Անձրեւը երկու oր առաջ էր եկել, առավոտյան արեւը կուրացնող բռնկումներով դուրս եկավ, անտանելի լույսի հոսքը միանգամից վերցրեց հողի խոնավությունը։ Հարեւան Ներսիկը հարբած քնած էր, ինչքան էլ ձեն էին տալիս, չէր արթնանում։ Նրա տրակ տորը տրակտորը հանեցինք բակից ու առանց նրա գնացինք լճերի մարգա գետինը` խոտը հնձելու։
Լճերից մեկը կարմիր էր, մյուսը` դեղին, էն մեկը` կապույտ։