Changes

Անասնաֆերմա

No change in size, 10:45, 20 Հունիսի 2013
/* ԳԼՈՒԽ 7 */
:Ձմեռը շատ դժվարին էր։ Փոթորկոտ եղանակը փոխարինվեց անձրեւներով ու ձյունով, իսկ ապա՝ սառնամանիքով, որը տեւեց մինչեւ փետրվարի կեսերը։ Անասուններն ուժերի ներածին չափով շարունակում էին հողմաղացի վերականգնումը, լավ գիտակցելով, որ արտաքին աշխարհը հետեւում է իրենց, եւ որ նախանձ մարդիկ կցնծան ու հաղթանակ կտոնեն, եթե հողմաղացը չկառուցվի ժամանակին։
:    Մարդիկ, ի հեճուկս նրանց, ձեւացնում էին, թե չեն հավատում որ հողմաղացն ավերել է Ձնագնդին՝ նրանք պնդում էին, որ հողմաղացը փլվել է պատերի բարակության հետեւանքով։ Անասունները, սակայն, գիտեին, որ դա այդպես չէ։ Այնուամենայնիվ այս անգամ որոշվեց երկու թիզի փոխարեն պատերը շարել երեք ոտք հաստությամբ, իսկ դա նշանակում էր, որ հարկավոր է անհամեմատ մեծ քանակությամբ քար հավաքել։ Երկար ժամանակ քարհանքը ծածկված էր ձյունով, եւ ոչինչ անել հնարավոր չէր։ Որոշ առաջընթաց նկատվեց դրան հաջորդած չոր սառնամանիքին, բայց դա դաժան աշխատանք էր, եւ անասունները դժվարությամբ էին վերականգնում իրանց առաջվա խանդավառությունը։ Նրանք անընդհատ մրսում էին եւ սովորաբար նաեւ քաղցած էին։ Թեւաթափ չէին լինում միայն Դմբուզն ու Երեքնուկը։ Զռանը հիանալի ճառեր էր ասում նվիրման բերկրանքի եւ աշխատանքի արժանապատվության մասին, բայց մյուս անասուններն ավելի շատ ներշնչվում էին Դմբուզի ուժից եւ նրա մշտական բացականչությունից՝ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ»։
:    Հունվարին անասնակերը պակասեց։ Հացահատիկի օրաբաժինը կտրուկ կրճատվեց եւ հայտարարվեց, որ փոխարենը սահմանվում է կարտոֆիլի լրացուցիչ նորմա։ Սակայն պարզվեց, որ կարտոֆիլի բերքի մեծ մասը ցրտահարված է, քանի որ կույտերը բավականաչափ հաստ շերտով չէին ծածկվել։ Կարտոֆիլները փափկել էին ու դալկացել, մեթ մեծ մասն ուտելու պիտանի չէր։ Անասուններն օրերով ոչինչ չէին ուտում, դարմանից ու ճակընդեղից բացի։ Սովամահությունը դարձավ իրական հնարավորություն։
:    Այդ փաստն անհրաժեշտ էր արտաքին աշխարհից թաքցնել։ Հողմաղացի փլուզումից քաջալերվերլով, մարդիկ սկսել էին նորանոր ստեր հորինել Անասնաֆերմայի մասին։ Նորից պնդում էին, թե անասունները սատկում են սովից ու համաճարակներից, որ նրանք անվերջ գզվռտվում են եւ զբաղվում կանիբալիզմով ու մանկասպանությամբ։ Նապոլեոնը լավատեղյակ էր այն բացաբական հետեւանքներին, որոնց կարող էին հասցնել անասունների պակասորդին վերաբերող իրական տվյալները, եւ նա որոշեց Վիմփըրին օգտագործել հակառակ տպավորությունը ստեղծելու համար։ Այսուհետեւ անասունները Վիմփըրի շաբաթական այցելությունների ժամանակ նրա հետ բոլորովին չէին շփվում։ Միեւնույն ժամանակ հատուկ ընտրված մի քանիսին, մեծ մասամբ ոչխարներին, ցուցմունք էր տրված նրա ներկայությամբ իմիջայլոց նկատել, որ օրաբաժիններն ավելացել են։ Բացի այդ Նապոլեոնը հրամայել էր համարյա դատարկ շտեմարանները բերնեբերան ավազ լցնել, իսկ վրայից ծածկել հացահատիկի ու անասնակերի մնացորդներով։ Մի հարմար պատրվակով Վիմփըրին անց էին կացրել ամբարի միջով, հնարավորություն ստեղծելով տեսնել շտեմարանները։ Այդպես խաբվելով, նա շարունակում էր աշխարհին պատմել, որ Անասնաֆերմայում սննդի պակաս չի զգացվում։
:    Բայց եւ այնպես հունվարի վերջին պարզ դարձավ, որ ինչ֊որ տեղից անհրաժեշտ է լրացուցիչ հացահատիկ ճարել։ Այդ օրերին Նապոլեոնը հազվադեպ էր հրապարակ դուրս գալիս, ժամանակի մեծ մասն անցկացնելով բնակելի տանը, որի ամեն մի դուռ պահպանում էր կատաղի տեսքով մի շուն։ Դուրս գալու դեպքուն դեպքում նրան միշտ հանդիսավոր կերպով ուղեկցում էին վեց շուն, չորս կողմից շրջապատելով եւ գռմռալով, եթե մեկը փորձեր չափից ավելի մոտենալ։ Հաճախ նա անգամ չէր հայտնվում կիրակի առավոտներին, իր հրամաններն արձակելով ուրիշ խոզերի, սովորաբար Զռանի միջոցով։
:    Մի կիրակի Զռանը հայտարարեց, որ հավերը, որոնք ուր որ է պիտի ածեին, պարտավոր են ձվերը հանձնել։ Վիմփըրի միոջոցով Նապոլեոնը շաբաթական չորս հարյուր ձու մատակարարելու պայմանագիր էր կնքել։ Դրանից ստացված գումարով հացահատիկ ու անասնակեր էր գնվելու մինչեւ ամառ, երբ պայմանները կթեթեւանան։
:    Այդ լսելուն պես հավերը սոսկալի աղաղակ գցեցին։ Նրանց զգուշացրել էին նման զոհողության հավանակության մասին, բայց հավերը չէին հավատացել, որ դա հնարավոր է։ Նրանք արդեն պատրաստվել էին գարնանային թուխս նստել եւ ընդվզեցին, պնդելով որ ձվերի բռնագրավումը սպանություն է։ Ջոնզի վտարման օրից առաջին անգամ ֆերմայում ապստամբության պես մի բան տեղի ունեցավ։ Երեք երիտասարդ սեւ վառեկների առաջնորդությամբ հավերը վճռական մի փորձ ձեռնարկեցին խափանել Նապոլեոնի նախաձեռնությունը։ Նրանք թառեցին տանիքի հեծաններին եւ սկսեցին ածել այնտեղ՝ ձվերն ընկնում էին հատակին ու փշրվում։ Նապոլեոնի անգութ պատասխանը հետեւեց անհապաղ։ Նա հրամայեց կտրել հավերի օրաբաժինը եւ մահապատիժ սահմանեց ցանկացած անասունի համար, որը կփորձի նրանց թեկուզ մեկ հատիկ տալ։ Շները հետեւում էին այդ հրահանգների իրագործմանը։ Հինգ օր դիմանալուց հետո հավերը հանձնվեցին եւ վերադարձան իրենց թառերը։ Ինը հավ այդ ընթացքում սատկեց։ Նրանց թաղեցին բոստանում, լուր տարածելով, թե մահվան պատճառը կոկցիդիոզն էր։ Վիմփըրն այդ մասին ոչինչ չիմացավ, եւ ձվերը ժամանակին հանձնվեցին նպարավաճառին, որն այդուհետեւ գալիս էր ամեն շաբաթ։
:    Անասունները մնացել էին ապշած։ Նման նենգությունը բազմապատիկ ավելի սոսկալի էր, քան հողմաղացի ավերումը։ Որոշ ժամանակ նրանք անգամ չէին կարող այն լիովին ընկալել։ Բոլորը հիշում էին կամ կարծում էին, որ հիշում են, թե ինչպես է Ձնագնդին նրանց առաջնորդել Գոմի ճակատամարտում, ինչպես է քաջալերել եւ գրոհի կոչել, ինչպես մարտում մի պահ անգամ չի վարանել նույնիսկ Ջոնզի կրակոցից վիրավորվելուց հետո։ Առաջին պահերին փոքր֊ինչ դժվար էր հասկանալ, թե ինչպես է այդ ամենը կապվում Ջոնզի կողմնակից լինելու հետ։ Նույնիսկ Դմբուզը, որը հազվադեպ էր հարցեր տալիս, զարմացած էր։ Ոտքերը տակը ծալելով, նա պառկեց, փակեց աչքերն ու մեթագույն դժվարությամբ կարողացավ ձեւակերպել իր միտքը։
:    — Ես դրան չեմ հավատում։— Ասաց նա։— Ձնագնդին քաջ կռվում էր Գոմի ճակատամարտում։ Ես ինքս եմ այդ տեսել։ Չէ՞ որ մենք նրան իսկույն եւեթ առաջին կարգի «Հերոս Անասուն» շնորհեցինք։
:    — Ընկերներ, դա մեր սխալն էր։ Քանի որ հիմա ստույգ հայտնի է,— այդպես է գրված մեր հայտնաբերած գաղտնի փաստաթղծերումփաստաթղթերում,— որ իրականում նա փորձում էր մեզ ծուղակը գցել ու կործանել։
:    — Բայց չէ՞ որ նա վիրավորվեց։— Ասաց Դմբուզը։— Բոլորս տեսանք, թե ինչպես էր նրա վերքերից արյուն կաթում։
:    — Դա նախնական պայմանավորվածության մասն էր կազմում։— Գոռաց Զռանը։— Ջոնզի կոտորակը նրան ընդամենը քերծեց։ Ես ձեզ ցույց կտայի իր վկայությունը, եթե դուք կարդալ կարողանայիք։ Ըստ այդ դավադրության, վճռական պահին Ձնագնդին պիտի փախուստի նշան տար եւ ռազմի դաշտը թողներ թշնամուն։ Քիչ էր մնում, որ դա նրան հաջողվեր, ես անգամ կասեի, ընկերներ, որ նա անպայման հաջողության կհասներ, եթե չլիներ մեր հերոսական Առաջնորդը՝ ընկեր Նապոլեոնը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես ճիշտ այն պահին, երբ Ջոնզը իր մարդկանց հետ մտավ բակը, Ձնագնդին հանկարծ շուռ եկավ ու փախավ, եւ կենդանիներից շատերը հետեւեցին նրան։ Ինչպե՞ս կարող եք նաեւ չհիշել, որ նույն այդ պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ կորել է, եւ արդեն խուճապ էր սկսվում, ընկեր Նապոլեոնը, «Կորչի՛ մարդկությունը» ճիչով, առաջ ցատկեց եւ ատամները մխրճեց Ջոնզի ոտքի մեջ։ Այդքանը հո հիշում եք, չէ՞, ընկերներ։— Բացականչեց Զռանը, դեսից դեն ցատկելով։
:    Իրարանցումը խաղաղվեց։ Չորս դողդողացով խոզերը մեղավոր տեսքով սպասում էին։ Նապոլեոնը նրանց պատվիրեց խոստովանել իրենց հանցանքը։ Դրանք հենց այն խոզերն էին, որոնք բողոքել էին կիրակնօրյա միտինգների վերացման դեմ։ Առանց թելադրանքի նրանք խոստովանեցին, որ գաղտնի կապ են պահպանել Ձնագնդու հետ՝ սկսած վերջինիս արտաքսումից, օժանդակել են նրան հողմաղացի կործանման գործում եւ դաշինք էին կնքել նրա հետ Անասնաֆերման միստր Ֆրեդրիքին հանձնելու նպատակով։ Նրանք նաեւ ավելացրին, որ Ձնագնդին ներքին կարգով ընդունել է, որ երկար տարիները ընթացքում Ջոնզի գործակալն է եղել։ Խոստովանությունից հետո շները ճարպկորեն պատռեցին նրանց կոկորդները, եւ Նապոլեոնը սարսռազդու ձայնով տեղեկացավ, թե արդյո՞ք ուրիշ անասուններ խոստովանելիք չունեն։
:    Ձվերի ապստամբության անհաջող փորձի պարագլուխ երեք հավերն առաջ եկան եւ խոստովանեցին, որ Ձնագնդին նրանց երազում հրահրել է Նապոլեոնի կարգադրություններին չենթարկվել։ Սրանք նույնպես մորթվեցին։ Ապա մի սագ խոստովանեց, որ անցյալ տարվա բերքահավաքին թաքցրել ու գիշերով կերել է գարու վեց հատիկ։ Մի ոչխար խոստովանեց, որ Ձնագնդու դրդմամբ միզել է խմելու ջրավազանի մեջ, ուրիշ երկուսն ընդունեցին, որ սպանել են Նապոլեոնին հատկապես նվիրված մի ծեր խոյի, վերջինիս խարույկի շուրջը վազեցնելով։ Բոլորին տեղնուտեղը մորթեցին։ Խոստովանությունների եւ մահապատիժների պատմությունը շարունակվեց, մինչեւ որ Նապոլեոնի առջեւ դիակների մի կույտ գոյացավ, եւ օդը լցվեց արյան ծանր շնչով, որն անծանոթ էր Ջոնզի վտարման օրից ի վեր։
:    Երբ ամեն ինչ ավարտվեց, ընկճված ու ցնցված անասունները, բացի խոզերից ու շներից, առանց խոսքի թողեցին֊հեռացան։ Նրանք չգիտեին, թե որն է ավելի սոսկալի՝ Ձնագնդու հետ դաշնակցած անասունների դավաճանությո՞ւնը, թե՞ այն դաժան հատուցումը, որին իրենք ականատես եղան։ Հին օրերին նրանք հաճախ ներկա էին գտնվել ոչ պասակ արյունահեղ տեսարանների, սակայն բոլորին թվում էր, որ այժմ ամեն ինչ շատ ավելի վատ է, քանի որ տեղի է ունեցել հենց իրենց մեջ։ Ջոնզի փախուստից մինչեւ օրս ոչ մի կենդանի ուրիշ կենդանու չէր սպանել։ Անգամ առնետներին վնաս չէր հասվել։ Բոլորը դիմեցին դեպի կիսավարտ հողմաղացի բլրակը եւ, կուչ գալով, պառկեցին ու իրար սեղմվեցին, ասես տաքանալու համար՝ Երեքնուկը, Մյուրիելը, Բենիամինը, կովերը, ոչխարները, հավերն ու սագերը, փաստորեն՝ բոլորը, բացի կատվից, որն անհետացել էր ճիշտ Նապոլեոնի կանչաց կանչած ժողովից առաջ։ Որոշ ժամանակ ոչ ոք չէր խոսում։ Միայն Դմբուզն էր մնացել ոտքի վրա։ Երկար սեւ պոչը խփելով կողերին, նա դես ու դեն էր անում, երբեմն զարմանքից թեթեւակի խրխնջալով։ Վերջապես նա ասաց։
:    — Ես ոչինչ չեմ հասկանում։ Երբեք չէի հավատա, որ մեր ֆերմայում կարող են նման բաներ պատահել։ Երեւի թերությունը հենց մեր մեջ է։ Միակ ելքն, ըստ իս, ավելի եռանդուն աշխատանքի մեջ է։ Այսուհետեւ ես առավոտյան մեկ ժամով շուտ կարթնանամ։
:    Այդ ասելով, նա դիմեց դեպի քարհանքը եւ մինչեւ քուն մտնելը երկու բեռ քար հավաքեց ու քարշ տվեց հողմաղացի մոտ։
:    Անասուններն անձայն կուչ եկան Երեքնուկի շուրջը։ Բլրակից լայն տեսարան էր բացվում շուրջբոլորը։ Անասնաֆերմայի մեծ մսը երեւմու երեւում էր՝ ճանապարհին հասնող երկար արոտը, խոտհնձի արտը, անտառուտը, ջրավազանը, ցորենի կանաչ ծիլերով դաշտերը, շինությունների կարմիր կտուրները, ծխնելույզներից գալարվող ծխով։ Արեւի հորիզոնական ճառագայթները ոսկեզօծել էին խոտն ու թփուտների եզրերը։ Դեռ երբեք ֆերման,— նրանք մի տեսակ զարմանքով հիշեցին, որ դա հենց իրենց ֆերման է՝ ծայրից ծայր անասունների սեփականությունը,— այդքան բաղձալի վայր չէր թվացել։ Բլրակից ցած նայելով, Երեքնուկի աչքերն արցունքով լցվեցին։ Եթե նա ի վիճակի լիներ ձեւակերպել իր մտքերը, ապա կասեր, որ նրանք բոլորովին այլ նպատակներ ունեին, երբ տարիներ առաջ սկսեցին պայքարել մարդու բռնակալության դեմ։ Սարսափի ու կոտորածի տեսարաններ չէին, որ ակնկալել էին նրանք այն գիշերը, երբ ծեր Գնդապետը նրանց Ասպտամբության կոչ արեց։ Երեքնուկն այն ժամանակ ապագան պատկերացնում էր որպես սովից ու մտրակից ազատ անասունների մի հասարակարգ, ուր բոլորը հավասար էին, ամեն մեկն աշխատում էր իր ուժերի ներածին չափով, իսկ ուժեղները պաշտպանում էին թույլերին, ինչպես ինքն էր պաշտպանել բադիկներին Գնդապետի ճառի գիշերը։ Փոխարենը,— եւ նա չգիտեր, թե ինչու,— եկել էր մի ժամանակ, ամենուր կատաղած շներ էին վխում, իսկ ընկերները, սոսկալի ոճիրրներ խոստանալով, աչքիդ առջեւ հոշոտում էին։ Երեքնուկը չէր մտածում ապստամբության կամ անհնազանդության մասին։ Նա գիտեր, որ այդ ամենով հանդերձ, իրենց վիճակը շատ ավելի լավ է, քան Ջոնզի օրոք, եւ որ ամեն ինչից առաջ անհրաժեշտ է կանխել մարդկանց վերադարձը։ Ինչ էլ լիներ, նա շարունակելու է հավատարին հավատարիմ մնալ, քրտնաջան աշխանել եւ կատարել ստացվող հրամանները, Նապոլեոնի առաջնորդության ներքո։ Բայց եւ այնպես նա եւ մնացած բոլոր անասունները դրա համար չէ, որ պայքարել էին ու աշխատել։ Հանուն դրա չէր, որ նրանք կառուցել էին հողմաղացն ու կուրծք տվել Ջոնզի գնդակներին։ Ահա թե ինչ էր մտածում Երեքնուկը, չկարողանալով դրան համապատասխան խոսքեր գտնել։
:    Վերջապես, փորձելով ինչ֊որ չափով արտահայտել այն, ինչն անկարող էին իր իմացած խոսքերը, նա սկսեց երգել «Անգլիայի գազանները»։ Նրան միացան շուրջը նստած անասունները, երեք անգամ անընդմեջ երգելով այդ երգը՝ մեղմ, դանդաղ ու վշտահար՝ այնպես, ինչպես մինչ այդ երբեք չէին երգել։
:    Հազիվ էին նրանք ավարտել երրորդ անգամը, երբ Զռանը, երկու շների ուղեկցությամբ, կարեւոր ասելիք ունեցողի տեսքով մոտեցավ նրանց։ Նա տեղեկացրեց, որ, Նապոլեոնի հատուկ հրովարտակով, «Անգլիայի գազանները» հայտարարվում է չեղյան։ չեղյալ։ Այսուհետեւ այդ երգն արգելված է։
:    Անասունները շանթահար էին։
:    — Ինչո՞ւ։— Գոռաց Մյուրիելը։