: Առաջ ընթանալու գերազանց միջոց է մատնությունը։ Դա կարգավորում է ոստիկանության հետ ձեր հարաբերությունները, որն անմիջապես սկսում է ձեզ հովանավորել, բայց օգտագործելով ձեզ, քանզի մեկ անգամ սկսելով՝ այլեւս ոչ մի պատվի կամ ընկերության մասին խոսք լինել չի կարող, պետք է առաջ գնալ, եւ հետո մատնելը շատ հեշտ է։ Իսկ մատնիչը միշտ էլ վտանգից դուրս է։
:***
: Երբ քաղաքական պատճառներով Ֆրանսիայում որեւէ կուսակցական թերթ կամենում է անվանարկել ինչ֊որ մեկին, նա այդ ստոր գործի համար դիմում է այդ մեկի թշնամուն։ ԽՍՀՄ֊ում դիմում են ամենամոտ ընկերոջը։ Նրանք չեն խնդրում, այլ պահանջում են։ Լավագույն պատիժն այն է, որ սաստկանում է ընդհանուրի մերժումով։ Շատ կարեւոր է, որ ընկերները երես թեքեն նրանից, ում ուզում են կործանել (Զինովեւի, Կամենեւի եւ Սմիռնովի դեմ հանում են իրենց երեկվա ընկերներին՝ Պյատակովին եւ Ռադեկին, նրանց անպատճառ կամենում են պատվազուրկ անել, իսկ հետո նույնպես գնդակահարել)։ Հրաժարվել հարաբերությունները խզելուց, այդ ստորությունից, նշանակում է ինքն իրեն կործանել այն ընկերոջ հետ, որին ուզում ես փրկել։
: Ի վերջո, սկսում ես զգուշանալ ամեն ինչից եւ բոլորից։ Մի մանկական անմեղ խոսք կարող է կործանել ձեզ։ Այլեւս չես համարձակվում խոսել նրանց ներկայությամբ։ Յուրաքանչյուրը հսկում է ուրիշներին, ինքն իրեն եւ հսկվում։ Այլեւս ոչ մի անփությությունանփութություն, ոչ մի բացառություն, թերեւս միայն անկողնում, կնոջդ հետ, եթե վստահում ես նրան։ Եվ X֊ը ծիծաղելով ասում էր, որ դա բավական էր բացատրելու վերջին ժամանակներիս ամուսնությունների հաճախակիությունը։ Նույն հանգստությունը չունեին ազատ ամուսնության ժամանակ։ Մտածեք, ուրեմն, մարդիկ երբեմն դատապարտվել են ավելի քան տասը տարվա հնություն ունեցող խոսքերի բացահայտման պատճառով։ Եվ բարձի վրա սիրտդ բացելու կարիքը, ամենօրյա այդ պարտադրանքից հետո, գնալով ավելի անհրաժեշտ է դառնում։
: Մատնությունից պաշտպանվելու ամենաօգտակար միջոցը ուրիշներին մատնելն է։ Բացի այդ ձերբակալության կամ աքսորի ենթակա են եւ նրանք, ովքեր անպատշաճ խոսքեր լսելով, անմիջապես չեն մատնում։ Մատնությունը քաղաքացիական արիության դրսեւորման ձեւերից մեկն է։ Դրանով մարդուն սկսում են վարժեցնել ամենավաղ տարիքից, եւ երջանիկ է այն երեխան, որը «մատնում է»։
: Բոլշեւո օրինակելի քաղաքի այդ փոքրիկ դրախտն ընդունվելու համար բավական չէ զղջացող նախկին ավազակ լինել, պետք է նաեւ մատնել իր մեղսակից ընկերնեցին։ ընկերներին։ Դա, այսպես ասած, ԳՊՈՒ֊ում մատնությունների համար սահմանված մրցանակ է, որը նրան ծառայում է որպես տեղեկատվության ձեռբերման ձեռքբերման միջոց։
: Կիրովի սպանությունից հետո ոստիկանությունն ավելի է սեղմել օղակը։ Էմիլ Վերհառնին երիտասարդների ներկայացրած խնդրագիրը (երբ անմիջապես պատերազմից առաջ նա ճանապարհորդում էր Ռուսաստանով), որով հիանում եւ որի մասին հրաշալի պատմում է Վիլդրակը, այլեւս հնարավոր չէր լինի այսօր, եւ ոչ էլ մոր (Գորկու մի շատ գեղեցիկ կերպար) կամ նրա որդու հեղափոխական գործունեությունը (կամ հակահեղափոխական, եթե կամենում եք)։
: Այնտեղ, ուր երեկ կարող էիր գտնել օգնություն, օժանդակություն, այսօր գտնում ես միայն հսկողություն եւ մատնություն։ Հասարակական սանդուղքը վերից վար ձեւափոխվել է, եւ այսօր ամենաբարենպաստ դիրքում են ամենից շատ աչքի ընկնողները, ամենահաճկատարները, ամենաստոր եւ ստորակարգ սրիկաները։ Բոլոր նրանք, ում ճակատը բարձր էր, իրար հետեւից ոչնչացվել եւ աքսորվել են։ Գուցե կարմիր բանա՞կն<ref>Ես հանդիպել եմ ծովային նավատորմի բազմաթիվ ծառայողների՝ սպաների եւ ծովայինների։ Ինձ շատ հուզեցին սպաների եւ հասարակ մարդկանց, ինչպես նաեւ հենց մարդկանց միջեւ հարաբերությունները, որոնք սրտաբուխ, այնքան եղբայրական ու պարզ էին թվում։ Թերթերը տարածեցին մի պատմություն․ իբր մոսկովյան մեծ ռեստորաններից մեկում ես տեսել էի, թե ինչպես, մի քանի սպաների ներս մտնելուն պես, ողջ հասարակությունը ոտքի էր կանգնել եւ շարվել զինվորների նման։ Այնքան անհեթեթ հորինվածք, որ ես անհրաժեշտ չհամարեցի հերքել այն։</ref> է փոքր ինչ զերծ մնացել դրանից։ Հուսանք, քանզի շուտով այդ հերոսական եւ հիանալի ժողովրդից, որ վաստակել էր մեր սերը, կմնան միայն դահիճները, չարաշահողներն ու զոհերը։
: Եվ զարմանալի չէ, որ արտոնյալների դասից վտարված, խեղճ ու հետապնդվող խորհրդային բանվորը՝ քաղցած, ծեծված ու կոտրված մի մարդ, որը չի համարձակվում նույնիսկ առարկել կամ բարձրաձայն բողոքել, վերստեղծում է Աստծուն եւ ելք փնտրում աղոթքի մեջ։ Քանզի ո՞րն է այն մարդկայինը, որին նա կարող է ուղղել իր կոչը։ Զարմանալի ոչինչ չկա, երբ կարդում ենք, որ Ծննդյան տոների վերջին պատարագին եկեղեցին լի էր մարդկանցով։ Կողոպտվածներին՝ ափիոն։
:***
: Երեք ամիս առաջ բնից ընկած մի տատրակ էի գտել, պահում էի այստեղ (Կյուվերվիլում), վանդակի մեջ ու կերակրում ցորենի հատիկներով։ Վերջերս նրա վանդակի մի անկյունում հայտնաբերեցի, որ հատիկներից երկուսը ծիլ են տվել թռչնի ջրամանի մոտ։ Այդտեղից երբեմն մի քիչ ջուր է թափվում, եւ դա նրա ու վանդակի ձողի միջեւ ընկած նեղ անկյունում մոլորված այդ հատիկներին ապահովել էր անհրաժեշտ խոնավությամբ։ Այնտեղից անսպասելիորեն (այսինքն՝ ես այդ նկատեցի հանկարծակի) բաց կանաչ, բարակ մի ցողուն դուրս եկավ, որն արդեն հասնում է 4-5 սմ բարձրության։ Եվ այդ շատ բնական երեւույթն ինձ համակեց այնպիսի հիացմունքով, որ ես երկար ժամանակ ոչ մի ուրիշ բանի մասին չէի կարողանում մտածել։ Ճիշտ է, հատիկները կարելի է հաշվել, կշռել․ դրանք փոքրիկ, կլորիկ, պինդ բաներ են, որ կարող ես գլորել, ինչպես կամենաս։ Եվ հանկարծ այդ հատիկներից մեկն ուզում է ապացուցել, որ ինքը, այնուամենայնիվ, կենդանի էակ է։ Կառավարիչը եւս թեքվեց վանդակի վրա եւ մեծ զարմանքով դիտեց փոքրիկ ծիքը, բայց հետո արագ մոռացավ այդ մասին։