Changes

Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գործին

Ավելացվել է 4 բայտ, 11:55, 15 Հուլիսի 2013
/* IX */
:   Եթե մադրիկ, որոնց մենք տեսնում ենք ԽՍՀՄ֊ում, ուրախ են թվում, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ամեն բան, ինչը զվարթ չէ, կասկածելի է թվում, որ ծայրահեղ վտանգավոր է տխուր լինելը կամ գոնե իր տխրությունը ցույց տալը։ Ռուսաստանը գանգատների տեղ չէ, դրա համար կա Սիբիր։
:***
:ԽՍՀՄ֊ը չափազանց արգասավոր է, որպեսզի թույլ տա այդ բողոքները եւ մարդկային ամբոխի մեջ անմիջեպես չերեւան մութ շերտեր։ Այդ ընդհանուր աղքատացումը ողբերգական է այնքանով, որ աննկատելի է։ Նրանք, ովքեր անհետանում են, որոնց անհետացնում են, ամենաարժանիներն են․ գուցե ոչ այնպես, ինչպես նյութական արտադրողականությունը, բայց նրանք տարբերվում եւ առանձնանում են ամբոխից, իսկ ամբոխն իր միասնությունն ու համանմանությունը պահպանում է միջակության մեջ, որը միտում ունի շարունակ ավելի ցածրանալու։ Այն, ինչ ԽՍՀՄ֊ում կոչում են ընդդիմություն, ազատ քննադատությունն է, մտքի ազատությունը։ Ստալինը հանդուրժում է միայն հավանությունը եւ հակառակորդ է համարում բոլոր նրանց, ովքեր չեն ծափահարում։ Հաճախ պատահում է, որ նա ժամանակի ընթացքում սեփականացնում է որեւէ առաջարկված բարեփոխում, բայց երբ տիրանում է գաղափարին, այն ավելի լավ յուրացնելու համար, նախ վերացնում է առաջարկողին։ Դա իրավացի լինելու նրա յուրահատուկ ձեւն է։ Այնպես որ, շուտով նրա կողքին կմնան միայն նրանք, ովքեր չեն կարողանա իրեն հակաճառել, քանզի այլեւս մտքեր չեն ունենա։ Դե Դա է իսկական բռնակալությունը՝ շրջապատել իրեն ոչ թե արժանիներով, այլ հաճկատարներով։
:   Երբ որեւէ աշխատավոր կանգնում է դատի առջեւ, ինչպիսին էլ լինի այն գործը, որը նրան բերել է այդտեղ, եւ որքան էլ արդար լինի նրա դատը, վա՛յ այն փաստաբանին, որը կհամաձայնի վերցնել նրա պաշտպանությունը, եթե ղեկավարությունն ուզում է դատապարտել նրան։
:   Եվ աքսորյալնե՜ր, հազարավոր աքսորյալներ… մարդիկ, ովքեր չեն կամեցել, չեն կարողացել խոնարհել իրենց հավատը ինչպես եւ որքան պետք է։
:   Ես կարիք չունեմ մտածելու, ինչպես վերջերս X…ը՝ «Գրողը տանի, դա մի օր կարող էր պատահել եւ ինձ հետ»։ Ես շարունակ զգում եմ այդ զոհերի ներկայությունն իմ շուրջը, ես տեսնում եմ, լսում նրանց։ Նրանց խեղդված ճիշերն ճիչերն են ինձ արթնացնում գիշերը։ Նրանց լռությունն է այսօր ինձ թելադրում այս տողերը։ Այդ նահատակների մասին էի մտածում, երբ գրում էի այն տողերը, որոնց դեմ բողոքում եք դուք, քանզի նրանց լուռ երախտագիտությունը, եթե այս գիրքը հասնի նրանց, ինձ համար ավելի կարեւոր է, քան Պրավդայի գովեստներն ու անեծքները։
:   Ոչ ոք չի խոսում հօգուտ նրանց։ Աջ թերթերն ընդամենն օգտագործում են նրանց անունը, որպեսզի իրենց անբավականությունն արտահայտեն մի վարչակարգից, որ նրանք ատում են։ Նրանք, որոնց համար թանկ է ազատության եւ արդարության գաղափարը, որոնք մարտնչում են հանուն Թելմանի, այդ Բրբյուսները, Ռոման Ռոլանները պապանձվել են, լռում են․ իսկ նրանց շուրջը կուրացած պրոլետարների հսկա ամբոխն է։
:   Բայց երբ ես վրդովվում եմ, դուք ինձ բացատրում եք (եւ դեռ Մարքսի անունից), որ այդ անժխտելի եւ իրական չարիքը (չեմ կոսում խոսում միայն աքսորների, այլ նաեւ բանվորների թշվառության, աշխատավարձերի անբավարարության կամ աներեւակայելի մեծության, վերականգնված արտոնությունների, խորհուրդների լուծարման, 1917֊ի ճեռքբերումների աստիճանական կորուստի մասին) անհրաժեշտ էր, դո՛ւք, դիալեկտիկայի նրբություններից եւ փաստարկներից հեռացած մտավորականներդ, այն համարում եք ժամանակավոր եւ դեպի ավելի մեծ բարիքը բացվող դռան նախաշեմ։ Դո՛ւք, մտավորական կոմունիստներդ, համաձայնում եք ընդունել այդ չարիքը, բայց գտնում եք, որ ավելի լավ է այն թաքցնել նրանցից, ովքեր, ձեզնից պակաս խելացի լինելով, կարող են գուցե վրդովվել…
:***
:   «Կոմունիզմին հարող մտավորականները կուսակցության կողմից պետք է դիտվեն որպես «անհաստատ տարրեր», որոնցից կարելի է օգտվել, բայց որոնցից միշտ պետք է զգուշանալ»,— կարդացել եմ մի տեղ։ Ա՜խ, որքա՜ն ճիշտ է դա, ես դա քանիցս ասել եւ կրկնել եմ Վայան֊Կուտյուրիեին, բայց նա ոչինչ չէր ուզում լսել։
:   Ոչ մի կուսակցություն չի կարողանա խանգարել ինձ նրանից գերադասել ճշմարտությունը։ Ես ինձ անհանգիստ եմ զգում, հենց որ միջամտում է սուտը, իմ դերն այն մերկացնելն է։ Ճշմարտությունից եմ ես պինդ կառչել, եթե կուսակցությունը լքի այն, նույն պահին ես կլքեմ կուսակցությունը։
:   Ես շատ լավ գիտեմ (դուք ինձ բավական շատ եք ասել), որ «մարքսիստական տեսանկյունից» ճշմարտությունն գոյություն չունի բացարձակի մեջ, որ գոյություն ունի միայն հարաբերական ճշմարտություն։ Բայց հենց այդ հարաբերական ճշմարտության մասին է խոսքն այստեղ, որը դուք աղավաղում եք։ Եվ ես կարծում եմ, որ այդպիսի լուրջ հարցերում ուրիշներին խաբելը նշանակում է՝ ինքն իրեն խաբել։ Քանզի ում դուք խաբում եք, հենց նա է, որին հավակնում եք ծառայել՝ ժողովուրդը։ Վատ եք ծառայում ժողովրդին, երբ կուրացնում եք նրան։:   Իրերը պետք է տեսնել այնպես, ինչպես նրանք կան եւ ոչ այնպես, ինչպես կամենում եք, որ նրանք լինեն։Վատ եք ծառայում ժողովրդին, երբ կուրացնում եք նրան։
:   ԽՍՀՄ֊ը այն չէ, ինչ մենք հույս ունեինք, որ կլիներ, ինչպիսին նա խոստացել էր լինել, ինչպիսին դեռ ջանում է երեւալ։ Նա ի դերեւս է արել մեր բոլորի հույսերը։ Եթե մենք չենք ուզում լիովին հրաժարվել այդ հույսերից, ապա պետք է փոխենք նրանց առարկան։
:   Բայց քեզնից մենք երես չենք թեքի, փառապանծ ու ցավատանջ Ռուսաստան։ Եթե սկզբում դու մեզ օրինակ էիր ծառայում, հիմա, ավա՜ղ, ցույց ես տալիս, թե ինչ ճահիճների մեջ կարող է խրվել «հեղափոխությունը»։
 
==Հավելված==