Բացվում է առավոտը։ Այստեղ նրանք տեսնում են, որ իրենք հասել են ինչ֊որ երկաթուղային կայարանի։ Քիչ հեռվում մի փոքրիկ տնակ են տեսնում, որի դռանը հայտարարություն է լինում կախված։ Ահա թե ինչ է կարդում Լին Փոքրը այդ հայտարարության մեջ․
:::Գտնված է մի քիթ
Պատիվ ունեմ հաղորդելու, որ երեկ ճանապարհին ես գտել եմ ինչ֊որ մեկի քիթը։ Խնդրվում է քթի տիրոջը անցնել և ետ ստանալ կորածը։
:::::::Սույնով՝ Չժուն֊ Մայ։
― Ցյաո֊ցյաո։ Ուռա՜։ Քիթդ։