: Թուխը մի կերպ դուրս պրծավ մասրենու թփերի միջից, քթից հանեց փշերը և նորից մտքի մեջ ընկավ։
: Եվ առաջին հերթին նա մտածեց Քրիստոֆեր Ռոբինի մասին։
<bstrong>
: — Իմ մասի՞ն, — հուզմունքից դողացող ձայնով հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։
: — Քո մասին։
: Քրիստոֆեր Ռոբինը ոչինչ չասաց, բայց նրա աչքերը ավելի ու ավելի էին մեծանում, իսկ այտերը շառագունում էին ու շառագունում։
</bstrong>
<br>
: Եվ այսպես, Վինի֊Թուխը գնաց իր բարեկամի՝ Քրիստոֆեր Ռոբինի մոտ, որն ապրում էր նույն անտառում, կանաչ դուռ ունեցող տնակում։