==Ակնարկներ==
===Տեսողական խաբկանք===

Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։

Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։

Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։

Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։

Սեմյոն Սեմյոնովիչը նորից դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։

Սեմյոն Սեմյոնովիչը չի ցանկանում հավատալ այդ երեւույթին, դրա համար էլ այդ երեւույթը համարում է տեսողական խաբկանք։

===Ձախողված ներկայացում===
Բեմ է գալիս Պետրակով֊Գորբունկովը, ուզում է ինչ֊որ բան ասել, բայց զկրտում է։ Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է գնում։

Մտնում է Պրիտկինը։

Պրիտկին․

― Հարգարժան Պետրակով֊Գորբունկովը պետք է հայտ․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։
Մտնում է Մակարովը։

Մակարով․

― Եգոր․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։

Մտնում է Սերպուկովը։

Սերպուկով․

― Որպեսզի չլինի․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։

Մտնում է Կուրովան։

Կուրովա․

― Եթե ես լինեի․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։

Մտնում է փոքրիկ աղջիկ։

Փոքրիկ աղջիկ․

― Հայրիկը խնդրեց փոխանցել, որ թատրոնը փակվում է։ Բոլորիս սիրտը խառնում է։

Վարագույր
===Պատահար փողոցում===