:Տեղեկատվությունը ուժ է։ Բայց բոլոր ուժերի պարագայում էլ կան մարդիկ, ովքեր ուզում են այդ ուժը իրենցը լինի։ Աշխարհի գիտական եւ մշակութային ժառանգությունը, որ դարերով տպվում էր ամսագրերում եւ գրքերում, այժմ գնալով ավելի ու ավելի շատ է թվայնացվում, եւ փակվում մի քանի մասնավոր կազմակերպությունների կողմից։ Ցանկանո՞ւմ ես կարդալ գիտական կարեւոր արդյունքներով ամսագիր։ Պետք է անհռելի գումար մուծես Ռիդ Էլսեվիերի նման հրատարակիչներին։
:Կան մարդիկ, ովքեր պայքարում են սա փոխելու համար։ Բաց հասանելիության շարժումը(Open Access Movement) պայքարում է, որ գիտնակաները գիտնականները չստորագրեն այնպիսի փաստաթղթեր, որով նրանք կհրաժարվեն իրենց հեղինակային իրավունքներից, ու նաեւ, որ գիտնականները համոզվեն, որ իրենց աշխատանքները լինելու են համացանցում, եւ հասանելի են լինելու բոլորին։ Բայց նույնիսկ, եթե լավագույն սցենարը տեղի ունենա, միեւնույնն է , դա կազդի այն ամենի վրա, ինչ կտպագրվի սրանից հետո։ Իսկ այն ամենը, ինչ արդեն իսկ տված է, կորած է։
:Այս գինը շատ բարձր է։ Ստիպել գիտականներին, որ նրանք վճարեն, իրենց աշխատակիցների աշխատանքները կարդալու համար։ Սկանավորել ամբողջ գրադարաններ, բայց միայն Գուգլի ախպերությանը թույլ տալ օգտվել դրանից։ Ապահովել Առաջին կարգի աշխարհի էլիտար համալսարաններին այդ գիտական ամսագրերը, բայց ո՞չ հարավային կիսագնդի երեխաներին։ Սա վիրավորական է եւ անընդունելի։