Անձրեւը երկու oր առաջ էր եկել, առավոտյան արեւը կուրացնող բռնկումներով դուրս եկավ, անտանելի լույսի հոսքը միանգամից վերցրեց հողի խոնավությունը։ Հարեւան Ներսիկը հարբած քնած էր, ինչքան էլ ձեն էին տալիս, չէր արթնանում։ Նրա տրակտորը հանեցինք բակից ու առանց նրա գնացինք լճերի մարգա գետինըմարգագետինը` խոտը հնձելու։
Լճերից մեկը կարմիր էր, մյուսը` դեղին, էն մեկը` կապույտ։
Դեռ չորս շրջադարձ էինք կատարել, ու հնձված խոտի ծորերը ձգվում էին մեր ետեւից, կողքիս նստած Սամվելը ծամոնը փուչիկ էր անում ու քթի տակ պայթեցնում, նորից ու նորից պտտեցնում էր դեմի ատամների տակ, շուրթերի վրա փքում էր ու պայթեցնում, հետո խցիկից դուրս ընկավ, ու տրակտորի ետեւի մեծ դողը վրայով անցավ։ Հայրս խոտհնձիչ֊քարշակի վրա էր, առաջինը խոշորացած չափերով նրա դեմքը տեսա ու կանգնեցրի մեքենան։ Մի ժամ, երկու ժամ նստել էինք ու չէինք խոսում։ Հպանցիկ մկներ էին անցնում֊դառնում։ Մեզ մոտիկ արտույտն էլ կանչեց։ Հետո հայրս ասաց․ «Գնա գյուղ, մորդ կանչի` թող գա»։ Նրա աչքի տակ մեղուն խայթել էր, կապտած ուռուցքը մի աչքը փակել էր` քիթ ու բերանը լավ ծեծված մարդու նման էր։ Ասաց․ «Այսպիսի գործին միլիցիան չպիտի խառնվի։ Նրանք հարեւանՆեր սի կին հարեւան Ներսիկին էլ կնստեցնեն, ինձ ու քեզ էլ։ Սա մեր գործն է։ Մորդ ասա, թող կեսօրվա հացը բերի, ու հարեւաններին հարցրու` Սամվելին չե՞ն տեսել, եթե տեսնեն, թող Երեք լճերի մարգագետինը ուղարկեն»։ Լճերից մեկը կարմիր էր, մյուսը դեղին, էն մեկը` կապույտ։
Ես միանգամից բարձրացա տեղիցս, շատ արագ էի քայլում ու ետ չէի նայում։ Հետո բռունցքից էլ փոքր մի թեթեւ թռչուն միացավ ինձ ու մինչեւ գյուղ ուղեկցում էր, համարյա ոտքերիս տակ էր ընկնում, սրընթաց իջնում, զարնվում էր ու արագ հեռանում։