==V==
: ԽՍՀՄ այցելելուց առաջ ես գրում էի․ «Կարծում եմ՝ գրողի արժեքը կապված է նրա հեղափոխական ուժի հետ, կամ ավելի ճիշտ (քանզի ես այնքան էլ հիմար չեմ, որ գեղարվեստական արժեքի մենաշնորհը վերագրեմ միայն ձախերին հարող գրողներին), նրա ընդդիմության ուժի հետ։ Այդ ուժը գոյություն ունի ինչպես Բոսյուեի, Շատոբրիանի կամ, մեր օրերում, Կլոդերի, այնպես էլ Մոլիերի, Վոլտերի, Հյուգոյի եւ շատ ուրիշների գործերում։ Մեր հասարակարգում մեծ գրողը, մեծ արվեստագետը էությամբ հակահարմարվողական է։ Նա նավարկում է հոսանքներին հակառակ։ Դա կարելի էր ասել Դանթեի, Սերվանտեսի, Իբսենի, Գոգոլի մասին… Բայց կարծես նույնը չէր կարելի ասել Շեքսպիրի եւ իր ժամանակակիցների մասին, որոնց մասին Ջոն Էդինգտոն Սայմոնդսը շատ ճիշտ էր ասում․ "What made the playwrights of that epoch so great... was that they (the authors) lived and wrote in fullest sympathy with the whole people"<ref>Այդ դարաշրջանի դրամատուրգների մեծությունն այն էր, որ նրանք (հեղինակները) ապրում եւ ստեղծագործում էին ժողովրդի հետ լիակատար ներդաշնակության մեջ։</ref>։ ՆույնկՆույնը, անշուշտ, չէինք ասի Սոֆոկլեսի եւ ոչ էլ մանավանդ Հոմերոսի մասին, որի միջոցով ասես ողջ Հունաստանն էր երգում։ Եվ դա կդադարեր այդպես լինելուց այն օրը, երբ… Բայց հենց դա է, որ տագնապալի հարցադրումով մեր հայացքներն ուղղում է դեպի ԽՍՀՄ։ Հեղափոխության հաղթանակը թույլ կտա՞ այդ արվեստագետներին քշվել հոսանքով, քանզի հարց է ծագում՝ ինչ կպատահի, եթե կերպարանափոխված հասարակական պետությունը վերացնի արվեստագետի բողոքելում բողոքելու բոլոր դրդապատճառները։ Ի՞նչ կանի արվեստագետը, եթե այլեւս ոչինչ չլինի, որի դեմ նա կարողանա դուրս գալ, եթե նրան մնա միայն հանձնվել հոսանքին։ Անշուշտ, քանի դեռ պայքարը շարունակվում է, եւ հաղթանակը կատարելապես ապահովված չէ, նա կարող է նկարագրել այն, եւ անձամբ կռվելով, օգնել հաղթանակին։ Բայց հետո… Ահա թե ո՛ր հարցն էր ինձ անհանգստացնում ԽՍՀՄ այցելելուց առաջ։
: — Հասկանում եք,— բացատրեց ինձ X֊ը,— բնավ այդ չէր, որ պահանջում էր հասարակությունը, եւ բոլորովին էր դա չենք ուզում մենք այսօր։
: Մինչ այդ նա շատ նշանավոր եւ ուշագրավ բալետ էր գրել (նա֊ն Շոստակովիչն էր, որի մասին ոմանք ինձ պատմում էին այնպիսի գովասանքով, որ տրվում է միայն հանճարներին)։ Բայց ի՞նչ կարող է անել ժողովուրդը մի օպերայի հետ, որից ոչ մի մեղեդի չի հիշելու, հենց դուրս գա թատրոնից։ (Ինչպե՞ս, ուրեմն նրանք դեռ այդ մակարդակին են։ Սակայն X֊ը, որն ինքն էլ արվեստագետ էր եւ շատ զարգացած անձնավորություն, մինչ այդ, ինձ հետ զրուցելիս շատ խելացի մտքեր էր արտահայտել)։ «Այսօր մեզ պետք են գործեր, որ կարողանան հասկանալ բոլորը եւ հասկանան անմիջապես։ Եթե Շոստակովիչն ինքը դա չզգա, նրան զգալ կտան՝ այլեւս նրա գործերը չլսելով»։
: Ես առարկեցի, ասելով, թե երբեմն ամենահրաշալի ստեղծագործությունները, եւ անգամ այնպիսիները, որոնք հետագայում դասվել են ամենաժողովրդական գործերի շարքը, սկզբում ընդունվել են միայն փոքրաթիվ մարդկանց կողմից, որ Բեթհովենն ինքը… Եվ տալով նրան մի գիրք, որ հենց այդ պահին ինձ մոտ էր, ասացի․ «Ահա, խնդրեմ, կարդացեք»․
: «Ես նույնպես տարիներ առաջ Բեռլինում համերգ տվեցի։ Ամբողջ հոգով նվիրվեցի դրան եւ կարծում էի, թե իսկապես ինչ֊որ բանի եմ հասել։ Ես, ըստ էության, հույս ունեի իսկական հաջողության հասնել։ Բայց հասկանում եք, երբ կատարել էի ներշնդանքիս ներշնչանքիս լավագույն հատվածը, դահլիճը հավանության ոչ մի նշան ցույց չտվեց»։
: X֊ն ինձ պատասխանեց, որ ԽՍՀՄ֊ում մի այդպիսի Բեթհովենի համար շատ դժվար կլիներ ոտքի կանգնել նման անհաջողությունից հետո։ «Գիտեք,— շարունակեց նա,— արվեստագետը մեզ մոտ պետք է առաջին հերթին հետեւի ընդունված կարգին։ Այլապես ամենասքանչելի շնորհները կդիտվեն որպես ձեւապաշտություն։ Այո, այդ բառը ամենալավն է արտահայտում այն, ինչ մենք չենք կամենում տեսնել կամ լսել։ Մենք կամենում ենք ստեղծել մի նոր արվեստ, արժանի մի այնպիսի մեծ ժողովրդի, ինչպիսին մենք ենք։ Արվեստն այսօր պիտի լինի ժողովրդական կամ ընդհանրապես չլինի։
: — Դուք ձեր բոլոր արտիստներին կհարկադրեք հարմարվողականություն,— ասացի ես նրան,— իսկ լավագույնները, ովքեր չեն համաձայնի գռեհկացնել իրենց արվեստը կամ պարզապես ստորացնել այն, դուք նրանց կդատապարտեք լռության։ Այն արվեստը, որին դուք հավակնում եք ծառայել, որ փառաբանում ու պաշտպանում եք, կդատապարտի ձեզ ընդհանուրի արհամարպանքին։
: «Մարդկանց մեծամասնությունը, անգամ եթե այն կազմված է լավագույն ներկայացուցիչներից, երբեք չի ծափահարում որեւէ գործի նոր, հավանական, ապշահար եւ ապշեցուցիչ կողմերին, այլ միայն նրան, ինչ արդեն ճանաչում է նրա մեջ, այսինքն՝ պարզունակությանը։ Ինչպես կան բուրժուական պարզունակություններ, այնպես էլ կան հեղափոխական պարզունակություններ, շատ կարեւոր է համոզվել դրանում։ Կարեւոր է համոզվել, որ այն, ինչ նրանում համապատասխանում է որեւէ ուսմունքի, թեկուզ լինի ամենաառողջ եւ ամենաամուր հաստատված ուսմունքը, երբեք այն չէ, ինչը կազմում է արվեստի գործի խոր արժեքը, եւ ոչ էլ այն, ինչը նրան թույլ կտա գոյատեւել։ Նա կգոյատեւի միայն այն դեպքում, երբ առաջադրի նոր հարցումներ՝ կանխելով ապագայի հարցումները, երբ այն տա դեռեւս չծագած հարցերի պատասխանները։
: Վախենում եմ, որ մեծ թվով գործեր, որոնք ամողջությամբ ներծծված են զուտ մարքսիստական ոգով եւ որին էլ պարտական են իրենց այսօրվա հաջողությամբ, ապագայի մարդկանց համար հիվանդանոցային անտանելի հոտ արձակեն։ Եվ ես կարծում եմ, որ ամենաարժեքավոր գործերը կլինեն միայն նրանք, որոնք կկարողանան ազատվել նման մտահոգություններից։
: Մինչ հեղափոխությունը հաղթանակում է, հաստատվում եւ ամրապնդվում, արվեստը ենթարկվում է սարսափելի վտանգի, գրեթե նույնքան մեծ վտանգի, որքան ֆաշիզմի ամենավատթար ճնշումների սպառնալիքը՝ խիստ հետեւողականության վտանգը։ Եթե արվեստը ենթարկվում է խիստ հետեւողականության, թեկուզ ամենաառողջ ուսմունքում, այն կարծանված կործանված է։ Այն սուզվում է հարմարվողականության մեջ։ Այն, ինչ հաղթանակած հեղափոխությունը կարող է եւ պարտավոր է տալ արվեստագետին, առաջին հերթին ազատությունն է։ Առանց նրա արվեստը կորցնում է նշանակությունն ու արժեքը։
: Ուոլթ Ուիթմենը Լինքոլնի մահվան առիթով գրեց իմ ամենագեղեցիկ երգերից մեկը։ Բայց եթե այդ ազատ երգը բռնազբոսիկ կլիներ, եթե Ուիթմենին ստիպեին գրել ինչ֊որ մեկի հրամանով եւ ընդունված կանոնի համաձայն, այդ երգը կկորցներ իր ուժն ու գեղեցկությունը, կամ ավելի շուտ Ուիթմենն այն չէր կարողանա գրել։
: Եվ քանի որ բնականաբար մեծամասնության հավանությունը, ծափահարությունները, բարեհաճությունը եւ հաջողությունը բաժին են ընկնում նրան, ինչը հասարակությունը կարող է անմիջապես ընդունել ու հավանել, այսինքն՝ հարմարվողականությանը, ես անհանգստությամբ եմ մտածում, որ գուցե այսօրվա փառաբանված ԽՍՀՄ֊ում կա մի Բոդլեր, Քիտս կամ Ռեմբո, որը, ամբոխի կողմից չճանաչված, կորչում է, հենց իր իսկ արժեքի պատճառով դժվարանում է լսել տալ իր ձայնը։ Եվ սակայն հենց նա է, որ ամենակարեւորն է բոլորի մեջ, քանժի քանզի սկզբում արհամարհվածներն են՝ Ռեմբոները, Քիտսերը, Բոդլերները եւ նույնիսկ Ստենդալները, որ վաղը կդառնան ամենամեծերը։<ref>Բայց, կասեն նրանք, ի՞նչ գործ ունենք մենք այսօր Քիտսերի, Բոդլերների, Ռեմբոների եւ նույնիսկ Ստենդալների հետ։ Նրանց արժեքը մեր աչքին պահպանվում է միայն այնքանով, որքանով նրանք արտացոլում են այն մահամերձ եւ նեխած հասարակությունը, որի պտուղներն են իրենք։ Եթե նրանք չեն կարող գոյատեւել այսօրվա հասարակության մեջ, ապա ավելի վատ նրանց համար եւ ավելի լավ մեզ համար, որ այլեւս ոչինչ չունենք սովորելու ոչ նրանցից, ոչ իրենց նմաններից։ Գրողը, որը կարող է մեզ կրթել այսօր, նա է, ով այսորվա այսօրվա հասարակարգում գտնում է իր լիարժեք տեղը, եւ որին ընդհակառակը, կարող է հուզավառել այն, ինչը կկաշկանդեր առաջիններին։ Այլ կերպ ասած՝ նա, ով հավանություն է տալիտալիս, շնորհավորում է ինքն իրեն ու ծափահարում։
: — Բայց ես կարծում եմ, որ ճիշտ այդ ծափահարողների գրվածքներն են, որ շատ քիչ դաստիարակչական արժեք ունեն եւ որ իր մշակույթը զարգացնել կամեցող ժողովուրդը կարիք չունի լսելու նրանց։ Ոչինչ այնքան արժեքավոր չէ կրթվելու համար, որքան այն, ինչը մտորելու տեղիք է տալիս։
: Ինչ վերաբերում է այսպես կոչված հայելու գրականությանը, այսինքն այն, որը սահմանափակվում է միայն հասարակության, իրադարձությունների, դարաշրժանի դարաշրջանի պարզ արտացոլանքը լինելով, ապա ես արդեն ասել եմ իմ կարծիքը։: Ինքնահայեցողությունը (եւ ինքնազմայլումը) կարող թ է լինել դեռ շատ երիտասարդ հասարակության առաջին հոգսը, բայց շատ ցավալի կլիներ, որ այդ առաջին հոգսը լիներ նրա միակն ու վերջինը։</ref>
==VI==