:Թոքերումդ ինչքան կարող ես շատ օդ հավաքիր:
:Այս պատմությունը քեզնից կխլի ոիղիղ ուղիղ այնքան ժամանակ, ինչքան կարող ես շունչդ պահել, կամ մի քիչ ավել: Այնպես որ լսիր ինչքան կարող ես արագ:
:Իմ մի ընկերը, երբ 13 տարեկան էր, լսեց փեգգինգի մասին: Փեգգինգն այն է, երբ տղային հետևից դոմփում են արհեստական առնանդամով: Ասում են, եթե շագանակագեղձդ բավականաչափ ուժեղ գրգռես, կարող ես հասնել բազմազան վառ հեշտանքների առանց ձեռքերի օգնության: 13 տարեկանում այդ ընկերս փեքրիկ սեռական մանյակ էր: Նա անընդհատ հերթական հեշտանքը զգալու նոր ուղիներ էր որոնում: Նա գնում է սուպերմարկետ, որ գազար ու վազելին գնի: Փոքրիկ դիտարկում անցկացնելու համար: Այդ պահին նա հանկարծ պատկերացնում է, թե ինչպես այդ ամենը կդիտվի դրամարկղից, միայնակ գազար ու վազելինի սրվակ: Ու բոլորը նայում են: Բոլորը հասկանում են, որ երիտասարդը որոշել է ինքն իրեն անկրկնելի գիշեր պարգևել:
:Ընթրելուց հետո վերադառնում է նրա հետևից, բայց գազարը չկա: Քանի դեռ նա ուտում էր, մայրը վերցրել է կեղտոտ սպիտակեղենը, որ լվանա: Նա չէր կարող չնկատել գազարը, հիմնավորապես նախապատրաստված խոհանոցային դանակով, փայլփլուն, գարշահոտ:
:Հաջորդ ամիսներին այդ ընկերս ապրում է կարծես փշերի վրա: Սպասում է հառաբերությունների հարաբերությունների պարզմանը: Բայց դա տեղի չի ունենում: Երբեք:
:Նույնիսկ երբ նա մեծացել էր, այդ անտեսանելի գազարը մասնակցում էր ամեն մի ծննդյան ընթրիքի, ամեն մի ընտանեկան տոնի: Ամեն զատիկի, երբ նրա երեխաները, իր ծնողների թոռները, փնտրում են զատիկի ձվերը, գազարը կախվում է նրանց բոլորի գլխավերևում:
:Խնդիրը նրանում է, որ նույնիսկ ֆրանսիացիները անվանում չունեն որոշ հիմարությունների համար, որ մենք անում ենք պահի ազդեցության տակ: Մեր բոլոր հիմար, հուսահատ գործողություններն ու քայլերը:
:Որոշ քայլեր շատ ստոր են անվանւմ անվանում ունենալու համար: Քննարկվելու համար:
:Այսօր շատ մանկական հոգեբաններ ու մանկավարժներ ասում են, որ դեռահասների մոտ ինքնասպանությունների մեծ մասը ձեռնաշարժության հետևանք է, երբ դեռահասն ինքն իրեն խեղդում է զգացումները սրացնելու համար: Գալիս են ծնողներն ու գտնում երեխային իր ննջարանի զգեստապահարանում, կախիչների ձողից սրբիչով կապված: Մեռած: Շուրջբոլորը մեռած սպերմա: Իհարկե, ծնողները հավաքում են պահարանը: Դիակին շալվար են հագցնում: Փորձում են այնպես անել, որ ավելի լավ տեսք ունենա: Փորձում են: Սովորական, տխուր դեռահասական ինքնասպանություն...
:Մեկ այլ դպրոցական ընկեր, նրա եղբայրը ծառայում էր ռազմաճակատում, այդ եղբայրը պատմում էր, որ տղաները Մերձձավոր Մերձավոր Արևելքում լրիվ ուրիշ ձևով էին ձեռնաշարժություն անում, քան մենք:
:Եղբայրը ինչ-որ ուղտաստանում էր ծառայում, որտեղ շուկայում վաճառվում էր նամակ բացելու համար դանակի նման տարօրինակ մի բան: Արծաթե կամ բրոնզե բարակ միջուկ, ձեռքի ափի երկարության, ծայրին գնդիկ, գեղեցիկ փորագրված բռնակով, դաշույնների բռնակների նման: Այդ նավաստի եղբայրը պատմում էր, որ առնանդամի կանգնելուց հետո, արաբները մտցնում են միջուկը առնանդամի մեջ ամբողջ երկարությամբ: Հետո անում են իրանց գործը, ու դրանից ավելի լավ են պրծնում: Ավելի ուժեղ:
:Իսկ հետո, մի գեղեցիկ օր, ընկերս դպրոց չի գալիս: Երեկոյան նա զանգում է ու խնդրում ինձ ստանալ իր տնայինները, երկու շաբաթ: Ինքը հիվանդանոցում է:
:Նույն սենյակում ծերունիների հետ, որոնց աղիքները կտրում են: Նա պատմում է, որ պալատում մի հեռուստացույց է: Որ իր անձնական տարածքը առանձնացվծ առանձնացված է միայն վարագույրով: Ծնողները նրա մոտ չեն գալիս: Հեռախոսով նա պատմում է, որ ծնողները պատրաստ են սպանել ռազմաճակատում ծառայող ավագ եղբորը:
:Պատմում է, որ նախորդ օրը մի քիչ ծխել էր: Շուռումուռ էր գալիս մահճակալի վրա, իր սենյակում: Մոմ էր վառել ու նայում էր հին պոռնոամսագրերը, պատրաստվելով ձեռնաշարժության: Եղբոր նամակը կարդալուց հետո: Եղբոր տված օգտակար խորհուրդն օգտագործելով: Աջուձախ է նայում, որ մի բան գտնի դրա համար: Գնդիկավոր գրիչը շատ հաստ է: Մատիտն էլ, ու բացի այդ կոպիտ է: Մոմի վրա մի բարակ շերտ է հալվել, իսկը այդ նպատակի համար: Եղունգով քերում է այդ շերտն ու շփում ափերի արանքում: Երկար, բարակ ու հարթ:
:Ռենտգենը ցույց է տալիս, որ իրոք ինչ-որ բարակ ու երկար, երկու տակ ծալված բան է միզապարկում: Այդ երկար, բարակ V-ն հավաքում է իր վրա մեզի բոլոր միներալները: Դառնում է ավելի հաստ ու կոպիտ, ծածկվում կալցիումի բյուրեղներով, այս ու այն կողմ գնում, քերծելով միզապարկի նուրբ պատերը, չթողնելով, որ մեզը դուս գա: Նրա երիկամները ծանրաբեռնված են: Այն մի փոքր մեզը, որ դուրս է գալիս, կարմիր է խառնված արյունից:
:Կանգնած են տղան ու իր ընտանիքը, նայում են սև ու սպիտակ նկարին, կողքերին բժիշկը, V-ն շողում է սպիտակ գույնով բոլորի աչքի առաջ, ու նա ստիպված է ճիշտն ասել: Թե ինչպես են թեթևանում առաբներըարաբները: Եղբոր գրածի մասին:
:Հենց հիմա, հեռախոսով, նա սկսում է լաց լինել:
:Ծնողները վիրահատության համար վճարել են քոլեջում նրա կրթության համար հետ գցած փողով: Մի հիմարություն, ու նա էլ երբեք իրավաբան չի դառնա:
:Առարակները Առարակաները քո մեջ: Դու առարկաների մեջ: Մոմը առնանդամումդ կամ գլուխդ հանգույցի մեջ, մենք գիտենք, որ դա լավ ավարտ չի ունենալու:
:Իմ վատ ավարտը սկսվեց մարգարտային սուզումներից, ինչպես ես անվանում էի դա, երբ նստում էի ծնողներիս ջրավազանի ամենախոր մասում ու ձեռնաշարժությամբ զբաղվում, մի շնչով: Օդ էի հավաքում, արագ սուզվում ու հագիցս հանում լողավարտիքս: Սովորաբար նստում էի երկու, երեք, չորս րոպե:
:Ինչպես ֆրանսիացիներն են ասում, ո՞վ չի սիրում, որ իր հետույքը լիզում են: Բայց երբեմն դու ձեռնաշարժություն անող դեռահաս ես, ու ըհը! էլ երբեք իրավաբան չես դառնա:
:Մի անգամ ես նստած եմ ավազանի հատակին, իմ վերևում ալիքավոր ջրե երկինքն է, ութ ֆուտ բաց կապույտ ջուր գլխիս վերևում: Աշխարհում անդորր է տիրում, միայն սիրտս է խփում ականջներումս: Իմ դեղին շերտավոր լողավարտիքը վզիցս կախված էր, համենայնդպես. մեկ էլ տեսար մեկը ներս մտնի, հարևան է, ծանոթ կամ, ասենք, ֆիզղեկը, հետաքրքրվում է, թե ինչու եմ ֆուտբոլի մարզումը բաց թողել: Անփոփոխ ծծող հոսանքը ջրաքարշից շոյում է իմ մաշկը, ու ես այս ու այն կողմ եմ անում իմ ոկրոտ ոսկրոտ հետույքով, որ որսամ այդ զգացումը:
:Թոքերումս դեռ բավականաչափ օդ կա, ու ձեռքերս սեղմում են առնանդամս: Ծնողներս աշխատանքի են, քույրս բալետի պարապմունքների: Նրանք Նրանց վերադարձին դեռ մի քանի ժամ կա: Ձեռքս գնալով մոտեցնում է հեշտանքը: Ես կանգ եմ առնում, դուրս թռչում ջրից, որ օդ շնչեմ, ու հետ սուզվում, որ շարունակեմ:
:Անում եմ դա նորից ու նորից:
:Երևի հենց դրա համար են աղջիկներն այդքան սիրում դեմքի վրա նստել: Ծծվելու զգացումը նման է կղանքի, որ անվերջ դուրս է գալիս ու չի ընկնում:
:Երբ անդամս կանգնած է, իսկ ջուռը ջուրը լիզում է հետույքս, ինձ օդ է պետք: Ականջներումս խլացնող սրտխփոց է, ես մնում եմ ջրում այնքան, մինչև աչքերիս առաջ չեն սկսում փոքրիկ աստզիկներ աստղիկներ հայտնվել: Ես ուղղում եմ որքերսոտքերս, ծնկներիս հակառակ կողմով հպվում ավազանի բետոնե հատակին:
:Ձեռքերիս ու ոտքերիս մատներն արդեն ճմրթվել են ու կապտել ջրի մեջ երկար մնալուց:
:Ամբողջ ուժով, երկու ձեռքերով հրվելով, ես բաց երկնքի տակ դուրս գալու կես ճանապարհին եմ, բայց լռված եմ մնում նույն տեղում: Սրտխփոցը ականջներումս գնալով արագանում է ու հաճախանում:
:Ես շրջվում եմ ու վառ աստղիկների բույլի արանքից նայում եմ ցած, բայ բայց այն, ինչ տեսնում եմ, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Ինչ-որ հաստ պարան, գունատ կապտավուն, երակներով ծածկված, ձգված է ջրաքարշ անցքից մինչև իմ հետանքցքը ու բաց չի թողնում ինձ: Որոշ երակներից արյուն է դուրս հոսում, ալ կարմիր արյուն, որ խորքում սև է թվում, այն շիթերով դուրս է գալիս այդ օձի գունատ մաշկի փոքրիկ պատռվածքներից: Այդ շիթերը հետզհետե լուծվում են ջրում, իսկ օձի ներսում, բարակ սպիտակ մաշկի տակից, երևում են կիսամարսված ուտելիքի կտորտանքներ:
:Այդ պահին ես սկսում եմ հասկանալ: Ինչ-որ ծովային հրեշ, երբեք արևի լույս չտեսած մի արարած, թաքնվել է կոյուղում, սպասելով, թե երբ է կպչելու իմ հետույքից:
:Ես սկսում եմ խփել ու հրմշտել այդ օձին, նրա լպրծուն ռետինե մաշկը, ու ինձ թվում է, թե հաջողացնում եմ մի քիչ էլ դուրս քաշել նրան ջրաքարշ անցքից: Հիմա նա արդեն իմ ոտքի երկարության է, բայց միևնույնն է ամուր կպած է իմ հետանցքից: Ես էլի եմ հրում, մի դյույմ էլ բարձրանալով, մի դյույմ մակերևույփին մակերևույթին ավելի մոտ: Չնայած ես զգում եմ, որ օձը դեռ բրնված բռնված է իմ անցքից, ես մի դյույմ ավելի մոտ եմ փրկությանը:
:Օձի մեջ երևում են եգիպտացորենի ու ընկույզի կտորներ: Երևում է երկարավուն նարնջագույն դեղապատիճը: Դա ինչ-որ մուլտիվիտամին է, նրանցից, որ հայրս տալիս է ինձ, որ քաշ հավաքեմ: Որ ինձ ընդունեն ֆուտբոլի թիմ ու լրացուցիչ թոշակ տան: Երկաթով ու ամինաթթուներով հաստացված դեղահաբը:
:Ու դա նրանց երեխան է, որին 13 տարի առաջ են բերել ծննդատնից: Երեխան, որի վրա հույս էին դրել, որ կընդունվի ֆուտբոլի թիմ, կստանա լրացուցիչ թոշակ ու մագիստրոսի աստիճան: Երեխան, որ պետք է հոգ տաներ նրանց մասին, երբ ծերանային: Նրանց ամբողջ հույսն ու երազանքները: Ավազանում: Մերկ ու անկենդան: Շուրջը կաթնագույն սպերմայի մեծ բեկորներ:
:Հնարավոր է: Իսկ հնարավոր է, նրանք կգտնեն ինձ արյունոտ սրբիչով ծածկված, առանց գիտակցության ընկած հեռախոսի ճանապառհինճանապարհին, դեղին շերտավոր լողավարտիքի տակից դուռս դուրս ընկած աղիքների մնացորդներով:
:Այն, ինչի մասին նույնիսկ ֆրանսիացիները չեն խոսում:
:Եթե ես պատմեմ, թե այն ինչ համ ուներ, դու այլևս երբեք կաղամար ու ութոտնուկ չես ուտի, երբեք:
:Դժվար է ասել, ինչը ծնողներիս ավելի զզվելի թվաց, այն թե ինչպես եմ ընկել թակարդը, թե այն, թե ինչպես եմ այնտեղից դուրս եկել: Երբ ինձ դուրս գրեցին հիվանդանոցից, մայրս ասաց. "Տղաս«Տղաս, դու չես հասկացել, թե ինչ ես արել: Դու շոկի մեջ ես եղել"եղել»: Իսկ հետո նա սովորեց ձվերն առանց կճեպի խաշել:
:Հետաքրքիր է, այդ մարդիկ խղճու՞մ խղճո՞ւմ էին ինձ, թե՞ զզվանք ապրում:
:Ես դա ուզում եմ իմանալ, այնպես, ինչպես ուզում եմ հետույքիս մեջ ատամներ ունենալ:
:Աղիքի կարճեցման ռադիկալ վիրահատությունից հետո, միսը մարսելը մի քիչ դժվարանում է: Ձեր մեջ մասը հինգ ֆուտ աղիք ունի: Ես երջանիկ եմ իմ վեց դյույմով: Ես այդպես էլ չստացա ֆուտբոլային թոշակը: Ու ոչ էլ ինչ-որ գիտությունների մագիստրոս կդառնամ: Երկու ընկերներս էլ, մոմով տղան ու գազարով տղան, երկուսն էլ մեծացան, շրջապատ դուրս եկան, բայց ես այդպես էլ չկշռեցի ոչ մի ֆուտ ավել այն ժամանակվանից, երբ լրացավ իմ 13-ը:
:Մյուս խնդիրն այն էր, որ ծնողներս ստիպված եղան հսկայական ծախսեր անել այդ նույն ավազանի մաքրման համար: Ի վերջո հայրս ասաց ջրմուղագործին, որ դա շունն է արել: Մեր շունը ընկել է լողավազանը ու խեղդվել: Մարմինը ջուրը հեռացրել է ջրաքարշ անցքով: Նույնիսկ երբ ջրմուղագործը քանդեց պոմպը ու հանեց վրայից գունատ ռետինանման աղիքը, ջրալի աղիքի կտորը` նարնջագույն դեղահաբը ներսում, նույնիսկ այդ ժամանակ հայրս ասաց "գրողի «գրողի տարած անուղեղ շունը"շունը»:
:Նույնիսկ իմ սենյակի պատուհանից ես լսեցի, թե ինչպես հայրս ասաց. "Այդ «Այդ շանը ոչ մի վայրկյան առանց ուշադրության չէր կարելի թողնել"թողնել»:
:Իսկ հետո քրոջս դաշտանը հետաձգվեց:
:Նույնիսկ ավազանի ջուրը փոխելուց հետո, նույնիսկ տունը վաճառելուց ու տեղափոխվելու տեղափոխվելուց հետո, քրոջս աբորտից հետո, ծնողներս ոչ մի անգամ ոչ մի խոսք չասացին այդ մասին:
:Երբեք: Դա էլ մեր անտեսանելի գազարն է: