|աղբյուր = [[«Տեսակների Ծագումը»]]
}}
{{Անավարտ}}
[[Կատեգորիա:Գրքեր]]
Ես չեմ ժխտում, որ կան բազմաթիվ և ծանրակշիռ առարկություններ, որոնք կարող են առաջադրվել փոփոխության և բնական ընտրության միջոցով տեսակների ծագման տեսության դեմ։ Ես աշխատել եմ շարադրել դրանք, պահպանելով նրանց ամբողջ ուժը։ Առաջին հայացքից գրեթե անհնարին է թվում, որ ամենաբարդ օրգաններն ու բնազդները կարող էին առաջանալ ու կատարելագործվել ոչ թե այնպիսի ներգործությունների միջոցով, որոնք թեև նման են մարդկային բանականությանը, բայց անչափելի կերպով գերազանցում են նրան, այլ այնպիսի անթիվ, աննշան փոփոխությունների աստիճանական կուտակման միջոցով, որոնցից յուրաքանչյուրը օգտակար է եղել դրանցով օժտվածներին։ Այնուամենայնիվ այդ դժվարությունը, թեև նա մեր երևակայությանը անհաղթահարելի է թվում, չի կարելի իրական համարել, եթե միայն ընդունենք հետևյալ դրույթները, որ կազմվածքի բոլոր մասերը, ինչպես նաև բնազդները համենայն դեպս ներկայացնում են անհատական տարբերություններ. որ կա գոյության կռիվ, որի հետևանքով պահպանվում են կառուցվածքի կամ բնազդի օգտակար փոփոխությունները և, վերջապես, որ գոյություն են ունեցել յուրաքանչյուր օրգանի կատարելագործման աստիճաններ, որոնցից ամեն մեկն ինքն ըստ ինքյան օգտակար է եղել։ Այս դրույթների ճշտությունը, ես կարծում եմ, չի կարող վիճարկվել։
Կասկածի ենթակա չէ, որ չափազանց դժվար է պատկերացնել, թե շատ կառուցվածքներ ինչպիսի աստիճաններով կարող էին անցնել դեպի կատարելագործություն տանող ճանապարհը, մանավանդ օրգանական էակների մանրատված և թերի խմբերում, որոնք շատ են տուժել մահաջնջումից. բայց մենք բնության մեջ հանդիպում ենք այնպիսի ամենատարօրինակ անցումների, որ պետք է չափազանց շրջահայաց լինենք, պնդելով՝ թե այս կամ այն օրգանը կամ բնազդը, կամ ամբողջ օրգանիզմը չէին կարող հասնել արդի վիճակին հաջորդական մի շարք աստիճաններով։ Պետք է ընդունենք, որ կան դեպքեր, որոնք առանձին դժվարություններ են ներկայացնում բնական ընտրության տեսության համար, համար․ նման դեպքերի մեջ ամենահետաքրքրականներից մեկն է մրջյունների միևնույն համայնքում աշխատավորների կամ անպտուղ էգերի երկու կամ երեք որոշակի կաստաների գոյությունը, ես աշխատել եմ ցույց տալ, թե ինչպես կարելի է այդ դժվարությունները վերացնել։
Ինչ վերաբերում է այն գրեթե ընդհանուր կանոնին, որի համաձայն տեսակներն իրենց առաջին խաչաձևման ժամանակ անպտղաբեր են լինում որով նրանք խիստ տարբերվում են տարատեսակներից, որոնք այդ պայմաններում գրեթե միշտ պտղաբեր են, ես պետք է ընթերցողներին հանձնարարեմ դիմելու իններորդ գլխի վերջում բերված փաստերի ընդհանուր ամփոփմանը։ Այդ ամփոփումը, ինձ թվում է, համոզեցուցիչ կերպով ապացուցում է, որ անպտղաբերությունը տեսակների համար նույնքան քիչ յուրահատուկ հատկություն է, որքան որ երկու տարբեր ծառատեսակների փոխադարձաբար պատվաստվելու անընդունակությունը. թե՛ մեկ և թե՛ մյուս դեպքում մենք պետք է տեսնենք զուգընթաց երևույթներ, որոնք կախված են խաչաձևվող տեսակների վերարտադրողական սիստեմների տարբերության աստիճանից։ Այդ եզրակացության ճշտությունը երևան է գալիս նույն տեսակների փոխադարձ խաչաձևումների արդյունքների խոր տարբերության մեջ, այսինքն այն դեպքում, երբ միևնույն տեսակը մերթ հոր, մերթ մոր դեր է կատարում։ Նույն եզրակացությանն է բերում նաև անալոգիան դիմորֆ և տրիմորֆ բույսերի նկատմամբ, երբ այդ ձևերը ենթարկվում են ապօրինի բեղմնավորման, նրանք տալիս են քիչ սերմեր կամ բոլորովին չեն տալիս, իսկ դրանից առաջացած սերունդը լինում է ավելի կամ պակաս չափով անպտղաբեր։ Իսկ մինչդեռ այդ ձևերը անկասկածելիորեն պատկանում են միևնույն տեսակին և ոչնչով չեն տարբերվում մեկը մյուսից, բացի իրենց վերարտադրության օրգանների կառուցվածքի և գործունեության մեջ եղած առանձնահատկություններից։
Թեպետ և տարատեսակների պտղաբերությունը նրանց խաչաձևման ժամանակ, ինչպես նաև նրանցից ծագում առած խառնացեղերի խաչաձևման պտղաբերությունը շատ էհե,գինակներ հեղինակներ համարում են որպես ընդհանուր կանոն, այնուամենայնիվ այդ տեսակետը չի կարելի լիովին ճիշտ համարել նկատի ունենալով բերված փաստերը, որոնք հիմնվում են այնպիսի բարձր հեղինակությունների վրա, ինչպիսիք են Գերտները<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Gaertner /> և Կյոլռեյտերը։<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Koelreuter /> Այն տարատեսակների մեծ մասը, որոնց վրա կատարվել են փորձերը, ստացված է եղել ընտանեցման կամ կուլտուրական վիճակում։ Բայց քանի որ ընտանեցումը (ես դրա տակ բացառապես միայն նեղ գերություն չեմ հասկանում) գրեթե միշտ վերացնում է այն անպտղաբերությունը, որը անալոգիայի հիման վրա, հավանորեն, պետք է երևան գար նախահայր տեսակների խաչաձևման հետևանքով, ուստի մենք հիմք չունենք սպասելու, որ ընտանեցման հետևանքը կարող էր լինել նրանց փոփոխված հաջորդների անպտղարերությունը խաչաձևման ժամանակ։ Անպտղաբերության այդ վերացումը, հավանորեն, տեղի է ունենում նույն պատճառներից, որոնք թույլ են տալիս մեր ընտանի կենդանիներին ազատ կերպով բազմանալ ամենաբազմազան պայմաններում, իսկ դա իր հերթին, ըստ երևույթին, բխում է նրանից, որ նրանք աստիճանաբար ընտելացել են իրենց կենսապայմանն հրի կենսապայմանների հաճախակի փոփոխություններին։
Փաստերի կրկնակի և զուգահեռ շարքը, ըստ երևույթին, նոր լույս է սփռում տեսակների առաջին խաչաձևման ժամանակ ստացվող անպտղաբերության և այդ խաչաձևումից առաջացող հիբրիդների անպտղաբերության հարցի վրա։ Մի կողմից, մենք լիակատար հիմք ունենք ենթադրելու, որ կենսապայմանների մեջ տեղի ունեցած աննշան փոփոխությունները նպաստում են բոլոր օրգանական էակների ուժերի և պտղաբերության ավելացմանը։ Մենք գիտենք նաև, որ միևնույն տարատեսակի տարբեր անհատների կամ տարբեր տարատեսակների միջև կատարված խաչաձևումը շատացնում է նրանց հաջորդների թիվը և անկասկած դարձնում է նրանց ավելի խոշոր և ուժեղ։ Դա գլխավորապես կախված է նրանից, որ խաչաձևման ենթարկվող ձևերը նախապես դրվել են փոքր ինչ տարբեր կենսապայմանների մեջ, որովհետև ինձ հաջողվել է մի շարք ամենամանրազնին փորձերով ապացուցել, որ եթե միևնույն տարատեսակի անհատները մի քանի սերունդների ընթացքում ենթարկվել են միանման պայմանների ներգործությանը, այդ դեպքում խաչաձևումից ստացվող օգուտը հաճախ նվազում է կամ նույնիսկ իսպառ կորչում։ Դա հարցի մի կողմն է։ Մյուս կողմից, մենք գիտենք, որ երկար ժամանակամիջոցի ընթացքում գրեթե միանման պայմաններում գտնվող տեսակները երբ ընկել են գերության մեջ միանգամայն նոր ու խիստ փոփոխված պայմանների մեջ, ապա նրանք կամ ոչնչացել են կամ էլ, եթե ողջ են մնացել, դարձել են անպտղաբեր, միաժամանակ մնալով բոլորովին առողջ։ Մեր ընտանի ցեղերի հետ, որոնք երկար ժամանակ ենթարկվել են փոփոխական պայմանների, այդ տեղի չի ունենում և եթե տեղի է ունենում, ապա շատ թույլ չափով։ Ուստի, երբ մենք հանդիպում ենք այն փաստին, որ երկու առանձին տեսակների խաչաձևման միջոցով առաջացած հիբրիդները շատ սակավաթիվ են, կամ այն պատճառով, որ նրանք մեռնում են սաղմնավորվելուց կարճ ժամանակ հետո, կամ ամենավաղ հասակում, կամ թե այն պատճառով, որ ողջ մնալով, նրանք ավելի կամ պակաս չափով անպտուղ են լինում, մեզ վերին աստիճանի հավանական է թվում, որ այդ արդյունքը կենսապայմանների այն խոր փոփոխության հետևանք է, որ տեղի է ունենում, երբ մի էակի մեջ միաձուլվում են երկու տարբեր կազմվածքներ։ Նա, ով կկարողանար որոշակիությամբ բացատրել, թե ինչու փիղը և աղվեսը չեն բազմանում գերության մեջ նույնիսկ իրենց հայրենիքում<ref>ՍՍՌՄ-ի Կենդանաբանական այգում և գազանաբուծական ֆերմաներում այդ հարցը փղերի և մուշտակամորթ գազանների մասին դրական կերպով է լուծվում։— ''Խմբ.։''</ref>, մինչդեռ ընտանի խոզը կամ շունը բազմանում են ամենաբազմազան պայմաններում, կարող էր նաև որոշակի պատասխան տալ այն հարցին, թե ինչու երկու տարբեր տեսակներ խաչաձևվելիս, ինչպես նաև նրանց հիբրիդները, սովորաբար ավելի կամ պակաս չափով լինում են անպտղաբեր, մինչդեռ երկու ընտանի տարատեսակներ, ինչպես նաև նրանց խառնացեղերը խաչաձևվելիս միանգամայն պտղաբեր են լինում։
Անցնելով աշխարհագրական տարածմանը, մենք տեսնում ենք, որ փոփոխության միջոցով ծագման տեսությունը հանդիպում է բավական լուրջ դժվարությունների։ Միևնույն տեսակին պատկանող բոլոր անհատները, ինչպես նաև միևնույն սեռի տեսակները կամ նույնիսկ ավելի ընդարձակ խմբեր առաջացել են ընդհանուր ծնողներից, և հետնաբար, ինչքան էլ մեկուսացած ու մեկը մյուսից հեռացած լինեն աշխարհի այն մասերը, որտեղ նրանք այժմ հանդիպում են, նրանք հաջորդական (սերունդների ընթացքում պետք է տեղափոխվեին մի որևէ կետից դեպի մնացած բոլոր վայրերը։ Մենք նույնիսկ ի վիճակի չենք կռահելու, թե այդ ինչպես կարող էր կատարվել։ Այնուամենայնիվ, քանի որ մենք լիակատար հիմք ունենք ենթադրելու, որ մի քանի տեսակներ պահպանել ,են նույն տեսակային ձևերը երկարատև ժամանակաշրջանների ընթացքում, հսկայական ժամանակաշրջանների, եթե դրանք տարիներով չափենք, ապա չպետք է առանձին նշանակություն տանք միևնույն տեսակի լայն տարածման պատահած դեպքերին, որովհետև այդպիսի երկարատև ժամանակաշրջանների ընթացքում կարող էին գտնվել հանգամանքներ, որոնք այս կամ այն ճանապարհով նպաստել են տարաբնակմանը։ Տարաբնակման մարզի մասերի բաժանված կամ ընդհատուն լինելը կարող է հեշտությամբ բացատրվել միջակա գոտիներում եղած տեսակների անհետացմամբ։ Չի կարելի ժխտել, որ մենք դեռևս շատ քիչ բան գիտենք վերջին ժամանակաշրջանների ընթացքում երկրի երեսին տեղի ունեցած կլիմայական և աշխարհագրական փոփոխությունների մասին, իսկ այդպիսի փոփոխությունները հաճախ կարող էին նպաստել տարաբնակմանը։ Որպես օրինակ ես աշխատել եմ ցույց տալ, թե ինչքան մեծ է եղել սառցադաշտային ժամանակաշրջանի ազդեցությունը միևնույն կամ ազգակից տեսակների տարածման վրա երկրագնդի երեսին։ Մենք ոչինչ չգիտենք օրգանիզմների տարածման պատահական շատ եղանակների մասին։ Քանի որ հեռավոր ու իրարից անջատված երկրներում ապրող, միևնույն սեռին պատկանող տարբեր տեսակների վերաբերմամբ փոփոխության պրոցեսը անհրաժեշտորեն շատ դանդաղ է կատարվել, ապա այդպիսի երկարատև ժամանակաշրջանում կարող էին հնարավոր լինել տարածման ամեն եղանակներ. այսպիսով միևնույն սեռին պատկանող տեսակների լայն տարաբնական բացատրության դժվարությունը որոշ չափով նվազում է։
Նկատի ունենալով այն, որ բնական ընտրության տեսության հիման վրա, մենք պետք է ընդունենք անհամար միջակա ձևերի գոյությունը, որոնք շաղկապել են միևնույն խմբի տեսակները միմյանց հետ նույնքան աննկատելի անցումներով, որքան որ աննկատելի են անցումները գոյություն ունեցող տարատեսակների միջև, ապա կարող են հարցնել, իսկ ինչո՞ւ այդ շաղկապող օղակները ամենուրեք չեն շրջապատում մեզ։ Ինչո՞ւ բոլոր օրգանական էակները չեն միաձուլվում մի ընդհանուր անլուծելի քաոսի մեջ։ Ապրող ձևերի վերաբերմամբ մենք պետք է հիշենք, որ մենք իրավունք չունենք սպասելու (բացառությամբ հազվագյուտ դեպքերի), որ կհայտնաբերենք ոչ թե այնպիսի օղակներ, որոնք '''ուղղակի''' շաղկապում են նրանց իրար հետ, այլ միայն այնպիսիները, որոնք շաղկապում են նրանց որևէ դուրս մղված ու մահաջնջված ձևերի հետ։ Նույնիսկ ընդարձակ տարածությունների վրա, որոնք երկարատև ժամանակաշրջանների ընթացքում պահպանել են իրենց անընդհատությունը և որտեղ կլիմայական ու այլ կենսապայմանները մի տեսակի գրաված մարզից նրան մերձավոր տեսակի գրաված մի ուրիշ մարզ անցնելիս փոփոխվել են անզգալիորեն, նույնիսկ այդտեղ էլ մենք հիմք չունենք հաճախ հուսալու, որ կհանդիպենք միջակա գոտում միջակա տարատեսակների։ Այնուամենայնիվ մենք հիմք ունենք ենթադրելու, որ միևնույն սեռին պատկանող տեսակներից միայն քչերն են ենթարկվում փոփոխությունների, իսկ մնացած տեսակները մահաջնջվում են, իրենցից հետո չթողնելով սերունդներ։ Փոփոխվող տեսակների թվից էլ միայն քչերն են փոփոխվում նույն երկրում, միևնույն ժամանակ, և բոլոր փոփոխությունները չափազանց դանդաղ են կատարվում։ Ես ցույց եմ տվել նաև, որ միջակա տարատեսակներին, որոնք սկզբում հավանորեն գոյություն են ունեցել միջակա գոտիներում, հեշտությամբ կարող են դուրս մղել նրանց հետ այս ու այն կողմից շփման մեջ մտնող ազգակից ձևերը, որովհետև այս վերջինները որպես անհատների մեծ թիվ ունեցողներ սովորաբար փոփոխվում և կատարելագործվում են ավելի արագ կերպով, քան սակավաթիվ միջակա տարատեսակները, այնպես որ,այդ միջակա տարատեսակները վերջ ի վերջո պիտի դուրս մղվեն և բնաջնջվեն։
Բայց եթե ճիշտ է այդ ուսմունքը, որի համաձայն բնաջնջվել են այն անթիվ օղակները, որոնք շաղկապում են գոյություն ունեցող ձևերը անհետացածների հետ, ինչպես նաև իրար հաջորդող յուրաքանչյուր ժամանակաշրջանի սահմաններում անհետացած ձևերը ավելի հին ձևերի հետ, ապա ինչո՞ւ ամեն մի երկրաբանական ֆորմացիա լիքը լցված չէ այդպիսի օղակներով։ Ինչո՞ւ բրածոների յուրաքանչյուր հավաքածու չի ներկայացնում օրգանական ձևերի աստիճանական անցումների և փոխարկումների ակներև հետքեր։ Թեև երկրաբանական հետազոտությունը անկասկածն լիորեն երևան է բերել, որ անցյալում գոյություն են ունեցել բազմաթիվ օղակներ, որոնք շաղկապել են միմյանց հետ զգալի թվով կենդանի էակներ, բայց և այնպես նա երևան չի հանել գոյություն ունեցած և այժմյան տեսակների միջև այն բազմաթիվ նուրբ անցումները, որոնք հարկավոր են մեր տեսությանը, և հենց այդ է ամենաակընհայտը այն բազմաթիվ առարկություններից, որ կարող են ներկայացվել նրա դեմ։ Այնուհետև հարց է առաջանում, թե ինչո՞ւ իրար ազգակից տեսակների ամբողջ խմբեր կարծես հանկարծակի են երևան գալիս երկրաբանական ասպարեզում, թեև հանկարծակի երևան գալու մասին պատկերացումը հաճախ կեղծ է լինում։ Թեպետ մենք այժմ գիտենք, որ օրգանական կյանքը մեր մոլորակի վրա երևան է եկել մեզանից անչափելի հեռավոր ժամանակաշրջանում, կեմբրիական սիստեմի ամենաստորին շերտերի կուտակումից շատ առաջ, հապա ինչո՞ւ այդ սիստեմի կուտակված շերտերի տակ չենք հանդիպում դարձյալ այնպիսի շերտերի, որոնք լիքն են կեմբրիական բրածոների նախնիների մնացորդներով։ Չէ՞ որ այս տեսության հիման վրա շերտերը պետք է որ գոյություն ունենային մեր երկրի այն հեռավոր, մեզ բոլորովին անհայտ պատմական դարաշրջաններում։
Այդ բոլոր հարցերին և առարկություններին ես կարող եմ պատասխանել միայն ենթադրությամբ, որ երկրաբանական տարեգրությունը զգալիորեն ավելի թերի է, քան այդ ենթադրում է երկրաբանների մեծամասնությունը։ Մեր բոլոր թանգարաններում գտնվող օրինակների թիվը միանգամայն չնչին է այն անհամար սերունդների, անթիվ տեսակների համեմատությամբ, որոնք անկասկած գոյություն են ունեցել։ Երկու կամ մի քանի տեսակների նախահայր ձևը չի կարող անմիջականորեն միջակա հանդիսանալ իր փոփոխված հաջորդների միջև, ճիշտ այնպես, ինչպես ժայռաղավնին իր պոչի և կտնառքի ձևով միջակա չի հանդիսանում իր երկու հաջորդների՝ սիրամարգանմանի և փքունի միջև։ Մենք ի վիճակի չենք մի տեսակ համարել որպես մի այլ փոփոխված տեսակի նախահայր, ինչքան էլ որ մենք ուշադիր կերպով նրանց հետազոտենք, եթե մեր տրամադրության տակ չի գտնվում միջակա օղակների մեծ մասը, իսկ երկրաբանական տարեգրության անկատարության հետևանքով մենք ոչ մի իրավունք չունենք հույս ունենալ գտնելու օղակների այդպիսի բազմություն։ Եթե գտնվեն էլ երկու, երեք կամ նույնիսկ ավելի թվով շաղկապող ձևեր, այդ դեպքում շատ բնախույզներ նրանց համապատասխանորեն կդասեին նոր շատ տեսակների շարքը, մանավանդ եթե նրանք գտնվել են տարբեր երկրաբանական հարկերում, թեկուզև այդ ձևերի տարբերության աստիճանը չափազանց փոքր լիներ։ Կարելի էր այժմյան կասկածելի տեսակների շատ դեպքեր նշել, որոնք իրականում, ամենայն հավանականությամբ, միայն տարատեսակներ են, բայց ո՞վ կարող է պնդել, թե ապագայում կհայտնաբերվեն այնքան բրածո օղակներ, որ բնախույզներն ի վիճակի կլինեն լուծելու այն հարցը, թե այդ կասկածելի ձևերը արդյոք պե՞տք է տարատեսակներ համարել, թե ոչ։ Մինչև այժմ երկրաբանորեն հետազոտված է երկրագնդի միայն մի աննշան մասը։ Միայն որոշ դասերի օրգանական էակները կարող են բրածո վիճակում գոնե մի քիչ զգալի քանակությամբ պահպանվել։ Շատ տեսակներ իրենց առաջացումից հետո չեն ենթարկվում հետագա փոփոխության, բայց մահաջնջվում են, չթողնելով իրենցից հետո փոփոխված հաջորդներ. այն ժամանակաշրջանները, որոնց ընթացքում տեսակները փոփոխություններ են կրել, թեև շատ երկար են հղել, եթե նրանց չափենք տարիներով, հավանորեն շատ կարճ են եղել համեմատած այն ժամանակաշրջանների հետ, որոնց ընթացքում տեսակները պահպանել են իրենց կայուն ձևը։ Փոփոխականության ամենից ավելի ենթակա են տիրապետող և լայնորեն տարաբնակված տեսակները, իսկ տարատեսակները հաճախ սկզբում լինում են տեղական,— երկու հանգամանքներ, որոնք ավելի ևս քիչ հավանական են դարձնում շաղկապող օղակների հայտնաբերումը մի ֆորմացիայի սահմաններում։ Տեղական տարատեսակները չեն ներթափանցի այլ և այն էլ հեռավոր երկրներ, քանի դեռ չեն կարողացել զգալիորեն փոփոխվել ու կատարելագործվել, կատարելագործվել․ իսկ երբ նրանք տարածվել են և հայտնաբերվում են մի երկրաբանական ֆորմացիայում, այդ դեպքում նրանք տեղում հանկարծակի ստեղծվածների տպավորություն են թողնում և պարզապես կդասակարգվեն որպես նոր տեսակներ։ Ֆորմացիաների մեծ մասի գոյացումը եղել է ընդմիջվող, իսկ նրանց գոյության տևողությունը, ամենայն հավանականությամբ, ավելի կարճ է եղել, քան տեսակների գոյության միջին տևողությունը։ Հաջորդող ֆորմացիաները շատ դեպքերում բաժանված են մեկը մյուսից հսկայական ժամանակամիջոցներով, որովհետև բրածոներ պարունակող, հետագա քայքայման դիմանալու համար բավականաչափ հաստ շերտերը, որպես ընդհանուր կանոն, կարող էին առաջանալ միայն այնտեղ, որտեղ մեծ նստվածքներ են գոյացել ծովի մշտապես իջնող հատակին։ Հաջորդող բարձրացման կամ մշտական մակարդակի պահպանման ժամանակաշրջաններում երկրաբանական տարեգրությունը պիտի ընդհատվեր, թողնելով դատարկ տեղեր։ Այս վերջին ժամանակաշրջաններում, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել օրգանական ձևերի գործունյա փոփոխություն. ցած իջնելու ժամանակաշրջաններում գերակշռել է նրանց մահաջնջումը։
Ինչ վերաբերում է կեմբրիական ֆորմացիայից ավելի ցած բրածոներով հարուստ շերտերի բացակայությանը, ապա ես կարող եմ միայն կրկնեք կրկնել տասերորդ գլխում ասածս հիպոթեզը, այսինքն, որ թեև մեր մայր ցամաքները և օվկիանոսները հսկայական ժամանակաշրջանների ընթացքում պահպանվել են գրեթե ներկայիս իրենց ունեցած հարաբերական գրությամբդրությամբ, այնուամենայնիվ մենք հիմք չունենք ենթադրելու, որ այդ միշտ այդպես է եղել. հետևաբար, այն ֆորմացիաները, որոնք շատ ավելի հին են, քան մեզ հայտնի ֆորմացիաները, կարող են թաղված լինել մեր մեծ օվկիանոսների տակ։ Իսկ ինչ վերաբերում է օրգանական ձևափոխությունների ենթադրյալ շարքի համար, այն ժամանակամիջոցի, որն անցել է մեր մոլորակի պնդանալուց հետո, իբր թե անբավարար լինելուն, ապա այդ առարկությունը, որ ներկայացրել է սըր Վիլյամ Թոմսոնը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Thompson /> հավանորեն մինչև այժմ ներկայացված ամենալուրջ առարկություններից մեկն է։ Ես կարող եմ միայն ասել, նախ՝ որ մենք չգիտենք, թե ինչքան արագ է կատարվում տեսակների ձևափոխությունը, եթե այդ ժամանակը չափենք տարիներով, և երկրորդ՝ որ շատ գիտնականներ մինչև այժմ հնարավոր չեն համարում ընդունել, որ մեր տեղեկությունները տիեզերքի և մեր մոլորակի ընդերքի կառուցվածքի մասին այնքան բավարար են, որպեսզի մենք կարողանայինք վստահելի կերպով դատել նրա անցած գոյության տևողության մասին։
Որ երկրաբանության տարեգրությունն անկատար է, ամեն ոք հոժարությամբ կընդունի, բայց որ նա անկատար է այն չափով, ինչ չափով պահանջվում է մեր տեսության համար, դրա հետ, հավանորեն, շատ քչերը կհամաձայնեն։ Եթե մենք նկատի ունենք բավարար տևողությամբ ժամանակամիջոցներ, այդ դեպքում երկրաբանությունը մեզ կընձեռի պարզ ապացույց, որ բոլոր տեսակները փոփոխվել են և այն էլ այնպես, ինչպես այդ պահանջում է տեսությունս, այսինքն՝ դանդաղ ու աստիճանաբար։ Մենք այդ պարզ կերպով նկատում ենք այն փաստից, որ իրար հաջորդող ֆորմացիաների բրածո մնացորդները միշտ իրար ավելի շատ են նմանվում, քան մեկը մյուսից հեռու գտնվող ֆորմացիաների բրածոները։
Այս է այն ամենագլխավոր առարկությունների և դժվարությունների հանրագումարը, որոնք կարող են իրավացիորեն առաջ բերել իմ տեսության դեմ. ես համառոտակի կրկնեցի նաև այն պատասխաններն ու պարզաբանությունները, որոնք, ինչպես ինձ թվում է, կարող են տրվել։ Երկար տարիների ընթացքում ես խորապես գիտակցել եմ այդ դժվարությունները և դրա համար էլ չեմ կասկածում նրանց ծանրակշռության վրա։ Առանձին ուշադրության արժանի է այն, որ ամենաէական առարկությունները վերաբերում են այն հարցերին, որոնց նկատմամբ մենք պետք է խոստովանենք մեր անտեղյակությունը, մենք նույնիսկ ի վիճակի չենք գնահատելու այդ անտեղյակության ամբողջ խորությունը։ Մեզ անհայտ են ամենապարզ ու ամենաբարդ օրգանի միջև եղած բոլոր հնարավոր միջանկյալ աստիճանները։ Մենք չենք կարող պնդել, թե գիտենք օրգանիզմների տարածման բոլոր բազմազան եղանակները երկար ժամանակաշրջանների ընթացքում, չգիտենք նաև երկրաբանական տարեգրության անկատարության աստիճանը։ Ինչքան էլ էական լինեն այս բոլոր առարկությունները, իմ կարծիքով, նրանք անբավարար են նրա համար, որպեսզի հերքեն իմ տեսությունը, որը վերաբերում է օրգանիզմների ընդհանուր ծագմանը՝ հաջորդական փոփոխությունների միջոցով։
Այժմ դառնանք փաստարկի մյուս կողմին։ Ընտանեցման վիճակում մենք նկատում ենք մեծ չափով փոփոխականություն, որ պատճառում են կամ առնվազն հարուցում են փոփոխված կենսապայմանները, բայց հաճախ այդ փոփոխությունները երևան են գալիս այնպիսի ազոտ աղոտ ձևով, որ մենք հակվում ենք դրանք ինքնակամ համարելու։ Փոփոխականությունը ղեկավարվում է բազմաթիվ ու բարդ օրենքներով՝ զարգացման հարաբերակցությամբ (կոռելյացիայով), փոխհատուցմամբ (կոմպենսացիայով), մարմնամասերի ուժեղացրած վարժեցմամբ կամ վարժեցման բացակայությամբ և շրջապատող պայմանների որոշակի ներգործությամբ։ Չափազանց դժվար է համոզվել, թե ինչպիսի խոր փոփոխություններ են տեղի ունեցել մեր ընտանի ցեղերի մեջ, բայց մենք համարձակորեն կարող ենք ընդունել, որ այդ փոփոխությունների չափերը մեծ են եղել և որ փոփոխություններն իրենք կարող են ժառանգաբար փոխանցվել երկար ժամանակաշրջանների ընթացքում։ Քանի դեռ կենսապայմանները չեն փոխվում, մենք լիակատար հիմք ունենք ենթադրելու, որ մի քանի սերունդների ժառանգած փոփոխությունները կարող են փոխանցվել գրեթե անսահման թվով սերունդների։ Մյուս կողմից, մենք ապացույցներ ունենք, որ մեր ընտանի ցեղերի մեջ մի անգամ ի հայտ եկած փոփոխականությունը չի դադարում երկար ժամանակաշրջանի ընթացքում. մեզ նույնիսկ անհայտ է, թե արդյոք նա ընդհանրապես դադարում է, որովհետև նոր տարատեսակները դեռ շարունակում են երևան գալ նաև մեր ամենահին ցեղերի մեջ։
Իրականության մեջ մարդը չի ստեղծում փոփոխականություն. նա միայն առանց դիտավորության օրգանական էակներին ենթարկում է նոր կենսապայմանների և այն ժամանակ բնությունը ներգործում է նրանց կազմվածքի վրա և հարուցում փոփոխություններ։ Բայց մարդը կարող է ընտրել և իրոք ընտրում է բնության տրամադրած փոփոխությունները և այդպիսով կուտակում է դրանք իրեն ցանկալի որևէ ուղղությամբ։ Նա այս կերպով հարմարեցնում է կենդանիներին և բույսերին իր պահանջներին կամ քմահաճույքներին։ Նա կարող է այդ անել մեթոդիկորեն կամ անգիտակցաբար, վերջին դեպքում պահելով իրեն համար ամենաօգտակար կամ հաճելի անհատներին՝ առանց ցեղը փոփոխելու որևէ նպատակի։ Կասկածի ենթակա չէ, որ նա կարող է ուժեղ կերպով ազդել ցեղի բնույթի վրա, ընտրելով յուրաքանչյուր հաղորդական հաջորդական անհատական շեղումները, այնքան թույլ շեղումները, որ միայն վարժված աչքը կարող է նկատել դրանք։ Անգիտակցական ընտրության այդ պրոցեսը խոշոր գործոն է հանդիսացել ամենացայտուն կերպով արտահայտված և օգտակար ընտանի ցեղերի առաջացման գործում։ Որ մարդու ստեղծած շատ ցեղեր մեծ չափով բնական տեսակների բնույթ են կրում, ապացուցվում է այն չլուծված կասկածներով, թե նրանցից շատերը արդյոք տարատեսակներ ենք են, թե նախնադարյան ինքնուրույն տեսակներ։
Ոչ մի հիմք չկա կասկածելու, որ ընտանի օրգանիզմների վերաբերմամբ այնպես գործունյա եղած սկզբունքը կարող էր իր ազդեցությունը գործել նաև բնական վիճակում։ Անընդհատ վերսկսվող գոյության կռվում ամենից ավելի բարենպաստյալ անհատների և ցեղերի գերապրման մեջ մենք տեսնում ենք ընտրության հզոր և անընդհատ ներգործող ձևը։ Գոյության կռիվն անխուսափելիորեն բխում է բազմացման արադ արագ աճող երկրաչափա՛կան պրոգրեսիայից, որը հատուկ է բոլոր օրգանական էակներին։ Բազմացման այդ արագ պրոգրեսիան ապացուցվում է հաշիվներով, շատ կենդանիների և բույսերի արագ բազմացմամբ որոշ կլիմայական պայմանների հաջորդական կրկնության դեպքում և նոր երկրներում նատուրալիզացիայի ժամանակ։ Ծնվում են ավելի շատ անհատներ, քան կարող են ապրել։ Բնության կշեռքի վրա մի ձավարահատիկը կարող է որոշել մի անհատի կյանքը և մյուսի մահը, որոշել, թե ո՛ր տեսակը կամ տարատեսակը թվով պիտի ավելանա և որոնք են նվազելու կամ վերջնականապես անհետանալու։ Քանի որ միևնույն տեսակին պատկանող անհատները բոլոր տեսակետներից ամենասերտ մրցության մեջ են մտնում իրար հետ, ուստի նրանց միջև եղած կռիվը ամենից ավելի դաժան կլինի։ Նա գրեթե նույնքան դաժան կլինի միևնույն տեսակին պատկանող տարատեսակների միջև և արդեն փոքր ինչ ավելի թույլ՝ միևնույն սեռին պատկանող տեսակների միջև։ Մյուս կողմից, կռիվը հաճախ դաժան կլինի նաև այն էակների միջև, որոնք բնության սանդուխքի վրա գրավում են միմյանցից հեռու տեղեր։ Մի քանի անհատների ամենաթույլ առավելությունը որոշ հասակում կամ տարվա որոշ ժամանակին նրանց հանդեպ, որոնց հետ նրանք մտնում են մրցության մեջ, կամ ավելի լավ հարմարվածությունը շրջապատող ֆիզիկական պայմաններին, թեկուզ չնչին չափով, կարող է ժամանակի ընթացքում կշեռքը թեքել նրանց կողմը։
Բաժանասեռ կենդանիների արուները շատ դեպքերում կռվում են էգերին տիրանալու համար։ Ամենաուժեղ արուները կամ նրանք, որոնք ամենից ավելի հաջող կերպով են պայքարում կենսապայմանների դեմ, սովորաբար ամենաշատ սերունդներ են թողնում։ Բայց հաջողությունը հաճախ կախված է նաև այն բանից, որ արուներն օժտված են լինում հատուկ զենքով կամ պաշտպանական միջոցով, կամ էլ առանձնապես հրապուրիչ են լինում, ամենաթույլ առավելությունն անգամ կարող է հաղթանակի հասցնել։
Քանի որ երկրաբանությունը պարզ կերպով ցույց է տալիս, որ ամեն մի երկիր ենթարկվել է խոշոր ֆիզիկական փոփոխությունների, ապա մենք իրավունք ունենք սպասելու, որ օրգանական էակները բնական վիճակում փոփոխվել են այնպես, ինչպես որ նրանք փոփոխվել են ընտանեցված վիճակում։ Իսկ երբ բնական վիճակում երևան է եկել փոփոխականությունը, ապա անբացատրելի փաստ կլիներ, եթե բնական ընտրությունը երևան չհաներ իր ներգործությունը։ Հաճախ պնդել են, թեև այդ պնդումը ապացուցման չի ենթարկվում, որ փոփոխականությունը բնական վիճակում սահմանափակվում է շատ նեղ սահմաններում։ Մարդը թեև ներգործում է մի այն արտաքին հատկանիշների վրա և հաճախ առաջնորդվում է քմահաճույքներով, այնուամենայնիվ կարողանում է կարճ ժամանակամիջոցում հասնել զգալի արդյունքների, կուտակելով իր ընտանի ցեղերի մեջ միայն անհատական տարբերությունները. և ոչ ոք իհարկե չի կարող բացասել, որ բնական տեսակներն էլ ունենում են անհատական տարբերություններ։ Սակայն բացի այդ տարբերություններից, բոլոր բնախույզներն ընդունում են նաև բնական տարատեսակների գոյությունը, որոնք այնքան են տարբերվում իրարից, որ նրանց հիշատակության արժանի են համարում սիստեմատիկական աշխատություններում։ Դեռևս ոչ ոք պարզորոշ սահման չի հաստատել անհատական տարբերությունների և աննշան տարատեսակների միջև կամ ցայտուն կերպով արտահայտված տարատեսակների ,և ենթատեսակների ու տեսակների միջև։ Մի՞թե չկան առանձին մայր ցամաքների վրա կամ միևնույն մայր ցամաքի միմյանցից զանազան անջրպետներով բաժանված տարբեր մասերում և հեռավոր կղզիների վրա բազմաթիվ ձևեր, որոնց փորձված բնախույզներից ոմանք համարում են տարատեսակներ, մյուսները' մյուսները՝ աշխարհագրական ցեղեր կամ ենթատեսակներ, իսկ երրորդները ինքնուրույն, թեև միմյանց հետ մերձավոր տեսակներ։
Իսկ եթե կենդանիներն ու բույսերը փոփոխվում են, թեև չափազանց դանդաղորեն ու աննշան չափով, հապա ինչո՞ւ տարատեսակները կամ որևէ չափով օգտակար անհատական տարբերությունները չպետք է պահպանվեն ու կուտակվեն բնական ընտրության ներգործության կամ ամենահարմարվածների գերապրելու շնորհիվ։ Եթե մարդն իր համբերության շնորհիվ ընտրում է իրեն օգտակար փոփոխություններ, հապա ինչո՞ւ կյանքի բարդ և փոփոխվող պայմաններում չեն կարող հաճախակի առաջանալ ու պահպանվել կամ ընտրության ենթարկվել այնպիսի փոփոխություններ, որոնք օգտակար են հենց բնության կենդանի արտադրանքների համար։ Ի՞նչ սահման կարող է դրվել այդ սկզբունքին, որը ներգործում է երկար դարերի ընթացքում և խստապահանջ կերպով ստուգում է յուրաքանչյուր էակի ընդհանուր կենցաղաձևը, կառուցվածքը և սովորությունները, նպաստելով ամեն մի օգտակար բանի և դեն շպրտելով վնասակարը։ Ես ոչ մի սահման չեմ տեսնում այդ սկզբունքի գործունեության համար, որը դանդաղ ու հիանալի կերպով հարմարեցնում է յուրաքանչյուր ձև ամենաբարդ կենսապայմաններին։ Բնական ընտրության տեսությունը, եթե նույնիսկ մենք սահմանափակվեինք այդ կշռադատություններով, վերին աստիճանի հավանական է թվում։ Ես ամենայն հնարավոր բարեխղճությամբ տվեցի այս տեսության դեմ արված առարկությունների և դժվարությունների հանրագումարը։ Այժմ դառնանք այն հատուկ փաստերին և ապացույցներին, որոնք խոսում են հօգուտ այս տեսության։
Դիտելով տեսակները միայն որպես ցայտուն կերպով նշագծված և կայուն տարատեսակներ և համարելով, որ յուրաքանչյուր տեսակ մի ժամանակ եղել է տարատեսակ, մենք կարող ենք ըմբռնել, թե ինչու խիստ սահմանագծեր չկան տեսակների, որոնք առաջացել են, ինչպես սովորաբար ենթադրում են, հատուկ արարչագործական ակտի շնորհիվ, և տարատեսակների միջև, որոնց ծագումը վերագրվում է երկրորդային օրենքների ներգործությանը։ Այդ տեսակետով մենք կարող ենք մեզ բացատրել, թե ինչու մի որևէ երկրում, որտեղ առաջացել են միևնույն սեռին պատկանող շատ տեսակներ, որոնք շարունակում են բարգավաճել, այդ տեսակներն ունեն շատ տարատեսակներ. այնտեղ, որտեղ տեսակների արտադրումը եղել է շատ գործունյա, մենք կարող ենք սպասել, որպես ընդհանուր կանոն, որ նրան դեռ գործողության մեջ կգտնենք, և իրոք այդ այդպես է, որովհետև տարատեսակները հանդիսանում են սկզբնավորվող տեսակներ։ Բացի դրանից, ամենախոշոր սեռերի տեսակները, որոնք ներկայացնում են մեծ թվով տարատեսակներ կամ սկզբնավորվող տեսակներ, որոշ չափով դեռ պահպանում են տարատեսակների բնույթը, նրանք միմյանցից զանազանվում են ավելի քիչ տարբերություններով, քան փոքր սեռերի տեսակները։ Իրար մոտ կանգնած և միաժամանակ ավելի ընդարձակ սեռերի պատկանող տեսակներն ըստ երևույթին ավելի սահմանափակ տարածում ունեն և իրենց ազգակցության հիման վրա խմբվում են այլ տեսակների շուրջը՝ կազմելով փոքրիկ խմբեր, երկու տեսակետներից էլ նմանվելով տարատեսակներին։ Այդ փոխհարաբերությունները շատ տարօրինակ կլինեին, եթե տեսակներն ստեղծված լինեին մեկը մյուսից անկախ կերպով, բայց նրանք միանգամայն հասկանալի են դառնում, երբ յուրաքանչյուր տեսակ սկզբում գոյություն է ունեցել որպես տարատեսակ։
Քանի որ յուրաքանչյուր տեսակ բազմացման երկրաչափական պրոգրեսիայի շնորհիվ ձգտում է անսահմանորեն ավելացնել իր թիվը և քանի որ յուրաքանչյուր տեսակի փոփոխված սերունդներն այնքան ավելի հեշտությամբ կարող են բազմանալ, որքան ավելի բազմազան են նրանց սովորություններն ու կառուցվածքը, որոնք հնարավորություն են տա\լիս տալիս նրանց գրավելու բնության տնտեսության մեջ ամենաբազմազան վայրեր, ուստի բնական ընտրությունը շարունակ ձգտում է պահպանել ամեն մի տեսակի մեջ այն հաղորդներին, որոնք ամենից ավելի տարբերվում են իրարից։ Հետևաբար, փոփոխությունների երկար շարքի ընթացքում միևնույն տեսակին պատկանող տարատեսակները բնորոշող թույլ տարբերությունները ձգտում են աճել ու դառնալ ցայտուն տարբերություններ, որոնք հատուկ են միևնույն սեռին պատկանող տեսակներին։ Նոր և կատարելագործված տարատեսակները անշեղորեն փոխարինելու և ոչնչացնելու են հին, ավելի նվազ կատարյալ և միջակա տարատեսակներին. և այսպիսով տեսակները դառնում են և միմյանցից անջատված օբյեկտներ։ Յուրաքանչյուր դասի սահմաններում ավելի խոշոր խմբերի պատկանող տիրապետող տեսակները ձգտում են առաջացնել նոր և տիրապետող ձևեր, ձևեր․ այսպիսով ամեն մի մեծ խումբ կձգտի ավելի ևս մեծանալ և միևնույն ժամանակ հատկանիշներով ավելի ևս հեռանալ միմյանցից։ Սակայն բոլոր խմբերն այս ձևով չեն կարող աճել, քանի որ ամբողջ աշխարհը չէր տեղավորի դրանց, որի հետևանքով տիրապետող խմբերը կհաղթեն ավելի քիչ տիրապետող խմբերին։ Մեծ խմբերի աճելու և հատկանիշներով հեռանալու այդ ձգտումը, որը կապված է անխուսափելի մահաջնջման հետ, բացատրում է, թե ինչու բոլոր կենդանի էակները դասավորվում են խմբերի մեջ, որոնք ստորադասվելով այլ խմբերի՝ պարփակվում են բոլոր ժամանակներում տիրապետող դարձած սակավաթիվ դասերի սահմաններում։ Բոլոր օրգանական էակների այսպես կոչված բնական սիստեմի մեջ խմբավորման այս մեծ փաստը անբացատրելի է առանձին արարչագործական ակտերի տեսության տեսակետից։
Քանի որ բնական ընտրությունը ներգործում է բացառապես աննշան, հաջորդական, բարենպաստ փոփոխությունների կուտակման միջոցով, ուստի նա չի կարող առաջացնել մեծ ու անակնկալ ձևափոխություններ, նա առաջ է շարժվում միայն փոքր ու դանդաղ քայլերով։ Դրա համար էլ «Nattira «Natura non facit saltum» կանոնը, որը մեր գիտելիքների ընդարձակման հետ զուգընթաց ավելի ու ավելի է հաստատվում, այս տեսության հիման վրա հասկանալի է դառնում։ Մենք նաև ըմբռնում ենք այն, թե ինչու բնության մեջ ամենուրեք միևնույն նպատակը ձեռք է բերվում բազմազան ճանապարհներով, որովհետև յուրաքանչյուր առանձնահատկություն, որ մի անգամ ձեռք է բերվել, երկար ժամանակ ժառանգվում է, և շատ տարբեր ուղղություններով փոփոխված կազմվածքները պետք է հարմարվեն մի ընդհանուր նպատակի։ Մի խոսքով, մենք կարող ենք տեսնել, թե ինչու բնությունը բազմազանության նկատմամբ շռայլ է, թեև ժլատ է նորամուծությունների նկատմամբ։ Բայց թե ինչու պիտի գոյություն ունենար բնության այդպիսի օրենքը, եթե տեսակներն ստեղծվել են մեկը մյուսից անկախ կերպով, ոչ ոք չի կարող բացատրել։
Էլի շատ այլ փաստեր, ինչպես ինձ թվում է, բացատրվում են այս տեսությամբ։ Որքա՜ն տարօրինակ է այն փաստը, որ փայտփորի ընդհանուր կերպարանքով թռչունը գետնի վրա միջատներ է որսում, որ լեռնային սագը, որը հազվագյուտ դեպքում է լողում կամ երբեք չի լողում, մատների միջև ունի թաղանթներ. որ կեռնեխի նման մի թռչուն սուզվում է ու սնվում ջրային միջատներով և որ մրրկահավն ունի այնպիսի սովորություններ ու կառուցվածք, որոնցով հարմարվել է պինգվինի կենցաղին։ Եվ այսպես անթիվ այլ դեպքեր։ Սակայն ըստ այն տեսակետի, որ յուրաքանչյուր տեսակ անընդհատ ձգտում է ավելացնել իր թիվը և բնական ընտրությունը մշտապես գործում է, միշտ պատրաստ լինելով հարմարեցնել նրանցից յուրաքանչյուրի դանդաղ փոփոխվող հաջորդներին բնության մեջ դեռ չգրավված կամ վատ գրավված ամեն մի վայրի, այդ փաստերը գագարում դադարում են տարօրինակ լինելուց և կարող են նույնիսկ կանխագուշակվել։
Մենք կարող ենք որոշ չափով հասկանալ, թե ինչու բնության մեջ այդքան շատ գեղեցկություն կա, որովհետև այդ ևս մասամբ կարող է վերագրվել ընտրության գործունեությանը։ Որ գեղեցկությունը, նրա մասին մեր ունեցած հասկացողության համաձայն, համաընդհանրական երևույթ չի ներկայացնում, կընդունի ամեն ոք, ով մի հայացք կգցի մի քանի թունավոր օձերի, մի քանի ձկների և մի քանի այլանդակ չղջիկների վրա, որոնք ներկայացնում են մարդկային կերպարանքի աղավաղված նմանությունը։ Սեռական ընտրությունը բազմաթիվ թռչունների, թիթեռների և այլ կենդանիների արուներին, իսկ երբեմն էլ երկու սեռերին հաղորդել է ամենափայլուն գույներ, ամենանուրբ ձևեր և այլ զարդարանքներ։ Նա թռչունների արուներին տվել է այնպիսի ձայն, որը երաժշտական է էգերի համար, ինչպես նաև մեր լսողության համար։ Ծաղիկներն ու պտուղները դարձել են տարբերվող իրենց վառ գույնով, որով նրանք աչքի են ընկնում սաղարթի կանաչ գույնի միջից, որպեսզի միջատները հեշտությամբ նկատեն ծաղիկները, այցելեն նրանց ու փոշոտեն, իսկ սերմերը տարածվեն թռչունների միջոցով։ Թե ինչպես է պատահել, որ շատ գույներ, ձայներ և ձևեր հաճույք են պատճառում թե՛ մարդուն և թե՛ ստորակարգ կենդանիներին, այլ խոսքով ասած՝ ինչպե՞ս է առաջացել գեղեցկության զգացմունքն իր ամենապարզ ձևով։ Մենք այդ չգիտենք, ինչպես չգիտենք նաև այն, թե ինչու որոշ հոտեր և համեր հաճելի են դարձել։
Քանի որ բնական ընտրությունը ներգործում է մրցության միջոցով, ուստի նա հարմարեցնում և կատարելագործում է յուրաքանչյուր երկրի բնակիչների միայն նրանց հետ համակեցության մեջ գտնվող բնակիչների նկատմամբ. մենք առիթ չունենք զարմանալու այն փաստի վրա, որ որևէ տվյալ երկրի տեսակները, որոնք թեև սովորական տեսակետի համաձայն ստեղծված ու հատկապես հարմարված են այդ երկրի համար, երբեմն հաղթվում են ու փոխարինվում այլ երկրներից բերված նատուրալիզացիայի ենթարկված էակների կողմից։ Մենք չպետք է զարմանանք նաև այն բանի վրա, որ բնության մեջ հարմարեցումները, որքան մենք կարող ենք դատել, բացարձակապես կատարյալ չեն, ինչպես այդ նկատվում է նույնիսկ մարդկային աչքի վերաբերմամբ, որ նրանցից մի քանիսը չեն համապատասխանում հարմարեցման մասին մեր ունեցած պատկերացմանը։ Մենք չպետք է զարմանանք նաև, որ մեղվի խայթոցը, որն օգտագործվում է թշնամու դեմ, մեղվին իրեն մահ է պատճառում. որ բոռերն արտադրվում են այդպիսի մեծ թվով մի գործողության համար, իսկ հետո կոտորվում են իրենց անպտուղ քույրերի կողմից. որ զարմանալի քանակությամբ ծաղկափոշի է ծախսվում, որը նկատվում է սոճիի մոտ. չպետք է զարմանանք այն բնազդային ատելության վրա, որ մայր մեղուն տածում է դեպի իր սեփական պտղաբեր դուստրերին. այն բանի վրա, որ իխնեվմոնխդները իխնեվմոնիդները կերակրվում են թրթուրի կենդանի մարմնի ներսում, կամ այլ նման դեպքերի վրա։ Բնական ընտրության տեսության հիման վրա ավելի շատ զարմանալի է թվում այն, որ բացարձակ կատարելության բացակայությա՛ն բացակայության նման դեպքեր է լ է՛լ ավելի մեծ թվով չեն հայտնաբերված։
Տարատեսակների առաջացումը ղեկավարող բարդ և մեզ քիչ հայտնի օրենքները, որքան մենք կարող ենք դատել, նույնն են, ինչ որ ղեկավարել են նաև առանձին տեսակների առաջացումը։ Երկու դեպքում էլ ֆիզիկական պայմանները, ըստ երևույթին, ունեցել են ուղղակի և որոշակի ներգործություն, բայց թե որքան մեծ է այդ ներգործությունը, մենք չենք կարող ասել։ Այսպես, երբ տարատեսակները տեղափոխվում են մի նոր բնակավայր, նրանք երբեմն ստանում են այդ վայրի տեսակներին հատուկ հատկանիշներ։ Ինչպես՝ տարատեսակների, այնպես էլ տեսակների վերաբերմամբ վարժեցման առկայությունը կամ բացակայությունը, ըստ երևույթին, ունեցել են զգալի ներգործություն ներգործություն․ այդ եզրակացությունից անհնարին է հրաժարվել, տեսնելով, օրինակ, էյտոնովյան բադին նրա այնպիսի թևերով, որոնք թռչելու համար գրեթե նույնքան անպետք են, ինչքան որ մեր ընտանի բադինը, կամ հողի մեջ թաղվող տուկու-տուկոն, որը երբեմն կույր է լինում, և մի քանի խլուրդներ, որոնք սովորաբար կույր են և ունեն մաշկով ծածկված աչքեր. կամ վերջապես տեսնելով այն կույր կենդանիները, որոնք ապրում են ամերիկական ու եվրոպական ստորերկրյա քարանձավներում։ Ինչպես տարատեսակների, այնպես էլ տեսակների վերաբերմամբ, ըստ երևույթին, էական դեր է կատարել հարաբերակցական փոփոխությունը, այնպես որ, երբ փոփոխվել է մի որևէ մաս, անհրաժեշտորեն փոփոխվել են նաև մյուսները։ Թե՛ տարատեսակները և թե՛ տեսակները երբեմն երևան են բերում վերադարձ դեպի վաղուց կորցրած հատկանիշները։ Առանձին արարչագործսկան ակտերի տեսակետից ինչքա՞ն ինչքա՜ն անհասկանալի է ձիու սեռի զանազան տեսակների և նրանց հիբրիդների ուսերի և ոտների վրա զոլերի պատահական երևան գալը։ Եվ ինչքան պարզ կերպով է բացատրվում այդ փաստը, եթե մենք ընդունենք, որ այդ բոլոր տեսակները առաջացել են մի զոլավոր նախահորից, ճիշտ այնպես, ինչպես աղավնու ընտանի տարբեր ցեղերը առաջացել են լայնակի զոլեր ունեցող կապտագորշ ժայռաղավնուց։
Տեսակների անկախ ստեղծագործության մասին տարածված տեսակետի հիման վրա, ինչպե՞ս կարելի է բացատրել, թե ինչու տեսակային հատկանիշները կամ այն հատկանիշները, որոնցով միմյանցից տարբերվում են միև՜նույն միևնույն սեռին պատկանող տեսակները, ավելի փոփոխական են, քան սեռային հատկանիշները, որոնցով նրանք բոլորն էլ իրար նման են։ Ինչո՞ւ, օրինակ, ծաղկի գույնի փոփոխականությունն ավելի հավանական է այն տեսակի մոտ, որը պատկանում է այնպիսի սեռի, որի տեսակներն ունեն զանազանագույն ծաղիկներ, քան այն տեսակի մոտ, որը պատկանում է միանման ծաղիկներով տեսակներ ունեցող մի սեռի։ Եթե տեսակները միայն լավ արտահայտված տարատեսակներ են, որոնց հատկանիշները ավելի կայունացած են, ապա մենք կարող ենք բացատրել այդ փաստը, որ նրանք արդեն փոփոխվել են այն պահից սկսած, երբ նրանք ճյուղավորվել են իրենց ընդհանուր նախահորից և փոփոխվել են հատկանիշներով, որոնք կազմում են նրանց տեսակային տարբերությունը, դրա համար էլ հատկապես այդ հատկանիշները պետք է ավելի փոփոխական լինեն, քան սեռային հատկանիշները, որոնք մշտապես հսկայական ժամանակաշրջանի ընթացքում ժառանգաբար փոխանցվել են։ Առանձին արարչագործության տեսության հիման վրա անբացատրելի է նաև այն, թե ինչու այն մասը, որն արտասովոր զարգացման է հասել տվյալ սեռի մի որևէ տեսակի մոտ, ուստի և, ինչպես որ մենք բնականաբար կարող ենք եզրակացնել, չափազանց կարևոր է տվյալ տեսակի համար, պիտի առանձնապես փոփոխական լիներ. բայց մեր տեսակետից այդ մասն արդեն զգալի աստիճանի փոփոխականության է ենթարկվել այն ժամանակից սկսած, երբ տարբեր տեսակները սկսել են ճյուղավորվել մի ընդհանուր նախահորից, այդ պատճառով էլ մենք կարող ենք սպասել, որ այդ մասը մինչև այժմ ընդհանրապես պահպանել է իր փոփոխվելու հակումը։ Սակայն մասը կարող է ամենաարտասովոր կերպով զարգացած լինել, ինչպես, օրինակ, չղջիկի թևը, և այնուամենայնիվ ավելի մեծ փոփոխականություն չցուցաբերել, քան որևէ այլ օրգան, երբ այդ մասն ընդհանուր է լինում իրար ստորադասված ձևերի ամբողջ խմբի համար, այսինքն այն դեպքում, երբ նա ժառանգաբար փոխանցվել է երկար ժամանակաշրջանի ընթացքում, որովհետև այդ դեպքում բնական ընտրության երկարատև ներգործության հետևանքով նա արդեն դարձել է կայուն։
Դառնում եմ բնազդներին, բնազդներին․ ինչքան էլ զարմանալի են նրանցից մի քանիսը, բայց նրանք մարմնի կառուցվածքից ավելի մեծ դժվարություններ չեն ներկայացնում հաջորդական, աննշան, բայց օգտակար փոփոխությունների բնական ընտրության տեսության համար։ Այսպիսով, մենք կարող ենք հասկանալ, թե ինչու բնությունը միևնույն դասի տարբեր կենդանիների օժտելով նրանց հատուկ բնազդներով, առաջ է գնում աստիճանական քայլերով։ Ես աշխատել եմ ցույց տալ, թե աստիճանականության սկզբունքը ինչքան լույս է սփռում սովորական մեղվի զարմանալի Ճարտարապետական ճարտարապետական ընդունակությունների վրա։ Սովորությունը, անկասկած, մասնակցում է բնազդների փոփոխությանը, բայց հավանորեն այդ անհրաժեշտ չէ, ինչպես այդ տեսնում ենք անսեռ միջատների օրինակի վրա, որոնք իրենցից հետո սերունդ չեն թողնում, որը կկարողանար ժառանգել երկարատև սովորությունների հետևանքները։ Ընդունելով, որ միևնույն սեռի բոլոր տեսակներն առաջացել են մի ընդհանուր նախահորից և ժառանգել են ընդհանուր շատ առանձնահատկություններ, մենք կարող ենք հասկանալ, թե ինչպես նման տեսակները, գտնվելով ամենատարբեր կենսապայմաններում, այնուամենայնիվ ղեկավարվում են գրեթե միևնույն բնազդներով, բնազդներով․ թե ինչու, օրինակ, Հարավային Ամերիկայի արևադարձային և բարեխառն մասերում կեռնեխներն իրենց բները ծածկում են տիղմով, այնպես, ինչպես որ մեր բրիտանական տեսակները։ Բնական ընտրության միջոցով դանդաղորեն բնազդներ ձեռք բերելու տեսակետից մեզ զարմանալի չի թվում, եթե որոշ բնազդներ անկատար են և առիթ են տալիս սխալների, ինչպես նաև այն, որ շատ բնազդներ տանջանք են պատճառում այլ կենդանիների։
Եթե տեսակները միայն լավ արտահայտված ու կայուն տարատեսակներ են, ապա մեզ համար իսկույն պարզվում է, թե ինչու նրանց խաչաձևումից ստացված արդյունքներն իրենց ծնողների հետ ունեցած նմանության հաջորդականությամբ ենթարկվում են նույն բարդ օրենքներին, ինչ օրենքների որ ենթարկվում են ակնհայտ տարատեսակների խաչաձևման արդյունքները, այսինքն հաջորդական խաչաձևումների ժամանակ աստիճանաբար մեկը կլանում է մյուսին։ Այդ նմանությունը տարօրինակ կթվար, եթե տեսակներն իրենց ծագմամբ պարտական լինեին անկախ արարչագործ ական ակտ երինարարչագործական ակտերին, իսկ տարատեսակները առաջացած լինեին երկրորդային օրենքների ուժով։
Եթե մենք ընդունենք, որ երկրաբանական տարեգրությունը վերին աստիճանի անկատար է, այդ դեպքում նրա մատակարարած փաստերը ուժեղ հաստատություն են հանդիսանում հաջորդական փոփոխություններով ծագման միասնականության տեսության համար։ Նոր տեսակները հրապարակ են եկել դանդաղորեն և իրար հաջորդող ժամանակամիջոցներից հետո, ըստ որում հավասար ժամանակամիջոցների ընթացքում փոփոխականության չափը զանազան խմբերի համար խիստ տարբեր է եղել։ Տեսակների և նրանց ամբողջ խմբերի մահաջնջումը, որն այնպիսի աչքի ընկնող դեր է կատարել օրգանական աշխարհի պատմության մեջ, բնական ընտրության գրեթե անխուսափելի հետևանքն է, որովհետև հին ձևերը փոխարինվում են նոր և կատարելագործված ձևերով։ Ոչ առանձին տեսակներ, ոչ էլ տեսակների մի խումբ նորից երևան չեն գալիս, եթե բնական գոյացման շղթան կտրված է։ Տիրապետող ձևերի աստիճանական տարածումը, նրանց հաղորդների հաջորդների դանդաղ փոփոխության հետ միասին, այնպիսի տպավորություն է թողնում, որ կարծես թե օրգանական ձևերը մեծ ժամանակաշրջանների ընթացքում միաժամանակ են փոփոխվել ամբողջ երկրագնդի վրա։ Այն փաստը, որ յուրաքանչյուր ֆորմացիայի բրածո մնացորդները հատկանիշներով որոշ չափով միջակա են նրանից անմիջապես վերև և անմիջապես ներքև գտնվող ֆորմացիաների բրածոների միջև, շատ պարզ կերպով բացատրում է նրանց ունեցած միջակա դրությամբ ծննդաբանական շղթայի մեջ։ Այն հիմնական փաստը, որ բոլոր անհետացած էակները կարող են դասակարգվել այժմ ապրողների հետ միասին մի ընղհանուր սիստեմի մեջ, բնականաբար բխում է նրանից, որ թե՛ ապրող և թե՛ անհետացած էակներն առաջացել են ընդհանուր նախնիներից։ Քանի որ տեսակներն իրենց փոփոխության երկարատև ժամանակաշրջանի ընթացքում սովորաբար տարամիտվել են իրենց հատկանիշներով, ապա հասկանալի է դառնում, թե ինչու ամեն մի խմբի ամենահին ձևերը կամ ամենահին նախածնողները հաճախ գրավում են որոշ չափով միջակա գրության դրության գոյություն ունեցող խմբերի միջև։ Այժմյան ձևերը սովորաբար համարվում են կազմվածքի ավելի բարձր աստիճանի վրա կանգնած, քան հին ձևերը. նրանք իսկապես էլ պետք է ավելի բարձր դիրք գրավեն, քանի որ հետագա և կատարելագործված ձևերը գոյության կռվում հաղթել են հին և ավելի քիչ կատարելագործված ձևերին, ձևերին․ նրանց օրգանները նույնպես ավելի մեծ չափով են մասնագիտացել զանազան ֆունկցիաների համար։ Այս փաստը միանգամայն համատեղվում է այն բազմաթիվ օրգանիզմների գոյության հետ, որոնք ունեն ավելի պարզ, քիչ կատարելագործված կառուցվածք, որը միանգամայն պիտանի է իրենց գոյության պարզ պայմանների համար, համար․ նա միանգամայն համատեղվում է այն երևույթի հետ, որ մի քանի ձևեր իրենց կազմվածքով հետադիմել են, շարունակելով այդ հետադարձի ճանապարհի յուրաքանչյուր աստիճանի վրա ավելի լավ հարմարված լինել նոր և ցածրացած կենսապայմաններին։ Վերջապես, մի մայր ցամաքի վրա ազգակից ձևերի երկարատև պահպանման զարմանալի օրենքը,— պարկավորներն Ավստրալիայում, թերատամները Ամերիկայում և այլ նման դեպքեր,— միանգամայն հասկանալի է, քանի որ միևնույն երկրի սահմաններում գոյություն ունեցող և անհետացած օրգանիզմները իրենց ընդհանուր ծագմամբ սերտորեն կապված են իրար հետ։
Դառնում եմ աշխարհագրական տեղաբաշխմանը. եթե մենք ընդունենք, որ դարերի երկար շարքի ընթացքում, շնորհիվ նախկինում տեղի ունեցած կլիմայական և աշխարհագրական փոփոխությունների և բազմաթիվ պատահական ու մեզ անհայտ տարածման եղանակների, տեղի է ունեցել օրգանիզմների տարաբնակումը աշխարհի մի մասից մյուսը, այն ժամանակ մենք ի վիճակի կլինենք փոփոխությամբ ուղեկցվող ընդհանուր ծագման տեսության հիման վրա հասկանալու նաև աքն այն հիմնական փաստերի մեծամասնությունը, որոնք վերաբերում են օրգանիզմների տեղաբաշխմանը։ Մենք կարող ենք բացատրել նաև այն զարմանալի զուգահեռությունը, որ գոյություն ունի տարածության մեջ օրգանական էակների տեղաբաշխման և ժամանակի մեջ նրանց երկրաբանական հաջորդականության միջև, որովհետև երկու դեպքում էլ այդ էակները միանման կերպով կապված են եղել միմյանց հետ ազգակից ծագմամբ և փոփոխության եղանակները եղել են նույնը։ Մեզ համար պարզ է այն զարմանալի փաստի լիակատար իմաստը, որ ապշեցրել է ամեն մի ճանապարհորդի, այն է՝ որ միևնույն մայր ցամաքի վրա ամենատարբեր պայմաններում, թե՛ տաք և ցուրտ կլիմայում, թե՛ լեռներում և թե՛ հարթավայրերում, թե՛ տափաստաններում և թե՛ ճահիճներում, միևնույն ղասին պատկանող բնակիչների մեծ մասը հանդես է բերում բացահայտ ազգակցական գծեր, որովհետև նրանք միևնույն նախահայրերի և հին գաղթականների սերունդներն են։ Առաջներում տեղի ունեցած և շատ դեպքում փոփոխությամբ ուղեկցվող տարաբնակման սկզբունքի հիման վրա՝ մենք կարողանում ենք բացատրել սառցադաշտային ժամանակաշրջանի միջոցով մի քանի սակավաթիվ բույթերի բույսերի նույնությունը և ուրիշ շատ բույսերի մոտ ազգակցությունը; , որոնք ապրում են իրարից շատ հեռու ընկած լեռների վրա և հյուսիսային ու հարավային բարեխառն գոտիներում. այդպես էլ մենք բացատրում ենք նաև հյուսիսային և հարավային բարեխառն գոտու ծովերի մի քանի բնակիչների մերձավոր ազգակցությունը, չնայած նրան, որ նրանք անջատված են միմյանցից օվկիանոսի այն ամբողջ մասով, որն ընկած է արևադարձների միջև։ Թեկուզ երկու երկրների ֆիզիկական պայմաններն այնքան նման լինեին իրար, որքան այդ կարող է պահանջել միևնույն տեսակը, ապա մենք զարմանալու առիթ չէինք ունենա, որ նրանց բնակիչները խիստ տարբերվում են միմյանցից, եթե միայն այդ երկրները երկարատև ժամանակաշրջանի ընթացքում Լրիվ լրիվ անջատված են եղել իրարից։ Քանի որ օրգանիզմների միջև եղած փոխհարաբերությունները բոլոր հարաբերություններից ամենակարևորն են և քանի որ երկու երկրներն էլ իրենց գաղթականները պիտի ստանային մի որևէ այլ երկրից կամ մեկը մյուսից տարբեր ժամանակներում, տարբեր հարաբերությամբ, ուստի և փոփոխության ուղղությունը երկու մարզերում անխուսափելիորեն պետք է տարբեր լիներ։
Գաղթի և նրան հետևող փոփոխության երևույթների նկատմամբ այս տեսակետից մենք կարող ենք բացատրել, թե ինչու օվկիանոսային կղզիները բնակված են միայն սակավաթիվ տեսակներով և ինչու այդ տեսակների մեծ մասը հատուկ է տվյալ վայրին, կամ էնդեմիկ ձևեր են։ Մեզ համար պարզ է, թե ինչու կենդանիների այն խմբերին պատկանող տեսակները, որոնք չեն կարողանում տեղափոխվել օվկիանոսի մեծ տարածությունների վրայով, ինչպիսիք են գորտերը և ցամաքային կաթնասունները, չեն հանդիպում օվկիանոսային կղզիների վրա. մյուս կողմից, թե ինչու չղջիկների նոր և բացառիկ տեսակները,— այսինքն կենդանիներ, որոնք կարող են թռչել օվկիանոսի վրայով,— հաճախ են հանդիպում որևէ մայր ցամաքից հեռու գտնվող կղզիների վրա։ Այդպիսի դեպքերը, ինչպես, օրինակ, օվկիանոսային կղզիների վրա չղջիկների բնորոշ տեսակների առկայությունը և ուրիշ ցամաքային կաթնասունների լիակատար բացակայությունը, փաստեր են, որոնք բոլորովին անբացատրելի են առանձին արարչագործ ական արարչագործական ակտերի տեսության տեսակետից։
Որևէ երկու մարզերում մոտ ազգակից կամ փոխարինող տեսակների գոյությանը փոփոխությամբ ուղեկցվող ընդհանուր ծագման տեսության հիման վրա ենթադրում է, որ նույն ծնողական ձևերը առաջները գոյություն են ունեցել երկու մարզերում. և մենք իրոք գրեթե միշտ տեսնում ենք, որ երբ բազմաթիվ ազգակից տեսակներ բնակվում են երկու մարզերում, ապա այդ տեսակների միջև գտնվում են այնպիսիները, որոնք նույնն են և տարածված են երկու մարզերում։ Այնտեղ, որտեղ հանդիպում են բազմաթիվ, միմյանց հետ մոտ, բայց և այնպես պարզորոշ տարբերվող տեսակներ, հանդիպում են նաև կասկածելի ձևեր և տարատեսակներ, որոնք պատկանում են նույն խմբերին։ Կարելի է որպես շատ լայն տարածված կանոն ընդունել այն, որ որևէ մարզի բնակչությունը ազգակցության մեջ է գտնվում այն ամենամոտ աղբյուրի բնակչության հետ, որտեղից կարող էր տեղի ունենալ ներգաղթը։ Այդ աչքի է ընկնում Գալապագոսյան արշիպելագի, Ժուան Ֆերնանդես կղզիների և ամերիկական այլ կղզիների գրեթե բոլոր բույսերի ու կենդանիների և հարևան ամերիկական մայր ցամաքի բույսերի ու կենդանիների միջև եղած ազգակցության վերաբերմամբ։ Նույնն է նկատվում նաև Կանաչ հրվանդանի արխիպելագի արշիպելագի և այլ աֆրիկական կղզիների և աֆրիկական մայր ցամաքի վերաբերմամբ։ Պետք է ընդունել, որ այդ փաստերը առանձին արարչագործությունների տեսության հիման վրա ոչ մի բացատրություն չեն ստանում։
Այն փաստը, որ բոլոր գոյություն ունեցող և երբևիցե գոյություն ունեցած օրգանիզմները կարող են դասավորվել մի քանի մեծ դասերի սահմաններում եղած խմբերի մեջ, որոնք ստորադասվում են այլ խմբերի, ըստ որում անհետացած խմբերը հաճախ գրավում են միջակա դրություն գոյություն ունեցող խմբերի միջև, միանգամայն հասկանալի է բնական ընտրության տեսության և նրա անհրաժեշտ հետևանքների՝ մահաջնջման ու հատկանիշների տարամիտման հիման վրա։ Նույն սկզբունքների հիման վրա մեզ համար պարզ է, թե ինչու ձևերի փոխադարձ ազգակցությունը այդքան բարդ է և զարտուղի։ Մենք տեսնում ենք, թե ինչու որոշ հատկանիշներ դասակարգության նպատակների համար ավելի գերադասելի են, քան մյուսները, մյուսները․ թե ինչու հարմարեցման հետ կապված հատկանիշները, որ վերին աստիճանի կարևոր են դրանցով օժտված էակների համար, գրեթե ոչ մի նշանակություն ունեն դասակարգության գործում, գործում․ թե ինչու թերաճ մասերից առաջացած հատկանիշները, որոնք թեև անօգուտ են այդ մասերն ունեցող էակները համար, երբեմն այնքան արժեքավոր են դասակարգության մեջ և վերջապես, թե ինչու սաղմնաբանական հատկանիշները հաճախ ամենից ավելի արժեքավոր են։ Օրգանական էակների իսկական ազգակցությունը, ի տարբերություն նրանց այն նմանությունների, որոնք առաջա՛նում առաջանում են միանման հարմարեցումների հետևանքով, իր առաջացմամբ պարտական է ժառանգականությանը և ծագման միասնականությանը։ Բնական սիստեմը ոչ այլ ինչ է, եթե ոչ էակների ծննդաբանական դասավորումը, ըստ որում նրանց ձեռք բերած տարբերության աստիճանները որոշվում են '''տարատեսակներ, տեսակներ, սեռեր, ընտանիքներ''' և այլ տերմիններով։ Մեր խնդիրն է հայտնաբերել այդ ծննդաբանական կապերը ամենակայուն հատկանիշների միջոցով, ինչպիսին էլ որ լինեն այդ հատկանիշները և ինչքան էլ ուզում է աննշան լինի նրանց նշանակությունը այդ էակների կյանքի համար։
Մարդու ձեռքի, չղջիկի թևի, դելֆինի լողաթևի, ձիու ոտքի մեջ ոսկրների նման դասավորությունը, ընձուղտի և փղի պարանոցը կազմող ողերի միանման թիվը և այլ նման անթիվ փաստերը մեղ մեզ համար իսկույն հասկանալի են դառնում դանդաղ ու աստիճանական հաջորդական փոփոխությամբ ուղեկցվող ընդհանուր ծագման տեսության հիման վրա։ Չղջիկի թևի և ոտքի հիմնական կառուցվածքում եղած նմանությունը, թեև նրանք բոլորովին տարբեր դեր ունեն, խաչափառի ծնոտների ու ոտքերի, ծաղկի պսակաթերթերի, առէջքների և վարսանդների կառուցվածքում եղած նմանությունները նույնպես մեծ չափով հասկանալի են՝ համաձայն այն տեսակետի, որ մասերը կամ օրգանները ենթարկվել են աստիճանական ձևափոխման և նրանք սկզբում իրար նման են եղել այդ դասերից յուրաքանչյուրի հեռավոր նախահոր մոտ։ Այն կանոնի հիման վրա, որ իրար հաջորդող փոփոխությունները ոչ միշտ երևան են գալիս վաղ հասակում և ժառանգվում են կյանքի համապատասխան ոչ վաղ շրջանում, մենք կարող ենք բացատրել, թե ինչու կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների սաղմերը այդքան զարմանալիորեն նման են իրար, մինչդեռ չափահաս ձևերը այնքան տարբեր են։ Մեզ այլևս չի զարմացնի այն փաստը, որ օդով շնչող կաթնասունների կամ թռչունների սաղմերն ունեն խռիկների ճեղքեր և հանգույցներով դասավորված զարկերակներ, ինչպես ձկների մոտ է, որոնք իրենց միանգամայն զարգացած խռիկներով շնչում են ջրի մեջ լուծված օդով։
Վարժության բացակայությունը երբեմն բնական ընտրության աջակցությամբ հաճախ օժանդակել է այն օրգանների այլասերմանը, որոնք կենցաղի և կենսապայմանների փոփոխության դեպքում անօգուտ են դարձել. այստեղից մեզ համար հասկանալի է դառնում թերաճ օրգանների իմաստը։ Բայց վարժության բացակայությունը և ընտրությունը սովորաբար ներգործում են այն էակների վրա, որոնք հասել են լիակատար հասունության և մասնակցում են գոյության կռվին, և այսպիսով քիչ ազդեցություն են թողնում օրգանի վրա վաղ հասակում. այստեղից բխում է, որ օրգանը ռեդուկցիայի չի ենթարկվում կամ թերաճ չի դառնում վաղ հասակում։ Այսպես, օրինակ, հորթը ժառանգել է ատամներ, որոնք երբեք դուրս չեն գալիս վերին ծնոտի լնդերքի միջից, նա այդ ատամները ժառանգել է իր վաղ նախահորից, որն ունեցել է միանգամայն զարգացած ատամներ։ Մենք կարող ենք ենթադրել, որ չափահաս կենդանու ատամները մի ժամանակ ռեդուկցիայի են ենթարկվել վարժեցման բացակայության հետևանքով, որի պատճառը եղել է այն, որ լեզուն, քիմքը կամ շրթունքները բնական ընտրության շնորհիվ հիանալի կերպով հարմարվել են աո.անց առանց ատամների մասնակցության խոտը պոկռտելու համար։ Մինչդեռ հորթի ատամները մնացել են անփոփոխ և համապատասխան հասակում ժառանգման օրենքի հիման վրա, ժառանգվել են հեռավոր ժամանակներից սկսած մինչև այսօր։ Ըստ այն տեսակետի, որ յուրաքանչյուր օրգանիզմ իր բոլոր մասերով միասին առանձին է ստեղծվել, վճռականապես անհասկանալի է, որ այդքան հաճախ կարող են հանդիպել այն օրգանների գոյության փաստերը, որոնց անօգտակարությունը այնպես ակնհայտ է, ինչպես հորթի սաղմերի մոտ ատամները կամ շատ բզեզների միաձուլված վերնաթևերի տակ գտնվող ճխլտված թևերը։ Բնությունը կարծես դիտմամբ հոգացել է այն մասին, որպեսզի թերաճ օրգանների, սաղմնաբանական և հոմոլոգիական նմանությունների միջոցով մեր առաջ բաց անի այն պլանը, որով նա ստեղծում է փոփոխություններ, բայց մենք չափազանց կույր ենք, որ ըմբռնենք, թե նա դրանով ինչ է արտահայտում։
Ես համառոտակի կրկնեցի այն կշռադատություններն ու փաստերը, որոնք ինձ միանգամայն համոզել են, որ տեսակները փոփոխվել են սերունդների երկար շարքի ընթացքում։ Այդ ձեռք է բերվել գլխավորապես բազմաթիվ, հաջորդական, աննշան, բարենպաստ փոփոխությունների բնական ընտրության միջոցով, որին էական աջակցություն են ցույց ավելտվել, մի կողմից, օրգանի վարժեցման կամ ոչ վարժեցման ժառանգված հետևանքները և, մյուս կողմից, ոչ էական օժանդակություն են ցույց տվել արտաքին պայմանների անմիջական ներգործությունը թե՛ անցյալի և թե՛ ներկայի հարմարողական հատկանիշների վրա և այն փոփոխությունները, որոնք մեր անտեղյակության պատճառով մեզ թվում են ինքնակամ։ Ըստ երևույթին, առաջները ես անբավարար նշանակություն եմ տվել փոփոխականության այս վերջին ձևերի ուժին ու տարածվածությանը, որոնք բնական ընտրությունից անկախ առաջ են բերում հաստատուն փոփոխություններ կառուցվածքի մեջ։ Բայց քանի որ վերջերս իմ եզրակացությունները հաճախ թյուր կերպով են մեկնաբանել և պնդել են, թե ես տեսակների փոփոխությունը վերագրում եմ բացառապես բնական ընտրությանը, ուստի ես ինձ թույլ կտամ նկատելու, որ այս գրքի առաջին և հետագա հրատարակություններում ես զետեղել եմ շատ աչքի ընկնող տեղում, այն է՝ ներածության վերջում հետևյալ բառերը։ «Ես համոզված եմ, բնական ընտրությունը եղել է փոփոխություններ առաջացնող գլխավոր, բայց ոչ միակ միջոցը»։ Բայց դա չօգնեց։ Ուրիշների մտքերը համառորեն խեղաթյուրելու ուժը մեծ է, սակայն գիտության պատմությունը ցույց է, տալիս, որ բարեբախտաբար այդ ուժի ներգործությունը տևական չէ։
Անկարելի է ընդունել, որ մի սխալ տեսություն կարողանար այնպես գոհացուցիչ կերպով բացատրել, ինչպես այգ բացատրում են բնական ընտրության տեսության փաստերի այն մեծ խմբերը, որոնք հենց նոր հիշատակեցինք։ Վերջերս առարկություն է արվել, որ փաստարկման նման եղանակը վստահելի չէ, բայց այն շարունակ կիրառվում է կյանքում և կիրառվել է մեծագույն բնախույզների կողմից։ Այդպես է ստեղծվել լույսի ալիքաձև շարժման տեսությունը, և այն համոզվածությունը, որ երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, մինչև վերջին ժամանակները գրեթե ոչ մի ուղղակի ապացույցի վրա չէր հենվում։ Այն առարկությունը, թե գիտությունը մինչև այժմ չի լուսաբանել շատ ավելի բարձր խնդիրներ կյանքի էության և սկզբնավորության մասին, նշանակություն չունի։ Ո՞վ հանձն կառնի բացատրելու տիեզերական ձգողականության էությունը։ Ոչ ոք այժմ չի առարկում այն եզրակացությունների դեմ, որոնք բխում են ձգողականության այդ անհայտ սկզբունքից, չնայած նրան, որ Լեյբնիցը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Leibnitz>'''Լեյբնից''' (Leibnitz Gottfroy-Wilhelm)։— Հռչակավոր փիլիսոփա իդեալիստ (մոնադների տեսությունը) և մաթեմատիկոս Գերմանիայում (1646—1716)։ Գտել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը։ Սկիզբ է դրել լայն տարածված այն գաղափարին, որ բնության մեջ թռիչքներ չկան։</ref> մի ժամանակ մեղադրել է Նյուտոնին<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Newton_Isaac>'''Նյուտոն Իսահակ''' (Newton Isaac)։— Մեծ մաթեմատիկոս, աստղագետ և ֆիզիկոս Անգլիայում (1642—1727)։ Հաստատել է տիեզերական ձգողականության օրենքը։ Նրա գլխավոր աշխատությունը՝ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները», կազմել է դասական մեխանիկայի հիմքը, որը հետագայում ստացել է փայլուն տեսական զարգացում և գործնական կիրառություն։</ref> այն բանում, որ նա «փիլիսոփայության մեջ խորհրդավոր հատկություններ ու հրաշքներ» է մտցնում։
Ես բավականաչափ հիմք չեմ տեսնում, թե ինչու այս գրքում շարադրվող տեսակետները կարող են վիրավորել որևէ մեկի կրոնական զգացմունքը։ Ապացուցելու համար, թե ինչքան վաղանցիկ է նման տպավորությունը, կարելի է հիշել, որ մեծագույն հայտնագործությունը, որ երբևիցե կատարել է մարդը, այսինքն՝ տիեզերական ձգողականության հայտնագործությունը, հանդիպել է Լեյբնիցի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Leibnitz /> հարձակումներին՝ որպես «բնական կրոնի, հետևապես և հայտնության հիմքերը ցնցող»։ Մի նշանավոր հեղինակ և միաժամանակ հոգևոր անձ գրել է ինձ. «Ես հետզհետե սովորեցի տեսնել, որ միանման համատեղելի է աստվածության մասին բարձր պատկերացումը ինչպես հավատ դեպի այն, որ նա ստեղծել է մի քանի նախասկզբնական ձևեր, որոնք ընդունակ են եղել ինքնազարգացման միջոցով սկիզբ տալու մյուս անհրաժեշտ ձևերին, այնպես էլ հավատ դեպի այն, որ նա ամեն անգամ նոր ստեղծագործական ակտի կարիք է ունեցել, որպեսզի լցնի բաց տեղերը, որ երևան ես եկել իր հաստատած օրենքների ներգործության հետևանքով»։
Սակայն գուցե հարցնեն, թե ինչո՞ւ դեռ ապրող բնախույզներից և երկրաբաններից գրեթե բոլոր ամենաականավորները մինչև վերջին ժամանակներս չեն հավատացել տեսակների փոփոխականությանը։ Չի կարելի պնդել, որ օրգանական էակները բնական վիճակում չեն ենթարկվում փոփոխականության. չի կարելի ապացուցել, որ փոփոխությունների գումարը դարերի երկար շարքի ընթացքում ներկայացնում է մի սահմանային մեծություն. ոչ մի պարզորոշ սահման չի առաջարկվել և չի կարող առաջարկվել տեսակների և պարզ արտահայտված տարատեսակների միջև։ Չի կարելի պնդել, որ տեսակներն իրենց խաչաձևման ժամանակ անպայման լինում են անպտղաբեր, իսկ տարատեսակները՝ անպայման պտղաբեր, պտղաբեր․ կամ պնդել, որ տեսակների անպտղաբերությունը նրանց յուրահատուկ հատկությունն է և անկախ ստեղծման նշանն է։ Տեսակների անշարժության վերաբերմամբ եղած հավատը գրեթե անխուսափելի էր մինչև այն ժամանակ, քանի դեռ գոյություն ուներ այն համոզմունքը, որ երկրի պատմությունը կարճ է։ Բայց այժմ, երբ մենք մոտավոր գաղափար ենք կազմել ժամանակների ընթացքի տևողության մասին, մենք հակված ենք առանց բավարար ապացույցների ընդունելու, որ երկրաբանական տարեգրությունն այնքան կատարյալ է, որ պետք է պահպանած լիներ տեսակների փոփոխության անկասկածելի հետքերը, եթե նրանք ենթարկվել են փոփոխության։
Դրա գլխավոր պատճառը, որ մենք իբնե չենք ցանկանում ընդունել, թե որևէ մի տեսակ կարող է սկիզբ տալ իրեն չնմանվող մի այլ տեսակի, նրանումն է, որ միշտ դժկամությամբ ենք ընդունում մեծ փոփոխությունների գոյությունը, որոնց առանձին ստադիաները մենք ի վիճակի չենք նշմարել։ Այդ դժվարությանը միանգամայն նման է այն դժվարությանը, որ զգացել են երկրաբաններն այն ժամանակ, երբ Լյաելն<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lyell /> առաջին անգամ սկսել է պնդել, որ մայր ցամաքների վրա եղած երկարաձիգ ժայռոտ լեռնաշարքերը և խոր հովիտները այն գործոնների գործունեության հետևանք են, որոնց մենք այժմ էլ տեսնում ենք գործողության մեջ։ Մեր բանականությունը չի կարող լիովին ըմբռնել նույնիսկ «միլիոն տարի» արտահայտության հետ կապված իմաստը. նա չի կարող գրեթե անհամար սերունդների ընթացքում կուտակված բազմաթիվ թեթև փոփոխությունների հանրագումարը տալ և տեսնել վերջնական արդյունքը։
Թեև ես լիովին համոզված եմ այն բոլոր հայացքների ճշտությանը, որ բերված են այս գրքի մեջ համառոտ ակնարկի ձևով, սակայն ես ոչ մի կերպ հույս չունեմ համոզելու այն փորձված բնախույզներին, որոնց մտքերը լի են մեծաքանակ փաստերով, որոնց նրանք երկար տարիների ընթացքում քննարկում են իմ տեսակետին ուղղակի հակառակ տեսակետից։ Այնքան հեշտ է մեր անտեղյակությունը թաքցնել այնպիսի արտահայտությունների քողի տակ, ինչպիսիք են «արարչագործության պլան», «գաղափարի միասնականություն» և այլն, և երևակայել, որ մենք բացատրություն ենք տալիս, մինչդեռ միայն այլ արտահայտություններով կրկնում ենք բուն փաստը։ Ամեն ոք, ով հակված է ավելի կշիռ տալու չլուծված դժվարություններին, քան որոշ փաստերի բավարար բացատրությանը, անշուշտ կժխտի իմ տեսությունը։ Սակավաթիվ բնախույզների վրա, որոնք օժտված են մտքի զգալի ճկունությամբ և նույնիսկ սկսում են կասկածել տեսակների անշարժությանը, այս գիրքը թերևս ազդեցություն կունենա։ Բայց ես վստահությամբ եմ նայում ապագային, բնախույզների նոր առաջացող երիտասարդ սերնդին, որը ի վիճակի կլինի անաչառ կերպով կշռադատել հարցի երկու կողմերը։ Նա, ով կհամոզվի, որ տեսակները փոփոխական են, լավ ծառայություն մատուցած կլինի, բարեխիղճ կերպով արտահայտելով իր համոզմունքը, միայն այգ այդ ձևով կարելի է տեղից շարժել նախապաշարումների այն զանգվածը, որը ծանրանում է այդ հարցի վրա։ Մի քանի ականավոր բնախույզներ վերջերս մամուլի մեջ հայտնել են այն համոզմունքը, որ յուրաքանչյուր սեռի մեջ ընդունված տեսակներից շատերը իսկական տեսակներ չեն, բայց դրան հակառակ մյուսները իսկական են, այսինքն՝ ստեղծված են մեկը մյուսից անկախ կերպով։ Այդպիսի եզրակացությունը ինձ չափազանց տարօրինակ է թվում։ Նրանք ընդունում են, որ շատ ձևեր, որոնց մինչև վերջին ժամանակը իրենք համարել են առանձին արարչագործական ակտերի արդյունք, իսկ բնախույզների մեծամասնությունը մինչև այժմ էլ դրանց համարում է այդպես, որ այդ ձևերը, որոնք հետևաբար կրում են իսկական տեսակների բոլոր արտաքին հատկանիշները, առաջացել են փոփոխության միջոցով, և միաժամանակ նրանք հրաժարվում են տարածել այդ տեսակետը մյուս ձևերի վրա, որոնք միայն թեթևակի տարբերվում են առաջիններից։ Այնուամենայնիվ, նրանք հանձն չեն առնում տալու այնպիսի սահմանում կամ նույնիսկ առաջարկելու այնպիսի ենթադրություններ, որոնց հիման վրա կարելի կլիներ տարբերել ստեղծված ձևերը նրանցից, որոնք առաջացել են երկրորդային օրենքների ուժով․ նրանց համար փոփոխականությունը մի դեպքում vera causa<ref>Իսկական պատճառ։— ''Խմբ.։''</ref> է, իսկ մյուս դեպքում նրանք կամայականորեն ժխտում են այն, չնշելով, թե ինչումն է այդ երկու դեպքերի տարբերությունը։ Կգա մի օր, երբ դա կհամարեն կանխակալ կարծիքից առաջացող կուրացման մի հետաքրքրական օրինակ։ Այդ հեղինակներին նույնքան քիչ է զարմացնում հրաշքային ստեղծագործական ակտը, որքան և սովորական ծնունդը։ Մի՞թե նրանք իսկապես ենթադրում են, որ մեր մոլորակի պատմության մեջ անթիվ անգամ որոշ տարրական ատոմների հանկարծակի կարգադրվել է կազմակերպվել և վերածվել կենդանի հյուսվածքների։ Արդյո՞ք նրանք կարծում են, որ ամեն մի այդպիսի ենթադրյալ արարչագործական ակտի ժամանակ գոյացել են մեկ, թե շատ անհատներ։ Բոլոր անհամար կենդանիներն ու բույսերը արդյո՞ք ստեղծվել են ձվերի կամ սերմերի, թե՞ չափահաս անհատների ձևով։ Եվ արդյո՞ք կաթնասուններն ստեղծվել են սննդառության կեղծ նշաններով դեռ մոր արգանդում։ Հասկանալի է, որ այդ հարցերից մի քանիսին չեն կարող պատասխան տալ նրանք, ովքեր հավատում են կյանքի քիչ ձևերի կամ միայն մի ձևի երևան գալուն կամ ստեղծմանը։ Մի քանի հեղինակներ առարկել են, թե միլիոնավոր էակների ստեղծմանը նույնքան հեշտ է հավատալ, ինչքան որ մեկի ստեղծմանը, բայց «նվազագույն ներգործության» փիլիսոփայական սկզբունքը, որ արտահայտել է Մոպերտյուին,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Maupertuis>'''Մոպերտյուի''' (Maupertuis Pierre-Louis Moreau de)։— Երկրաչափ և փիլիսոփա Ֆրանսիայում (1698—1759)։</ref> ակամայից հակում է մեր միտքը փոքր թվի օգտին, և իհարկե մենք չպետք է հավատանք, որ յուրաքանչյուր մեծ դասի սահմաններում եղած անթիվ էակները ստեղծվել են միասնական ծնողներից ծագման ակներև, բայց խաբուսիկ հատկանիշներով։
Մի քանի ականավոր բնախույզներ վերջերս մամուլի մեջ հայտնել են այն համոզմունքը, որ յուրաքանչյուր սեռի մեջ ընդունված տեսակներից շատերը իսկական տեսակներ չեն, բայց դրան հակառակ մյուսները իսկական են, այսինքն՝ ստեղծված են մեկը մյուսից անկախ կերպով։ Այդպիսի եզրակացությունը ինձ չափազանց տարօրինակ է թվում։ Նրանք ընդունում են, որ շատ ձևեր, որոնց մինչև վերջին ժամանակը իրենք համարել են առանձին արարչագործական ակտերի արդյունք, իսկ բնախույզների մեծամասնությունը մինչև այժմ էլ դրանց համարում է այդպես, որ այդ ձևերը, որոնք հետևաբար կրում են իսկական տեսակների բոլոր արտաքին հատկանիշները, առաջացել են փոփոխության միջոցով, և միաժամանակ նրանք հրաժարվում են տարածել այդ տեսակետը մյուս ձևերի վրա, որոնք միայն թեթևակի տարբերվում են առաջիններից։ Այնուամենայնիվ, նրանք հանձն չեն առնում տալու այնպիսի սահմանում կամ նույնիսկ առաջարկելու այնպիսի ենթադրություններ, որոնց հիման վրա կարելի կլիներ տարբերել ստեղծված ձևերը նրանցից, որոնք առաջացել են երկրորդային օրենքների ուժով, նրանց համար փոփոխականությունը մի դեպքում vera causa<ref>Իսկական պատճառ։— ''Խմբ.։''</ref> է, իսկ մյուս դեպքում նրանք կամայականորեն ժխտում են այն, չնշելով, թե ինչումն է այդ երկու դեպքերի տարբերությունը։ Կգա մի օր, երբ դա կհամարեն կանխակալ կարծիքից առաջացող կուրացման մի հետաքրքրական օրինակ։ Այդ հեղինակներին նույնքան քիչ է զարմացնում հրաշքային ստեղծագործական ակտը, որքան և սովորական ծնունդը։ Մի՞թե նրանք իսկապես ենթադրում են, որ մեր մոլորակի պատմության մեջ անթիվ անգամ որոշ տարրական ատոմների հանկարծակի կարգադրվել է կազմակերպվել և վերածվել կենդանի հյուսվածքների։ Արդյո՞ք նրանք կարծում են, որ ամեն մի այդպիսի ենթադրյալ արարչագործական ակտի ժամանակ գոյացել են մեկ, թե շատ անհատներ։ Բոլոր անհամար կենդանիներն ու բույսերը արդյո՞ք ստեղծվել են ձվերի կամ սերմերի, թե՞ չափահաս անհատների ձևով։ Եվ արդյո՞ք կաթնասուններն ստեղծվել են սննդառության կեղծ նշաններով դեռ մոր արգանդում։ Հասկանալի է, որ այդ հարցերից մի քանիսին չեն կարող պատասխան տալ նրանք, ովքեր հավատում են կյանքի քիչ ձևերի կամ միայն մի ձևի երևան գալուն կամ ստեղծմանը։ Մի քանի հեղինակներ առարկել են, թե միլիոնավոր էակների ստեղծմանը նույնքան հեշտ է հավատալ, ինչքան որ մեկի ստեղծմանը, բայց «նվազագույն ներգործության» փիլիսոփայական սկզբունքը, որ արտահայտել է Մոպերտյուին,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Maupertuis>'''Մոպերտյուի''' (Maupertuis Pierre-Louis Moreau de)։— Երկրաչափ և փիլիսոփա Ֆրանսիայում (1698—1759)։</ref> ակամայից հակում է մեր միտքը փոքր թվի օգտին, և իհարկե մենք չպետք է հավատանք, որ յուրաքանչյուր մեծ դասի սահմաններում եղած անթիվ էակները ստեղծվել են միասնական ծնողներից ծագման ակներև, բայց խաբուսիկ հատկանիշներով։ Որպես հիշեցում իրերի նախկին դրության մասին ես նախորդ պարագրաֆներում և այլ տեղերում պահպանել եմ մի քան քանի դիտողություններ, որոնք մատնանշում են այն, որ բնախույզները հավատում են յուրաքանչյուր տեսակի առանձին ստեղծմանը, և ինձ դատապարտել են նրա համար, որ ես արտահայտվել եմ այդպես։ Սակայն անկասկած է, որ այդպես էր ընդհանուր համոզմունքը, երբ լույս տեսավ այս գրքի առաջին հրատարակությունը։ Անցյալում ես առիթ եմ ունեցել շատ բնախույզների հետ զրուցելու էվոլյուցիայի մասին և ոչ մի անգամ չեմ նկատել նրանց կողմից համակրական վերաբերմունք դեպի այդ տեսակետը։ Հնարավոր է, որ նրանցից մի քանիսը դեռ այն ժամանակ կլ էլ հավատում էին էվոլյուցիայի գոյությանը, բայց նրանք կամ լռում էին, կամ այնպես երկդիմի ձևով էին արտահայտվում, որ դժվար էր կռահել նրանց խոսքերի իմաստը։ Այժմ դրությունը վերջնականապես փոխվել է, և այժմ գրեթե ամեն մի բնախույզ ընդունում է էվոլյուցիայի մեծ սկզբունքը։ Սակայն մի քանիսը դեռ շարունակում են կարծել, որ տեսակները միանգամայն անհասկանալի պատճառներով հանկարծակի առաջացրել են նոր և իրենցից բոլորովին տարբեր ձևեր, բայց ինչպես ես աշխատել եմ ցույց տալ, որ այդ հանկարծակի և խիստ ձևափոխություններ ընդունելու դեմ կարելի է ներկայացնել շատ ծանրակշիռ ապացույցներ։ Գիտական տեսակետից և հետագա հետազոտությունների համար որպես նյութ այդ ենթադրությանը, որի համաձայն նոր ձևերը հանկարծակի և անբացատրելի կերպով առաջացել են ավելի հին և նրանցից խիստ տարբերող ձևերից, նույնքան քիչ առավելություններ են ներկայացնում, ինչքան որ այն հին հավատալիքը, որ նոր տեսակներն ստեղծվել են երկրագնդի հողից։
Գուցե կհարցնեն, թե ես ինչքա՞ն հեռու եմ տարածում տեսակների փոփոխության մասին ուսմունքը. այդ հարցին պատասխանելը հեշտ չէ, որովհետև որքան մեծանում է մեր քննարկած ձևերի միջև եղած տարբերության աստիճանը, այնքան նվազում են թե՛ թվով և թե՛ իրենց համոզարարության աստիճանով այն ապացույցները, որոնք վկայում են ընդհանուր ծագման օգտին։ Սակայն մի քանի առանձնապես ծանրակշիռ ապացույցներ կարող են շատ հեռու տարածվել։ Ամբողջ դասերի բոլոր ներկայացուցիչները միմյանց հետ կապված են ազգակցության շղթայով և բոլորը կարող են դասակարգվել միևնույն սկզբունքի հիման վրա հաջորդականորեն մեկը մյուսից ստորադասվող խմբերի մեջ։ Բրածո մնացորդները երբեմն լցնում են գոյություն ունեցող կարգերի միջև եղած լայն տարածությունները։
Թերաճ վիճակում գտնվող օրգանները պարզ կերպով ցույց են տալիս, որ հեռավոր նախահայրն ունեցել է այդ օրգանը միանգամայն զարգացած վիճակում, իսկ այգ այդ շատ դեպքերում հարկադրում է մեզ ենթադրել, որ փոփոխականությունը հաջորդների մեջ հսկայական աստիճանի է հասնում։ Ամբողջ դասերի սահմաններում տարբեր օրգաններ կառուցված են միևնույն օրինակով և վաղ հասակում սաղմերը մոտ նմանություն ունեն միմյանց հետ։ Այդ հիման վրա ես չեմ կասկածում, որ փոփոխությամբ ուղեկցվող ծագման միասնականության տեսությունն ընդգրկում է յուրաքանչյուր ընդարձակ դասի կամ թագավորության բոլոր ներկայացուցիչները. ես կարծում եմ, որ կենդանիները ծագել են ամենաշատը չորս կամ հինգ նախասկզբնական ձևերից, իսկ բույսերը՝ նույնքան կամ ավելի ևս պակաս։
Անալոգիան պետք է ինձ շարժի մի քայլ ևս առաջ, այն է՝ ընդունել, որ բոլոր կենդանիները և բոլոր բույսերը ծագել են մի նախատիպից։ Բայց անալոգիան կարող է երբեմն սխալ ուղեցույց լինել։ Այնուամենայնիվ բոլոր կենդանի էակներն իրենց քիմիական բաղադրությամբ, իրենց բջջային կաոուցվածքովկառուցվածքով, իրենց աճման օրենքներով և վնասակար ազդեցությունների ենթարկվածությամբ շատ նման են միմյանց։ Մենք այդ տեսնում ենք այնպիսի, կարծես թե, աննշան փաստի մեջ, ինչպիսին է միևնույն թույնի միանման ներգործությունը թե՛ բույսերի և թե՛ կենդանիների վրա. կամ ինչպիսին է գխտորաստեղծի թույնի ներգործությունը, որ առաջ է բերում գխտորի այլանդակ գոյացում մասրենու և կաղնու վրա։ Բոլոր օրգանական էակների, թերևս բացառությամբ ստորակարգների, սեռական պրոցեսը էապես միանման է։ Բոլոր օրգանիզմների մոտ, որքան ներկայումս հայտնի է, սաղմնային փամփուշտը միևնույնն է, այդպես որ բոլոր օրգանիզմների մեկնակետը մի ընդհանուր սկզբնավորություն է։ Եթե մենք նույնիսկ կանգ առնենք երկու գլխավոր ստորաբաժանումների վրա, այսինքն կենդանիների և բույսերի վրա, ապա մի քանի ստորակարգ ձևեր այնքան միջակա բնույթ ունեն, որ բնախույզները բազմիցս վիճել են, թե այդ երկու խմբերից որի մեջ պետք է դասել նրանց։ Ինչպես նկատել է պրոֆ. Ազա-Գրեյը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Gray_Asa /> «ստորակարգ շատ ջրիմուռների սպորները և այլ վերարտադրողական օրգանները սկզբում դրսևորում են կենդանական, իսկ հետագայում անկասկած բուսական գոյություն»։ Ուստի, հատկանիշների տարամիտմամբ ուղեկցվող բնական ընտրության սկզբունքի հիման վրա անհավանական չէ, որ որևէ նման ստորակարգ կազմվածք ունեցող և միջակա մի ձևից կարող էին զարգանալ ինչպես կենդանիները, այնպես էլ բույսերը, բույսերը․ իսկ եթե մենք ընդունում ենք այդ, ապա մենք պետք է ընդունենք նաև այն, որ երկրագնդի վրա երբևիցե ապրած բոլոր օրգանական էակները կարող են ծագել մի նախնական ձևից։ Բայց այս եզրակացությունը հենվում է գլխավորապես անալոգիայի վրա, և էական չէ, թե նա կընդունվի, թե ոչ։ Իհարկե միանգամայն հնարավոր է, ինչպես մատնանշել է Ջ. Հ. Լյուիսը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lewes /> որ կյանքի սկզբնական ծագման ժամանակ երևացել են բազմաթիվ զանազան ձևեր, ձևեր․ բայց եթե այդ այդպես է, ապա մենք կարող ենք եզրակացնել, որ նրանցից միայն քչերն իրենցից հետո թողել են փոփոխված սերունդներ, որովհետև, ինչպես ես հենց նոր նշեցի, յուրաքանչյուր խոշոր բաժնի անդամների վերաբերմամբ, ինչպիսիք են ողնաշարավորները, հոդվածոտանիները և այլն, մենք ունենք պարզ ապացույցներ, որոնք բխում են նրանց սաղմնաբանական, հոմոլոգիական ե թերաճիկային կառուցվածքից, որ յուրաքանչյուր բաժնի սահմաններում եղած բոլոր անդամները ծագել են մի ընդհանուր նախահորից։
Երբ այս գրքում իմ կողմից, ինչպես նաև մ-ր Ուոլլեսի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Wallace /> կողմից արծարծած տեսակետները, կամ նման հայեցակետները տեսակների ծագման մասին ընդհանուր ընդունելություն կգտնեն, մենք կարող ենք աղոտ կերպով նախատեսնել խոր հեղաշրջում բնագիտության ասպարեզում։ Սիստեմատիկները կկարողանան առաջվա նման զբաղվել իրենց գործով, բայց նրանք ազատված կլինեն շարունակ ուրվականի պես նրանց հետապնղող կասկածից, թե արդյոք այս կամ այն ձևը իսկական տեսակ է, թե ոչ։ Եվ ես հավատացած եմ,— այս ասում եմ իմ փորձի հիման վրա,— որ դա մեծ թեթևություն կլինի։ Կդադարեն անվերջ վեճերն այն մասին, թե բրիտանական մոշի ինչ որ հիսուն տեսակներ արդյոք լավ տեսակներ են, թե ոչ։ Սիստեմատիկներին միայն մի հարց կմնա լուծելու (որը այնքան էլ հեշտ չէ), արդյոք բավականաչափ կայուն է այս կամ այն ձևը և արդյոք նա բավականաչափ տարբերվում է այլ ձևերից, որպեսզի նա որոշելու ենթարկվի. և եթե այդ որոշումը հնարավոր է, ապա տարբերությունը արդյոք բավականաչափ էական է, որպեսզի նա արժանանա առանձնահատուկ անվան։ Վերջին կետն անհամ եմաւտ անհամեմատ ավելի շատ ուշադրության է արժան իարժանի, քան այդ ընդունված է ներկայումս, որովհետև ժամանակակից բնախույզների մեծամասնությունն ընդունում է, որ ինչքան էլ չնչին լինի երկու որևէ ձևի միջև եղած տարբերությունը, եթե միայն նրանք միացած չեն միջակա աստիճաններով, այդ բավական է երկու ձևերը տեսակների աստիճանի բարձրացնելու համար։
Այնուհետև մենք հարկադրված ենք ընդունելու, որ տեսակի և լավ արտահայտված տարատեսակների միջև եղած միակ տարբերությունը միայն այն է, որ վերջինները, ինչպես հայտնի է կամ ենթադրվում է, միմյանց հետ ներկայումս կապված են միջակա աստիճաններով, մինչդեռ տեսակները նախկինում են կապված եղել նույնպիսի ձևով։ Հետևապես, չժխտելով երկու ձևերի միջև միջակա աստիճանների առկայության նշանակությունը, մենք հարկադրված կլինենք ավելի մանրազնին կերպով կշռադատելու և ավելի բարձր գնահատելու նրանց միջև եղած տարբերությունների իսկական գումարը։ Շատ հավանական է, որ այն ձևերը, որոնք ներկայումս սովորաբար ընդունվում են որպես տարատեսակներ, հետագայում արժանի համարվեն առանձին տեսակային անունների, և այդ դեպքում գիտական և առօրյա լեզուները մեծ համաձայնության կհասնեն։ Մի խոսքով, մենք պետք է տեսակներին վերաբերվենք այնպես, ինչպես որ սեռերին վերաբերվում են այն բնախույզները, որոնք ընդունում են, որ սեռերը միայն հարմարության համար հորինված արհեստական, խմբավորումներ են։ Գուցե թե սա այնքան էլ շատ մխիթարական հեռանկար չէ, բայց մենք ընդմիշտ կազատվենք «տեսակ» բառի մինչև այժմ չըմբռնված և անըմբռնելի էության ապարդյուն որոնումներից։
Բնապատմության մյուս ավելի ընդհանուր բաժինները ավելի մեծ հետաքրքրություն կստանան։ Բնախույզների գործածած արտահայտությունները՝ «ազգակցություն, ազգակցական կապ, տիպի ընդհանուր լինելը, հայրություն, մորֆոլոգիա, հարմարում, ռուդիմենտար և աբորտիվ (այլասերված) օրգաններ» և այլն, կդադարեն փոխաբերություններ լինելուց և կստանան հստակ իմաստ։ Երբ մենք կդադարենք օրգանական էակի վրա այնպես նայելուց, ինչպես վայրենին նայում է նավի վրա, այսինքն՝ որպես նրա ըմբռնողության համար բոլորովին անհասանելի ինչ-որ բանի վրա. երբ բնության յուրաքանչյուր արտադրանք մենք կդիտենք որպես մի բան, որն ունի երկար պատմություն, երբ ամեն մի բարդ կառուցվածքի կամ բնազդի մեջ մենք կտեսնենք այն բազմաթիվ հարմարեցումների հանրագումարը, որոնցից յուրաքանչյուրը օգտակար է իր տիրոջ համար, այնպես, ինչպես ամեն մի մեխանիկական մեծ գյուտ բազմաթիվ աշխատավորների աշխատանքի, փորձի, բանականության և մինչև անգամ սխալների հանրագումարն է. երբ մենք օրգանական էակների նկատմամբ կմշակենք այդպիսի տեսակետ,— այն ժամանակ որքա՜ն անչափելի կմեծանա,— ասում են անձնական փորձի հիման վրա,— հետաքրքրությունը դեպի բնապատմությունը։
Կբացվի փոփոխականության պատճառների և օրենքների, զարգացման հարաբերակցությունների, վարժեցման ու ոչ վարժեցման ներգործությունների, արտաքին պայմանների անմիջական ներգործության և այլոց վերաբերյալ ուսումնասիրությունների մի հսկայական և գրեթե կուսական դաշտ։ Հսկայական չափով կմեծանա այն հետաքրքրությունը, որ ներկայացնում է մեր ընտանի ցեղերի ուսումնասիրությունը։ Մարդու ստեղծած մի նոր տարատեսակը ուսումնասիրության ավելի հետաքրքրական և ավելի կարևոր առարկա կլինի, քան էլի մի տեսակի ավելացումը ցուցակի մեջ արդեն գրանցվածների անհամար թվի վրա։ Մեր դասակարգությունները կվերածվեն, որքան այդ հնարավոր է, ծննդաբանությունների, և այն ժամանակ նրանք իսկապես կներկայացնեն մեզ այն, ինչ որ իրավամբ կարելի է անվանել ստեղծագործության պլան։ Դասակարգման կանոնները անկասկած ավելի պարզ կդառնան այն վայրկյանից սկսած, երբ մենք նկատի կունենանք միանգամայն որոշակի խնդիր։ Մեզ մոտ չեն պահպանվել ոչ ծննդաբանական, ոչ էլ հերալդիկական ցուցումներ, և մենք պետք է երևան հանենք մեր բնական ծննդաբանությունների բազմաթիվ տարամիտվող գծերի հետքերը՝ առաջնորդվելով ամեն մի հատկանիշով, որը վաղուց ի վեր ժառանգաբար փոխանցվել է։ Թերաճ օրգաններն անսխալ կերպով կվկայեն վաղուց կորցված կառուցվածքների բնույթի մասին։ Այն տեսակները և տեսակների խմբերը, որոնք համարվել են անոմալիաներ և որոնց թերևս կարելի է կենդանի բրածոներ անվանել, կօգնեն մեզ կյանքի հին ձևերի մասին պատկերացում կազմելու։ Սաղմնաբանությունը հաճախ կհայտնաբերի յուրաքանչյուր խոշոր ղա՛սի նախատիպ երի դասի նախատիպերի որոշ չափով քողարկված կառուցվածքը։
Երբ մենք կհամո՛զվենքկհամոզվենք, որ միևնույն տեսակի բոլոր անհատները և սեռերի մեծամասնության պատկանող միմյանց հետ մոտ ազգակից տեսակները ոչ այնքան հեռավոր ժամանակաշրջանի սահմաններում առաջացել են մի ընդհանուր ծնողից և իրենց մի ծննդավայրից տարաբնակվել են, երբ մենք ավելի լավ կծանոթանանք տարաբնակման բազմազան եղանակների հետ, այն ժամանակ երկրագնդի կլիմայի և ռելիեֆի մեջ եղած փոփոխությունների վրա երկրաբանության արդեն սփռած և դեռ սփռվելիք լույսի տակ մենք իհարկե ի վիճակի կլինենք հիանալի կերպով հետևելու նաև ամբողջ երկրագնդի բնակիչների տարաբնակման նախկին եղանակներին։ Նույնիսկ ներկայումս մայր ցամաքի հակադիր կողմերում գտնվող ծովերի բնակիչների և այդ մայր ցամաքի զանազան բնակիչների բնույթի տարբերության համեմատությունը նրանց տարածման հավան ական եղանակի կապակցությամբ արդեն որոշ լույս է սփռում հին աշխարհագրության վրա։
Երկրաբանությունը, այգ այդ ընտիր գիտությունը, անշուշտ իր փառքի որոշ մասը կորցնում է իր տարեգրության չափազանց թերի լինելու պատճառով։ Երկրագնդի կեղևը իր մեջ ամփոփված օրգանական մնա՛ցորդներով մնացորդներով չի կարող հարուստ թանգարան համարվել, այլ ավելի շուտ որպես աղքատ հավաքածոt հավաքածու է, որը հավաքված է պատահական կերպով և ժամանակի երկարատև ընդմիջումներով։ Պետք է ընդունել, որ մեծ և բրածոներով հարուստ ֆորմացիաներն իրենց գոյացմամբ պարտական են բարենպաստ հանգամանքների արտասովոր զուգորդմանը և որ իրար հաջորդող հարկերի միջև եղած դատարկ տարածությունները համապատասխանում են հսկայական տևողություն ունեցող ժամանակաշրջաններին։ Սակայն մենք այդ ընդմիջումների տևողությունը ի վիճակի կլինենք գնահատելու նախորդող և հաջորդող օրգանական ձևերը համեմատելու միջոցով։ Մենք մեծ զգուշությամբ կարող ենք երկու ֆորմացիաներ խիստ ժամանակակից համարել, եթե նրանք իրենց մեջ չեն պարփակում բազմաթիվ նույնանման տեսակներ՝ շնորհիվ կյանքի ձևերի հաջորդականության։ Տեսակներն առաջանում և բնաջնջվում են շնորհիվ դեռ հիմա էլ գոյություն ունեցող պատճառների դանդաղ ներգործության, այլ ոչ թե շնորհիվ հրաշքային ստեղծագործական ակտերի։ Օրգանական փոփոխությունները հարուցող բոլոր պատճառներից ամենաէականներն են նրանք, որոնք գրեթե անկախ են փոփոխվող և երբեմն էլ հանկարծակի փոփոխվող ֆիզիկական պայմաններից, այսինքն՝ օրգանիզմների միջև եղած փոխհարաբերությունները, ըստ որում մի օրգանիզմի փոփոխությունն առաջ է բերում մյուսների կատարելագործում կամ ոչնչացում։ Այս երկու դրույթներից հետևում է այն, որ իրար հաջորդող ֆորմացիաների բրածոների օրգանական փոփոխությունների աստիճանը, ըստ երևույթին, լավ չափանիշ է ծառայում անցած ժամանակամիջոցի հարաբերական, բայց ոչ բացարձակ տևողության համար։ Այնուամենայնիվ, որոշ թվով տեսակներ համատեղ գոյություն ունենալիս կարող են երկար ժամ,անակ ժամանակ պահպանվել առանց փոփոխության, մինչդեռ նույն ժամանակաշրջանի ընթացքում այն տեսակներից մի քանիսը, որոնք գաղթելով նոր երկրներ և մրցության մեջ մտնելով օտարերկրացիների հետ, կարող են փոփոխվել, փոփոխվել․ հետևապես, մենք չափազանց մեծ նշանակություն չպետք է տանք օրգանական փոփոխություններին որպես ժամանակի չափանիշ ծառայելու տեսակետից։
Ապագայում, ես նախատեսում եմ, ասպարեզ կրացվի կբացվի հետագա է՛լ ավելի կարևոր հետազոտությունների համար։ Հոգեբանությունը ամուր հենարան կստանա այն հիմքի վրա, որ հիանալի կերպով արդեն գրել է Հերբերտ Սպենսերը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Spencer /> այսինքն՝ ամեն մի մտավոր հատկություն և ընդունակություն աստիճանական գրադացիաների միջոցով ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Շատ կլուսաբանվի մարդու ծագումը և նրա պատմությունը։
Ականավոր շատ հեղինակներ, ըստ երևույթին, միանգամայն բավարարված են այն տեսակետով, որ յուրաքանչյուր տեսակ անկախ է ստեղծվել։ Իմ հասկացողությամբ՝ արարչի կողմից նյութական բնության երևույթների հիմքում դրված օրենքներին ավելի համապատասխանում է այն, որ երկրագդնդի անցյալ ու ներկա բնակիչների առաջացումը և անհետացումը ղեկավարվում է նույնպիսի երկրորդային պատճառներով, ինչպես որ նրանք, որոնք որոշում են անհատների ծնունդն ու մահը։ Երբ ես նայում եմ բոլոր էակների վրա ոչ որպես առանձին արարչագործական ակտերի արդյունքների, այլ որպես կեմբրիական սիստեմի աոաջին շերտերի կուտակումից շատ առաջ ապրած սակավաթիվ էակների անմիջական հաջորդների վրա, ապա նրանք ինձ թվում են ազնվացրած։ Դատելով ըստ անցյալի, մենք կարող ենք վստահ կերպով եզրակացնել, որ այժմ ապրող ոչ մի տեսակ չի փոխանցի իր հեռավոր հաջորդներին իր չփոփոխված նմանությունը, իսկ այժմ գոյություն ունեցողներից միայն քչերը որևէ սերունդ կթողնեն մինչև հեռավոր ապագան, որովհետև բոլոր օրգանական էակների ընդհանուր խմբավորումը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սեռի մեջ տեսակների մեծ մասը և շատ սեռերի բոլոր տեսակները սերունդներ չեն թողել, այլ վերջնականապես բնաջնջվել են։ Մենք կարող ենք այնքան մարգարեաբար նայել ապագային, որպեսզի կանխագուշակենք, որ ամենասովորական և լայնորեն տարածված տեսակները, որոնք յուրաքանչյուր դասի սահմաններում պատկանում են ընդարձակ ու տիրապետող խմբերին, վերջ ի վերջո կհաղթեն և ծնունդ կտան նոր տիրապետող տեսակների։ Քանի որ բոլոր ապրող ձևերը ընդհանուր ծննդաբանությամբ կապված են նրանց հետ, որոնք կեմբրիական դարաշրջանից շատ առաջ են ապրել, ուստի մենք կարող ենք համոզված լինել, որ սերունդների ընդհանուր հերթափ ոխությունը հերթափոխությունը ոչ մի անգամ չի ընդհատվել և որ ոչ մի աղետ երբեք ավերածություններ չի տարածել ամբողջ աշխարհի վրա։ Այդ պատճառով մենք կարող ենք հանգիստ լինել անվտանգ ապագայի համար երկար ժամանակ։ Եվ քանի որ բնական ընտրությունը ներգործում է յուրաքանչյուր էակի օգտին, ապա բոլոր մարմնական ու մտավոր հատկությունները պետք է ձգտեն կատարելագործության։
Հետաքրքիր է դիտել խիտ բուսակալած մի ափ, որը ծածկված է բազմաթիվ բազմազան բույսերով, որտեղ թռչունները երգում են թփերի մեջ, շուրջդ ճախրում են միջատները, խոնավ հողում սողում են որդերը, և մտածել, որ այդ հիանալի կերպով կառուցված, այնքան միմյանցից տարբեր և այնքան բարդ կերպով մեկը մյուսից կախված ձևերը ստեղծվել են այն օրենքների շնորհիվ, որոնք դեռ հիմա էլ գործում են մեր շուրջը։ Այդ օրենքները ամենալայն իմաստով հետևյալներն են՝ աճումն ու վերարտադրումը, ժառանգականությունը, որը գրեթե անհրաժեշտորեն բխում է վերարտադրումից, փոփոխականությունը, որը կախված է կենսապայմանների ուղղակի կամ անուղղակի ներգործությունից կամ վարժեցումից և ոչ վարժեցումից, վարժեցումից․ բազմացման պրոգրեսիան, որն այնքան բարձր է, որ հանգում է գոյության կռվի ու նրա հետևանքին՝ բնական ընտրությանը, որն առաջ է բերում հատկանիշների տարամիտում և նվազ կատարյալ ձևերի մահաջնջում։ Այսպիսով, բնության մեջ այդ մոլեգնող պատերազմից, սովից ու մահից անմիջականորեն բխում է այն ամենաբարձր հետևանքը, որ մեր միտքը կարող է պատկերացնել, այն է՝ կենդանական կյանքի բարձրագույն ձևերի առաջացումը։ Կա վեհություն այդ տեսակետի մեջ կյանքի վերաբերմամբ՝ նրա զանազան ուժերով հանդերձ, որ սկզբից ի վեր արարիչը ներդրել է աննշան թվով ձևերի մեջ կամ միայն մեկի մեջ և մինչդեռ մեր մոլորակն իր ծիրն է կատարել և շարունակում է կատարել տարածության մեջ ձգողականության անփոփոխ օրենքների համաձայն, այդպիսի պարդ սկզբնավորությունից առաջացել են և շարունակում են զարգանալ զարմանալիորեն կատարյալ ու սքանչելի անհամար ձևեր։