Ինչ բան է լողա՞նը։ Դա հաղորդիչով տուփ է։ Այն նետվում է ուղեծրի վրա եւ ազդանշան տալիս. «Երկիր տիրո՜ւյթ, երկիր տիրո՜ւյթ, երկիր տիրո՜ւյթ…». Այս ազդանշանի վրա հզոր աստղաթիռներով սլանում են վերաբնակվողները։

Ահա եւ եղած֊չեղածը։

Մի քանի խոսք Բել Ամոռի ու Ստաբիլիզատորի մասին. Բել Ամռը֊ամրակուռ Ամոռը֊ամրակուռ տղամարդ է, աչքերը՝ երկնագույն, ծնոտը փոքրիկ ծալքով։ Տխմար չի, բայց չափավոր է խելոք։ Կենսագրությունը հետաքրքրություն չի ներկայացնում։ Ստաբիլզատորի մասին ավելի քիչ։ Երեք մետրանոց ռոբոտ է։ Տգեղ չի, բայց բացառիկ տխմարն է։ Երբ Բել Ամոռը անգործ թրեւ է գալիս, Ստաբիլիզատորը աշխատում է. բռնում է ղեկանիվը, հետեւում է սարքերին։

Իրենց ստիպված կլինենք որոշ ժամանակով թողնել, քանի֊որ դեպքերն անսպասելի ընթացք են ստանում։ Փոշու կուտակման մյուս ծայրից մոլորակին զգուշորեն մոտենում է անցակալի անձնավորություն՝ արտերկրյա քաղաքակրթության աստղաթիռ։ Սա ռազմական հածանավ է։ Նա պարեկում է շրաջակայքը եւ տեղն եկած դեպքում չի հրաժարվի իրենով անել հարմար երկնային մարմինը։ Իր քաղաքակրթությանը օդի պես նավթ է պետք… իրենք ինչ֊որ բան են անում դրանով։ Նավապետի խցիկում նստած է բարձրաստիճան պաշտոնյա՝ ուսապանակներով դոդոշ։ Անձնակազմը եռակի ցատկում է մինչեւ առաստաղ. հայտնաբերված է նավթով մոլորակ՝ եռամսյա արձակուրդն ապահովված է։ Հածանավը եւ երկրային հետաղուզիչը մոտենում են մոլորակին եւ նկատում միմիյանց։

Կազուս։