ ձեռքերում առկայծում էին մերկացված թրերը, սաղավարտների տակից պսպղում էին սառցե աչքերը, իսկ խուլ, գերեզմանային ձայները կանչում էին հոբիթին ու հրամայում կանգ առնել:
Սարսափը պատեց Ֆրոդոյին: Թրի մասին նա այլևս չէր մտածում: Ճչալ-կանչելն իմաստ չուներ՝ նա միայն փակեց աչքերը և սեղմվեց ձիու պարանոցին՝ ամուր կառչելով բաշից: Ականջներում սուլում էր քամին, զիլ զնգզնգում էին հեծելասարքից ամրացված բոժոժները: Հանկարծ գերեզմանային մահացու սառնություն փչեց, և Ֆրոդոյին ասես սառցե թրեր խոցեցին. էլֆական ձին ծառացավ ու սլացավ առաջ ուղիղ առաջապահ Հեծյալի քթի տակով: