— Գուցե և այդպես է,— համաձայնեց էլֆը,— բայց այստեղ նույնիսկ ծանր ճտքավոր կոշիկները հետք չեն թողնի. խոտը չափազանց բարձր է ու ճկուն:
— Դրանով հետքագետին չես շփոթեցնի,— առարկեց Գիմլին: — Արագորնին մի հատիկ տրորված ցողունն էլ է բավական: Միայն թե վախենում եմ նա ոչինչ չի գտնի, նույնիսկ հիմա՝ երբ լույսը բացվել է: Ուրվականները հետքեր չեն թողնում, իսկ դա Սարումանի ձեռքի գործն է: Այդ նրա ուրվականն էր, ես դրանում համոզված եմ: Գուցե՞ նա հիմա էլ է մեզ հետևում անտառից:
— Բացառված չէ,— ասաց Արագորնը: — Սակայն ես լիովին վստահ չեմ: Առհասարակ ինձ ձիերն են մտահոգում: Դու, Գիմլի, ասացիր, որ նրանց ինչ-որ մեկը վախեցրեց և նրանք փախան: Բայց, իմ կարծիքով, ամեն ինչ այդպես չէրայլ կերպ էր: Լեգոլաս, իսկ դու լսեցի՞ր նրանց խրխնջոցը: Քո կարծիքով նրանք վախեցա՞ծ էին:
— Իմ կարծիքով՝ ոչ: Ես շատ լավ էի նրանց լսում: Եթե մթությունը և մեր սեփական վախը չլինեին, կմտածեի, որ ձիերն ուրախությունից են վրնջում, ասես հանդիպած լինեին իրենց հին ընկերոջը:
— Ինձ էլ այդպես թվաց,— ասաց Արագորնը: — Սակայն մենք չենք կարող լուծել այդ հանելուկը, մինչև ձիերը չգտնվեն: Լա՛վ, շուտով արևը կծագի, հանելուկները թող մնան հետո: Սկսենք հենց մեր ճամբարից, հարկավոր է ուշադիր հետազոտել տարածքը: Մեր խնդիրը հոբիթների հետքը գտնելն է, գիշերային հյուրի մասին հետո կմտածենք: Եթե նրանց ինչ-որ կերպ հաջողվել է փախչել, ապա կարող էին թաքնվել միայն անտառում, այլապես նրանց անմիջապես կնկատեին: Եթե այստեղից մինչև անտառեզր ոչինչ չգտնենք, կվերադառնանք ու կրկին կհետազոտենք մարտի դաշտը, իսկ հետո՝ մոխրակույտը: Թեպետ դժվար թե մոխիրների մեջ ինչ-որ բան գտնենք՝ ռոհիրիմները չափազանց լավ են կատարել ռոհանցիներն իրենց գործըլավ գիտեն:
Բարեկամներն սկսեցին չորեքթաթ հետազոտել հողը՝ շոշափելով յուրաքանչյուր ցողուն: Ծառը, որի անշունչ տերևները թեթև սոսափում էին արևելյան սառը քամուց, լուռ թախիծով հետևում էր նրանց: Արագորնն աստիճանաբար հեռանում էր ճամբարից: Հետևում թողնելով գետամերձ պահապան կրակից մնացած մոխրակույտը՝ նա շարժվեց դեպի բլուրը, որտեղ տեղի էր ունեցել մարտը: Հանկարծ նա կանգ առավ ու այնքան ցածր կռացավ, որ քիթը քսվեց խոտերին: Հետո շրջվեց ու ձայն տվեց ընկերներին: Լեգոլասն ու Գիմլին շտապեցին Արագորնի մոտ:
— Ա՜յ քեզ հանելուկ,— բացականչեց Լեգոլասը: — Ոտ ու ձեռը կապված գերին հանգիստ լքում է օրքերին, աննկատ անցնում բլուրը շրջապատած ռոհանցիների քթի տակով, նստում բաց դաշտում՝ բոլորի աչքի առաջ, և օրքի դանակով կտրատում կապանքները: Ոչինչ չեմ հասկանում: Եթե նրա ոտքերը կապված էին, ինչպե՞ս է կարողացել փախչել: Իսկ, եթե միայն ձեռքերը, այդ դեպքում ինչպե՞ս է կարողացել դանակով աշխատել: Իսկ եթե նա ընդհանրապես կապված չի եղել, ուրեմն, այս պարաններն ինչի՞ համար են: Եվ ամենահետաքրքիրը դեռ առջևում է: Աղավնյակն իրենից գոհ նստում է խոտին և առանց շտապելու լեմբաս ծամում: Նույնիսկ առանց մելորնի տերևի էլ պարզ է, որ հոբիթ է այս ամենի հեղինակը: Դե, իսկ ուտելուց հետո, պետք է հասկանալ, թևեր է աճեցրել ու երգով թռել անտառ: Նրան գտնելը հեշտից էլ հեշտ է, միայն թռչել է պետք սովորել:
— Կախարդի մատը խառն է այս գործում,— եզրափակեց Գիմլին: — Հենց այնպես չէր երեկ այստեղ թափառումթրև գալիս: Ի՞նչ կասես, Արագո՛րն, ինչ-որ բան կավելացնե՞ս:
— Այո, կփորձեմ,— ժպտաց հետքագետը: — Բանն այն է, որ այստեղ այլ հետքեր էլ կան, թեև դուք դրանք չնկատեցիք: Համաձայն եմ, որ այստեղ հոբիթ է եղել, և որ նրա ձեռքերը կամ ոտքերը ազատ են եղել: Ավելի շուտ ձեռքերը, դա հեշտացնում է խնդիրը: Բայց նա ոչ թե փախել է, այլ նրան այստեղ բերել են: Քիչ այն կողմ արյուն կա թափված՝ օրքի արյուն: Բացի դրանից հեծյալներն ինչ-որ ծանր բան են քարշ տվել խոտի վրայով: Ըստ երևույթին նրանք այստեղ ինչ-որ օրք են բռնացրել, սպանել և դիակը քարշ տվել խարույկի մոտ: Դե, իսկ հոբիթին չեն նկատել մի հասարակ պատճառով. ամեն ինչ գիշերն է տեղի ունեցել, իսկ փախստականի հագին էլֆական թիկնոց է: Բնականաբար խեղճը մահու չափ հոգնած ու քաղցած է եղել և ոչ մի զարմանալի բան էլ չկա, որ նա, սպանված թշնամու դանակով կապանքներից ազատվելով, որոշել է մի քիչ հանգստանալ ու սնվել: Ուղեպարկ չի ունեցել՝ ըստ երևույթին լեմբասը գրպանում է եղել: Հըմ, իսկական հոբիթային արարք... Ես ասում եմ «հոբիթ» և «նա», բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսն էլ փրկվել են: Հուսով եմ, որ այդպես է, ապացույցներ դեռ չկան...
— Նշանակում է, ստիպված ենք մտնել Ֆենգորնի թավուտները,— ասաց Գիմլին: — Մենակ թե ախր հեչ սրտովս չի այս անտառը: Մեզ զգուշացրել են այստեղ չմտնել: Լավ կլիներ հետքերն այլ տեղ տանեին:
— Ինչքան էլ որ ինձ վախեցնեն այս անտառի մասին ասույթներով, ես չեմ կարծում, որ այն չարի կացարան է,— առարկեց Լեգոլասը:
Նա թեքվեց առաջ, լայն բացված աչքերով նայեց անտառի կիսախավարին ու լարված ականջ դրեց:
Հասնելով ընկերներին՝ նա ուղղվեց ու նայեց շուրջը, բայց կարևոր ոչինչ չտեսավ: Քիվը ձգվում էր հարավից արևելք, բայց հարավում տեսարանը փակում էր ժայռը, իսկ արևելքում միայն ծառերի միօրինակ շարքեր էին երևում, ու հեռվում՝ հարթավայրը:
— Մենք ճամորդեցինք ճամփորդեցինք շատ երկար պտույտով,— ասաց Լեգոլասը: — Փոխարենը հիմա ամբողջ Ջոկատով անվտանգ կանգնած կլինեինք այստեղ: Պետք էր միայն Մեծ Գետով ճամփորդության երկրորդ կամ երրորդ օրը թեքվել արևմուտք... Ճիշտ են ասում, որ երբեք չես իմանա, թե ուր կտանի քեզ ճանապարհը:
— Բայց մենք չէինք ուզում Ֆենգորն գալ,— նկատեց Գիմլին:
— Ներքևում, ծառերի տակ:
— Ոչ մի բան չե՛մ Ու ի՞նչ ես դու այնտեղ տեսնում: Ոչ բոլորի աչքերն են էլֆերի աչքերի պես սրատեսքո էլֆական աչքերով:
— Սս՛ս, կամա՛ց խոսիր, նայե՛ք: — Լեգոլասը ձեռքը պարզեց ներքև: — Այնտեղ, ներքև նայեք, որտեղից մենք եկել ենք: Այդ նա՛ է, մի՞թե դու նրան չես տեսնում: Ա՜յ այնտեղ, ծառերի տակ:
— Արդեն տեսնում եմ,— շշուկով պատասխանեց Գիմլին: — Նայի՛ր, Արագո՛րն, ի՞նչ էի ես քեզ ասում: Երեկվա ծերունին է: Համա թե ցնցոտիներ են հագին, կեղտոտ, մոխրագույն... Միանգամից չես զանազանի:
Արագորնն ուշադիր նայեց ցույց տված ուղղությամբ: Իսկապես, ինչ-որ մեկը, կորացած, դանդաղորեն մոտենում էր քարափին: Քայլում էր հոգնած՝ հենվելով ծուռումուռ փայտին, և բավական նման էր ծեր չքավորի: Գլուխը կախած էր, դեմքը չէր երևում: Եթե այդ չքավորը հանդիպեր մեկ այլ վայրում, նրանք առանց մտածելու բարյացակամորեն կողջունեին նրան, բայց հիմա երեքն էլ լուռ սպասում էին՝ իրենք էլ չիմանալով ինչի: Տարօրինակ զգացողություն էր համակել նրանց: Մոտեցող ծերունու մեջ մեծ զորություն էր գուշակվում՝ գրեթե սպառնալիք:
Արագորնի մարմնով սառը դող անցավ, բայց ոչ թե վախից, այլ ասես նրա դեմքին հանկարծակի սառը քամի փչեց և սառցե անձրևի կաթիլներ ցանեց:
— Իմ անունը... — կրկնեց ծերունին: — Մի՞թե մինչև հիմա չկռահեցիք, չէ՞ որ այն ձեզ ծանոթ է: Այո, այո, ծանոթ է... Լավ, ասացե՛ք, ի՞նչ եք անում ո՞ր քամին է ձեզ այստեղբերել:
Երեքից ոչ մեկը ձայն չհանեց:
— Նշանակում է, Սարումանը դավաճա՞ն չէ,— զարմացավ Գիմլին:
— Իհարկե դավաճան է,— ասաց Գենդալֆը: — Կրկնակի՛ դավաճան է: Տարօրինակ է չէ՞: Այն ամենից, ինչ կատարվեց վերջին ժամանակներս, Իզենգարդի դավաճանությունն ամենածանրն էր: Սարումանը հիմա բավականին հզորացել է, դարձել է տիրակալ և հրամանատար: Նա սպառնում է ռոհանցիներին պատերազմով՝ զրկելով Մինաս Թիրիթին աջակցությունից հենց այն ժամանակ, երբ գլխավոր հարվածը մոտենում է արևելքից... Սակայն դավաճանության զենքը միշտ էլ վտանգավոր է առաջին հերթին նրա համար, ով այն կրում է: Սարումանը նույնպես ուզում է տիրանալ Մատանուն, ուստի և որոշում է կայացրել հոբիթներին տանել Սաուրոնի ձեռքիցքթի տակից: Բայց, համախմբելով ուժերը, մեր թշնամիները հասան միայն մի բանի. Մերին ու Փիփինն անհավատալի արագությամբ տեղափոխվեցին Ֆենգորն, որտեղ նրանք ոչ մի այլ կերպ չէին կարող ընկնել: Այժմ Սարումանին ու Սաուրոնին տանջում են փոխադարձ կասկածները և նրանց ծրագրերը խառնվել են: Ռոհանցի հեծյալների շնորհիվ Մորդորում չգիտեն անտառեզրին տեղի ունեցած մարտի մասին, բայց Սև Տիրակալին զեկուցել են, որ Էմին Մուիլի մոտակայքում երկու հոբիթ են գերի վերցրել: Գիտե նաև այն, որ չնայած իր կամակատարների պնդմանը, գերիներին տարել են Իզենգարդ: Նշանակում է, նա հիմա պետք է զգուշանա ոչ միայն Մինաս Թիրիթից, այլև Օրթհանքից: Եթե Մինաս Թիրիթն ընկնի, Սարումանի բանը բուրդ կլինի...
— Ցավալին միայն այն է, որ այդ երկու իշխանատենչ չարագործների միջև ընկած են մեր բարեկամների հողերը,— հոգոց հանեց Գիմլին: — Եթե Մորդորի ու Իզենգարդի միջև այլ երկրներ չլինեին, թող ինչքան ուզում է իրար արյուն խմեին, իսկ մենք հանգիստ նստած կհետևեինք, թե ինչով է այդ ամենը վերջանալու:
— Նրանք Ծառմորուսի և մյուս էնտերի հետ են,— ասաց Գենդալֆը:
— Էնտերի՞,— բացականչեց կրկնեց Արագորնը,— ստացվում է, որ անտառի խորքում ապրող ծառերի պահապան հսկաների մասին հին ասույթները չե՞ն ստում: Նշանակում է էնտերը մինչև հիմա գոյությու՞ն ունեն: Ես էլ կարծում էի, թե նրանք նախասկզբնական ժամանակների հիշողություն են կամ պարզապես ռոհանցիների հնարանք:
— Ռոհանցիների հնարա՜նք,— բացականչեց Լեգոլասը: — Չարքանտառի յուրաքանչյուր էլֆ տասից ավելի երգ կերգի քեզ համար Օնոդրիմների հնագույն ցեղի դարավոր վշտի մասին: Թեև մեզ համար էլ են նրանք անցյալի հիշողություն: Ա՜խ, եթե ես հանդիպեի գոնե մեկ էնտի, նորից ինձ երիտասարդ կզգայի: Բայց Գենդալֆ, Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է՝ թարգմանված համընդհանուր լեզվով, իսկ դու նրա մասին այնպես ես խոսում, ասես նա ինչ-որ կենդանի արարած լինի: Ո՞վ է այդ Ծառմորուսը:
Նա վեր կացավ ու երկար նայեց Գենդալֆին: Մյուսները լուռ նայում էին նրանց: Արագորնը՝ Արաթհորնի որդին, բարձրահասակ և խստադեմ, ինչպես մի ժայռ, կանգնել էր ձեռքը դրած թրին՝ նման հնագույն արքայի, որը եկել էր ծովային մշուշի այն կողմից ու հանգրվանել Միջերկրի ափերին, որ իշխի մարդկային ցեղին: Բայց նրա դիմաց կանգնած, գավազանին հենված, տարիների ծանրությունից կորացած, ճերմակ լույս ճառագող ծերունին օժտված էր այնպիսի զորությամբ, որի առաջ երկրային արքայի իշխանությունն անզոր էր:
— Մ՞իթե ճշմարտությունը չեմ ասում Գենդալֆ, որ դու մեզանից շուտ կհասնես այնտեղ,— վերջապես խոսեց Արագորնը: — Եվ մի բան էլ կասեմ քեզ. դու մեր առաջնորդն ես և մեր ոգու դրոշը: Սև Տիրակալը Ինն ունի, իսկ մենք միայն մեկը: Բայց մեր Ճերմակ Հեծյալը զորեղ է նրա Իննյակից: Նա անցել է կրակի միջով, վերադարձել Սև անդունդիցԱնդունդից, և Մատանեկիր Ուրվականներն անզոր են նրա առջև: Մենք կգանք քո հետևից, ուր էլ որ մեզ առաջնորդես:
— Այո՛, այդպես էլ կլինիկգանք,— հաստատեց Լեգոլասը: — Բայց Գենդա՛լֆ, մի հանելուկ էլ բացահայտիր մեզ համար, ասա, ի՞նչ կատարվեց քեզ հետ Մորիայում: Մի՞թե դու այդպես էլ ոչինչ չես ասի: Մի քանի բառով պատմիր, թե ինչպես փրկվեցիր:
— Մենք առանց այն էլ շատ ուշացանք,— ասաց Գենդալֆը: — Հարկավոր է շտապել: Բայց եթե նույնիսկ մի տարի ժամանակ էլ ունենայի, ես ձեզ ամեն ինչ չէի պատմի:
— Խորն է անդունդը Դուրինի կամրջի տակ, և ոչ ոք դեռ չի չափել նրա խորությունը,— կիսաձայն ասաց Գիմլին:
— Այնուամենայնիվ այդ անդունդը հատակ ունի՝ լույսի ու երևակայության սահմաններից դուրս,— ասաց հրաշագործը: — Ու ես հայտնվեցի այնտեղ՝ աշխարհի քարե հիմքում, որտեղ ժամանակը կանգ կանգնած է առնում: Նա դեռ ինձ հետ էր, և զրկվելով կրակից, պատվել էր սառը լորձով ու նմանվել լպրծուն զորեղ վիշապ օձի: Չգիտեմ, թե որքան ժամանակ ենք մենք կռվել այնտեղ՝ ապրող աշխարհի ընդերքում: Նա խեղդում էր ինձ, իսկ ես թրով հարվածներ էի հասցնում նրան, մինչև որ վերջապես փախավ ինձանից ու փորձեց թաքնվել մթին թունելներում: Այդ թունելներն ու անցումները Դուրինի թզուկները չեն փորել, Գիմլի, Գլոյնի որդի: Թզուկների փորած ամենախորը թունելներից էլ խորն է այդ ընդերքը, և այդ հավերժական խավարում անանուն արարածները արարածներ են բնակվում, որոնք կրծում են լեռների արմատները: Նրանց մասին նույնիսկ Սաուրոնը չգիտե, քանզի նրանք Սև Տիրակալից էլ հին են: Ես եղել եմ այնտեղ, բայց չեմ ուզում այդ մասին պատմություններով մթագնել արևի լույսը: Այդ հուսահատության մեջ միակ հույսս թշնամիս էր, և ես կրնկակոխ հետապնդում էի նրան: Ի վերջո Ընդերքի Սարսափը, ուզեր թե չուզեր, դուրս բերեց ինձ Քազադ-Դումի ստորերկրյա անցումները, որոնք նա շատ լավ գիտեր: Մենք անընդհատ բարձրանում էինք, մինչև հասանք Անվերջանալի Սանդուղքին:
— Այդ Սանդուղքն արդեն վաղուց մոռացված է,— հոգոց հանեց Գիմլին: — Ոմանք ասում են, որ այն երբեք էլ չի եղել, և դա ուղղակի հեքիաթ է, իսկ մյուսները կարծում են, թե որ եղել է, բայց վաղուց ավերվել է:
— Դա հեքիաթ չէ, և ոչ էլ Սանդուղքն ավերված է,— ասաց Գենդալֆը: — Այն հազարավոր աստիճաններ ունի. ամենախորը ընդերքից սկսվելով գալարաձև բարձրանում է ամենաբարձր գագաթը և վերջանում Դուրինի աշտարակում, որը փորված է Զիրագ-Զիգիլի գագաթին՝ ապառաժի մեջ: Այնտեղ ձյան մեջ մի միայնակ պատուհան կա, իսկ պատուհանից այն կողմ գլխապտույտ բարձրության վրա կախված նեղ գոգավորություն՝ իսկը ամպերից էլ վեր գտնվող արծվի բույն: Արևն անգթորեն այրում էր լեռան գլուխը, բայց ներքևում լանջերն ու հաթավայրերը ծածկված էին ամպերի հաստ շերտով: Իմ թշնամին դուրս նետվեց պատուհանից, ես էլ հետևեցի նրան: Եվ ահա նա նորից բռնկվեց կրակով: Եթե ինչ-որ մեկը տեսներ մեր ահեղ մենամարտը, այդ մասին գրված երգերը կհնչեին դարեդար... — Գենդալֆը հանկարծակի ծիծաղեց: — Թեպետ, ի՞նչ կպատմեին նրանք այդ երգում: Եթե ինչ-որ մեկը տեսներ էլ, կմտածեր, որ Քելեբդիլի գլխին ահեղ փոթորիկ է. նա միայն կլսեր որոտի ձայնը և կտեսներ լեռան գագաթին բռնկվող կայծակներն ու լանջերին պարող կրակի լեզուները... Մեր շուրջն ամեն ինչ կորել էր թանձր ծխի ու տաք գոլորշու մեջ, սառույցը թափվում էր անձրևի պես: Վերջապես ես ցած գցեցի իմ հակառակորդին: Նա, ընկնելով բարձունքից, ջարդեց լեռան լանջն ու կորավ տեսողությունից: Խավարը կլանեց ինձ, և ես երկար թափառում էի ժամանակից ու մտքից դուրս ճանապարհներով, որոնց մասին ոչինչ չեմ խոսիպատմի: Մերկ վիճակում ինձ վերադարձրին աշխարհ՝ կարճ ժամանակով, որպեսզի վերջացնեմ սկսածս գործը, և այդպես մերկ էլ պառկած էի լեռան գագաթին: Ես միայնակ էի ու մոռացված ամենքի կողմից: Այդ քարե բարձունքից ներքև տանող ճանապարհ չկար. Դուրինի աշտարակն ավերվել էր, պատուհանն՝ անհետացել, իսկ փլուզված սանդուղքը զմռսվել էր այրված քարաբեկորներով: Ես պառկած նայում էի երկնքին. , աստղերը պտույտ էին գործում իմ գլխավերևում, և ամեն օրը թվում էր մի ամբողջ կյանք: Աշխարհի բոլոր ծայրերից ապրող աշխարհի շշունջն էր հասնում իմ ականջներին. նորածինների ճիչն ու մեռնողների վերջին շունչը, երգն ու լացը, քարերի հավերժական տրտունջը... Այդպես էլ ինձ գտավ Գվահիր Քամիխեղդը: Նա վերցրեց ինձ իր ճանկերի մեջ ու տարավ:
— Դու իսկական նեղության ընկեր ես, իսկ ես քո հավերժական բեռը,— ասացի նրան:
— Մեր ձիերն այդպես էլ չվերադարձան,— հոգոց հանեց Լեգոլասը: — Ստիպված ենք ոտքով գնալ:
— Ես ժամանակ չունեմ ոտքով քայլելուգնալու,— ասաց Գենդալֆը:
Նա ուղղվեց և այնպես ուժգին սուլեց, որ մյուսները զարմացած նայեցին միմյանց. դժվար էր նման բան սպասել սպիտակամորուս ծերունուց: Երեք անգամ սուլեց Գենդալֆը, և հանկարծ բոլորին թվաց, թե քամին խրխնջոցի ձայն է բերում: Արագորնը պառկեց ու ականջը դրեց գետնին, բայց դեռ մի քանի վայրկյան էլ չէր անցել, երբ բոլորը պարզ լսեցին սմբակների դոփյունը: