Changes

Ճիկառան

162 bytes removed, 07:20, 5 Հունիսի 2017
Ծխախոտն որ ունենար, ծխելն որ ըլլար, երանության մեջ կզգար ինքզինքը այլևս։ Ալ աշխարհը տա՞կն էր անցեր, թե՞ վրան էր ելեր հոգը անգամ չէր:
Ուտելը, ինչպես ըլլար, կըլլար։ Ձեռքի մը չափ ցամաք հացով, չոր հացի բրդոջքներր ջուրի մեջ թաթախելով ալ կգոհանար, ան, չըլլար՝ անոթի ալ կպառկեր, Այս փորը խոսք կհասկնար, վերջապես, միայն թե՝ ծխելը ըլլար, անոր չէր դիմանար:
Այն օրերուն ծխախոտը քանի՞ փարայի խոսք էր: Լազերը Տրապիզոնի գավառներեն, մորթիներով զինված,տասնհինգ, քսան ձիու բեռներով կբերեին ամեն անգամուն: Րեժին չկար՝ ըսել էր, կամ ավելի ճիշտը֊, քաղաքներուն մեջ գոյություն ուներ միայն: Մեկ խումբը կմեկներ, մյուսը կհայտնվեր: Անոնք իրենց բեռները կիջեցնեին, կբանային հակերը, ու առուծախը ազա՜տ, աներկյո՜ւղ: Սեպիլուլլահ... Գնե որքան որ կուզես ու գինը ինչքա՜ն աժան. լիրը, այսինքն վեց օխան, տասնըութը ղուրուշ, դու ըսե՝ ամենեն բարձրը՝ քսանչորս ղուրուշ:Բայց Զայիմ աղան գյուղին ամենեն աղքատն էր։ Վաստկվոր չէր,ձեր ծեր ալ ըլլալով՝ ո՞վ կկանչեր զինքը ու օրավարձքով կաշխատցներ։ Այնպես որ՝ սև մեթալիկ մը, պղինձ մը իսկ չկար ծոցը՝ ծխախոտի տալու: Աչքըշարունակ իմ ու քու քսակն ու տուփն էր, կսպասեր, թե ո՞վ պիտի ճիկառա մը երկնցներ իրեն:
Ձմեռ որ գար՝ օտաները կերթար, օրը իրիկուն ընելու համար. Պետք է ըսել, որ թրքական գյուղերուն մեջ, բացի սակավաթիվ ունևորներե, ամեն տուն օտա չունի, շատերը միայն ներքնատունե մը բաղկանալուն այրերը չէին հավաքվեր ու նստեր, կիներուն պահվելուն, խիստ «նամեհրամ»-ին պատճառով։ Գավառը անտառուտ ըլլալով փայտը առատ էր,գմբեթավոր օճախները անդադար կվառեին, ու կնստեին բոցերուն դիմաց։
Շաբաթը մեկ-երկու անգամ ալ, հեյպե մը ուներ, ուսեն կձգեր, բիրը կառներ, հին փաթթոցը ականջներուն վրայեն կկապեր չմսելու համար,շրջակա գեղերը կերթար, գացած տեղերեն, ասոր անոր տուփերեն ճիկառա շինելով՝ կգոհացներ իր պահանջը։
- Մի՞թե իմ ու քու ուզելովդ պիտի ըլլա, ինչ որ կամենա՝ ան կուտա... թեվեքելլի եղիր… Աստված իր ծառան որ ստեղծեր է, րըզգն էլ հետը ստեղծած է, անոթի չթողուր… նասիպ… նասիպեդ ավելի չըլլար ինչքան ալ աշխատիս։
Ու կավարտեր խոսքը՝ ըսելով, որ ճիկառա մը տար: Գյուղացին կերկարեր տուփը, ու Զայիմ աղան կփաթթեր հաստ, որքան հնար էր, հաստ ճիկառա մը, կվառեր, ու կթողուր որ մեկներ:
- Ո՞ւր, Ատը Կյուզել աղա, ո՞ւր, բոլորտիքդ ալ չես նայիր ու ինկեր ես՝ կերթաս,— իր նստած տեղեն կձայներ այս անգամ, նորեն, Զայիմ աղան նոր անցորդի մը,— եկուր նստե, հոգնություն մը առ ու այնպես գնա, ճանըմ։
Այս Ատը Կյուզել աղան պզտիկ, շատ պզտիկ մարդ մ՝է։ Չորս թիզ կա ու չկա։ Վտիտ։ Ոտքերը տրեխ, բիր մը ձեռքը, ու վիշտ՝ դեմքին վրա:
Մարդուկը կուգար, կնստեր մոտը։
- Ո՞ւր, ո՞ւր կերթայիր, չես ալ ըսեր,- կկրկներ վերստին Զայիմ աղան,— խոսե նայինք՝ ի՞նչ ունիս։
Մի հարցներ, Զայիմ աղա,— կպատասխաներ ան,— մի՞ հարցըներ։
 '* Սերմը գցիր ու տեր մի լինիր, (Ծ. կ.)
Ու կպատմեր, թե դատարանեն կուգար: Վեց արտավարնոց ջրարբի արտ մը իր եղբորորդիները ձեռքեն հափշտակել կուզեին, ու կկասկածեր իր հաջողութենեն, որովհետև ուխտիկցի Մոլլան, Կուլանցի Մահմուտ պեկը, փանպուխձորցի Կոճո պեկը հակառակ էին իրեն:
Միաժամանակ՝ մինթանին ներքևեն ծխախոտին տուփը կհաներ:
Զայիմ աղա, առանց հրավերի սպասելու՝ հաստ ճիկառա մը շինելով ու անուշ-անուշ հոտոտելով վառելե հետո՝ կպատասխաներ, հանդիմանական շեշտով մը.
- Չեն ամչնար այդ եղբորորդիներդ… Ինսան-օղլին հարամ կաթ է ծծեր. Ատը Կյուզել աղա, քեզի
պես աստվածավախ մարդուն ալ կընեն… Ուխտիկի Մոլլան, Կոճո պեկը ինչ ըսելով՝ երես կուտան անոնց…
- Այս աշխարհքին վրան կա , ներքևն ալ կա. Այս աշխարհքեն անդին ալ կա.հոն պատասխան տալ ալ կա, Ատը Կյուզել աղա…
Զայիմ աղա ճիկառա մըն ալ կշիներ, հետո երրորդ մը ևս, այս անգամ այնքան հաստ, որ թուղթին երկու եզերքները չէին միանար:
Ատը կյուզել աղան չէր նկատեր անգամ, Տուփը առնելով՝ կդներ ծոցը ու, սրտապնդող խոսքերեն ուժ առնելով, ոտքի կելլեր ու կմեկներ:
Այնուհետև ուրիշներ կուգային, Զայիմ աղան ամենուն հետ ալ կխոսեր, ամենքեն ալ մեկ-երկու ճիկառա կառներ ու կճամբեր:
 ** *
Ատենե մը ի վեր, սակայն, Զայիմ աղան, նստելո՛վ սովորականին պես՝ իր տան առաջքը, ու դիտելով արևոտ, կանաչ զառիթափերը, խոր–խոր ձորերը՝ բան մը կմտածեր. Սթանպոլ երթալ։
Ինք թեև մինչև այդ տարիքը դուրս ելած չէր գավառին սահմաններեն, բայց շատերը կերթային ու դրամ կղրկեին իրենց տունը, վաստակով կդառնային։ Ինք ինչո՞ւ չըներ։ Կազատեր, այդպեսով, թշվառութենեն։
Ու բոլորին կհաղորդեր իր մտադրությունը։
- Բան մը կմտածեմ ես, աղաներ, դուք ի՞նչ կըսեք իմ այս խելքիս, — կըսեր։- Ի՞նչ է, Զայիմ քեռի։- Կըսեմ՝ Ստամպոլ երթամ։
-Ստամպո՞լ զարմացած կնայեին,– բայց դուն Ստամպոլ երթաս՝ ի՞նչ կրնաս ընել, Զայիմ քեռի, բեռնակրություն չես կրնար ընել, փուռերուն մեջ չես կրնար աշխատիլ, նավերեն ածուխ չես կրնար պար֊պել, ի՞նչ ընես՝ երթաս։
- Կըսեմ՝ երթամ, փարա վաստկիմ ու պո՜լ ճիկառա մը խմեմ,– ու այդ «պո՜լ…»-ը այնքան կերկնցներ, որ մեկ-երկու րոպե կտևեր:
Բայց այդ բանին պետք չեղավ։
Իր գյուղացի Տուրմուշ չավուշը կար, Ան Զոնկուլտաքի ածուխի բեռնակիրներան վերակացուն, չավուշն էր, ու թեև հազիվ տարի մը կըլլար հայրենիք էր դարձեր, հանկարծ աճապարանքով կանչված էր, Տուրմուշ
չավուշ պարտավորված էր իսկույն մեկնելու, բայց տունը որո՞ւ ձգեր ու երթար, Շատ արտեր ուներ, իր կինն ու մայրը չէին կրնար լեռնեն փայտ բերել, արտերը հերկել, երիտասարդ ծառա մը վարձելն ալ բազմաթիվ անհարմարություններ ուներ, քանի որ իր առաջին կինը արձակած էր ու երկրորդ կինը շաա նորատի, շատ մանկահասակ էր, ու խորհած էր Զայիմ աղային վրան, ճիշտ է, ծեր էր ան, բայց թող ըլլար, ավելի աղեկ:
Ու Տուրմուշ չավուշ, օրին մեկը եկավ, գտավ Զայիմ աղան, ամեն մանրամասնություն պատմեց անոր:
- Դուն շատ ես աշխատեր, քիչ ես աշխատեր, ատոր մասին մի՛ մտածեր, Զայիմ քեռի, - ես քենե ադ չեմ փնտրեր. ինչքան աշխատիս՝ բավական է ինծի, դուն փորձառու, ալիք-մորուք ճերմակցուցած մարդ ես, միայն քու նազարդ
չոլուխ-չոճուխին վրա ըլլա, քենե ադ կուզեմ, գիտես որ՝ օլուր-օլմազ մարդե չեմ ախորժիր տանս մեջ, երիտասարդ, անփորձ կնոջ տեր եմ, վերջապես:
Ու իբր վերջաբան, ավելցուց.
Առաջին րոպեներեն հետո, վերջապես, աչքերը բացավ, նայեցավ շուրջը, աոանց կարենալ խոսելու,
- Զայիմ աղա, Զայիմ քեռի, ըսե նայինք, ի՞նչ ունիս, ի՞նչ եղավ կհարցնեին։
- Ճղ… ճղ… ճղ… ձայներ մը կրցավ արտասանել, հոտոտելու պես ռունգերը բացխփելով, - Ի՞նչ կուզես, Զայիմ քեռի, բա՞ն մը կուզես, բա՞ն մը բերենք, - կկրկնեին ամեն կողմե, գոմին մեջ ոտքի վրա կայնող բազմութենեն: - Ճղ… ճղ… ճղ…
Արդյոք ի՞նչ հասկցնել կուզեր: Րուպի եռացած շերպեթ բերին, տաք սուրճ տվին, բայց ոչ մեկը ընդունեց, ակռաները պինդ սեմած էր:
Ամեն մարդ մեկ-մեկ կերպ կմեկներ:
Ինք իր ոտքովը գոմեն ելավ, ներքնատունը օճախին մոտ գնաց ու նստավ:
Զայիմ աղա, Զայիմ քեռի, անցած ըլլա ի՞նչ եղար, ինչե՞ն այդպես եղար, ճանըմ,– կհարցնեին գեղացիները, իրենք ալ շուրջը բոլորվելով՝ անոր նստելեն հետո։
Զայիմ աղան, ծանր-ծանր շուրջը նայելով ու մորուքին թելերը խառնելով, պատասխանեց.Մի հարցնեք, մի հարցնեք, աղաներ, որ ըսեք, թե գիտեմ՝ ես ալ չգիտեմ... առտուն, որ աղահանքերեն ճամբա ելանք, անկե ի վեր՝ ճիկառա չեմ ծխած... քանի աշխատեցա ճիկառա մը շինեմ, անձրևը, ձյունը չթողուր... կթրջեր, կմարեր... ճիկառան աչքիս թյութմիշ կըլլար... ինչ որ եղա, ճիկառա չըլլալեն եղա՝ կըսեմ։
- ճղ… ճղ… ճղ… ըսածդ ի՞նչ էր,— հարցուցին։
- ճիկառա ըսել կուզեի, ճիկառա տվեք, չէի կրնար հասկցնել։
26
edits