Ավելացվել է 1382 բայտ,
01:52, 2 Փետրվարի 2018 {{Վերնագիր
|վերնագիր = Խենթ ու խելառ Վիլլի
|հեղինակ = [[Ռոբերտ Բյորնս]]
|թարգմանիչ = Երվանդ Սարգսյան
|աղբյուր =
}}
[[Կատեգորիա:Պոեզիա]]
[[Կատեգորիա:Շոտլանդական գրականություն]]
[[Կատեգորիա:Չափածո]]
<poem>
Ցոփ ու շվայտ կյանքդ, Վիլլի',
Բերեց քեզ շուկա,
Դու ցանկացար գինի ու ռոմ
Բայց մոտդ փող չկա:
Դու կգնեիր գինի ու ռոմ,
Թե վաճառեիր ջութակդ հին...
Բայց այս թշվառ գաղափարը
Ցավով լցրեց քո հոգին:
- Դե վաճառիր ջութակը քո,
Որ ունենանք մենք խմիչք
Հիշի'ր, Վիլլի', կյանքը կարճ է,
Մի ափսոսա դու ոչինչ....
- Թե վաճառեմ հին ջութակը
Ձեր խմիչքին ես գերի
Ումից հետո պիտի առնեմ
Կարոտն ուրախ օրերի:
...
Դեռ տեսնում եմ այդ պատկերը -
Հին պանդոկը' դուռը բաց,
Ուր անկյունում խելառ Վիլլին
Ընկերների հետ էր նստած:
Կյանքը կամփոփի հուշերը
Հորձանուտում իր անհուն,
Երբ խենթ ու խելառ Վիլլին
Վերադառնա մի օր տուն: