: Համարյա նույն ժամանակ տեղի ունեցավ արտասովոր մի դեպք, որը ոչ ոք ի վիճակի չեղավ հասկանալ։ Մի գիշեր ժամը տասներկուսի կողմերը անասուններին արթնացրեց բակից լսված բարձր աղմուկը։ Լուսնի լույսի ներքո, ամբարի այն պատի տակ, որին գրված էին Յոթ Պատվիրանները, գետնին ընկած էր կոտրված մի սանդուղք։ Ժամանակավորապես շշմած Զռանը փռված էր դրա կողքին, իսկ շուրջն ընկած էին մի լապտեր, վրձին ու սպիտակ ներկի շուռ տված մի դույլ։ Շներն իսկույն եւեթ օղակ կազմեցին Զռանի շուրջն ու վերջինիս ուղեկցեցին տուն, հենց որ նա կարողացավ շարժվել։ Անասուններից ոչ մեկը չըմբռնեց, թե դա ինչ էր նշանակում, բացի Բենիամինից, որը հասկացող տեսքով շարժեց դունչը, բայց ոչինչ չասաց։
: Մի քանի օր անց Մյուրիելը, սեփական նախաձեռնությամբ վերընթերցելով Յոթ Պատվիրանները, նկատեց, որ անասունները եւս մի Պատվիրան սխալ են հիշել։ Նրանք կարծել էին, թե Հինգերորդ Պատվիրանը եղել է․ «Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի», սակայն երկու բառ մոռացել էին։ Իրականում Հինգերորդ Պատվիրանն ասում էր․ «Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի չափից առավել»։
==ԳԼՈՒԽ 9==