: — Իսկ ինձ թույլ կտրվի՞ բաշիս մեջ ժապավեններ կրել։— Հարցրեց Մոլլին։
: — Ընկեր,— ասաց Ձնագնդին,— ձեր սրտին այդքան մոտ ժապավենները ստրկության կնիքն են։ Մի՞թե չեք կարող հասկանալ, որ ազատությունը ժապավեններից ավել արժե։
: Մոլլին համաձայնեցհամաձայնվեց, սակայն այնքան դժվարին պայքար մղել Մովսեսի՝ ձեռնասուն ագռավի տարածած ստերի դեմն առնելու համար։ Մովսեսը, միստր Ջոնզի սիրեցյալը, լրտես էր ու փչան, բայց միեւնույն ժամանակ նաեւ խելացի հռետոր էր։ Նա պնդում էր, որ գիտե խորհրդավոր մի երկրի՝ Շաքարաքլոր Լեռան գոյության մասին, ուր մահից հետո հայտնվում են բոլոր անասունները։ Երկիրն այդ գտնվում էր ինչ֊որ տեղ երկնքում, ամպերից քիչ վեր, ասում էր Մովսեսը։ Շաքարաքլոր Լեռան վրա շաբաթական յոթ օր կիրակի է, կլոր տարի կանաչում է երեքնուկը, իսկ թփերի վրա աճում են կտոր շաքար ու կտավատի սերմերից կեքսեր։ Անասունները Մովսեսին չէին սիրում, որովհետեւ նա հեքիաթներ էր պատմում ու չէր աշխատում, բայց ոմանք հավատում էին Շաքարաքլոր Լեռանը, եւ խոզերը ստիպված էին բացատրական ակտիվ աշխատանք տանել համոզելու համար, որ նման վայր գոյություն չունի։
: Նրանց ամենահավատարիմ աշակերտները երկու լծկան ձիերն էին՝ Դմբուզն ու Երեքնուկը։ Այս երկուսը մեծագույն դժվարությամբ էին սեփական մտքեր ծնում, սակայն, խոզերին ուսուցիչ ընդունելուց հետո, նրանք հեշտությամբ ընկալեցին ուսմունքը եւ տարրական փաստարկների միջոցով սկսեցին տարածել մնացած անասունների մեջ։ Նրանք անխտիր ներկա էին բոլոր գաղտնի ժողովներին եւ առաջինն էին սկսում «Անգլիայի գազանները», որով միշտ ավարտվում էին այդ ժողովները։
: Այնպես ստացվեց, որ ապստամբությունը գլուխ եկավ շատ ավելի վաղ եւ դյուրին, քան որեւէ մեկը կարող էր ակնկալել։ Անցյալում միստր Ջոնզը, չնայած իր անխղճությանը, ընունակ ֆերմեր էր, սակայն վերջերս նրա համար վատ օրեր էին սկսվել։ Դատական գործի հետ կապված զգալի գումար կորցնելով, նա թեւաթափ էր եղել եւ սկսել էր խմել ավելին, քան կարող էր տանել։ Երբեմն նա օրերով մնում էր խոհանոցի իր աթոռին փռված, լրագրեր կարդալով, խմելով եւ մեկ֊մեկ էլ Մովսեսին գարեջրի մեջ թաթախած հացի փշրանքներ տալով։ Նրա աշխատավորները ծույլ էին ու խարդախ, դաշտերը՝ մոլախոտերով լի, շինությունները նորոգման կարիք էին զգում, ցանկապատերը բարձիթողի վիճակում էին, իսկ անասունները՝ սոված։